Եղիշե Չարենց
… այն աստիճան, որ դու ինչ <կատարել> ես առաջ— այժմ թվում է քեգ— էլեմենտար, միամիտ.— ինչի դիպչում ես դու — թեկուզ ամենահասարակ քարի—
հազար խոհեր է քեզանից ցայտում — : Քո նախկին երգերն ես երբ կարդում — զարմանում ես, որ նրանց մեջ դրված նյութից (ոսկուց, ադամանդից)— այդքան քիչ ես կարողացել ցոլքեր հանել։ Եվ ես վախենում եմ հիմա դիպչել հին երկերիս —քանի որ
հենց որ սազը տամ քեզ — հենց առաջին
(Այս Քայքայված կիսաընթեռնելի էջի կողքին թեքությամբ նա գրել է).
… բառից արդեն դու ոչինչ չես իր տեղը— և նախկին իմ յուրաքանչյուր տողը սկսում է շնչիդ տակ ճյուղավորվել ու տարածվել…
- III, 1934
Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ. ամոթալի բան։ Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել իմ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը։ Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում՝ միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը։ Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել— թե մեր, այսինքն կենդանի մնացողների, թե, մանավանդ, իր հանդեպ։ Թե ինչից է առաջ գալիս այս տպավորությունը — չգիտեմ։ Երևի կյանքի հանդեպ ամենամեծ հանցանքը նրա բացասումն է, հերքումը։ Տարօրինակն այն է. որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց և արդեն ամենից շատ նրա դեմ ես դառնանում և… լցվում քստմնելի վախով ու զզվանքով։ Այդ զգացմունքը մի փոքր նման է այն արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անաջողակ մարդը, տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի գալիս, — և, փոխանակ խղճալու, — արհամարհանք ես զգում և զզվանք դեպի նա… Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անաջողակությունը։ Իսկ ինչ է մահը — եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անաջողությունը։ — Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը… չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ և անաջողներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անաջողակ… Եվ ի՜նչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է և ազնիվ… Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը — և ուրիշ ոչինչ…
Օ, լռություն ընտանի և մենություն խնկահոտ, Կանթեղի լույս կապտավուն և Տիրամոր դեմ չոքած Գիշերային հսկումի ժամ՝ աղոթքով բորբոքուն…
Օ, մենություն ընտանի և լռություն բարբառող…
ԿՈՄԻՏԱՍ
ԺԲ
Լռությունն ահռելի է, որպես մարմարե անշարժ
մի խաչքար՝
Ծանրացած դագաղի վրա լեթարգիկ քնով քնածի։
ԺԳ
Լսում է անցորդը քարացած,— և արդեն՝
տագնապով քշված՝
Ընթանում է — կույրի նման ծեր. քայլերով
այնքա՜ն երերուն.—
5 Զառանցում է գտնել լեռներում ձայների կորած
մի աշխարհ,
Ձայների, որ ջարդից ազատված՝ ապաստան են գտել
ծերպերում։
ԺԴ
Քայլում է՝ զննելով հեռուն,— և արդեն՝
ոտքերից նրա մերկ
Ոտքերի մատներից— մինչև արմատները
խռիվ մազերի,—
Լռությունն է դժժում նրա մեջ– և աշխարհն է լռել
նրա դեմ,
10 Որպես բիրտ բռունցքով խլացած կամ մեռած մարդու
լսելիք։
ԺԵ
Քայլում է մեռյալ դաշտերի և մեռյալ ձայների
Մարգարեն
Քայլերով ահեղ, լայնաձիգ՝ լռության մտրակով քշված։ Հայացքները որպես բևեռներ՝ խրելով հեռուն այն քարե՝
Դաշտերի Հիսուսի նման՝ նրա մեջ մանկությա ն պես
նշված։
ԺԶ
15 Բայց եզերքն այս ցուրտ, անհաղորդ,— հարթավայրն այս,
որ կոխում է նա
Իբրև տուն դարձող տարագիր— այսքան հա՞մր էր
արդյոք նա առաջ…
Ոչ… Գյուղի քարերով քշված, իբրև շուն՝ ծեծված
անխնա,—
Փախչելով լսում էր և երգ, և ծիծաղ,— և թռչնի թևերի
շառաչ…
Կանգնեց դաշտերի մեջտեղում, հեռավոր լեռների հանդեպ
20 Պապանձված աշխարհի, լռության դագաղի առջև
իբրև սյուն,—
Զմռսված դագաղի առջև,— լռության նաշի
Հանգել էր՝ մահվա՜ն տանջանքով…
Լռության դագաղի առջև իբրև քարացած մի Հիսուս,—
Մահախաչ քարացավ մի պահ մարմարե նաշի դեմ,
որ արդեն
25 Պատանքված մահճում պատանքով ննջում էր
ձայների մի նոր Ղազարոս…
Այս դրվագներն արտատպվում են «Եղիշե Չարենց. Նորահայտ էջեր» 1996, գրքի