Ռուբիկոն

Պիկասսոյի ստեղծագործությունը ծածկագրված օրագիր է՝ մեջը լիքը սուտ

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

ART Իսկ Պիկասսոյի մյուս կանա ՞յք:

Ռ. Դորան հրաժարվեց աշխարհիկ կյանքից ու դարձավ կրոնապաշտ ճգնավոր: Նա շատ բարեպաշտ դարձավ, շատ կաթոլիկ, ամեն օր գնում էր ժամերգության և խիստ բարեպաշտ էր ներկայանում: Ընդ որում շատ խելացի էր ու ճշգրիտ հիշողություն ուներ: Նա տառապում էր ոսկրային հիվանդությամբ, և երբ նրան տարիներ անց կրկին այցելեցի, առջևումս վտիտ մի կին էր, որին նայելու համար ստիպված էի ներքև նայել: Երբ նա աչքերը վեր բարձրացրեց ու նայեց ինձ, ես ճանաչեցի այն դեմքը և այն գեղեցիկ աչքերը, որ Պիկասսոն այդքան սիրում էր նկարել՝ ասես ակնախոռոչներից արձակված նետեր: Նա մահացավ 1997-ին իր 90-ը չբոլորած:

ART Պիկասսոյի կանայք և սիրուհիները լա ՞վ տեղեկատու անձինք են, թե ՞ ընդամենը փորձում են լավ լույսի տակ ներկայանալ:

Ռ. Ո ՞վ դա չի անում: Դա էլ պետք է արժևորել: Վերցրեք Իռեն Լագուին, որ նրա սիրուհին էր 1915/16-ին և 102 տարի ապրեց: Հարցազրույցի ժամանակ իրեն այնպես էր պահում, ինչպես հաճախ է պատահում ծեր կանանց մոտ, ովքեր մոլեգին սեռական կյանք են վարել: Ասում էր բաներ, ինչպես օրինակ՝ «Հա~, Պիկասսոն, նա լավն էր, այնքան սիրելի, այնքան հրաշալի տղամարդ»: Փա~ռք Աստծո, մենք հետո հայտնաբերեցինք նրա նամակագրությունը, Պիկասսոյի հետ նրա ունեցած կապի ողջ պատմությունը, և այնտեղ կար, ինչ ինքն իրականում մտածում էր Պիկասսոյի մասին՝ այդ կեղտոտ շունը, ի~նչ նա հիմա նորից իմ գլխին խաղաց…

ART Ի ՞նչ է զգում կենսագիրն այդ պահերին:

Ռ. Էվրիկա: Հաջորդ հատորում նման շատ բաներ կան, բայց ես անխելքություն կանեմ, եթե հիմա պատմեմ ձեզ:

ART Անակնկալներ, որ կարող են սասանե ՞լ Պիկասսոյի մասին մեր ունեցած պատկերը:

Ռ. Չսասանել, բայց ամբողջացնել: Օրինակ, ոչ ոք կարգին տեղյակ չի այն խիստ մեծ բելառուսական ազդեցության մասին: Ինչպես գիտեք, Պիկասսոյի կին Օլգան բելառուսուհի

էր, շատ գեղեցիկ կին, ում միջոցով նա ծանոթացավ Դյագիլևի բալետի հետ: Նրանք ունեն մի զավակ, բայց շուտով նա սկսում է ձանձրացնել Պիկասսոյին: Բայց այս պատմությունը շատ ավելի բարդ է: Պիկասսոն դառնում է  Փարիզում փախստականների թատերաբեմի իսկական մասը: Կային հանդիպման վայրեր՝ գյուղական տներ, որտեղ ինքը և Օլգան պարբերաբար  լինում  էին:  Այս  շրջանում  հույժ դրամատիկական դեր է խաղում միանգամայն որոշակի մի անձնավորություն: Նրա ով լինելը չի մատնվում:

ART Իրավիճակը թեժացնում եք: Ինչքա ՞ն պետք է սպասենք, մինչեւ 2000 թվակա ՞նը:

Ռ. Հավանաբար ավելի երկար: Առաջին հատորի համար հինգ տարի պետք եղավ: Երևի երրորդի համար պետք լինի ընդամենը երեք տարի: Բայց     խիստ               աշխատատար               է փնտրտուքը, հատկապես, ինչ վերաբերում է սյուռռեալիստների հետ Պիկասսոյի ունեցած կապին: Նա միշտ ասում էր՝ «Ես երբեք սյուռռեալիստ չեմ եղել, բացի 1936 թվականի մի քանի ամիսներից»: – Անհեթեթություն է: Նա սյուռռեալիստական շարժման հետ շատ էր կապված:

ART Պիկասսոյի մասին հսկայածավալ գրականության մեջ կա ՞ն մեծ մոլորություններ կամ կանխակալ կարծիքներ, որ ենթակա լինեն շտկման:

Ռ. Մեծ մոլորություններից մեկը, որ շարունակ տարփողվում է նորագույն գրականության մեջ, այն դրույթն է, թե Պիկասսոն կնատյաց, կանանց հանդեպ բիրտ է եղել, ճիվաղ:

ART Դուք ինքներդ չասացի ՞ք, որ նա կնատյաց էր:

Ռ. Այո, բայց դուք այդ ասպեկտը չպետք է առանձին դիտեք: Թող, որ կնատյաց լինի, բայց մյուս կողմից նա հիանում էր կանանցով, իսկ կանայք էլ հիանում էին իրենով: Նա ուներ նաև այդ քնքուշ և կրքոտ կողմը: Ճիշտ պատկերն ստանալու համար ախր չեք կարող պարտակել դա: Եվ հետո էլ գոյություն ունի ինձ համար անհասկանալի մի տկարամտություն: Լոնդոնից զանգեց մի կին և ասաց, թե ուզում է ինձ հետ զրուցել Պիկասսոյի մասին Երկրորդ աշխարհամարտի տարիներին, և հանկարծ վրա բերեց՝ «Ախր այդ մարդը մատնիչ է եղել»: Իսկ ես պատասխանեցի՝ «Լսե՛ք, «Գերնիկա» նկարող մարդուն, երդվյալ հակաֆաշիստին ինչպե ՞ս կարելի է կասկածել թշնամու հետ համագործակցելու մեջ»: Նա ասաց, թե կան լուսանկարներ, որտեղ նա պատկերված է գերմանացի սպաների հետ: Չէ ՞ որ մենք գիտենք, ասացի: Բայց մենք նաև գիտենք, որ Պիկասսոն փող էր տրամադրում Դիմադրությանը: Բայց մի բան մինչ օրս ոչ մեկը չգիտի՝ գերմանական օկուպացիայի ժամանակ Պիկասսոն կանչվեց հարկադիր աշխատանքի: Մատնիչը կարո ՞ղ է ուղարկվել հարկադիր աշխատանքի: Ծիծաղելի են այդ հանդիմանությունները:

ART Պիկասսոն համոզվա ՞ծ կոմունիստ էր:

Ռ. Մարքսիստ պատմաբանները հակված են պնդելու, թե Պիկասսոն միշտ եղել է քաղաքականապես նվիրված նկարիչ: Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ղեկավար մի անդամի ես հարցրեցի՝ «Ո ՞րն էր Պիկասսոյի կոմունիստական համոզմունքը»: Նա պատասխանեց՝ «Դե, նա մեծ հակաֆաշիստ էր, դեմ էր պատերազմին, շատ էր դեմ աղքատությանը»: Ես հարցրեցի՝ «Նա ինչի ՞ կողմն էր»: Իսկ նա ասաց՝ «Նա ֆինանսավորում էր Նիցցայի կոմկուսի թերթը, և փող էր տալիս բանվորների երեխաների արձակուրդային ֆոնդին»: Եղածը սա էր:

ART Այնուամենայնիվ, նա կուսակցության գրանցված անդամ էր:

Ռ. Պիկասսոն ատում էր դոգմաները: Իմ առջև նա կոմունիստների վրա ծիծաղում էր, նրանց նեղմտության վրա: Գոյություն ունի մի հայտնի պատմություն, երբ կումկուսը, կարծեմ նրա 80-երորդ տարելիցի նախօրեին էր, ասել է՝ «Ընկեր Պաբլո, մենք ուզում ենք քեզ մի բան նվիրել, դու ի ՞նչ ես ուզում»: Նա ասել է՝ «Ուզածս մի փոքրիկ, ջահել այծ է»: Իսկ ի ՞նչ են ուղարկում նրան: Պառավ, ահռելի, գարշահոտ, զզվելի, հիվանդ մի անասուն:

ART Ըստ ձեզ, կուբիզմը Պիկասսոյի ամենամե ՞ծ ձեռքբերումն էր, թե ՞ շատերից մեկը:

Ռ. Նրա ամենամեծ ձեռքբերումն այնքանով, որ նրա ամենաազդեցիկն է: Այն փոխեց 20-րդ դարի արվեստի ընթացքը, էլ չասած, որ մշտապես իր ազդեցությունն է ունեցել Պիկասսոյի արվեստի զարգացման վրա:

ART Բայց նա միայնակ չի ստեղծել կուբիզմը, ոմանք նույնիսկ պնդում են, թե Ժորժ Բրաքի բաժինն ավելի մեծ է:

Ռ. Դե, երկուսով գործընկերներ էին, կարևոր Papiers collee-ներից շատերը Բրաքինն էին, բայց ինչ որ ձևով Պիկասսոն Բրաքից ավելի շատ բան էր կորզում, քան Բրաքը Պիկասսոյից: Բրաքը միանգամայն այլ բնավորության տեր մարդ էր, հատկապես իր կյանքի վերջում: Ծեր հասակում նա թողնում էր ոգեղենացված վանականի տպավորություն, ում համար աշխարհը՝ ոչինչ, իսկ արվեստը ամեն ինչ էր: Պիկասսոն և նա այդ ժամանակ գրեթե երբեք չէին հանդիպում, և նրա մտքով չէր էլ անցնում հարցնել Պիկասսոյի մասին: Բայց Պիկասսոն միշտ հարցնում էր՝ «Բրաքին տեսե ՞լ եք: Ինչպե ՞ս է»: Բրաքն այն անձնավորությունն էր, ում մասին ամենաշատն էր մտածում:

ART Նրանց միջեւ չկա ՞յին նաև քաղաքական տարբերություններ:

Ռ. Երեսնականներին, երբ Պիկասսոն ավելի ու ավելի էր հակվում դեպի ձախ, Բրաքը ավելի ու ավելի էր աջ միտվում: Նա կապվեց աջ ծայրահեղական Action  Française-ի  հետ:  Դա նրանց երկուսին խիստ հեռացնում էր միմյանցից, այնուամենայնիվ, Բրաքը Պիկասսոյի համար միշտ կար: Դուգլաս Կուպերը գնեց Բրաքի ուշ շրջանի «արվեստանոցային» հոյակապ նկարներից մեկը, Պիկասսոն այցելեց մեզ, նայեց նկարը, կանգնած նայում էր և ատեց այն: Ոչ, նա պայքարում էր դրա դեմ: Նա թոթովեց՝ «Ես դա չեմ կարող հասկանալ»: Քիչ անց նա իր կտավներում վկայակոչում է Բրաքի ուշ շրջանի այդ գործերը: «Las Meninas» մեծ, գորշ կտավը շատ բանով է պարտական բրաքյան «արվեստանոցային» նկարներին:

ART Այս դարի մեծ արվեստագետների մեջ ըստ ձեզ Պիկասսո ՞ն է ամենամեծը:

Ռ. Անկասկած: Նա հեղաշրջեց արվեստը: Դա միայն կուբիզմը չէր: Նա հեղաշրջեց նաև կերամիկական արվեստը և գրաֆիկան՝ լիթոգրաֆիայում, թե այլ տեխնիկաներում: Ռուս կոնստրուկտիվիստ Վլադիմիր Տատլինը խթան ստացավ Պիկասսոյի կուբիստական կոնստրուկցիաներից. ուրեմն Պիկասսոն ինչ-որ առումով նաև այս հարյուրամյակի մեծագույն քանդակագործն է:

ART Ի ՞նչ նշանակություն ունի Պիկասսոն ձեզ համար ժամանակակից արվեստի պատմության մեջ:

Ռ. Համեմատություն չունեցող: Միակ մարդը, ում հետ նրան կարելի է համեմատել, նրա մեծն ախոյանը, ինձ համար Անրի Մատիսն է: Բայցևայնպես, արդեն իսկ իր արածի վիթխարի լայնահունության պատճառով, Պիկասսոն դարի հանճարն էր:

Գերմաներենից թարգմանությունը՝ Հրաչյա Ստեփանյանի

Կարդալ նաև

Արվեստ Խուան Միռոյի ժառանգությունը ART ամսագիր «Նրա աշխարհում տեղ ունեն ոչ միայն ուրախությունը, հեգնանքն ու բանաստեղծությունը, այլև երազները, վախն ու ագրեսիան: Միռոյի իրականությունը տեսանելիի իրականությունը չէ. այն թաքուցյալի, մոգականի և միստիկականի իրականությունն է»: Վալտեր Էռբեն «Միռոն ինձ… Արվեստ Մերկ պատը Վասիլի Կանդինսկի «Ռուսսոն ասել է՝ գեղեցիկ է այն, ինչը չկա: Դա չի նշանակում, որ գեղեցիկ է միայն այն, ինչ գոյություն չունի: Գեղեցիկը գոյություն ունի, բայց չկա, քանզի այն երևութանում է, որ անհետանա, որ կենդանացնե՛նք, վերակենդանացնենք մեր հոգիները, բայց այն… Արվեստ Կանդինսկի և Պիկասսո – երկու հակապատկեր Դիտեր Ռուդլոֆ Նկարել Սուրբ Ոգու շնչով Նկարիչ, դերասան և գրող Լոթար Շրայերը 1921-ից մինչև 1923թ. աշխատում էր Վայմարում որպես Bauhaus-ի ձևի վարպետ (Formmeister): Նա “Sturm”-ի և “Bauhaus”-ի մասին իր հիշողություններում, «Իկոնա» հատկանշական խորագրի ներքո, պատմում…