«Ապրել, նշանակում է կարծել…»
Ահա թե ինչու, օրինակ, սկսել եմ շախմատ խաղալ: Շախմատն, ինքնին, ժամանց է, խաղ, որ կարող են խաղալ բոլորը: Բայց ես դրան շատլրջորեն մոտեցա, և դա ինձ դուր եկավ, որովհետև նմանության կետեր գտա նկարչության ու շախմատի միջև: Իրոք, երբ մի պարտիա շախմատես խաղում, ասես ուրվագծում ես ինչ-որ բան կամ էլ ասես կառուցում ես այն մեխանիզմը, որի միջոցով կա՛մ կշահես, կա՛մ էլ կկորցնես: Գործիմրցակցային կողմը ոչ մի կարևորություն չի ներկայացնում, բայց խաղն ինքնին շատ պլաստիկական է, և թերևս հենց դա է ինձ գրավել:
Ջ.-Ջ.Ս. – Արդյո՞ք ուզում եք ասել, թե շախմատը ձեզ վայելք է պատճառել, ինչն էլ արտահայտվում էր ձեր կենսագործունեության ընդլայնմամբ: Ըստ էության, մի՞թե դա արտահայտչական նոր ձև չէր ձեզ համար:
Մ.Դ. – Այո, կամ առնվազն` մտավոր արտահայտության նույն ձևի մեկ այլ կողմ, եթե ուզում եք` շատ փոքր, սակայն մյուսներից բավականինտարբեր կողմ, որպեսզի առանձնանար և, հետևաբար, հավելվեր կյանքիս էությանը:
Ջ.-Ջ.Ս. – Մարսել, մոտավորապես 1940 թ. դուք որոշ ժամանակ աշխատել եք ձեր ռոտո-ռելիեֆների վրա: Արդյո՞ք դրանք նույնպես համարում եքձեր անհատականության դրսևորման մեկ այլ ձև: Մ.Դ. – Անտարակույս: Խոսքը ստվարաթղթե սկավառակների վրա փոխադրված, գալարագծիհիմքով տասներկու նկարների շարքի մասին է: Զետեղվելով նվագարկիչի սկավառակին` դրանք, երբ սարքի արագությունը մոտենում էրրոպեում 33 պտույտի, թողնում էին ծավալվող այնպիսի ձևերի տպավորություն, որոնք նման էին պարույրի, կոնի կամ խցանահանի: Այսնկարում, օրինակ, բաժակ է: Նման չէ բաժակի, սակայն պտույտը նրան պարգևում է երրորդ չափում:
Ջ.-Ջ.Ս. – Իսկ ձեր «Ճամպրու՞կը»:
Մ.Դ. – Եվս մի նոր արտահայտչաձև: Բանն այն է, որ ինչ-որ բան նկարելու փոխարեն ուզում էի մանրակերտով և խիստ սահմանափակծավալով վերարտադրել այս նկարները, որոնք շատ էի սիրում: Չգիտեի ինչպես անել: Մտածում էի գրքի մասին, սակայն մտահղացումն ինձդուր չէր գալիս: Այդ ժամանակ էլ գլխումս ծագեց արկղի գաղափարը. դրանում բոլոր ստեղծագործություններս կարող էին հավաքվել` ասեսմանրակերտ թանգարանում, շարժական թանգարանում: Ահա թե ինչու եմ զետեղել ճամպրուկում:
Ջ.-Ջ.Ս. – Սա հուշատետրային յուրատեսակ ռեդիմեյդ է, ճիշտ չէ՞: Կարծում եմ` դրանում բովանդակված է ձեր ողջ ստեղծագործությունը…
Մ.Դ. – Գրեթե` այո: Ահա մի նմուշ, որը դադա շրջանից է, «Ջոկոնդան»` բեղերով և այծամորուսով:
Դա պատկերամարտական արարք էր իմ կողմից և խիստ…
Ջ.-Ջ.Ս. – Սրբապի՞ղծ:
Մ.Դ. – Սրբապիղծ, անարգական, ինչպես կուզեք: Սրանից բացի, այդ շրջանից մնացել են նաև նմանօրինակ ուրիշ «արարքներ»: Օրինակ` այսվիթխարի չեքը: Ատամնաբույժիս վճարել եմ այս դրամաթղթով, որ ինքս էի նկարել և որը հանված էր գոյություն չունեցող բանկից: Եվ նա դավերցրեց:
Ամենատարօրինակն այն է, որ տասը թե տասնհինգ տարի անց տեսա ատամնաբույժիս և անձնական հավաքածուիս համար նրանից գնեցիիմ չեքը: Իսկ հիմա էլ` ահա մարտինգալը2, որ մտահղացել էի Մոնտե-Կառլոյի պտտախաղի բանկը սնանկացնելու նպատակով: Բնականաբար, բանկը շարունակում է մնալ տեղում: Մինչդեռ կարծում էի, թե համակարգ եմ հայտնաբերել: Թողարկել էի բաժնետոմսեր, վաճառել տարբերանձանց` այդ համակարգը շահագործելու համար նախատեսված կապիտալ ստեղծելու նպատակով:
Ջ.-Ջ.Ս. – Ինչ-որ բան շահե՞լ եք:
Մ.Դ. – Երբեք… Սակայն, ինչպես ձեզ հայտնի է, ինձ հետաքրքրում է իրերի ինտելեկտուալ կողմը, թեպետ չեմ սիրում չափազանց չոր, արտահայտչականությունից զուրկ «ինտելեկտ» տերմինը: Սիրում եմ «կարծել» բառը: Ընդհանրապես, երբ ասում են «գիտեմ»` չգիտեն, կարծումեն: Կարծում եմ` արվեստը գործունեության միակ ձևն է, որով մարդն իբրև այդպիսին դրսևորվում է որպես իսկական անհատ: Նա սոսկ դրամիջոցով կարող է հաղթահարել կենդանական փուլը, որովհետև արվեստը ելք է դեպի այն ոլորտները, որտեղ չեն իշխում ո՛չ ժամանակը, ո՛չտարածությունը: Ապրել նշանակում է կարծել. գոնե ես այդպես եմ կարծում:
«ԱՆԱՆՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ԿԱՏԱԼՈԳԸ3
Հետևյալ 32 քննադատական ակնարկները Մարսել Դյուշանը շարադրել է 1943-1949 թվականներին` «Անանուն ընկերության» տնօրեն ՋորջՀեարդ Համիլտոնի կողմից 1950 թ. կազմված կատալոգի համար: ՙԱնանուն ընկերությունը՚ 23 տարբեր երկրների 170 նոր նկարիչներներկայացնող ավելի քան 600 արվեստի ստեղծագործությունների հավաքածու է, որ 1920 թ. ստեղծել են Քեթրին Ս. Դրայերը և Մարսել Դյուշանը. վերջինս երկար ժամանակ դրա քարտուղարն ու վարիչն էր: 1941 թ. հիմնադիրները հավաքածուն իբրև նվիրատվություն հանձնեցին Յեյլիհամալսարանին:
Կատալոգի քննադատական մյուս` թվով 137 նշումների համար հիմնականում պարտական ենք Ջ.Հ. Համիլտոնին և Ք.Ս. Դրայերին: Բոլորնուղեկցված են մեկ կամ մի քանի վերատպություններով և ներկայացված են նկարիչների անունների այբբենական կարգով:
Ալեքսանդր Արխիպենկո Քանդակագործ, նկարիչ
Արխիպենկոն մեկն է այն մի քանի քանդակագործներից, ովքեր հրապուրվեցին կուբիստական հավատով: Թեպետ նրա առաջին քանդակներիհիմքում հեղափոխական տեսություններով ոգեշնչվածությունն էր, նա անմիջապես դրսևորեց իր ուժեղ անհատականությունը` ներկայացնելովքանդակագործության միանգամայն նոր ըմբռնում: Նա «քանդականկարներ» անունը տվեց սովորաբար գիպսից պատրաստված, քանդակվածու ներկված ռելիեֆներին: Թեպետ քանդակագործության այս բազմագույն կոնցեպցիան ինքնին նորամուծություն չէր, շատ զարմանալիարդյունքներ տվեց: Ձևի նոր գաղափարներով նրան հաջողվեց արտահայտել առավել քան ակնահաճո տեխնիկա: ՔանդակագործությանըԱրխիպենկոյի բերած ամենակարևոր նպաստը ծավալներից հրաժարվելն է: Զանգվածների հնամենի դասական մշակությունը հավանաբարձուլման մեթոդի գործնական հետևանք էր: Գիպսի, փայտի և զանազան նյութերի մեջ «ուղղակի հատման» տեխնիկայով յուրաքանչյուր դետալդարձավ կրկնորդման համար ոչ պիտանի օրիգինալ: Վերջերս Արխիպենկոն վերադարձել է առավել ավանդական տեխնիկայի: Այդուհանդերձ, նա միշտ կդիտվի որպես ռահվիրա:
Մ. Դ. 1943 թ.
Ժան (Հանս) Արպ
Քանդակագործ, նկարիչ, գրող
Դադաիստական դոգմայի մետաֆիզիկական առնչությունների հիման վրա 1916-1922 թթ. Արպի ստեղծած Ռելիեֆներըհակառացիոնալիստական դարաշրջանի ամենահամոզիչ դրսևորումներից են: Արպի ներմուծած ամենակարևոր տարրը «հումորն» է` ամենանուրբ ձևով, այն յուրատեսակ մտացածին կոնցեպցիան, որ դադա շարժմանը հաղորդեց բուռն կենսունակություն, ինչով նա հակադրվեցկուբիզմի և էքսպրեսիոնիզմի զուտ ինտելեկտուալ միտումներին: Արպը ցույց է տվել ժպիտի կարևորությունը դարաշրջանի նորագույնտեսությունների դեմ պայքարում: Նրա նույն շրջանի բանաստեղծությունները աշխարհը զրկել են իր ռացիոնալ հարանշանակություններից` ամենաանսպասելի իմաստին բաղաձայնույթով կամ սովորական անհեթեթությամբ հասու լինելու համար: Սյուրռեալիզմին բերած նրանպաստը` Կոնկրետացումները, հաստատում են իր տեխնիկական վարպետությունը զանազան նյութերի օգտագործման բնագավառում և շատդեպքերում ասես եռաչափ բառախաղ են, այսինքն` այն, ինչ կարող է լինել կնոջ մարմինը: Արպի պատկերացմամբ` արվեստը arp Է: