Ռուբիկոն

«Ապրել, նշանակում է կարծել…»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մ.Դ. 1949 թ.

Ջինո Սևերինի

Նկարիչ, գրող

Սևերինին ֆուտուրիստական խմբի ամենաօժտված նկարիչներից է, իսկ նրա կտավները` ֆուտուրիստական հայտնի մանիֆեստի ճշգրիտթարգմանությունը: Նրա վերնագրերը, ձևերի ու գույների միջոցով մեկնաբանությունը, ամենայն ինչ նրա տեխնիկայում ուղղվում էր դեպի գալիքաշխարհի պատկերումն իր նոր կառուցվածքով: Սևերինիի նկարները ստեղծման ժամանակ թվացին մարգարեություններ` երբևէ չընդունելովֆանտաստիկ պատկերազարդումների տեսք: Ֆուտուրիստների մեծ մասի պես նա ևս հրապուրվեց շարժման խնդրով: Հրաժարվելով ստատիկպատկերումից` հորինեց տեխնիկա, որի շնորհիվ իբրև ուժի և արագության տարրեր օգտագործված գույները, ձևերն ու գծերը դիտողի վրաթողնում էին շարժման մեջ գտնվող աշխարհում շարժվող ֆիգուրների տպավորություն:

Բայց «շարժումները» սկզբնավորվում են խմբերի կազմավորմամբ և ավարտվում անհատների ցրմամբ: Ֆուտուրիստական շարժումըհեղափոխական կարիերան ավարտեց 1916 թ.` Բոչչոնիի մահվամբ: Մեծ պատերազմի ընթացքում Սևերինին երես թեքեց ֆուտուրիզմից, և նրանկարչությունն այսօր այլևս չի կրում շարժման դրոշմը:

Մ.Դ. 1949 թ.

Սոֆի Թոյբեր–Արպ

Նկարիչ, քանդակագործ, գրաֆիկ

Եթե, սկսած Կուրբեից, ժամանակակից արվեստը ենթագիտակցական ձեռքի պաշտամունք է, մեծ թվով նկարիչներ վերջին երեսուն տարիներիընթացքում հրաժարվել են այդ պաշտամունքից և որդեգրել գիտակցական ճշգրիտ տեխնիկա, որը ոչինչ չի թողնում վրձնի հայեցողությանը: Սոֆին այն նկարիչներից էր, ովքեր առաջինը կանխազգացին ինքնաբերական «նկարչությանն» անձնատուր լինելուց բխող հնարավորվտանգը: Նա իր առջև նպատակ դրեց ստեղծել նկար` նախապես ՙծրագրված՚ ձևով: Եվ, որ առավել կարևոր է, վերստին ներմուծեցերկրաչափական արաբանախշը` իբրև գեղարվեստական գլխավոր կոնցեպտ: Բավականին տարօրինակ է, սակայն, որքան էլ նա«աբստրակտ» էր, հաճախ սիրում էր օգտագործել այնպիսի վերնագիր, որը նկարում արթնացնում էր մարդկային անալոգիա («Արևաշողգույներով վեց տարածություն»): Բացի դրանից, թե՛ վերնագրերը և թե՛ իրենք` նկարները, տոգորված էին հումորի միանգամայն հստակզգացողությամբ, ինչը շատ հաճախ է բացակայում աբստրակտ արվեստում: Սոֆի Թոյբլեր-Արպը նկարչի իր անձնամոռաց բնույթովմիջնադարյան անանուն արհեստավոր է հիշեցնում:

Մ.Դ. 1949 թ.

Ժակ Վիյոն

Նկարիչ, փորագրանկարիչ

Դյուշանների ընտանիքի յոթ երեխաներից չորսը պետք է դառնային արվեստագետներ. ավագը` Ժակ Վիյոնը, քանդակագործ ուճարտարապետ Ռեյմոն Դյուշան-Վիյոնը, Մարսել Դյուշանը և Սյուզան Դյուշանը: Ժակ Վիյոնը սկզբում, մոտավորապես 1900 թ., ճանաչմանարժանացավ իր ծաղրանկարներով, սակայն նրա իսկական կոչումը փորագրանկարիչ և յուղանկարիչ լինելն էր: Առաջինփորագրանկարներում դրսևորվում են տեխնիկական կատարելությունն ու այս ժանրի հանդեպ ավանդական հարգանքը: Նրաանհատականությունն առավել արտահայտվում է յուղանկարներում: Նա, անշուշտ, առաջիններից մեկը անդամակցեց կուբիստականշարժմանը, սակայն երբեք չկորցրեց լիրիկական հատկանիշները` ինքն իրեն հավատարիմ մնալով մինչև անգամ ամենաընդգծվածկուբիստական շրջանում: Անցնելով երկարատև կարիերայի զանազան փորձերով, Վիյոնն այժմ հասել է հատու մաներայի, որտեղ քրոմատիկհարաբերությունները հաստատվում են ճարտարապետական գծագրով,հավաստում, եզրակացություն, որ ուրախություն են պատճառումնրանց, ովքեր մասնակից են եղել նրա անշեղ զարգացմանն ու կարևոր իրագործումներին:

Մ.Դ. 1949 թ.

1 Այդ տարիներին Նյու Յորքի Սոլոմոն Ռ. Գուգենհայմ թանգարանի տնօրենը:

2 Քիչ թե շատ գիտական կոմբինացիա (հնարավորությունների հաշվարկ)` խաղում (ծան. թարգմ.):

3 Լույս է տեսել անգլերեն: Հայերեն թարգմանությունը կատարվել է ֆրանսերեն հրատարակված Marcel Duchamp, DUCHAMP DU SIGNE (écrits) գրքիհիման վրա: Flammarion, 1975 թ. (ծան. թարգմ.):

4 Նշումը վերարտադրված է Angèle Lévesque-ի ֆրանսերեն թարգմանության մեջ` Dau al Set-ում, Բարսելոնա, օգոստոս-սեպտեմբեր, 1952 թ., Carlina Bolongaro-ի և Arturo Schwarz-ի իտալերեն թարգմանության մեջ` Picabia: 20 drawings, 1905-1953, cat. exp.. Picabia, Milan, Galleria Schwarz, 25 մայիսի-14 հունիսի 1963 թ.:

Ֆրանսերենից թարգմանությունը` Սուսաննա Խաչատրյանի

Marcel Duchamp “Duchamp du signe”. Ecrits

Կարդալ նաև

Արվեստ Արդի բեմական արվեստի որոշ միտումներ Արա Խզմալյան Ինչպիսի՞ն է լինելու թատրոնը 21-րդ դարում: Սա մի հարց է, որով մտահոգ է թատրոնով տեսականորեն և գործնականորեն զբաղվող ամեն ոք: Ակնհայտ է, որ բեմական արվեստի ավանդական ձևերն սպառվել են, բայց նոր ձևերի մասին խոսելը վաղ է: Հետարդյունաբերական կամ… Արվեստ Խոսքի «ներքին տեսանելիություն» և «կինեմատոգրաֆիկ բովանդակություն» Սիրանույշ Գալստյան Ինքնին խոսքն ունի «ներքին տեսանելիություն», որը ծնունդ է առնում գրողի, բանաստեղծի, այնուհետև ընթերցողի մտապատկերում, շնորհիվ այն հիմնարար բանաստեղծական մեթոդի, որը բառերն ազատագրում է իրենց սովորական նշանակությունից: Բառերի ներսում թաքնված… Արվեստ Խուան Միրո Արա Գուրզադյան XX դարի գեղարվեստական երկնակամարում 60 երկար տարիներ փայլատակած աստղերից մեկի, իսպանացի նկարիչ Խուան Միրոյի մասին դժվար է համապատասխան բառեր գտնելը: Քանի որ նրա ստեղծած արվեստը, իր եզակիության մեջ, ոչ միայն եկավ փոխարինելու բառերին, այլև…