Ռուբիկոն

«Ապրել, նշանակում է կարծել…»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մարսել Դյուշան

«Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան

Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և քանդակագործ Ռեյմոն Դյուշան-Վիյոնի եղբայրն է: Հաճախել է Փարիզի Ժուլիան ակադեմիան, ծաղրանկարներ տվել «Կուրիեր ֆրանսեին», գրադարանավար աշխատել Սենթ-Ժընևիևում:

Դյուշանի առաջին կտավների՝ բնապատկերների հիմքում մասամբ իմպրեսիոնիզմն է: «Ջահել քրոջ մասին», «Բզկտված Իվոննան ու Մագդալենան», «Տխուր երիտասարդը՝ գնացքում», «Թագավորն ու թագուհին՝ շրջապատված արագաշարժ նյուերով»ստեղծագործություններում դրսևորվում է սեզանյան ազդեցությունը. հրաժարում զուտ նկարագրական նկարչությունից` հօգուտ կուբիզմ հիշեցնող ուսումնասիրությունների: Ձևերի պրիզմայական մասնատումը, դրանց փայլը, շարժման տարբեր փուլեր պատկերող տարրերիհարադրումը, որ դրսևորվում են հատկապես նշանավոր «Սանդուղքով իջնող նյուում», նմանություններ ունեն ֆուտուրիստական ուսումնասիրությունների հետ և ասես ոգեշնչված են Մարեյի խրոնոգրամներից: Այս ստեղծագործությունը 1912 թ. մեծ աղմուկ է առաջացնում Փարիզում, իսկ 1913 թ. Արմորի Շոուում ցուցադրության ժամանակ շփոթահար անում Նյու Յորքի արվեստագետներին` դառնալով մարմնացումն այն բանի, թե ինչպիսին կարող է լինել ավանգարդիստական ստեղծագործությունն ու դիրքորոշումը:

Սակայն հեռանալով ժամանակաշրջանի ավանգարդիստական շարժումներից` նա դրսևորում է իր անհարմարվողականությունը` մեխանիկական ձևեր ունեցող արդյունաբերական ապրանքի թեման ներմուծելով այնպիսի էտյուդներում, ինչպիսիք են «Սրճաղացը», «Շոկոլադմանրիչը»: Այս թեման նա զարգացնում է իր գլխավոր` «Հարսնացուի մերկացումն իր ամուրիների կողմից» ստեղծագործության մեջ, որը 1915-1923 թթ. Նյու Յորքում ապակու վրա իրագործել է արճիճե թերթիկներով ու թելերով, իսկ 1934 թ. լրացրել փաստաթղթերի և հերմետիկմեկնաբանությունների շարքով («Կանաչ արկղը»): «Մեր առջև սիրային երևույթի մեխանիստական ցինիկ մեկնաբանություն է», գրում է ԱնդրեԲրետոնը և ավելացնում. «Չեմ կարծում, թե ցայսօր որևէ ստեղծագործության հաջողվել է այս աստիճան արդարացիորեն հաշվի նստելռացիոնալի և իռացիոնալի հետ»:

Սկսած 1916 թվականից, Պիկաբիայի, Ման Ռեյի և նյույորքյան շատ բարեկամների աջակցությամբ նա հեգնական ու քայքայիչ գործունեություն էծավալում արվեստի պաշտամունքը վերացնելու նպատակով: Այս գործունեությունն ազդարարում էր դադաիստական ոգու hայտնությունը: 1914 թվականից Դյուշանն իրականացնում է սահմանափակ թվով ռեդի–մեյդեր` «նկարչի հայեցողությամբ արվեստի ստեղծագործությանմակարդակի բարձրացված առարկաներ», առաջարկելով, մասնավորապես, խոհանոցային աթոռակին դրված հեծանվի անիվ (1913 թ.), շշակալ(1914 թ.), գլխիվայր դրված զուգարանակոնք, որը նա վերնագրել է «Աղբյուր» և ստորագրել` R. Mutt (1917 թ.), Ջոկոնդայի վերարտադրություն` բեղերի ու այծամորուսի հավելմամբ և L.H.O.O.Q. վերնագրով (1919 թ.): Ցանկանալով խույս տալ կրկնությունից և հրաժարվելով արվեստհասկացությամբ ավանդաբար ենթադրվող արժեքներից` 1923 թվականից նա թողնում է նկարչությունն ու զբաղվում զանազան կարգիուսումնասիրություններով, որոնք հրատարակվում են «Աղի վաճառականը» գրքում, սակայն նվիրվում է հատկապես շախմատային խաղին: Դյուշանի արմատական դիրքորոշումը չափազանց մեծ հեղինակություն է բերում նրան, իսկ նրա բազմաթիվ հայտնագործություններօգտագործվում են պոպ արվեստի ու նոր ռեալիզմի ներկայացուցիչների կողմից: Զարգացնելով ծայրահեղ այն հետևանքները, որոնց կարող էհանգեցնել արվեստի նպատակներն ու միջոցները վերանայելու փաստը, նա ակներև դարձրեց արվեստի խաղային ֆունկցիան ևտափակաբանության ու դիպվածի ընձեռած հնարավորությունները: Մինչդեռ բոլորը մտածում էին, թե Դյուշանը հանուն շախմատի հրաժարվելէ արվեստից, նրա մահվանից հետո պարզվեց, որ 20 տարի շարունակ նա գաղտնի աշխատել է իր ամենազարմանալի, շարունակ հարցերիտեղիք տվող «Հաշվի առնելով. 1o ջրվեժը. 2 o լուսավորության գազը» ստեղծագործության իրագործման վրա:

Թվում է, 20-րդ դարի ավարտին ժամանակակից արվեստի վրա Դյուշանի ազդեցությունն առավել նշանակալից է, քան Պիկասսոյի կամ Մալևիչիազդեցությունը: Սակայն դա ամենևին չի ենթադրում, թե նրա ստեղծագործությունն իրոք դիտել, հասկացել ու յուրացրել են: Իբրև մարդ` նաայսօր առավել, քան երբևէ մնում է լեգենդ:

ՄԱՐՍԵԼ ԴՅՈՒՇԱՆԻ ԶՐՈՒՅՑԸ ՋԵՅՄՍՋՈՆՍՈՆ ՍՎԻՆԵՅԻ1 ՀԵՏ

Ջ.-Ջ.Ս. – Մարսել, ահա և ձեր մեծ ապակենկարի առջև ենք…

Մ.Դ. – Այո, և որքան շատ եմ դիտում, այնքան ավելի է դուր գալիս: Դուր են գալիս ճաքերը, դրանց տարածման եղանակը… Հիշու՞մ եք ինչպես ենառաջացել: Բրուկլինում էր, 1926 թ.: Բեռնատարում երկու մեծ ապակեթերթ էին տափակ դրել իրար վրա: Վարորդն ամենևին տեղյակ չէր, թե ինչէ տեղափոխում. Կոննեկտիկուտով անցնելիս, 90 կիլոմետր շարունակ մեքենան ցնցել է ապակիները: Արդյունքը ձեր առջև է: Սակայն ինձ դուրեն գալիս այս ճաքերը, որոնք նման չեն ջարդված ապակու: Ձև ունեն, համաչափ կազմություն: Ավելին, դրանցում տեսնում եմ հետաքրքիրմտահղացում, որի պատասխանատուն չեմ, միանգամայն պատրաստի յուրատեսակ մտահղացում, որը հարգում և սիրում եմ:

Ջ.-Ջ.Ս. – Այս ապակին ձեր ամենահավակնոտ ձեռնարկու՞մն է:

Մ.Դ. – Բնավ` ոչ: Ութ տարի աշխատել եմ, սակայն դեռ հեռու է ավարտուն լինելուց: Նույնիսկ չգիտեմ, թե արդյոք մի օր կավարտեմ… Բայց եկեքինձ հետ, հիմա ձեզ ցույց կտամ մի քանի բան, այս անգամ արդեն` ավարտուն:

Ջ.-Ջ.Ս. – Սրանց մեջ ծանոթ է «Շոկոլադ մանրիչը»: 

Մ.Դ. – Դրանցից մեկն է: Ինչպես գիտեք, արել եմ նմանատիպ երկուսը, իսկ երրորդը հենց ապակու վրա է:

Ջ.-Ջ.Ս. – Դուք նկարել եք նաև «Սանդուղքից իջնող նյուի» բազմաթիվ տարբերակներ, այդպես չէ՞:

Մ.Դ. – Ճիշտ է, սակայն այստեղ ցուցադրված նկարը առաջինն է` բնօրինակը, որ 1913 թ. ներկայացվել է Արմորի Շոուում և որը հնարամիտ միլրագրող կնքել էր «Պայթյուն կղմինդրի պահեստում» անվամբ:

Այժմ էլ ահա «Բռնցքամարտը». միանգամայն երկրաչափական ու մեխանիկական նկար է, որ նախատեսել էի մեծ ապակու համար: Սակայնչեմ օգտագործել, և դրա տեղը բաց է մնացել նկարում:

Ամենևին այն չէր, ինչ ուզում էի:

Ջ.-Ջ.Ս. – Բայց, Մարսել, սրանք ձեր առաջին գործերը չե՞ն:

Մ.Դ. – Անշուշտ` ոչ: Ամենահինն այս «Եկեղեցին» է, որ տեսնում եք այստեղ` անկյունում: Նկարել եմ իմ ծննդավայրում` Նորմանդիայի Բլենվիլգյուղում, 1902 թ.:

Ջ.-Ջ.Ս. – Այդ ժամանակ քանի՞ տարեկան էիք: 

Մ.Դ. – Տասնհինգ: Այդ պահից էլ սկսել եմ նկարել:

Այդ շրջանից դեռևս մնացել են մի քանի գործեր, որոնք, սակայն, այստեղ չեն:

Ջ.-Ջ.Ս. – Հավանաբար` իմպրեսիոնիստական կտավնե՞ր: Դա երևի մոդայիկ էր:

Կարդալ նաև

Արվեստ Արդի բեմական արվեստի որոշ միտումներ Արա Խզմալյան Ինչպիսի՞ն է լինելու թատրոնը 21-րդ դարում: Սա մի հարց է, որով մտահոգ է թատրոնով տեսականորեն և գործնականորեն զբաղվող ամեն ոք: Ակնհայտ է, որ բեմական արվեստի ավանդական ձևերն սպառվել են, բայց նոր ձևերի մասին խոսելը վաղ է: Հետարդյունաբերական կամ… Արվեստ Խոսքի «ներքին տեսանելիություն» և «կինեմատոգրաֆիկ բովանդակություն» Սիրանույշ Գալստյան Ինքնին խոսքն ունի «ներքին տեսանելիություն», որը ծնունդ է առնում գրողի, բանաստեղծի, այնուհետև ընթերցողի մտապատկերում, շնորհիվ այն հիմնարար բանաստեղծական մեթոդի, որը բառերն ազատագրում է իրենց սովորական նշանակությունից: Բառերի ներսում թաքնված… Արվեստ Խուան Միրո Արա Գուրզադյան XX դարի գեղարվեստական երկնակամարում 60 երկար տարիներ փայլատակած աստղերից մեկի, իսպանացի նկարիչ Խուան Միրոյի մասին դժվար է համապատասխան բառեր գտնելը: Քանի որ նրա ստեղծած արվեստը, իր եզակիության մեջ, ոչ միայն եկավ փոխարինելու բառերին, այլև…