Ռուբիկոն

Պետեր Սլոտերդայկ. Դերրիդա և Թոմաս Ման

Հրապարակվել է
6 հոկտեմբերի 2022

Այստեղ տեղին է նշել, որ մեսիանիզմի մարքսիստ մեկնաբանները, ինչպես Էռնստ Բլոխը և Վալտեր Բենիամինը, Ֆրոյդից ընդամենը մեկ սերունդ հետո իրենց ժամանակով արդարացված փորձ կատարեցին զարգացնելու երազների երկրորդ՝ ոչ ֆրոդյան մեկնութնունը։

Նրանց դեպքում կենտրոնում էին դրված ոչ թե տիրակալների (և նրանց կանանց) երազները, այլ ավելի շուտ այդ հեղինակները մտադիր էին իրագործել զանգվածների երազների մեկնություն, ինչի ընթացքում պրոլետարական և ժողովրդական երազները ավելի լավ կյանքի մասին կբարձրանային քաղաքական արգասավորության աստիճան։ Երազների երկրորդ մեկնության կորիզը կազմեց մեկնությունը նշանների և հետքերի, որոնցով մարդկությունը սկսելով հին աշխարհի օրերից համաձայն մեսիանական մեկնության եղանակի կանխատեսել է կոմունիզմը։ Ուշագրավ էր, թե ինչպես մի կողմ դրվեց գիշերային երազներով թերապևտիկ սահմանափակումը, այնպես որ հիմա նոր հերմենևտիկայի զբաղմունքին ինտեգրվեց նախ և առաջ ցերեկվա երազների և գիտակցական ուտոպիական կառուցումները։ Իհարկե, Բենիամինի դեպքը ցույց է տալիս նաև, թե ինչպես կարող է տապալվել հովսեփական կարիերան ունենալով այդպիսի հետին պլան։ Մինչդեռ Էռնստ Բլոխի դասը սովորեցնում է, որ բավականաչափ ուժեղ մարգարեական կրակ ունեցող երազներ մեկնողին ի վերջո միևնույն է, հետաքրքրվում են արդյոք զանգվածներն իրենց երազների քաղաքական-թեոլոգիական մեկնությամբ։

Համատեքստի այդպիսի ներկայացումը բացատրում է, թե ինչու Դերրիդայի դեկոնստրուկցիան պիտի հասկացվի որպես հովսեփական դիրքորոշումից ելնող երազների մեկնության երրորդ ալիք։ Դեկոնստրուկցիայի համար a priori պարզ է, որ այն կարող է հաջողության հասնել, եթե բավականաչափ դուրս գա հոգեվերլուծության և մեսիանական հերմենևտիկայի մոդելից։ Հանգամանքների բերումով դա կարող է տեղի ունենալ արմատական նշանագիտության ձևով, որը ապացուցեց, որ  գոյության նշանները երբեք չեն ընթերցում իմաստի լիություն, որը խոստանում էին, կամ այլ կերպ ասած՝ գոյությունը իրական արձակողը չէ և որ սուբյեկտը չի կարող լինել իդեալական ժողովվածության տեղը։ Դերրիդան մենաբանում է հովսեփական շանսը, երբ ցույց է տալիս, թե ինչպես է մեր մեջ երազում մահը, կամ այլ կերպ ասած՝ ինչպես է Եգիպտոսը աշխատում մեր մեջ։ «Եգիպտական» է պրեդիկատը բոլոր կառուցումների, որոնք կարող են ենթարկված լինել դեկոնստրուկցիային, պատկերներից ամենաեգիպտականին՝ բուրգին։ Այն կանգնած է բոլոր կողմերից անսասան իր տեղում, որովհետև իր ձևը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինչ-որ կառույցի դեկոնստրուկցիայի չենթարկվող մնացուկ, որն ըստ ճարտարապետի նախագծի կառուցված է այնպես, որ երևա ասես իր փլուզումից հետո։

[1] Քանի որ այստեղ զարգացվում է զուտ տիպաբանական փաստարկ, ես բոլորովին կարիք չունեմ նկատի առնելու փաստը, որ ժամանակագրական առնչությունները խոչնդոտում են մշակված մեկնությանը։ Քանի որ Հովսեփի բիբլիական պատմությունը տեղի է ունեցել նախքան Ելքը, «Հետ դեպի Եգիպտոս» սխեման այդքան էլ կիրառելի չէ առաջին Հովսեփի նկատմամբ, որքան հովսեփական դիրքորոշման ավելի ուշ գործիչների։

Թարգմանությունը գերմաներենից՝ Սերգեյ Ստեփանյան

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Թոմաս Հոբս. Պատկերացման մասին Ներկայացնում ենք մեկ գլուխ անգլիացի փիլիսոփա, գրող, հասարակական դաշինքի տեսության հեղինակ Թոմաս Հոբսի (1588-1679) «Լևիաթան» գրքից: Աղբյուրը՝ Thomas Hobbes, Leviathan or The Matter, Forme and Power of a Commonwealth Ecclesiasticall and Civil, 1651. 1. Այն, որ… Փիլիսոփայություն Պետեր Սլոտերդայկ. Զիգմունդ Ֆրոյդ և Դերրիդա Ստորև ներկայացնում ենք մեկ գլուխ գերմանացի փիլիսոփա, Կալսռուեյի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Պետեր Սլոտերդայկի (ծնվ. 1947) «Դերրիդա. եգիպտացի» գրքից: Աղբյուրը՝ Peter Sloterdijk, Derrida, ein Ägypter. Über das Problem der jüdischen Pyramide, Suhrkamp,… Փիլիսոփայություն Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի դասախոսությունների նորահայտ սղագրերը Աղբյուրը՝ The Guardian Գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի կենսագիրը հայտնաբերել է նախկինում անհայտ դասախոսությունների ծավալուն նյութ, որը կարող է փոխել արևմտյան փիլիսոփայության առաջատար դեմքերից մեկի շուրջ ձևավորված ընկալումները։ Փիլիսոփայի ավելի…