Ռուբիկոն

Դոգմատիզմ և սկեպտիցիզմ (1829)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Գյոթե

Բնության օբյեկտների վերաբերյալ տեսական հայացքների յուրաքանչյուր փոփոխություն պետք է գնահատել մի որևէ ավելի բարձր փիլիսոփայական տեսակետից:

Վերների ուսմունքը իսկական դոգմատիզմ էր: Ջրաբերուկներից ու ողողատներից գնացին դեպի լեռնաշերտեր և ավելի հեռու` դեպի հիմքեր, և, քանի որ վերջապես եկան գրանիտին և միաժամանակ այն գտան ամենաբարձր լեռներում, ապա և ընդունեցին այն իբրև Երկրի հիմք ու կմախք և դրա վրա կառուցեցին ուսմունքը…

Սակայն աշխարհում ամեն տեսակի դոգմատիզմ ի վերջո տաղտկալի է դառնում, մանավանդ երբ ասպարեզ են ելնում նոր սերունդներ, որոնք նույնպես ձգտում են իրենցից մի բան ներկայացնել:

Չէր կարելի ժխտել, որ այդ ուսմունքը չլուծված պրոբլեմներ էր թողել:

Եվ համաձայն մարդկային ոգու ընդհանուր բնական ընթացքի առաջ եկավ սկեպսիսը:

Սկեպսիսը սկիզբ է առնում բացառություններից, թշնամություն տածելով դոգմայի նկատմամբ, որը օրինականից է կառչել:

Սկեպսիսը մեծ օգուտ է քաղում մարդկանց անհանգստությունից և կասկածամտությունից, որին մարդ չափազանց հեշտ է ենթարկում դոգման:

Դրա համար, սակայն, անհրաժեշտ է ոգու որոշակի մի ուժ, հիմնավորություն և համոզելու ձիրք, որը առավել հմտորեն օգտվել գիտե ինդուկցիայից:

Գերմաներենից թարգմանությունը` Սերգեյ Խաչիկօղլյանի

«Goethes Werke» Stuttgart 1867

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Փորձն իբրև օբյեկտի և սուբյեկտի միջնորդ (1792) Գյոթե Հենց որ մարդ սկսում է իր շուրջը առարկաներ նկատել, նա դիտում է դրանք իր անձի վերաբերմամբ, և, իհարկե, իրավացի է: Քանզի իր ողջ ճակատագիրը կախված է այն բանից, թե արդյոք դրանք դուր են գալիս նրան, թե ոչ, ձգում են, թե վանում, օգտակար են, թե վնասակար: Առարկաներ… Փիլիսոփայություն Ինդուկցիա (1829) Գյոթե Ինդուկցիա ես ինձ երբեք թույլ չեմ տվել, անգամ իմ նկատմամբ: Փաստերը ես միշտ մեկուսացված եմ թողել: Սակայն որոնել եմ համաբանականը: Եվ այդ ճանապարհին հասել եմ, օրինակ, բույսերի մետամորֆոզի հասկացությանը: Ինդուկցիան օգտակար է միայն նրան, ով ուզում է դիմացինին… Փիլիսոփայություն Փիլիսոփայական էտյուդ Գյոթե Կեցության և կատարելության հասկացությունը միևնույնն է: Երբ մենք հետևում ենք այդ հասկացությանն այնքան հեռու, որքան դա մեզ համար հնարավոր է, ապա ասում ենք, թե պատկերացնում ենք անվերջը: Սակայն անվերջը կամ լիակատար գոյությունը մենք ի վիճակի չենք…