Ռուբիկոն

Պարմենիդես. Բնության մասին

Հրապարակվել է
8 փետրվարի 2024

Թեթև, բարակ և ինքնանույնական ամբողջովին

(Իրենից դուրս եղածի նկատմամբ ուրիշ)։ Մի այլ տեղ՝ գիշերվա խավար,

Որ հակադիր է կրակին՝ իր ծանր, խիտ մարմնով։

Ես քեզ կբացատրեմ, ինչու է ճշմարիտ թվում այդ համակարգը,

Որ քեզ մահկանացուներից ոչ ոք մտքով չշրջանցի։

9

Եթե կոչվում է ամեն բան Լույս և Գիշեր, իսկ նրանց

Որակներից անուն ստացան իրերը այլևայլ, ապա

Համայնը, որը լիքն է թե՛ Լույսով, թե՛ Գիշերով աներևույթ՝

Երկուսից էլ ունի հավասար և ունայն չէ ոչ մեկը։

10

Կիմանաս եթերի բնությունը և բոլոր նշանները նրա,

Ե´վ արեգակի լուսափայլ ջահի մաքուր արարմունքն

Աներևույթ, և´ այն, ինչից ծնվել է այդ ամենը։

Ապա՝ կլորաչյա Լուսնի դեգերման ճամփաներն ու

Բնությունը։ Թե որտեղից երկինքն ամենագիրկ ծագեց,

Որին Անանկեն հարկադրեց եզերքը

Աստղային պահել․․․

11

․․․ Ինչպես եղավ, որ արեգակը, երկիրն ու լուսինը,

Եթերը, որ կցված է նրանց, Ծիր Կաթինը և 

Ծայրագույն Օլիմպոսը, աստղերն իրենց ջերմության

Ուժով, ինչպես մղվեցին գոյացման։

12

Առավել նեղացող շրջանները լեցուն են անխառն հրով,

Նրանցից հետիններում Գիշեր է, թույլ է այնտեղ բոցը,

Իսկ մեջտեղում դիցուհին է՝ համայնին իշխող, նրանից

Ծագում է թե´ ամեն ցավոտ երկունք, թե´ ամեն խառնակում։

Նա է ուղարկում արուին իգականը և ապա հակառակը՝

Արականը՝ էգին։

13

Աստվածներից առաջինը ստեղծել է Էրոսին։

14

Գիշերափայլ լույսը, որ օտար շրջում է Երկրի շուրջ․․․

15

Մշտապես հայացքը հառած Արեգակի ճաճանչներին․․․

15ա

Ջրի մեջ արմատավորված Երկիրը․․․

16

Քանզի ինչպիսին էլ լինի ամեն անգամ խառնուրդը բազմամոլոր

Անդամների, այդպիսին է նաև խելքը մարդկանց, քանզի

                                                                        մտածողը՝

Անդամների բնությունը, բոլոր մարդկանց և յուրաքանչյուր

Մարդու մեջ նույնն է․ միտքը՝ առավել։

17

․․․ Աջից տղաներին, ձախից աղջիկներին․․․

18

Երբ կինն ամուսնու հետ խառնում են Վեներայի սերմը,

Չափը պահելով միմյանց տարբեր արյունների, ապա

Նրանք համատեղ ուժով ծնում են բարեկազմ մարմին։

Բայց երբ այդ սերմը խառնելիս վիճում և պայքարում են 

Նրանց ուժերը, ապա նորածին սեռը տառապում է երկակի սերմից։

19

Այսպես համաձայն կարծիքի գոյացել են և կան նաև այժմ,

Բայց, լինելով ծնված, հետագայում վախճանվելու են։

Յուրաքանչյուրին մարդիկ իր հատուկ անունով կոչեցին։

Ծանոթագրություններ

Դրվ․ 1․ Հեղինակը դիցուհիների՝ Արեգակի դուստրերի ուղեկցությամբ, կառքով, որը տանում են ձիերը, գալիս է դիցուհի Դիկեի մոտ և սա հայտնում է նրան ճշմարտության ուսմունքը։

Դրվ․ 6․ Երկգլխանիները․․․ – Ակնարկում է Հերակլիտոսին և նրա հետևորդներին, որոնք պաշտպանում էին հակադրությունների միասնության թեզը։

Դրվ․ 8․ Մոյրան Պարմենիդեսի դեպքում խորհրդանշում է բնության կարգը (ինչպես և Անանկեն 10-րդ դրվագում)։ Գունդը ինքն իրեն հավասար և կատարյալ գոյության խորհրդանիշն է։

Դրվ․ 10․ ․․․ արարմունքն աներևույթ․․․ – նկատի ունի Արեգակի մթագնումը։

Դրվ․ 11․ Ծայրագույն Օլիմպոս – երկնակամար։

Դրվ․17․ Նկատի ունի կնոջ արգանդում բեղմնավորումը։

Դրվ․ 18․ Դրվագը լատիներեն վերաշարադրմամբ պահպանել է հռոմեացի բժիշկ Ցելիուս Ավրելիանուսը (V դ․)։ Այստեղից է Վեներա լատիներեն անունը։

․․․տառապում է երկակի սերմից․․․ – Այսինքն՝ հերմաֆրոդիտ է։

Հին հունարենից թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Սերգեյ Ստեփանյան

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Հանս-Գեորգ Գադամեր. Էսթետիկա և հերմենևտիկա Ներկայացնում ենք գերմանացի փիլիսոփա, հերմենևտիկայի խոշոր տեսաբան Հանս Գեորգ Գադամերի (1900–2002) «Էսթետիկա և հերմենևտիկա» զեկույցը (1864)։ Աղբյուրը՝ Hans-Georg Gadamer, Ästhetik und Hermeneutik, in: Algemeen Nederlands Tijdschrift voor Wijsbegeerte en… Փիլիսոփայություն Ֆրիդրիխ Շլայերմախեր. Հերմենևտիկայի ներածություն Ներկայացնում ենք դրվագներ գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, թարգմանիչ, հերմենևտիկայի հիմնադիր Ֆրիդրիխ Շլայերմախերի (1968–1834) «Հերմենևտիկայի ներածություն» զեկույցից (1832), որում շարադրված են տվյալ գիտակարգի նրա ըմբռնման հիմնադրույթները։ Աղբյուրը՝… Փիլիսոփայություն Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի դասախոսությունների նորահայտ սղագրերը Աղբյուրը՝ The Guardian Գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի կենսագիրը հայտնաբերել է նախկինում անհայտ դասախոսությունների ծավալուն նյութ, որը կարող է փոխել արևմտյան փիլիսոփայության առաջատար դեմքերից մեկի շուրջ ձևավորված ընկալումները։ Փիլիսոփայի ավելի…