Ռուբիկոն

Շառ – Հայդեգգեր երկխոսությունը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Պատրիկ Նե

ՊԱՏՐԻԿ ՆԵ*

(* Վերսալ / Սեն-Քանտեն-ան-Իվլինի համալսարանի դոցենտ՝ սյուրռեալիզմի, Ռընե Շառի մասին ուսումնասիրությունների (“ Livre Nadja’’, ed. Dunod, 1993, ‘Le sens de la continuité dans l’œuvre de René Char,’’ թեզ Paris VII, 1986) և բազմաթիվ հոդվածների հեղինակ։ Այժմ պատրաստում է էսսե ’’La Pensée poétique d’Yves Bonnefory”։)

Շառի երկերի «Պլեադ» հրատարակչության «քննական ուսումնասիրությունները», որից պարզ է դառ­նում, թե բանաստեղծն է դրանց հրապարակումը ջա­նադրաբար կազմակերպել, սկսվում են հռչակավոր «Զրույց շագանակենու տակ» գրվածքից, որտեղ ժան Բոֆրեն շարադրում է Շառի և Հայդեգգերի հանդի­պումը Մենիլմոնտանի իր տանը 1955 թվականի ամ­ռանը «պոեզիայի ու մտքի բարձրագույն նշանի ներ­քո», ասես այդ գրվածքը նախ բացահայտում է հարաբերակցումը փիլիսոփայականի հետ։ Այն, ինչն այստեղ հարկ է մեզ չափանիշ ընդունել (քանի որ տրված է երկու մարդկանց կենսագրական այս ուշա­ցած զուգադիպությանը), նրանց մտքերի խոր հա­րամիտությունն է, որի վրա հիմնվեց նրանց հետագա մերձեցումը (և ոչ հակառակը)։ Ըստ մեզ՝ կան նրանց մտքի ընթացքը ուղենշող զուգադիպության յոթ կետեր։

  1. Երևությունն ընդդեմ արարման . Ժան Բոֆրեն հրաշալի բացատրել է թարգմանության անճշտությունը («Քրիստոնեական փիլիսոփայու­թյան» մեջ «Երկխոսություն Հայդեգգերի հետ II»)։ Պարմենիդեսի մոտ կեցությունը հունարեն նշանա­կում «լինել գոյ», հետո արիստոտելյան մետաֆի­զիկայի փուլում այն «հիշատակվում է՛ գոյի մեջ» ըստ «նոմինալի մեջ վերբալ հայտնության», ինչն այդուհետ այն որակում է որպես լինել գոյից: Եվ վերջապես, մետաֆիզիկայի ռոմանա-քրիստոնեական մեկնու­թյան փուլում այն թարգմանվել է ens summum. կատարելապես անհետացել է «լինել»–ի վերբալ իմաստը, չկա նույնիսկ հնարավոր անցում վերբալից նոմինալի։

Զուգահեռաբար, հունարեն energeia-ն թարգմանվում է հռոմայերեն actus. Եթե Աստված (այսուհետ Բարձրագույն էության անվանումը) կարող է լինել “prima causa efficiens”, ապա մի՞թե այն պատճառով չէ, որ այն նախ ինքնին “actus essendi” է (actualitas-֊ը վերածելով potentia-ի)՛. Սակայն energeia-ն բնավ չէր ենթադրում պատճառական այդ վոլյունտարիզմը, այն թույլ էր տալիս, որ դրսևորվի հենց աստվածայինը։ Պարզել է պետք՝ պոեզիան ակտ է բառի հռոմեակա՞ն (հետո սխոլաստիկական) իմաստով, թե՞ երևություն է հունական իմաստով։

Առաջին դեպքում՝ արարում են. ուժ, որ վերափոխվում է մեկ այլ բանի։ Մյուս դեպքում՝ բացահայտում են. dynamis-ի վրա հիմնված լեզվի կամ միանգամայն այլ նյութի աշխատանքը փորձում է դրանց մեջ պատահել տալ այն, ինչ գաղտնորեն թաքցնում են դրանք, այդպես մարմարը ակտիվացած է արձանի, բառը՝ բանաստեղծության մեջ։ (“Energeia et actus”, Dialogue avec Heidegger I, 1973)։ Անօգուտ է հարկադրել. կվճարեն նման ակտիվացման գնով, որ Բոֆրեն նկատել է տալիս Տակիտուսի մի նախադասության կապակցությամբ. “Ubi Romani solitudinem fecerunt, pacem appellant” («Այնտեղ, ուր հռոմեացիներն իրենց ավերածությունը սփռեցին, ասացին, թե խաղաղություն է իշխում»), այդպես հռոմեական արձանի մեջ Պոլիկլետի անչափ «սքանչելի» մարմարը «հանգեց­ված է ռեալիզմի մեջ փնտրելու… (իր) ավերումից ծնված սառնության հատուցումը»։

Հունական կամ բանաստեղծական հրաշքը phusis-ի հրաշքն է։ Հայտնի է Հերակլիտի ասույթում phusis-ի հանրահայտ վերաթարգմանությունը փթթման, ոչ թե «բնությունը սիրում է թաքնվել», այլ «փթթումը սիրում է մեկուսանալ»: Ինչը նշանակում է, որ իր բառային էներգիայով կեցության և աշխարհի գոյի միջև, մեկի փթթումը մյուսի մեջ սկզբնավորում է պոեզիան։ Հենց դա է նկատի ունեցել Ռընե Շառը, երբ 1938 թվականից և «Միայննրանք են մնում» ժողովածուից սկսած մարդկանց հորիզոնում երևան է բերում աստվածներին, երբ հենց «Առաջին ջրաղացից» (1936թ.) հետո նաև «Ձևական բաժանումից» սկսած փորձում է անվերջ բնորոշել «բանաստեղծին» ու «բանաստեղ­ծությունը» երբեք ոչ իբրև արարողի և արարում: Այստեղից էլ բանաստեղծության էության բանաստեղ­ծի նրա հյոլդեռլինյան համբավը, որը դատարկ ձևա­կերպում չէ։ Այդ ստեղծագործությունը, որ ժամանա­կակից համարվեց քանզի պայթեց (Բարթ), հաստա­տում է կեցության և գոյի շարունակականության գո­յաբանական սկզբունքը։ Արդ, ավելի շատ բանաս­տեղծին, քան փիլիսոփային կարող է վերադառնալ գոյի հրաշալիքի, նրա «երևության» և ոչ թե գործածության կերպի վրա լայն բացված այդ աչքերի արժա­նիքը։ Այսպես, Շառը կարող է «ակնառու դարձնել մահու չափ ծեծված գիշերը»՝ ազատված իրեն սպա­նող էլեկտրականությունից, գոյի որոշ գործածության մեջ տեխնիկապես ծածկելուց այն կողմ գտնվող գիշերը, որ հարկադրված է իր արգասավորության ետևում անհետանալու, ծառայում է մեր էլեկտրական հոսանքների ռիթմավորմանը։

  1. Լեզվի խոսքը.Նման շարունակականությունը հիմնվում է գերիշխող լեզվաբանական մոդելի խորա­պես չարչրկված ըմբռնման վրա։ Կարելիդ ասել լեզվի հայդեգգերյան հիմնադրումը բառացիորեն գլխիվայր է շրջում «լեզվի» և «խոսքի» հարաբերությունները։ Եթե լեզվաբանների համար լեզուն միջոց է, որն արդիականանալու է խոսքի մեջ, ապա Հայյդեգգերի համար խոսքն է ներկայության կոչում լեզվին, որն առանց նրա երևան չէր գա։ Խոսքն այդ դեպքում խոսուն է ինչպես «լեզվի բանաստեղծությունը»։ Հակադարձաբար լեզվաբանության լեզու-օբյեկտը դարձել է «համընդհանուր լրատվություն», ինչպես այն պիտակավորում է Մալլարմեն։ Նա կարող է համարվել, – օ՜ շրջափոխություն, – «գործածությու­նից հոգնաբեկ, մոռացված մի բանաստեղծություն, որից դեռևս հազիվ լսվում է ինչ-որ կանչ»։ («Խոսք», 1950թ., կրկնված՝ «Ընթացք առ խոսքում»)։ Հետևա­բար «բոլոր փնջերից բացակա ծաղկի doxa-ն անվանվելուց հետո շրջադարձվում է։ Բավական է՝ բա­նաստեղծն ասի «ծաղիկ», որ «մոռացությունից անդին» «երաժշտության պես» այն «վեր հառնի»։

Քանզի խիստ տարբերակված լեզվին հակադրվում է ապոֆանտիկ լեզուն, որը բնորոշվում է որպես լոգոս, խոսք։ «Հելլենական ժամանակներից ի վեր նշանը (…) սահմանված է իբրև նշանակման գործիք», ինչն «այլևս ցույց տալ չէ թույլ տալ երևալու իմաստով» («ճանապարհ դեպի խոսք», 1959թ., «Ընթացք առ խոսքում», էջ 231)։ Հենց այդտեղ է Հայդեգգերը տես­նում «ճշմարտության զարգացման էափոխությունը» («Պլատոնի ուսմունքը ճշմարտության վերաբերյալ», 1930-1934 թթ., Հարցեր II). բառի էյդետիկ նեղացումը (այսուհետ ստրկացված Գաղափարի կողմից) ճշմար­տությունը ավելի քիչ է կախման մեջ դնում հենց գոյից, քան «գոյի հետ մարդու հարաբերությունից» դրա նկատմամբ ունեցած իր հայացքի շիտակության մեջ. «ճշմարտությունը տարանջատվում է իրերի փթթումից՝ հատկանշելու համար նախ դրանց պատկե­րացումը դատողականության միջոցով»։ Սակայն հայտնի է «Մարդասիրության վերաբերյալ նամակի» վերջաբանը. «Միտքն իր ասելիքով լեզվի մեջ կբացի ակոսներ…», ինչին պատասխանում է Շառի «խոսքի սրության արվեստը». «Ակոսներ բացելու և այնտեղ սերմ գցելու արվեստը»։ Բանաստեղծի խոսքը նույնպես սերմնացանի արվեստ է, խոսք, որից կծլարձակի գոյը։

Կարդալ նաև

Գրականություն Հայդեգգերը Շառի երկրում ժան Բոֆրե «Պոեզիայի կենտրոնում մի ընդդիմախոս է քեզ սպա­սում։ Նա քո տիրակալն է։ Կռվի ել նրա դեմ ազնվորեն»։ Այսպես է ասում այն բանաստեղծը, որն այսօր, ինչ­պես առաջին օրը, հանդես է գալիս «Ռեմբոյի» հատ­վածում այնպես, ինչպես համարձակվում է նրան «դիտարկել … պոեզիայի… Գրականություն Հռչակի փորձություն Ժակ Ռեդա Ռընե Շառը ներկայումս ենթարկվում է այն փորձու­թյանը, որը մեր օրերում վերապահված է փառքի կամ ավելի շուտ՝ հռչակի ամոթը ճաշակած յուրաքանչյուր պոետի։ Տարբերությունը զգալի է։ Խոսքը վերա­բերում է այն բանին, որ վիրաբուժության մեջ կոչվում է «անջատման… Գրականություն Ռընե Շառ Ժամանակագրություն (ըստ ժան Ռուդոյի) 1907թ. հունիսի 14-ին ծնվում է Ռընե Շառը, Իլ-սյուը– լա-Սորգում, Նեոնի կալվածքում։ 1918թ. հունվարի 15-ին վախճանվում է պոետի հայրը՝ էմիլ Շառը։ Ուսանում է Ավինյոնի լիցեյում։ 1924թ. Կարդում է Վիյոն, Ռասին, Վինյի, Ներվալ, Բոդլեր։…