Ռուբիկոն

Ընդերք-եզերք-խառնարան • հանգույց-եզրագիծ-ռուբիկոն*

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Արա Գուրզադյան

Ընդերքի խնդիր ունենք:

Հանքերի ու հանքագործության հարցեր կան:

Եթե աշխարհագրությունդ չի շռայլում հանքերով, քո ընդերքում պիտի դառնաս հանքերիդ ստեղծողը:

Ստեղծագործության, երևակայության և ազատության առանցքի շուրջ ենք փնտրելու մշակութային էպիկենտրոնների հորիզոնականները: Մնայունի և անցողիկի եզրերին ենք պեղելու կայացածն ու ձգտելու արդիական ինքնաճանաչողության կայացման: Վիճակների և կարողությունների մոբիլիզացիայի, սինթեզի, ինտեգրացիայի, մանիֆեստացիայի հրամայականն է  փորագրվում մեր  հոգում տրոհումի   և  օտարացման անապատը աստիճանաբար ոռոգելու, ջրհորների, ջրանցքների և օազիսների, նաև կոյուղիների քաղաքաշինական և քաղաքակրթական մեր բնազդով ժամանակի էությունից արարելու և արարվելու իրավունքին նորից արժանանալու համար: Ստեղծագործությունն է գոյության  արդարացումը, Էության  բեղմնավորման  արմատը:  Ստեղծագործել  նշանակում  է էանալ բեղմնավորվող  ընդերքից,  մոտենալ  սահմանին,  եզերքին  և ռուբիկոնն անցնելով դառնալ տիեզերք:

Մենք ընդերքի խնդիր ունենք: Խմորումների կարիք: Նյութափոխանակության ու ներարկումների  պահանջ  կա  մենախոսության,  երկխոսության և բանավեճի    եզրերին,    մենաստեղծական    ու  համաստեղծական խառնարաններ արարելու համար:

Մտածելակերպի ու աշխարհայացքի խնդիրներ կան: Տեսողական և ընկալողական ընդունակությունների զարգացման անհրաժեշտություն: Մնայունի լուսանցքում մնալու և անցողիկի ճահճում չխրվելու համար` առօրյա կուրության հաղթահարման հրամայական, սերունդների գաղափարաստեղծական հերթափոխի հանգույցում:

Հասել ենք հերթական եզրագծին: Մենք եզերքում ենք :

Ռուբիկոնն անցնողը կտեսնի աշխարհն ու իր տեղն այդ աշխարհում:

Ռուբիկոնն անցնողն է եզերքը տիեզերք դարձնողը:

“Alea jacta est!” – Վիճակը նետված է . ընդերքային հանդիպումների ակնկալիքով`

Ռուբիկոն

*Ռուբիկոն (Rubiconis) – իտալական Ռավեննա և Ռիմինի (Արիմին) քաղաքների միջև ընկած, Ադրիատիկ ծովը թափվող, անցյալում Գալլիան Հռոմեական Հանրապետությունից բաժանող գետի հին անվանումը, որը աշխարհաքաղաքական, իսկ հետագայում նաև մշակութաբանական-հոգևոր առումով պրոտոֆենոմենը դարձավ բոլոր այն սահմանամերձ-եզրային երևույթների, որոնք ավարտվում են գիտակցության և կեցության մետամորֆոզով: Պատմականորեն այդ քայլն արվել է մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարի կողմից Ռուբիկոնն անցնելուց հետո:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Ռուբիկոնն անցնելու դրաման Արա Գուրզադյան Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն… Մշակութաբանություն Ճշմարտածնության էպիկենտրոնում Արա Գուրզադյան Հարկադրված կեղծ պետականությունից «սեփականաշնորհված» պետականության անցման հոգեվարքը, պատմահոգեբանական բարդ իրադրության մեջ նետելով մարդկանց, ժամանակների հասունացման հերթական, պատմական այս փուլում, անհրաժեշտաբար դնում է խնդիրներ, որոնց լուծումից… Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը Գրիգոր Բրուտեան Հայոց պատմութեան հնագոյն շրջանը ներկայումս հարուստ է տակաւին չլուսաբանուած շատ հարցերով: Այս շրջանին վերաբերող բազմաթիւ հարցեր այսօր կամ բնաւ պատասխան չունեն, եւ կամ էլ ունեն իրար հակասող՝ մէկից աւելի պատասխաններ: Այս կարգի հարցերի թուում են…