Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ
ՈՒ.Ր. Ուրեմն, կորչե՞ն բոլոր սկզբնական էսքիզները:
Ջ.Պ. Այո, ես նկարչությանը վերաբերվում եմ այնպես, ինչպես մեկը կվերաբերվեր գծագրությանը, այսինքն` ճշգրտությամբ: Ես չեմ աշխատում գծանկարների հիման վրա, չեմ անում էսքիզներ ու գծանկարներ և գունազարդելով` նկարը բերում ավարտուն տեսքի: Նկարչությունն այսօր, կարծում եմ, որքան անմիջական, որքան ուղղակի լինի, այնքան մեծ է հավանականությունն այն ճշմարիտ դարձնելու և ուղերձ անելու:
ՈՒ.Ր. Լավ, Ձեր նկարներից` ավարտած նկարներից յուրաքանչյուրը, ըստ երևույթին, կատարելապես օրիգինալ է:
Ջ.Պ. Այո… բոլորն էլ անմիջական նկարչություն են: Միայն և միայն:
ՈՒ.Ր. Լավ, այժմ, պրն. Պոլլոք, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք մեկնաբանում արդի արվեստը: Ի՞նչ կարծիք ունեք Ձեր ժամանակակիցների մասին:
Ջ.Պ. Նկարչությունն այսօր շատ կենդանի է թվում, շատ աշխույժ, շատ գրավիչ: Իմ ժամանակակիցներից չորսը կամ հինգը Նյու Յորքի շրջանում մեծ գործ են անում, և այստեղ նկարչությունը վերածվում է մի ինչ-որ բանի … պատկերակալից դուրս… ինչ-որ պատի տեսակի… պատի նկարչության:
ՈՒ.Ր. Վստահ եմ, որ Ձեր կտավների մի մասն ունի անսովոր չափեր, այնպես չէ՞:
Ջ.Պ. Այո, դրանք ոչ սովորական չափերի են` 9 x 18 ֆութ: Բայց ես բավականություն եմ ստանում մեծ կտավների վրա աշխատելուց և ամեն անգամ, երբ բախտ է վիճակվում, նկարում եմ անկախ նրանից` սովորական է, թե ոչ:
ՈՒ.Ր. Կարո՞ղ եք բացատրել, թե ինչո՞ւ եք նախընտրում աշխատել մեծ կտավների, այլ ոչ թե փոքրերի վրա:
Ջ.Պ. Դա այնքան էլ այդպես չէ: Ուղղակի ես առավել անկաշկանդ եմ մեծ տարածության, քան ինչոր 2 x 2-ի մեջ: Մեծ տարածության մեջ ինձ իմ տանն եմ զգում:
ՈՒ.Ր. Ասում եք` «մեծ տարածության մեջ»: Նկարելիս Դուք կտավի վրա՞ եք կանգնում:
Ջ.Պ. Շատ քիչ: Ես հազվադեպ եմ կտավի վրա կանգնում. այսինքն` չորս կողմերից աշխատելով` ես կարիք չեմ ունենում կտավի վրա հաճախակի կանգնելու:
ՈՒ.Ր. Անկյունում, նկատում եմ, ինչ-որ բան եք արել հայելու ապակու վրա: Կարո՞ղ եք դրա մասին որևէ բան ասել:
Ջ.Պ. Սա նորույթ է ինձ համար: Դա առաջին բանն է, որ արել եմ ապակու վրա և շատ հրապուրիչ եմ գտնում: Կարծում եմ` ապակու վրա նկարելու հնարավորություններն արդի ճարտարապետության, արդի շինարարության մեջ հսկայական են:
ՈՒ.Ր. Բարի, իսկ այն ինչ-որ կերպ տարբերվո՞ւմ է Ձեր սովորական տեխնիկայից:
Ջ.Պ. Հիմնականում նույնն է: Կոնկրետ այս կտորի վրա ես կիրառել եմ ներկած ապակու թերթեր, գիպսի հաստ շերտեր, խճաքարեր և նմանատիպ շատ մանր-մունր բաներ: Հիմնականում նույնն է, ինչպես իմ բոլոր նկարներինը:
ՈՒ.Ր. Լավ, եթե Դուք դա անեիք արդի շինությունների համար, կշարունակեի՞ք կիրառել տարատեսակ օբյեկտներ:
Ջ.Պ. Կարծում եմ` այո: Հնարավորությունները, իմ կարծիքով, անսահման են ապակու հետ աշխատելիս: Այն ինձ համար միջանկյալ փուլ է, որն ավելի շուտ հարում է ժամանակակից նկարչությանը:
ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, ճի՞շտ է արդյոք, որ Ձեր նկարելու մեթոդը, Ձեր տեխնիկան կարևոր ու հետաքրքիր է լոկ այն պատճառով, որ դրանով եք Դուք կատարելության հասնում:
Ջ.Պ. Հուսով եմ: Իհարկե, արդյունքը կարևոր է… և … ոչ մի տարբերություն չկա, թե ինչպես է ներկը տարածվում ասելիքիդ զուգընթաց: Տեխնիկան հայտարարի գալու լոկ մի հնարավորություն է:
Անգլերենից թարգմանությունը`
Նաիրա Մակարյան
Interviews, Articles and Reviews,
Jackson Pollock