Ռուբիկոն

Շառ – Հայդեգգեր երկխոսությունը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021
  1. Հատվածականի միակցումը. «Բայց որտե՞ղ է Մեխանիկ Վարպետը այդ ամբողջության մեջ», – հարցնում է Շառը ուշ շրջանի խիստ հեգնական մի տեքստում (Լիակատար երկեր, Պլ., էջ 603-604)) վերանայելով գոյի տեխնիկական ցանցի հարցը, հանուն միակցված հատվածականի անհրա­ժեշտության՝ կեցության փայլատակումների ու տագնապների համար։ Քանզի այստեղ լսելի կլինի «Աստված մեռել է» խոսքը ու նրա հետ մեկտեղ մետաֆիզիկայի բոլոր գերզգայուն իդեալները։ Այնպես որ, աշխարհի մեխանիզմը, «նրա յուղած շարժիչների» լքված են Մեխանիկի կողմից, որը «հավանաբար սլացել է մեկ այլ տեղ զվարճանալու»։ Այդժամ միայն ասույթային շարունակականության բացահայտ լուծումը կարող է այդ պակասի միջոցով վկայել կեցությակ հնարավոր ներխուժումը «մի աշխարհ, ուր ոզնու պտտվող հոգին կարող է ի ցույց դրվել և ծլկել վերջնական մեկնման վայելքի մեջ»։ Անշուշտ, ակնարկվում է Շլեգելի հանրահայտ 206 դրվագի ոզնին, որ Շառը կարող էր կարդալ Բլանշոյի գրչի միջոցով («Athenaeum», «Անվերջանալի զրույց»)։ Այսպես մատնելով տեխնիկական կարգի գծայնությունը՝ հատվածականի այդ տոտեմը, «քաշվելով տարեկանի իր արտը» (որտեղից լսվում է secare, կտրել), տոն է տալիս։ Ասույթն իսկապես վերականգնում է անհրաժեշտ տարածությունը. «Ջնջել հեռացումը սպանում է։ Աստվածները մեռնում են միայն մեր մեջ լինելու համար» (Պլ., էջ 767)։ Ճերմակը, կտրվածքն այդ դեպքում թույլատրում են Հայդեգգերյան angusitia-ն՝ Կեցության մեկուսիության անձկությունը, նրա վերադարձի հնարավորությունը («Աստվածները վերադառնում են»)։

Շառն այսպիսով հաստատվում է բացարձակ ռոմանտիկ հորիզոնում այնպես, ինչպես այն նկարագրում են Բլանշոյից հետո Ֆ. Լակու-Լաբարթը և Ժ. Լ. Նանսին («Գրական բացարձակում», Սոյ, 1978թ.)։ Նա նույնպես կիրառում է ասույթային դիալեկտիկան իբրև «նույնության միտք ոչ-նույնության միջնորդավորմամբ» այնպես, ինչպես Հայդեգգերը հաշիվ է տալիս Շելլինգի ազատության համակարգի մասին՝ խոսելով գոյերի «հաստատունության» (con-sistance) կամ հակարգի sustasis-ի մասին։ Բավական է հասկալ այդ համակարգն ընդդեմ համակարգայինի և դա՝ նախասոկրատյան ձևով, որ ներմուծելու էր Անաքսիմանդրը՝ խոսելով diké–ի և adikia-ի, ինչպես կեցության միակցման ու տարաբաժանման մասին։

4 Հակագծային ժամանակայնություն. Ինչու՞մ Շառը կարող էր շնորհակալ լինել է. դը Ռյուբերսիին և Դ. Լը Բիանին իրենց հարցերով «գորշակապույտ շքամուտքը բացելու համար, ինչպես կայծքարն է բաց անում կայծը», ինչն իրեն թույլ տվեց լսելու, թե ինչպես է ժան Բոֆրեն «մեկնաբանում կեցությունը ժամանակի հորիզոնի ներքո»։

Ժորժ Բլենը ճիշտ էր նկատում, որ Շառը մերժում է Քրոնոսը հօգուտ էոնի («միշտ աճման շրջանում գտնվող ժամանակ»). «Ղեկականթեղը» դատապարտում էր ժամացույցների ժամանակը («Կթոտ եկեղեցու զանգակատանը ժամն իր մեխն է խփում. սպասյակ, որին ոչ ոք այլևս չէր ուզում», Պլ., էջ 535), հօգուտ ժամանակի իսկական փթթման, երբ «կապույտ ապակիներով հավակնոտ գարունը» թույլ կտա, որ իրեն բռնացնեն «սիենագույն աչքերով ձմռան հետ», որից կծնվի «օրվա առաջին կնճիռը»։ Սա ենթադրում է հրաժարում ժամանակագրական ամենայն գծայնությունից (անցյալ, ներկա, ապագա). նախնական ժամանակի կամ գարնան ուժգնությունը կարող է իր կողմը քաշել ժամանակի ամբողջությունը և բոցավառել այն։ Ժամանակը խաղացող մանուկ է, ասել է Հերակլիտը, – իսկ Շառը ավելացնում է «մեր կողքին ապրող, երեքձեռքանի, և կոչվում է ներկա» Պլ., էջ 367)։

Ներկայության այս ներկան հոպոպն է, որը նշանակում է փթթում թռչնի թռիչքում (հոպոպ, որի արժևորումը կտա Հայդեգգերը Բոֆրեին՝ ըստ Շառի մի գրառման, Պլ., էջ 1253), կայծքարը, որից ժայթքում է կայծակի լույսը, ամպը (կամ «մեզ տանող ծուխը»), որից ելնում է «շռայլումի ջահը» («Ով մի օր պիտի լուսավորի կայծակով / Նա պիտի ամպ լինի երկար ժամանակ», – ասել է Նիցշեն. այս խոսքը մեջբերել է Հայդեգգերն իր «Շելլինգում»)։ Քանզի Պատմայինի և պատմականի հայդեգգերյան տարբերությունը գործում է այստեղ լիակատարորեն. «Գուրգուրել Թուզոնին» գործում (Պլ., էջ 424) հրեական մի ընտանիք ապաստան է գտնում մի վանքի ավերակներում, սակայն «հակա­ահաբեկչական» այդ կացարանը շատ ավելի բարձրում է գտնում իր ճակատագրական հղումը, կատարների (cathare) ժամանակից ի վեր, որ ներ­կայանում է «մասամբ քողարկված գրանիտե այս աղավնիով, նա իր թևերով չափում է կուլ գնացած մեծ ստեղծագործությունը»՝ բացելով կեցության դեմքն իբրև Դիմադրություն։ Լասկոն և Հերակլիտը դեռ մեզ ամեն ինչ ասելու են»։

  1. Տեղանքի (site) գինը. Եթե «կեցությունը ժամանակն է» (Բոֆրե) իր պատմային բացվածքների պահերին, ապա տարածությունը «բացատի նման» պակաս չի բացվում տեղանքում։ Հիպնոս 138 տեքս­տը (Պլ., էջ 208) խառնում է ամեն ինչ. մի՞թե այն հավասարակռշության մեջ չի դնում կյանքի գինը և գյուղի գինը։ Կապիտան Ալեքսանդրը կհրամայի իր պարտիզաններին փրկել իրենց ընկերոջը, «քանզի այդ գյուղը հարկավոր է խնայել ամեն գնով»:

Տեղանքի (Ort) բացահայտումը բնորոշ է հայդեգ­գերյան հերմենևտիկային. այսպես «Ժորժ դը Լա Տուրի արդարությունը» դնում է նկարչին ցերեկվա ու գիշերվա միակցված կոնֆլիկտում և դրանով իսկ միանում («Միևնույն առանցքով») «Ալբիոնի ավերա­կին» (սա բողոք է Պրովանսում միջուկային հրթիռներ տեղակայելու դեմ, Պլ., էջ 455), քանզի տեղանքը (ethos) հաստատվում է էթիկայով։

  1. Տեխնիկայի հարցը. Այս հարցում երևան է գալիս մի հակասություն, տեղանքի պաշտպանու­թյունը, որտեղ մարդիկ են «միայն մնում» (հայդեգգերյան իմաստով, որ վկայում է Շառը Ժան Պենարին «Իր հանդիպումներում», Կորտի, էջ 125 և137), կբերի՞ արդյոք տեխնիկական ստուգման դատապարտում, որ մեկ այլ տեղ բացահայտել էր Հայդեգգերը իբրև կեցության դեմք մետաֆիզիկայում մտքի արևմտյան շրջադարձից հետո։

Կարելի է սրանից անել երկու հետևություն։ Բա­նաստեղծի պայքարը կլինի ավելի քիչ էկոլոգիական, քան գոյաբանական, նա դրան է ձգտում կեցության մերկացման որոշակի եղանակով, այստեղից էլ՝ դիմակի ու դեմքի առումով նրա բոլոր Փոխաբե­րությունները («Իմ դարի հողագունդը, նրա քրքրված դեմքերը ազդարարում են նոր տրամադրություններ», «Երբ դիմակ են հագցնում հողագնդի դեմքին, նրա աչքերը դուրս են պրծնում», Պլ., էջ 617 և 480)։ Մյուս կողմից, նա չի կարող իբրև բանաստեղծ բավարարվել փիլիսոփային հաստատելով, նա կոչ է անում մերկացման, և նրա վերադարձը ակունքներին արժեք է ներկայացնում ապագա բողոքարկումների համար («Վաղորդայնները կլինեն, եթե նույնիսկ երեկոն ու առավոտը չլինեն», Պլ., էջ 579)։

  1. Վերադարձ. Արդ, Շառը չի կարող հավատալ Առաջընթացին, սակայն նույնի կրկնության, մեռած շրջանի տեղապտույտը վերստին անցնելով ինքնամո­ռացության միջով 1960-ական թվականների դելյոզյան նիցշեականության ձևով՝ այլևս նրա իրողությունը չէ. եթե «Նույնիսկ կրկնված գործողությունն է կուսական» (Պլ., էջ 186), ապա դա «Տարբերության ու կրկնության» ժամանակային ակտիվիզմի հակոտնյա­ներից է («Գործել, կրկնել ինչպես նորություն», էջ 13). շարյան նույնիսկ կրկնված գործողությունը պահ­պանում է գալիքի (à – venir) իր միջոցները, որոնք նրան ազատում են իր գործողության ավարտուն actuqlitas-ից։

Այնպես որ, վերադառնալ նշանակում է վերջապես տեսնել Կոմբուրի երևան գալը կեռնեխի երգում. «Վերագտած ժամանակի» պրուստյան օրենք («Պրուստ, որ հանկարծ դառնում է Պինդարոս, Պլ., էջ 712), ոչինչ չի կարելի տեսնել այդ կարոտախտով, որը

վերադարձի (nostos) մեջ ենթադրում է ցավ (algè)։ «Ոչն ու այլևսը» տարանջատված են, հիշեցնում է «Ավատիշխանը» (Պլ., էջ 261), և նկատելի է դառնում Շառի սերը Ռեմբոյի և նրա «Մեկնումի երգի» նկատմամբ («Հարցական պատասխաններ» Հայդեգգերին, Պլ., էջ 734)։

Մյուս կողմից, վերադառնալ վերին հոսանք նշանա­կում է բարձրանալ «վատթարագույն ու թշվառ մի վայր, ինչ էլ այն լինի, իսկույն ևեթ ցատկելու համար, – օ՜ պարադոքս, – ստորին հոսանքի մեջ, որտեղ ակունքներն են» (Պլ., էջ 656 և 256)։ Այսպես, իր երիտասարդ ժամանակներից ի վեր Նիցշե ու Հերակլիտ ընթերցող Շառը կարող է միայն մղվել այնտեղ, ուր նրան սպասում է հանդիպումը Հայդեգգերի հետ, ինչպես վկայում է նրա Հավերժական վերադարձի մնայուն ձեռագիրը։ Պարզ է, զորության (կամ essentia-ի) Կամքը միացնելով Հավերժական վերադարձին (իբրև գոյի կեցության existentia)՝  Նիցշեն այս «եզրակացությունն» է անում («Հետմահու գրություններ» 617՝ մեջբերված «Ո՞վ է Զարատուստրան» գործում, 1953թ., Էսսեներ և Զեկուցում­ներ). «Կայացմանը հաղորդել կեցության բնույթ՝ այսպիսին է զորության բարձրագույն կամքը»։ Այնպես անել, որ կայացումը բնակատեղի դառնա՝ ահա թե ինչն է հիացնում Շառին կամքի մղումների վերելքի մեջ՝ ցանկանալով նրա զորությունը, վերադարձը։ Դա նույնն է, բայց «ավելի վսեմ է», քան «Դիմում առվակին»–ի «մենքն» է վերսկսում Տան գոյա­բանական հիմնումը, որից հեռացել են գոյի ծիծաղելի որմնադիրները (Պլ., էջ 315)։

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Արուս Բոյաջյանի

Կարդալ նաև

Գրականություն Հայդեգգերը Շառի երկրում ժան Բոֆրե «Պոեզիայի կենտրոնում մի ընդդիմախոս է քեզ սպա­սում։ Նա քո տիրակալն է։ Կռվի ել նրա դեմ ազնվորեն»։ Այսպես է ասում այն բանաստեղծը, որն այսօր, ինչ­պես առաջին օրը, հանդես է գալիս «Ռեմբոյի» հատ­վածում այնպես, ինչպես համարձակվում է նրան «դիտարկել … պոեզիայի… Գրականություն Հռչակի փորձություն Ժակ Ռեդա Ռընե Շառը ներկայումս ենթարկվում է այն փորձու­թյանը, որը մեր օրերում վերապահված է փառքի կամ ավելի շուտ՝ հռչակի ամոթը ճաշակած յուրաքանչյուր պոետի։ Տարբերությունը զգալի է։ Խոսքը վերա­բերում է այն բանին, որ վիրաբուժության մեջ կոչվում է «անջատման… Գրականություն Ռընե Շառ Ժամանակագրություն (ըստ ժան Ռուդոյի) 1907թ. հունիսի 14-ին ծնվում է Ռընե Շառը, Իլ-սյուը– լա-Սորգում, Նեոնի կալվածքում։ 1918թ. հունվարի 15-ին վախճանվում է պոետի հայրը՝ էմիլ Շառը։ Ուսանում է Ավինյոնի լիցեյում։ 1924թ. Կարդում է Վիյոն, Ռասին, Վինյի, Ներվալ, Բոդլեր։…