«Ապրել, նշանակում է կարծել…»
Բրաքը դեմքով շրջվեց դեպի կուբիզմ, իսկ Մատիսը դարձավ Մատիս: Դերենը խորշում է «տեսություններից»: Նա մշտապես անշեղորենհավատացել է մեթոդական ցանկացած մեկնաբանությունից զերծ գեղարվեստական պատգամին և դեռ այսօր էլ պատկանում է իրենցարվեստով «ապրող» սակավաթիվ նկարիչների թվին:
Մ.Դ. 1949 թ.
Քեթրին Ս. Դրայեր
Նկարիչ, դասախոս, գրող
Քեթրին Ս. Դրայերը պատկանում է այն նկարիչների երջանիկ սերնդին, որոնք ուժերի ծաղկման շրջանում ականատես եղան արվեստումբացարձակ ազատության փթթմանը: Նա առաջին քայլերն արեց որպես Շիրլոուի աշակերտ, ապա եկավ Եվրոպա` Կոլենի հետ ուսանելուՓարիզում: Ավելի ուշ Մյունխենում և Ֆլորենցիայում աշխատեց Գյուստավ Բրիտիշի հետ, որն իր ուսմունքում ընդգծում էր ճշգրիտ դիսցիպլինի ևգեղարվեստական արտահայտությունը կառավարող օրենքների ուշադիր դիտարկման կարևորությունը: Ծանոթանալով եվրոպականթանգարանների գանձերին` նա պատրաստ էր որդեգրել նոր գաղափարներ, երբ 1913 թ. համագործակցեց Արմորի Շոու ցուցահանդեսին, որըգեղարվեստական ազատության տարածքների վրա Ամերիկան ու Եվրոպան պետք է միավորեր նույն նոր համարձակ ձեռնարկով: ՔեթրինԴրայերը զգաց, որ ամուր թելերով կապված է նրան, ինչը պետք է անվանվեր աբստրակտ արվեստ, և փորձեց արմատապես փոխել ձևերի ուգույների իր ընկալումը` սեփական կանոնները կիրառելով կտավների մի շարքի նկատմամբ, որը վերացական ձևերի և մեղմ գույների նուրբհավասարակշռություն է: Վերացական թեմայի ընդհանուր կառուցվածքում գունագեղ և միահյուսված հեռանկարների ֆոն կազմողերկրաչափական ազատ գծագրեր,- ահավասիկ էական հատկանիշները նկարչությանը բերած նրա անձնական նպաստի, որ լավագույնսդրսևորվեց թե՛ նրա «հոգեբանական դիմանկարներում» և թե՛ «կոսմոլոգիական» մեկնաբանություններում: Ըմբռնելով արվեստագետի նորնպատակները, Քեթրին Դրայերը 1920 թ. հիմնեց Ժամանակակից արվեստի թանգարան` «Անանուն ընկերությունը»: Բառի ճշգրիտ իմաստով«Անանուն ընկերությունն» այսօր մեր դարաշրջանի առևտրական միտումներին հակադրվող էզոտերիկ բնույթի միակ սրբարանն է:
Մ.Դ. 1946 թ.
Ռեյմոն Դյուշան–Վիյոն, 1876-1918 թթ.
Քանդակագործ
Ռեյմոն Դյուշան-Վիյոնն արդեն շատ ճանաչված էր որպես քանդակագործ, երբ գայթակղվեց նկարչական նոր տեսություններով, որոնք պետք էնրան դարձնեին կուբիստական քանդակագործության առաջին ներկայացուցիչը: Նրա հանրահայտ ձին մարդկանց հիշողության մեջմշտապես կմնա որպես կուբիստական շարժման ուղենիշներից մեկը: Վաղաժամ մահը խիստ զգալ տվեց այն չափազանց հազվադեպնմուշների նշանակությունը, որոնք նա թողել է իրենից հետո: «Բոդլերը» և «Նստած կինը» պարզեցման նրա մտահոգության երկու հաջողօրինակներ են, ինչն այս ստեղծագործությունների իրագործման ժամանակ, մոտավորապես 1908 թ., մինչև իսկ գերազանցում էր «Քայլողմարդը» քանդակում Ռոդենի սինթեզը և առաջ է այսօրվա քանդակագործության զգալի մասից:
Մ.Դ. 1943 թ.
Լուի Էյլշեմիուս, 1864-1941 թթ.
Նկարիչ, գրող, բանաստեղծ, երաժիշտ
Էյլշեմիուսի անձը մեզ բախման մեջ է դնում մի ողբերգության հետ, որը, թեպետ նման է մի շարք նկարիչների ապրած ողբերգությանը, այդուհանդերձ սուր ձև է ընդունում մեզ համար, մենք, որ անզոր վկաներն ենք նրա տևական պայքարի: Էյլշեմիուսի ողբերգությունը հանունկյանքի ամենօրյա պայքարը չէ, քանզի նրա գոյության նյութական կողմը, ինչպես Սեզանի պարագայում, համեստորեն, սակայնկանոնավորապես ապահովված էր: Միացյալ Նահանգներում ծնված Էյլշեմիուսը երբեք չկարողացավ համոզել հայրենակիցներին, թե իրկտավները նուրբ արտահայտությունն էին ինչ-որ Ամերիկայի. բանն այն է, որ մասամբ Եվրոպայում և մասամբ այստեղ ստացած կրթությամբնա ձեռք բերեց պահի նկարչական բոլոր դպրոցներից ամբողջապես ազատ կոնցեպցիա: Իսկական ինդիվիդուալիստ էր (ինչպիսին պետք էլինեին այսօրվա նկարիչները) և երբեք չհարեց մեկ ուրիշ խմբի: Այս դիրքորոշումը սոսկ մեկն է այն պատճառներից, որոնցով բացատրվում էնրա չափազանց ուշացած ճանաչումը: Նա բանաստեղծ էր, նկարում էր բանաստեղծի պես, սակայն նրա լիրիզմը չէր առնչվում իրժամանակաշրջանին և չէր արտահայտում ոչ մի որոշակի դարաշրջան: Նկարում էր պրիմիտիվի պես` չլինելով պրիմիտիվ: Ահավասիկ նրաողբերգության ակունքը: Նրա բնանկարներում պատկերված չէր որևէ հատուկ երկիր, նրա նյուերը ծփացող ֆիգուրներ են` առանցուսումնասիրված կազմախոսությունների, նրա այլաբանությունների հիմքում հայտնի լեգենդները չէին: Էյլշեմիուսի նկարներն իրենք են խոսումիրենց մասին:
Մ.Դ., 1943 թ.
Մաքս Էռնստ
Նկարիչ, քանդակագործ, գրող
Դադան Մեծ պատերազմից ծնունդ առած պահանջներից մեկին համապատասխան հակագեղարվեստական շարժում էր: Թեպետ դադանէությամբ ո՛չ գրական է, ո՛չ էլ պլաստիկական, ներկայացուցիչներ գտավ աշխարհի չորս ծագերում սփռված նկարիչների և գրողներիմիջավայրում: 1917 թ. Քյոլնում Մաքս Էռնստի գործունեությունը նրան դարձրեց դադա նկարիչների առաջին ներկայացուցիչը: 1918-1921 թթ. անգիտակցականի աշխարհը ներկայացնող նրա նկարները, գծապատկերներն ու կոլաժները արդեն նախատիպ էին պարգևումսյուրռեալիզմին: Նրա տեխնիկական հայտնագործություններում «հղկման» չինական տեխնիկան «ինքնաբերաբար» երևան է հանում փայտի ևամենազանազան նյութերի տեքստուրաները: Երբ 1924 թ. ձևավորվեց սյուրռեալիստական շարժումը, Մաքս Էռնստը դադա խմբի միակնկարիչն էր, որ սյուրռեալիստական արկածախնդրությամբ միացավ գրողներին: Իրոք, նրա նախկին ստեղծագործությունները հավանաբարշատ մեծ ազդեցություն էին գործել «գրական» սյուրռեալիստների կողմից ենթագիտակցականի մշակման վրա: Չափազանց արգասավորՄաքս Էռնստը ունեցել է սյուրռեալիստական տևական կարիերա` իր ստեղծագործությամբ ներկայացնելով սյուրռեալիզմի տարբեր շրջաններիամբողջական գամման:
Մ.Դ. 1945 թ.
Ալբեր Գլեզ
Նկարիչ, գրող
Հիմնվելով կուբիզմի արդեն իսկ յուրացված առաջին արդյունքների վրա` Գլեզը և Մետցենժեն 1912 թ. գրեցին «Կուբիզմի մասին» գիրքը, որումպարզաբանեցին կուբիզմի մտային քիմիան: Իր վերլուծությամբ ու եզրակացությամբ Գլեզը հաստատում էր տեսական մտքի և վրձնի կապը` այսկերպ ընթերցող հասարակայնության ուշադրությունը հրավիրելով նոր պրոցեսին: Կուբիզմի անձնական մեկնաբանությամբ նամանրամասնորեն վերլուծեց նկարագրական բնույթի բազմաթիվ մեծ կոմպոզիցիաներ: Սրանով նա հակադրվում էր Բրաքի գրեթեմիկրոսկոպիկ հետազոտությանը: Գլեզն առաջիններից մեկն է մտահղացել ՙունանիմիստական՚ նկարների նկատմամբ նոր մեթոդներիկիրառությունը: Ունանիմիստները պատկանում էին փարիզյան գրական մի խմբի, որին մոտավորապես 1905 թ. հետաքրքրում էրհասարակության կայացած մարմինների և կամ այդ կայացած մարմինների ու անհատի կոնֆլիկտը: Գեղանկարչական իր մեթոդով Գլեզն իրենդրսևորեց որպես ուժեղ անհատականություն: Հետագայում, երբ կուբիզմի տեխնիկան վերածվեց ավելի շուտ դոգմայի, քան անհրաժեշտության, Գլեզը անդրադարձավ իր գրվածքներին, բայց այս անգամ` հումանիտար երանգավորմամբ: Ուստի բնական էր, որ մի քանի տարի անց նա, ինչպես և, ասենք, բոլոր կուբիստները, լքեց կուբիստական աշխարհն ու շարունակեց զարգացնել տեսողականությանն առնչվող անձնականմտահղացումները: Ալբեր Գլեզը խորամուխ է լինում ժամանակի սոցիալական, մասնավորապես բանվորներին վերաբերող խնդիրների մեջ: Նրա վերջին շրջանի նկարներն ունեն կրոնական անթաքույց մտադրություն և ասես նրա նոր հավատքի վիտրաժներն են: