«Ապրել, նշանակում է կարծել…»
Մ.Դ. 1949 թ.
Անրի Մատիս
Նկարիչ, քանդակագործ, գրաֆիկ
1904 թ. ի վեր Անրի Մատիսը էքսպրեսիվ նոր բնագավառների որոնումը սկսում է հստակ գծերով շրջանակված գունավոր ու նուրբհարթաներկումների օգտագործմամբ` էքսպրեսիոնիզմի վերջին ամրոց պուանտիլիզմին հակադրվելու նպատակով: Շարժումը, որ պետք էանվանվեր ֆովիզմ, պաշտպանում էին որոշ երիտասարդ նկարիչներ, որոնք անհրաժեշտ էին համարում խույս տալ այն փակուղուց, որտեղնրանց առաջնորդել էին իմպրեսիոնիզմն ու պուանտիլիզմը:
Բայց բոլոր ռահվիրաների պես, Մատիսը ևս առավել քան պահի տեսաբան էր: Նրա առաջին կարևոր ձեռնարկը դրսևորվեց ձևը բնականպատկերի հիման վրա մշակությամբ: Նա կազմախոսության ու հեռանկարի բոլոր պայմանականությունները գիտակցաբար անտեսեց այնպես, որ կարողանար ներմուծել համարժեք համարվող ցանկացած նկար` մտացածին կոնտուրների մեջ զետեղված միագույն հարթաներկումներնառավելագույնս ընդգծելու համար: Վան Գոգից, Սեզանից և Սյորայից անմիջապես հետո Մատիսի գաղափարը գեղանկարչական ֆիզիկայումնոր ուղիներ բացելու նուրբ փորձ էր: Մոտավորապես 1907 թ. նա ցուցադրեց մի շարք մեծ կոմպոզիցիաներ, որոնք բովանդակում էին նրահիմնական կոնցեպցիայի բոլոր տարրերը: Հեռանկարը մի կողմ էր դրվել` փոխարինվելով ռելիեֆի առանձնահատուկ տպավորություն ստեղծողճշգրիտ ձևերի հարաբերություններով: Կերպարներն ու ծառերը ցուցանվում էին հաստ գծերով` առաջացնելով միագույն հարթաներկումներինհամապատասխան արաբանախշ: Ամբողջը ստեղծում էր նոր պեյզաժ, որտեղ օբյեկտիվ կոմպոզիցիան պատկերանում էր իբրև հեռավորուղեկցորդ: Այս առաջին ստեղծագործություններից հետո Մատիսը չի դադարել գեղանկարչության ֆիզիկայի մշակմանը հավելել հպանքի շատնուրբ քիմիա, ինչը շեշտում է նրա վերջին ստեղծագործությունների կատարելությունը:
Մ.Դ. 1943 թ.
Մատտա
Նկարիչ
Երկրորդ համաշխարհային պատերազմից մի քանի տարի առաջ Մատտան առաջին քայլերն արել է իբրև ճարտարապետ, սակայն շատարագ կողմնորոշվել է դեպի գեղանկարչությունն ու սյուրռեալիստական տեսությունները, որոնք, թեպետ արդեն քսան տարվա վաղեմությունունեին, կենսունակ էին մնացել երիտասարդ նոր տաղանդների մշտական ներդրումների շնորհիվ: Մատտան այս վերջին նորեկների թվում էր: Նա ոչ թե ենթարկվեց դպրոցի քարացածությանը, այլ կարողացավ անմիջապես պարտադրել սեփական տեսակետը:
Սյուրռեալիստական նկարչությանը նրա առաջին և ամենակարևոր նպաստը արվեստի բնագավառում տարածության մինչ այդչուսումնասիրված ոլորտների հայտնաբերումն էր:
Իր նոր տարածության որոնումներում Մատտան հետևեց ժամանակակից ֆիզիկոսներին. տարածությունը, թեպետ կտավին էր պատկերված, չպետք է շփոթվեր եռաչափ նոր պատրանքի հետ: Նրա առաջին «շրջանին» բնորոշ էր ուսումնասիրության դանդաղ տրանսպոզիցիան, դարավոր մեկնաբանությունների տրվող միջնորդ յուղանկարչության բոլոր խոչընդոտների հետ պայքարը: Հետագայում նա կարողացավ ՙիրտարածություն՚ ներմուծել նկարագրական ու ֆիգուրատիվ տարրեր, որոնք է՛լ ավելի ամբողջացրին նրա կարևոր նվաճումը: Թեպետերիտասարդ` Մատտան իր սերնդի ամենախորաթափանց նկարիչն է:
Մ.Դ., 1946 թ.
Ժան Մետցենժե
Նկարիչ, գրող
1911 թ. նկարիչների հստակորեն տարբերակված երկու խումբ ձևավորում էին կուբիզմի նոր տեսությունը, որն այդ ժամանակ ինկուբացիոնշրջանում էր: Պիկասսոն ու Բրաքը` մի կողմից, Մետցենժեն, Գլեզը և Լեժեն` մյուս: Այդ ժամանակ Մետցենժեն կուբիզմի ամենահարուստերևակայությամբ օժտված տեսաբանն էր և պետք է լիուլի վայելեր նոր արտահայտչաձևի հանդեպ լայն հասարակայնության ցուցաբերածհարաճուն հետաքրքրությունը: Իր հոդվածներով և Գլեզի համահեղինակությամբ գրած «Կուբիզմի մասին» գրքով նա կարողացավ տալ նորնկարիչների գլխավոր մտահղացումների հիմնարար շարադրանք` նպաստելով մինչ այդ յուրացված իսկապես անորոշ արդյունքներիպարզաբանմանը: Նրա առաջին շրջանի կտավներին բնորոշ էր տեխնիկական ուժեղ դիսցիպլինը` միավորված ինտելեկտուալ միտում ունեցողշատ խոր ինտուիցիայի հետ: Հետագայում նրա ուժը թուլացավ, և նա չնորացրեց իր առաջին ստեղծագործությունները:
Մ.Դ. 1943 թ.
Խուան Միրո
Նկարիչ
Նկարիչ Միրոն հասունացավ այն ժամանակ, երբ Մեծ պատերազմը վերջանում էր: Ռազմական գործողությունների ավարտից հետո վրահասավ մինչպատերազմական գեղարվեստական բոլոր նոր կոնցեպտների ավարտը: Երիտասարդ մի պոետ այլևս չէր կարող առաջինքայլերն անել որպես կուբիստ, ֆուտուրիստ, իսկ դադան այդ ժամանակ կարևորություն ներկայացնող միակ դրսևորումն էր: Սկզբնականշրջանում Միրոն նկարում էր հայրենի երկրի` բարսելոնյան դաշտավայրի գյուղատնտեսական տեսարաններ: Թեպետ առաջին նկարներնարտաքուստ ռեալիստական էին, դրանց բնորոշ էր ոչ իրական ինտենսիվության ընդգծված զգացումը: Մի քանի տարի անց նա եկավ Փարիզ ևհայտնվեց այդ ժամանակ դեպի սյուրռեալիզմ իրենց փոխակերպությունն իրականացնող դադաիստների շրջանում: Չնայած կապերին` Միրոնհեռու մնաց ուղղակի ամեն ազդեցությունից, ցուցադրեց մի շարք կտավներ, որոնցում ձևը ենթարկվում էր ընդգծված քրոմատիզմի` արտահայտելով աբստրակցիայի հետ որևէ առնչություն չունեցող երկչափ նոր կոսմոգոնիա:
Նաև իրագործեց սյուրռեալիզմին ուղղակիորեն աղերսվող մի քանի կոմպոզիցիաներ` իր բուն անհատականությունը, սակայն, լավագույնսդրսևորելով գունագեղ տարրերի փոխհարաբերություններում:
Մ.Դ. 1946 թ.
Էմիլ Նիկոլ, 1830-1894 թթ.
Նկարիչ, փորագրանկարիչ
Ծնվել է Ռուանում, որտեղ լիցեյից հետո Բերայի հետ հաճախել է արվեստի դասընթացների: Ռուանում ծովային գործակալի պաշտոն էզբաղեցրել մինչև 1874 թ., տարեթիվ, երբ պաշտոնաթող է եղել` ողջ կյանքը նկարչությանն ու փորագրանկարչությանը նվիրաբերելու համար: 1864 թ. սկսած ցուցադրվել է Փարիզի Սալոնում: Նա եղել է հատկապես բնանկարիչ և առանձնակի սիրով անտառային թավուտներ է նկարելԱրպինյիի մաներայով: Նորմանդական ագարակների նրա էտյուդները, ինչպես նաև ծովանկարներն ու ՍենՎալերիի ապառաժները որոշչափով նման են Բուդենի դպրոցի գործերին: Նա նաև կրքոտ փորագրանկարիչ էր: Ռուանի եկեղեցիների, հին փողոցների և հին տների սև ուսպիտակ փորագրանկարները մշակված են մեծ վարպետությամբ, և, թեպետ դրանցում կարելի է որոշ կապ տեսնել Մերիոնի` հին Փարիզիփողոցների տեսարանների հետ, Էմիլ Նիկոլը փորագրություն ներմուծեց գեղանկարչության ոգին: Նրա «Փարիզի Աստվածամոր տաճարը»հայտնի մեծ փորագրանկարը դիմանում է ժամանակակից բոլոր գլուխգործոցների մրցակցությանը: Ողջ մանկության ընթացքումշրջապատված ենք եղել մեր տան պատերին փակցված նրա հարյուրավոր նկարներով, և այս դետալը նույնպես խթանել է Ժակ Վիյոնի, ՌեյմոնԴյուշան-Վիյոնի, Սյուզան և Մարսել Դյուշանների, նրանց թոռների ատավիստական կարիերային ու կոչմանը: Նրա որոշ կտավներ ուփորագրանկարներ Ռուանի թանգարանում են: Լուվրի պղնձափորագրության բաժնում են նրա բոլոր պղնձե թիթեղները: Ազգային գրադարանիէստամպների կաբինետում պահպանվում են մի շարք օֆորտներ նրա «Հին Ռուան» ալբոմից: