Ռուբիկոն

«Ապրել, նշանակում է կարծել…»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մ.Դ. – Օ~, առավել քան մոդայիկ: Իմպրեսիոնիզմը բոլոր զրույցների թեման էր: Դպրոցը նույնիսկ արդեն փոքր-ինչ…

Ջ.-Ջ.Ս. – Հնացա՞ծ էր:

Մ.Դ. – Մեղմ է ասված: Այն շրջանում, երբ նկարել եմ հետևյալ երկու նկարները, իմպրեսիոնիզմն այլևս անցյալի իրողություն էր:

Ջ.-Ջ.Ս. – Այս երկուսն արդեն ավելի «կառուցիկ» են:

Մ.Դ. – Բնականաբար: Բանն այն է, որ Սեզանն այդ ժամանակ մեծ մարդ էր, բոլորի կողմից ճանաչված: Իսկ մասնավորապես այս կտավում, որտեղ պատկերված են իրենց այգում շախմատ խաղացող եղբայրներս, կարելի է առանց դժվարության նկատել Սեզանի ազդեցությունը:

Ջ.-Ջ.Ս. – Այսպիսով, ձեր ընտանիքում երեք նկարիչ կար. դուք, ձեր քույրն ու եղբայրը…

Մ.Դ. – Քույրս` Սյուզանը, այո, բայց առաջին հերթին եղբայրս` ժաք Վիյոնը:

Ջ.-Ջ.Ս. – Նրա՞նք են ձեզ հանգեցրել սեզանյան իմպրեսիոնիզմին:

Մ. Դ. – Իհարկե` ոչ: Մեզանից յուրաքանչյուրն ընթացել է սեփական ճանապարհով, յուրովի: Եվ հայրս դրան միանգամայն լավ է վերաբերվել: Ինչպես այսօր, այն ժամանակ էլ շատ դժվար էր նկարիչ դառնալ, առանց արտաքին օգնության ապրել, սնվել և մնացյալ ամեն ինչ. որքա~նխնդիրներ կային: Իրոք, ինչքան շատ եմ մտածում այդ մասին, այնքան ավելի եմ համոզվում, որ հայրս լավ է վերաբերվել դրան…

Ջ.-Ջ.Ս. – Դատելով այս դիմանկարից, իրոք, շատ համբերատար տեսք ունի:

Մ.Դ. – Նա մեզ` չորսիս, փոքրիկ նպաստ էր տալիս, ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ էր գոյություն պահպանելու համար: Միշտ շատբարյացակամ էր և մեր չափահաս դառնալուց հետո էլ դեռ երկար ժամանակ միշտ օգնել է դուրս գալ դժվար կացությունից: Ուներ շատարտասովոր և ըստ ամենայնի ֆրանսիական գաղափարներ: Մեզ ասում էր. «Համաձայն եմ, կտամ ձեր ուզածը, սակայն հիշեք: Վեց եղբայր եքև մեկ քույր: Եվ այն, ինչ ունեք կենդանությանս օրոք, չեք ունենա մահվանիցս հետո, երբ ժառանգություն ստանաք»: Նա խնամքով գումարել էրմեր ստացած ամբողջ փողը, որը նրա մահվանից հետո հանվեց յուրաքանչյուրիս բաժնեմասից: Ի դեպ, դա այնքան էլ հիմար գաղափար չէր, որովհետև դրա շնորհիվ է բոլորիս հաջողվել գործից գլուխ հանել:

Ջ.-Ջ.Ս. – Այժմ անդրադառնանք ձեր «Սանդուղքով իջնող նյուին»: Ինչպիսի~ հակադրություն ընտանեկան այս դիմանկարի հետ:

Մ.Դ. – Իսկապես: Բանն այն է, որ «Նյուն» ստեղծվել է երկու տարի անց, տարիներ, որոնց ընթացքում որոշեցի ձերբազատվել նախկին բոլորազդեցություններից: Ուզում էի ապրել ներկայում, իսկ այն ժամանակվա ներկան կուբիզմն էր կամ առնվազն` կուբիզմի մանկությունը: Այդշարժումն այնքան տարբեր էր նախորդ բոլոր շարժումներից, որ զգացի, թե ինչպես է ինձ ուժգին ձգում դեպի իրեն: Սկսեցի զբաղվելկուբիստական նկարչությամբ, որպեսզի ի վերջո հանգեմ «Նյուին»: 

Ջ.-Ջ.Ս. – Այո, բայց «Նյուն» բովանդակում է շարժման տարր, իսկ շարժումը կարծես առանձնապես չի հետաքրքրել կուբիստներին:

Մ.Դ. – Մի՛ մոռացեք ֆուտուրիզմի զուգահեռ գոյությունը: Սակայն հետաքրքիր բան. երբ ֆուտուրիստները մոլեգնում էին Իտալիայում, եսՄյունխենում էի: Նրանցից ոչ մեկին չէի ճանաչում և նույնիսկ չգիտեի նրանց գոյության մասին: Ֆուտուրիստական հայտնի ցույցը տեղի ունեցավՓարիզում` 1912 թ. հունվարին, հենց այն ժամանակ, երբ մշակում էի իմ ՙՆյուն՚: Զուտ զուգադիպությու՞ն է, թե՞ գաղափարն էր օդում: Չգիտեմ: Ինչևէ, ձեռնամուխ եղա այդ գործին` շարժումը նկարի գլխավոր տարրերից մեկը դարձնելու միանգամայն ակնհայտ մտադրությամբ: Հաջորդտարի ամերիկացի երկու նկարիչների` Դեյվիսի և Վալտեր Պաչի առաջարկությամբ «Նյուն» ուղարկեցի Նյու Յորք:

Ջ.-Ջ.Ս.Եվ դա իրադարձություն էր ամերիկյան նկարչության պատմության մեջ: 

Մ.Դ. – Այսօր այդպես են ասում: Սակայն դա գիտակցելու համար մեզ անհրաժեշտ եղավ քառասուն տարվա նահանջ: Տվյալ պահին դա կարողէր լինել սոսկ պայթյուն, մեկ կամ երկու սկանդալային շաբաթ և հետո` այլևս ոչինչ… Բայց ես չէի կարող այդքան քչով բավարարվել: Գլխումստեղավորվեց այն միտքը, որ, ճիշտ է, կուբիզմը կիրառելով իրագործել եմ հնարավոր ամեն բան, սակայն ժամանակն է դա փոխելու: Դարձյալփոփոխության կարիք, երբեք չկրկնվելու ցանկություն…

Անշուշտ, կարող էի ստեղծել տասը ուրիշ «Նյու»`եթե ցանկանայի այդ ժամանակ: Փաստն այն է, որ որոշեցի դրան ամենևին չանդրադառնալ: Անմիջապես ձեռնարկեցի մեկ ուրիշ բանաձևի ուսումնասիրություն, որը լուսաբանել եմ «Շոկոլադմանրիչը» նկարով: Երբ երիտասարդ էի, հաճախ էի զբոսնում հինավուրց Ռուանի փողոցներում:

Մի օր ցուցափեղկերից մեկում շոկոլադ մանրացնող իսկական սարք տեսա գործելիս, և այս տեսարանն ինձ այնքան զմայլեց, որ այդ սարքնընդունեցի իբրև մեկնակետ: Ինձ հետաքրքրում էր ոչ այնքան սարքի մեխանիկական կողմը, որքան նոր տեխնիկայի ուսումնասիրությունը: Անկարող էի վարժվել կտավին պատահական վրձնահարվածներով ցայտեցված ներկին: Ուզում էի վերադառնալ բացարձակապես «չոր»նկարի, «չոր» արվեստի կոմպոզիցիայի, և այս նոր արվեստի ավելի լավ էլ ի՞նչ օրինակ կարող էր լինել, քան մեխանիզմի նկարը: Սկսեցիարժևորել ճշտության, ճշգրտության նշանակությունը, պատահականության կարևորությունը… Արդյունքն այն եղավ, որ իմ աշխատանքն այլևսչունեցավ երկրպագուներ, նույնիսկ` իմպրեսիոնիզմը կամ կուբիզմը գնահատողների միջավայրում:

Ջ.-Ջ.Ս. – Այդ ժամանակ է իրապես սկիզբ առնում ձեր մեծ ապակին: Այդ շրջանում արդյո՞ք ճշգրիտ պատկերացում ունեիք այն մասին, թե ինչ էկատարվելու:

Մ.Դ. – Իհարկե: Արդեն սկսել էի մշակել որոշակի պլան, մեծ ապակու ամբողջական «լուսապատճենը»: «Շոկոլադ մանրիչը» մի մասն էր, հետոհայտնվեց «Սողանը», որը պետք է տեղ գրավեր դրա կողքին: Այս ամենը մտահղացված էր և թղթին ուրվագծված 1913-1914 թվականներիցսկսած: Յուրաքանչյուր տարր հիմնվում էր հեռանկարային որևէ տեսարանի վրա և պահանջում տարրերի դիրքի կատարյալ իմացություն:Ուստի անհրաժեշտ էր աշխատել ըստ այդ պլանի: 

Ջ.-Ջ.Ս. – Ուրեմն, «Շոկոլադ մանրիչը» ձեր ստեղծագործության մեջ նշանավորում է վճռորոշ տարեթիվ, իսկական բեկում:

Մ.Դ. – Այո, և դա շատ կարևոր պահ էր իմ կյանքում: Ստիպված էի լուրջ որոշումներ կայացնել:

Ամենադժվարն ինքս ինձ ասելն էր. «Մարսել, այլևս ո՛չ մի նկարչություն, աշխատանք փնտրիր»: Ու սկսեցի աշխատանք փնտրել, որպեսզիկարողանայի նկարել ինձ համար: Գրադարանավարի տեղ գտա Փարիզի Սենթ-Ժնևիևում: Հրաշալի աշխատանք էր այն իմաստով, որ ազատժամանակ շատ ունեի:

Ջ.-Ջ.Ս. – Երբ ասում եք` նկարել ինքներդ ձեզ համար, նկատի ունեք` այլևս չնկարել սոսկ մյուսների՞ն դուր գալու համար:

Մ.Դ. – Հենց այդպես: Դա ինձ ուղղակի հանգեցրեց այն եզրակացությանը, որ գոյություն ունեն երկու տեսակի նկարիչներ. պրոֆեսիոնալնկարիչներ, որոնք, աշխատելով հանրության հետ, չեն կարող խուսափել նրա մեջ ներգրավվելուց, և մյուսները, որ ազատ նետաձիգներ են` պարտավորություններից, հետևաբար և խոչընդոտներից զերծ:

Ջ.-Ջ.Ս. – Մի խոսքով` դուք աշխատանք գտաք, որովհետև «հանրային» նկարիչը պետք է փոխզիջումների գնա, որպեսզի հաճոյանա իրեն սնողհանրությա՞նը:

Կարդալ նաև

Արվեստ Արդի բեմական արվեստի որոշ միտումներ Արա Խզմալյան Ինչպիսի՞ն է լինելու թատրոնը 21-րդ դարում: Սա մի հարց է, որով մտահոգ է թատրոնով տեսականորեն և գործնականորեն զբաղվող ամեն ոք: Ակնհայտ է, որ բեմական արվեստի ավանդական ձևերն սպառվել են, բայց նոր ձևերի մասին խոսելը վաղ է: Հետարդյունաբերական կամ… Արվեստ Խոսքի «ներքին տեսանելիություն» և «կինեմատոգրաֆիկ բովանդակություն» Սիրանույշ Գալստյան Ինքնին խոսքն ունի «ներքին տեսանելիություն», որը ծնունդ է առնում գրողի, բանաստեղծի, այնուհետև ընթերցողի մտապատկերում, շնորհիվ այն հիմնարար բանաստեղծական մեթոդի, որը բառերն ազատագրում է իրենց սովորական նշանակությունից: Բառերի ներսում թաքնված… Արվեստ Խուան Միրո Արա Գուրզադյան XX դարի գեղարվեստական երկնակամարում 60 երկար տարիներ փայլատակած աստղերից մեկի, իսպանացի նկարիչ Խուան Միրոյի մասին դժվար է համապատասխան բառեր գտնելը: Քանի որ նրա ստեղծած արվեստը, իր եզակիության մեջ, ոչ միայն եկավ փոխարինելու բառերին, այլև…