Ռուբիկոն

Մուշի բանալի

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Արա Գուրզադյան

…բանալի ու բանալիություն է փնտրում…

Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում:

Քեզ վստահված դռան ետևում մեր նախնիների խնամած տարածությունն իր աղոթքներով ու դպրությամբ դեռ զրնգում եր ոգեբերքահավաքի երկնակամարում:

Այնուհետև սկսվեց ջարդն ու թալանը, և դու անհետացար բզկտված իրերի արանքում` քո ժանգի մեջ պահելով բռնաբարված ժամանակի ու տարածության գաղտնիքը:

Կորած իրերի պատմությունը երկար պահելով քեզ իր խեցիներում, չնախատեսված պատահականության հրաշքով թողեց, որ սայթաքես անհետացած Հայրենիքի զնդաններից ու հայտնվես ժառանգներիդ ափերում` վկայելու ժամանակի փակերի տակ կալանավոր բանալու ժանգից կակղած լռությունն ու նոր դռներ բացելու տենչը ժամանակակից անապատներում:

Քո փակած դռները այդպես էլ չբացվեցին: Հայրենիքի կմախքը հանելուկի պես սփռվեց մեր անգիտակցության տեսադաշտում` բազմապատկելով մոլորյալի մեր ունայնությունը: Միջնադարյան բանալիությունը, որ մեր նախնիները ձևակերպեցին քո մետաղյա մարմնում, դարերով հունցված երազների շունչն է տարածում մեր հուսահատության էպիկենտրոնում:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Ռուդոլֆ Կասսներ Մաքս Ռյուխներ «Երկրորդ ուղևորությունը» ինքնակենսագրական հատորում Ռուդոլֆ Կասսները նկարագրում է Մորավիայում իր մանկությունը` ընդգծելով, սակայն, որ ընտանիքը ներգաղթել է Շլեզիայից: Նշանակալի է այն, որ նա Սիլեզիացի է (Silesius), – Յակոբ Բյոմեն էլ էր իրականում… Մշակութաբանություն Բերկրանքի հայտնությունը Վլադիմիր Մալյավին Արդի քաղաքակրթությամբ սնված մարդը այնչափ երկար էր տարված աշխարհին տիրելու իր պայքարով, որ թվում է, գրեթե տարավարժվել է կյանքով զվարճանալուց: Եվ ովքե՞ր են Արևմուտքի հերոսները: Իր անհեռատես բարյացակամության համար պատժված Պրոմեթև՞սը: Սեփական… Մշակութաբանություն Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը Հրաչ Բայադյան Իր աշխատությունը Վ. Օնգը խիստ ընդհանուր և համառոտ ձևով բնութագրում է այսպես. «Այս գրքի առարկան բանավորության և գրագիտության միջև եղած տարբերությունն է»*: Այս խնդրի նկատմամբ ուշադրության առաջացումը և հետազոտական ավանդության ձևավորումը տևական…