Ռուբիկոն

Թոմաս Սթեռնս Էլիոթ. «Համլետը և նրա խնդիրները»

Հրապարակվել է
4 օգոստոսի 2022

Լսիր, սրտիս մեջ կարծես մի տեսակ պայքար էր մղվում,

Եվ թույլ չէր տալիս, որ քուն մտնեի…

Խցիկից ելա՝ ծովի վերարկուս շուրջս փաթաթած՝

Եվ խավարի մեջ խարխափում էի, որ նրանց գտնեմ:

Հասա փափագիս, մատերով գտա նրանց ծրարը,

Եվ դարձա նորեն եկա իմ խուցը:

(թարգմանությունը՝ Հ. Մասեհյանի)

պատկանում են հասուն Շեքսպիրին: Թե՛ մշակվածությունը, թե՛ միտքը անկայուն վիճակում են: Իհարկե, մենք արդարացիորեն կարող ենք այս պիեսը մեկ այլ՝ «համառ» նյութով և հրաշալի տաղաչափությամբ անչափ հետաքրքիր «Չափն ընդդեմ չափի» պիեսի հետ մեկտեղ վերագրել ճգնաժամային շրջանին, որին հաջորդում են հաջողված ողբերգությունները՝ գագաթնակետին հասնելով «Կորիոլան» ողբերգության մեջ: Թերևս «Կորիոլանը» այնքան հետաքրքիր չէ, որքան «Համլետը», սակայն, ինչպես և «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունը, անկասկած, Շեքսպիրի գեղարվեստական հաջողություններից է: Եվ հավանաբար շատերը «Համլետը» համարել են արվեստի գործ, քանի որ հետաքրքիր են համարել, և ոչ թե հետաքրքիր են համարել, որովհետև այն արվեստի գործ է: «Համլետը» գրականության «Մոնա Լիզան» է:

 «Համլետի» անհաջողության հիմքերը անմիջապես ակնհայտ չեն: Պարոն Ռոբերտսոնը, անկասկած, ճիշտ է եզրակացնում, որ պիեսի էական հույզը որդու զգացումն է մոր մեղքի հանդեպ: 

Համլետը խոսում է որպես մարդ, որը խորապես տանջվում է մոր անկման պատճառով… Մոր մեղքը դրամայի համար գրեթե անհանդուրժելի մոտիվ է, բայց այն պետք է պահպանվի և ընդգծվի որպես հոգեբանական լուծում պահանջող, կամ առնվազն ակնարկող այդպիսի լուծում:

Եվ սա այդուհանդերձ, ամենևին էլ ողջ պատությունը չէ: Միայն «մոր մեղքը» չէ, որ Շեքսպիրը չի կարող խաղարկել, ինչպես խաղարկեց Օթելլոյի կասկածանքը, հափշտակված Անտոնիոսի կիրքը կամ Կորիոլանի ամբարտավանությունը: Թեման կարող էր ծավալվել և վերածվել ինչպես նշված ողբերգություններում՝ մտածված, ավարտուն, ասես արևով լուսավորված: «Համլետը», ինչպես սոնետները, լի է մի բանով, որը գրողը չի կարողացել երևան հանել, մտածել կամ վերածել արվեստի: Եվ երբ փորձում ենք գտնել այդ զգացումը, տեսնում ենք, որ ինչպես սոնետներում, այն անորոշ է: Չեք կարող մատնանշել այն հերոսների խոսքում. իսկապես, եթե ուսումնասիրեք երկու հայտնի մենախոսությունները, կտեսնեք, որ դա Շեքսպիրի շարադրանքն է, բայց բովանդակությունը կարող է լինել ուրիշինը, գուցե «Բյուսի դ’Ամբուայի վրեժի» հեղինակինը, (V գործողություն, տեսարան 1): Մենք գտնում ենք Շեքսպիրի «Համլետը» ոչ այնքան գործողության կամ մեջբերումների մեջ, որոնք կարող ենք առանձնացնել, որքան այն անվրեպ ինտոնացիայի մեջ, որն անշուշտ վաղ պիեսում անվրեպ չէ: 

Արվեստի տեսքով հույզն արտահայտելու միակ եղանակը «օբյեկտիվ հարաբերակցություն» գտնելն է, այլ կերպ ասած՝ առարկաների շարք, իրավիճակ, իրադարձությունների շղթա, որը կլինի տվյալ մասնավոր հույզի բանաձևը. այնպիսի, որ երբ տրվում են արտաքին փաստերը, որոնք պետք է շրջանակեն զգայական փորձը, իսկույն առաջ գա հույզը: Եթե ուսումնասիրեք Շեքսպիրի հաջողված ողբերգություններից որևէ մեկը, կգտնեք այս ճշգրիտ համարժեքությունը, կտեսնեք, որ քնի մեջ դեգերող Լեդի Մակբեթի հոգեվիճակը հաղորդվել է ձեզ երևակայական զգայական տպավորությունների հմուտ կուտակման արդյունքում. Մակբեթի խոսքը, երբ նա լսում է կնոջ մահվան մասին, այնպես է մեզ ցնցում, ասես, իրադարձությունների ողջ շղթայից այս խոսքերը ինքնաբերաբար դուրս են ցայտում՝ ամփոփելով իրադարձությունների շարքը: Գեղարվեստական «անխուսափելիությունը» ընկած է հույզերի նկատմամբ արտաքինի կատարյալ համապատասխանության հիմքում, և սա հենց այն է, ինչը թույլ է «Համլետում»: Համլետին (մարդուն) իշխում է մի կիրք, որն անարտահայտելի է, քանի որ այն գերազանցում է փաստերը, ինչպես որ դրանք երևում են: Եվ Համլետի ենթադրյալ ինքնությունը իր հեղինակի հետ այս կետում համընկնում է. այն, որ Համլետի պարտությունը, որի պատճառը սեփական զգացմունքների օբյեկտիվ համարժեքի բացակայությունն է, վերածվում է իր ստեղծողի պարտության երկարաձգմանը սեփական գեղարվեստական խնդրի առջև: Համլետը բախվում է դժվարությանը, որ իր տածած խորշանքը կապված է մոր հետ, բայց մայրը չի համապատասխանում այդ զգացողությանը, այն կլանում և գերազանցում է մորը: Այսպիսով, դա մի զգացում է, որը Համլետը չի կարող հասկանալ, չի կարող տեսանելի դարձնել այն, օբյեկտիվորեն դիտել, ուստի այն շարունակում է թունավորել կյանքը և հետաձգել վրեժը: Հնարավոր գործողություններից ոչ մեկը չի կարող բավարարել այդ զգացումը, և ինչ էլ Շեքսպիրը փոխի սյուժեում, դա չի կարող արտահայտել Համլետին իր համար: Եվ պետք է նկատել, որ խնդրի արտաքին տվյալների բուն էությունը բացառում է օբյեկտիվ համարժեքություն: Գերտրուդի հանցավորությունը սրելը կնշանակեր հիմք տալ Համլետի մեջ բոլորովին այլ հույզի հենց այն պատճառով, որ Գերտրուդի կերպարը այնքան չեզոք ու աննշան է, որ նա Համլետի մեջ առաջացնում է մի զգացում, որը նա ի վիճակի չէ արտահայտելու: Համլետի «խելագարությունը» Շեքսպիրը փոխառել է. ավելի վաղ պիեսում դա պարզ հնարք էր, և կարելի է ենթադրել, որ հանդիսատեսի կողմից մինչև վերջ այն ընկալվել է իբրև հնարք: Սակայն Շեքսպիրի համար դա այլևս սոսկ խելագարություն չէ և այլևս սոսկ շինծու չէ: Համլետի խելագարությունը, արտահայտությունների կրկնությունը, բառախաղերը կանխամտածվածը կոծկելու ծրագրի մաս չեն, այլ հուզական ելևէջի պարպման ձև: Համլետի մեջ հույզերի խաղ է, որը չի կարողանում ելք գտնել գործողության մեջ, իսկ դրամատուրգի մոտ հույզերի խաղ է, որը վերջինս չի կարողանում արտահայտել արվեստի մեջ: Բուռն զգացմունքը՝ սքանչելի կամ սարսափելի, առանց առարկայի կամ գերազանցող իր առարկան, ծանոթ է յուրաքանչյուր զգայուն անձի. անկասկած, սա հետաքրքիր է ախտաբանների համար: Դա հաճախ է պատահում դեռահասության շրջանում. սովորական մարդը քնեցնում է այդ զգացմունքները կամ հավասարակշռում է իր զգացմունքը բիզնես աշխարհին հարմարվելու համար, իսկ արվեստագետը այն կենդանի է պահում աշխարհը իր հույզերին հարմարեցնելու ունակության շնորհիվ: Լաֆորգի Համլետը այդպիսի դեռահաս է, Շեքսպիրի Համլետը՝ ոչ. նրան չենք կարող բացատրել կամ արդարացնել դեռահասությամբ: Պարզապես պետք է խոստովանենք, որ այստեղ Շեքսպիրը շոշափում է մի խնդիր, որը նրա համար չափազանց մեծ էր: Թե ինչու նա ընդհանրապես հանձն առավ դա, անլուծելի հանելուկ է. ինչ փորձի հարկադրանքով նա ձգտեց արտահայտել այդ անարտահայտելի սարսափը, մենք երբեք չենք կարող իմանալ: Մեզ անհրաժեշտ են բազմաթիվ փաստեր նրա կենսագրությունից. լավ կլիներ, որ մենք իմանայինք՝ արդյոք նա կարդացել է Մոնտենի «Ռայմոնդ Սեբոնդի պաշտպանականը» (գլուխ XII) և եթե այո, ապա երբ և թե ինչ անձնական փորձառությանը զուգահեռ: Ի վերջո, լավ կլիներ, որ մենք իմանայինք այն, ինչն ըստ վարկածի անիմանալի է, որովհետև ենթադրում ենք, թե դա մի փորձ էր, որը նշված ձևով, գերազանցում էր փաստերը: Մենք կցանկանայինք իմանալ այն, ինչը ինքը Շեքսպիրը չէր հասկանում:

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Վարդանյան

[1] Ես, ի դեպ, երբեք չեմ տեսել Թոմաս Ռայմերի՝ Օթելլոյի վերաբերյալ առարկությունների հիմնավոր հերքումը:

Կարդալ նաև

Գրականություն Պաուլ Ցելան. Միջօրեականը Բանախոսություն` Գեորգ Բյուխների անվան մրցանակի ստացման առիթով (հոկտեմբեր 22, 1960 թ.)։ Աղբյուրը՝ Paul Celan, Der Meridian und andere Prosa, Frankfurt am Main, 2010: Տիկնայք և պարոնայք, Արվեստը, դուք սա հիշում եք, խամաճիկանման, հնգոտնյա-յամբային և,- այս… Գրականություն Ջոն Դրայդեն. Հատվածներ «Օվիդիուսի նամակների նախաբանից» Ստորև ներկայացնում ենք հատվածներ անգիացի բանաստեղծ, դրամատուրգ, կլասիցիզմի տեսաբան Ջոն Դրայդենի (1631-1700) Օվիդիուսի նամակների իր թարգմանությանը կցված նախաբանից, որտեղ հեղինակը քննում է թարգմանական արվեստին առնչվող հարցեր: Աղբյուրը՝ John Dryden, Preface to… Գրականություն Բլեյք . Թոմաս Սթեռնս Էլիոթ Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Բլեյք» (1921) հոդվածը «Սրբազան անտառ» ժողովածուից։ Աղբյուրը՝ T. S. Eliot, Hamlet and His Problems, Sacred Wood, 1921: I Եթե հետևենք Բլեյքի մտածողությանը դրա բանաստեղծական զարգացման մի քանի փուլերի…