Ռուբիկոն

Եվրոպական մայրցամաքի մշակութա–պատմական ողբերգության մասին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Կապիտալիզմը երջանիկ է ահաբեկչութան պայմաններում: Այն արհեստականորեն սնուցվում է կապիտալիզմի կողմից: Արվեստի կոնցեպտի ընդլայնման համաձայն, ես որոնում եմ ամենահամր մարդուն: Եվ այն բանից հետո երբ գտնեմ ամենահամր մարդուն հնարավորինս ցածր մակարդակում, ես վստահորեն գտած կլինեմ ամենախելացի մեկին, որը հնարավորինս օժտված կլինի: Եվ այդ մարդը կլինի արարման կրողը: Այսպես կոչված խելքը, որ մարդիկ դանակի նման խրել են իրենց գլխի մեջ, միայն մակերեսային պատկեր է առաջացնում, և այդ խելքը պետք է ոչնչացնել: Պետք է ձեռք մեկնել հիմարությանը, որովհետև նրանում են գոյություն ունեցել բոլոր այլ ուժերը, ինչպես` ֆանտաստիկ դյուրազգացությամբ և գուցե բոլորովին տարբեր ընկալմամբ վայրի ցանկությունը: Հնարավոր է, որ նրանք արդեն գոյություն ունեն երկնքում:

Կիֆեր – Դա ձեր անձնական գաղափարն է, Բոյս:

Բոյս – Ոչ: Դա գերազանցում է ինձ որպես անձնավորության: Իմ անձնական ես–ը բացարձակապես անհետաքրքիր է: Ես միայն փորձում եմ նկարագրել ուժերի հարաբերակցությունը աշխարհում, որոնք այսպիսին են այսօր, իսկ վաղը այլ պետք է լինեն: Եվ ես փորձում եմ պարզել այն օրինակներով: Մենք այստեղ միասին զրուցում ենք ոչ թե հաստատելու համար մեր բարեկամությունը, որ այսպես թե այնպես լավն է, այլ Մայր տաճար կառուցելու:

Կունելիս – Մայր տաճարի կառուցվածքը տեսանելի լեզվի կառուվածքն է:

Բոյս – Դա կարևոր պահ է: Բայց այսօր ամեն ինչ հնարավոր է, այնպես որ Մայր տաճարը նյութականացված չէ: Մենք համաձայնեցինք կառուցել Մայր տաճար և հասնել իրական մարդկային մշակույթի: Բայց մենք չհամաձայնեցինք այն հարցում, թե Մայր տաճարը ինչպիսի տեսք կունենա կամ ինչ նյութից պատրաստված կլինի:

Կունելիս – Բոյսը առավել դաժան է տառապել, քան մեզանից որևէ մեկը: Ես այդ զգացումն ունեմ, որովհետև նա կասկածամիտ է հիմնավոր բաների մասին բաց քննարկումների հանդեպ:

Բոյս – Բացությունը (openness), իհարկե, մի տեսակ հնացած հասկացություն է: Շատ մարդիկ մտածում են, որ իրենք բավականին առաջադեմ ենև այդպիսին են, եթե խոսում են այսպես կոչված բացության մասին: Բայց բացությունը պետք է ճշգրտորեն սահմանվի: Այլապես բացություն նշանակում է ոչ այլ ինչ, քան այն, որ ամեն ինչ հնարավոր է: Ինչևիցե, ես պնդում եմ. ամեն ինչ հնարավոր չէ:

Ամեն առանձին տեսակետի մոտենալու հնարավորություն ունենալու համար դուք իրապես կարիք ունեք ընկալման խորաթափանց զգացումի: Բայց եթե մեկը ցանկանում է հասնել համաձայնության, բացությունը պետք է ընդունի միանգամայն վճռական ձև, խտացում, իսկ դա բացության հակառակ պատկերն է: Բացությունը նույնպես տերմին է` օգտագործված քարոզչության մեջ: Մենք հրապուրված ենք եղել այս բառով: Մարդիկ խոսեցին բացության, այլկերպ ասած, պլյուրալիզմի մասին և վերջում հաստատեցին, որ ամեն ինչ հնարավոր է: Եվ նրանք պարզապես չցանկացան մասնավոր ուղիներ և սկզբունքներ, քանի որ դրանք պահանջում են հստակորեն մշակված ձև:

Կունելիս – Բայց մենք անհատներ ենք, որոնք թույլ չեն տա իրենց ազդեցության տակ ընկնել:

Բոյս – Բացությունը պետք է լինի մարդկային, առնչվի անհատին մարդաբանորեն, բաց ուրիշների ասածի հանդեպ:

Կունելիս – Մենք խոսում ենք բացության մասին Եվրոպայի ներսում, որտեղ չնայած տարբերություններին մշակույթները մոտ են:

Բոյս – Մերօրյա մշակույթը իրականում չի որոշվում գոթական տաճարով, բայց ավելի շուտ առաջատար տնտեսական համակարգով, որը դուրս մղեց արվեստը դեպի ուղեծիր կամ չգոյություն: Եվ երբ ամբողջ համակարգը սնանկանում է, որովհետև տնտեսական մշակույթը սխալ է գնում, արվեստը ևս մեկ անգամ լավ հնարավորություն կունենա կազմելու իսկական մշակույթ բոլոր ուղղություններով, քան թե խեղդված ձևով (form): Ես պարզապես հրաժարվում եմ ընդունել, որ մեր առջևի սեղանի վրայի խոսափողը չի ենթադրվում, թե պատկանում է մշակույթին: Կունելիս: Այնքան ժամանակ, քանի դեռ խոսափողը դրված կլինի նման սեղանի վրա, դա չի կարող պատկանել արվեստին: Բայց երբ Բոյսը դնի այն թաղիքի վրա, այն կդառնա արվեսի մաս, որովհետև Բոյսը ունի խոսափողը մշակույթի ձևափոխելու ուժը:

Բոյս – Բայց ուժը միայն ինձ է օգտակար, այն հանգեցնում է իմ անհատական գործունեությանը և ոչ թե Մայր տաճարին:

Կունելիս – Ոչ, դա մեզ էլ է օգտակար և դա նույնպես գործ ունի Մայր տաճարի հետ:

Բոյս – Համաձայն նրա, որ արվեստը Մայր տաճար կառուցելու միակ ձևն է, ես իրապես կարիք ունեմ խոսված լեզվի:

Կիֆեր – Մինչ նկարչի մահը, ոչ ոք չի կարող ամբողջապես ասել, թե նա ինչ նկատի ուներ իր աշխատանքով, իր ամբողջ սպեկտրով:

Բոյս – Բայց ես հստակ կարող եմ ասել, թե ինչ նկատի ունեմ:

Կիֆեր – Այն ինչ դու ասացիր, ամեն դեպքում, մի փոքր մասն է իրական սահմանի:

Բոյս – Պարզապես ճիշտ չէ, որ նկարիչը ասում է ինչոր բան իր մահից հետո: Բայց գուցե ճիշտ է, որ կենդանի նկարիչը ավելի լավ է, քան մահացածը:

Անգլերենից թարգմանությունը`

Արամ Մեհրաբյանի

Joseph Beuys (1921-1986), Jannis Kounellis (b. 1936), Anselm Kiefer (b. 1945), Enzo Cucchi (b. 1950),

from “The Cultural-Historical Tragedy of the Europen Continent”, 1985

Կարդալ նաև

Արվեստ Սիմվոլների բնանկար Քեննեթ Քլարկ Հատված «Բնանկարն արվեստում» գրքից Անգլիացի խոշորագույն արվեստի տեսաբան և քննադատ Քեննեթ Քլարկը (1903-1983) ծնվել է Լոնդոնում. արվեստաբանություն է ուսումնասիրել Օքսֆորդի Թրինիթի քոլեջում: Առաջին գիրքը` «Գոթական վերածննունդ», գրել է 22 տարեկան… Արվեստ Միքելանջելո Էժեն Դելակրուա «Տխրության մեջ լինելով՝ ունեմ գեթ այն երջանկությունը, որ ոչ ոք դեմքիս վրա չի կարդում ո՛չ իմ ցավերը, ո՛չ իմ իղձերը: Այլևս չեմ երկնչում նախանձից, ինչպես և չեմ ընդունում տգետ ամբոխի սին գովեստները… և միայնակ քայլում եմ անհարթ ճամփաներով»:… Արվեստ Արվեստ և կյանք Հատված Վ. Ս. Փրիթչետի, Գրեհեմ Սադերլենդի, սըր Քեննեթ Քլարկի և Հենրի Մուրի քննարկումից Վ. Ս. Փրիթչետ – Այս շարքի1 վերջին քննարկման մեջ կա մի կետ, որն ինձ բավական մտածել է տալիս: Բելը կարծես ձգտում է երևալ մի արվեստագետ, որ պատկերում է օդային ռմբակոծության…