Ռուբիկոն

«Ապրել, նշանակում է կարծել…»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մ. Դ. 1949 թ.

Ումբերտո Բոչչոնի, 1882-1916 թթ. 

Նկարիչ, քանդակագործ, գրող

Ի տարբերություն գեղանկարչական այլ հոսանքների, ֆուտուրիզմը, հանձին Մարինետտիի, ունեցավ գրական դինամիկ ոգեշնչող: Սակայնֆուտուրիզմի արքայազնը Բոչչոնին էր, որն ամենահամոզիչ մանիֆեստները հղացավ այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը կարոտէր գեղարվեստական նոր արտահայտությունների: Բոչչոնիի կտավներն ու քանդակները ապացուցեցին տեսությունը և կետ առ կետամբողջացրին մեկնաբանությունները, որ բառերն անկարող էին տալ: Բոլոր ֆուտուրիստներից Բոչչոնին ամենաօժտվածն էր, և նրա վաղաժամմահն, անշուշտ, այդ հոսանքի կազմալուծման պատճառներից մեկն էր հետագա զարգացման ընթացքում: Սակայն, քանի որ նկարիչըշարունակում է ապրել իր ստեղծագործությամբ, հոսանքներն արվեստում մնում են լոկ որպես տվյալ ժամանակաշրջանի ներկայացուցչականանորոշ պիտակներ: Այսպիսով, Բոչչոնին մարդկանց հիշողության մեջ կմնա ոչ այնքան որպես ֆուտուրիստ, որքան` մեծ նկարիչ:

Մ.Դ. 1943 թ.

Ժորժ Բրաք

Նկարիչ, քանդակագործ, գեղազարդող

Նկարչության «հերոսական» շրջանը մոտավորապես 1910 թ. նշանավորվել է այնպիսի մի խառնաշփոթով, որը միայն վերջերս ենպատմաբանները փարատել այն բանից հետո, երբ ժամանակի ընթացքում ի հայտ եկան մեծ տաղանդներ: Իմպրեսիոնիզմից և ֆովիզմիկարճատև ընդվզումից ձերբազատվելու համար մտահոգ բազմաթիվ արվեստագետներից էր Բրաքը, որը ճանաչված է որպես կուբիստականբանաձևի հայտնի ստեղծողներից մեկը: Սկսած 1908 թ., նա Փարիզի Անկախներում ցուցադրեց միջերկրածովյան մի քաղաքի տեսարան, որըդիտվում է որպես նոր ուղի ցուցանող սլաք: Տասը տարի շարունակ Բրաքը քիմիկոսի պես նվիրվեց յուղաներկ գունավոր նուրբկոմբինացիաների ստեղծմանը:

Գույնի և ձևի բնագավառում նրա հայտնագործությունները թելադրված էին երկրաչափության ներքին զգացողությամբ, այլ ոչ թե գիտականտեսությունների ինտելեկտուալ կիրառությամբ: Մեծ պատերազմի ավարտին նա ձերբազատվեց տեխնիկական այն տեսություններից, որոնցենթարկվել էր: Այդուհանդերձ, զգալի է նրա կենդանի նկարների ռեալիզմի հիմքում ընկած կառուցվածքային կոնցեպցիան:

Մ. Դ. 1943 թ.

Ալեքսանդեր Քոլդեր

Քանդակագործ, նկարիչ, գեղազարդող

Մեծ պատերազմից հետո տեղի ունեցած գեղանկարչական «նորամուծությունների» բովում Քոլդերի դիրքորոշումն այնքան հեռու էրբանաձևերից, որ նա հարկադրված եղավ նոր անուն հորինել իր շարժուն ձևերի համար: Դրանք մկրտեց մոբիլ անվամբ: Գրավիտացիայիիրենց մեկնաբանությամբ,գրավիտացիա, որ խաթարվում է մեղմ շարժումներից, – դրանք այն զգացումն են առաջացնում, թե «բովանդակում ենիրենց ներհատուկ և քորվելու հաճույքի հետ ընդհանուր ոչինչ չունեցող հաճույքներ», եթե մեջբերենք Պլատոնի «Ֆիլեբոսից»: Թեթև քամին, էլեկտրական շարժիչը կամ էլեկտրական հովհարիչում երկուսի միասնությունը շարժման մեջ է դնում կշիռներ, հակակշիռներ, լծակներ, որոնքօդում գծագրում են իրենց անկանխատեսելի արաբանախշերը և ներմուծում տևական զարմանքի տարր: Սիմֆոնիան ավարտուն է, երբ գույննու հնչյունը մտնում են խաղի մեջ և մեր բոլոր զգայարաններին կոչ անում հետևելու չգրված պարտիտուրային:

Զուտ ապրելու բերկրանք: Քոլդերի արվեստը քամու բերանն ընկած ծառի սուբլիմացիան է:

Մ.Դ. 1949 թ.

Ջոն Քովերտ

Նկարիչ

1915 թ. գեղանկարչական նոր հոսանքների ռահվիրաներին միացած ամերիկացի երիտասարդ նկարիչների մեջ Ջոն Քովերտը հենց սկզբիցհայտնի դեմք էր: Որևէ նոր արտահայտչամիջոցի հետևելու և դա որդեգրելու փոխարեն նա հայտնաբերեց սեփական բանաձևը` իրար ծածկողպլաններից կազմված ռելիեֆներում զուգակցելով նկարչությունն ու քանդակագործությունը:

Եթե այս տեխնիկան ինքնին բավական է ապացուցելու Քովերտի երևակայությունը, առավել կարևոր է այս գաղափարով նյութերինվերապահված դերը` միահյուսված մակերեսների ծավալումը: Նույն միջոցը հետագայում օգտագործվեց մաթեմատիկական բազմաթիվինստիտուտներում ոչ էվկլդյան երկրաչափությունների լուսաբանման համար, ինչպես նաև Պևզների վերջին քանդակներում: Բազում տարիներշարունակ Քովերտը հաստատեց իր հիմնական մտահղացումները և ամերիկյան մեկնաբանություն տվեց Մեծ պատերազմի օրերին ծնունդառած էսթետիկական նոր անհրաժեշտություններին:

Մ.Դ. 1945 թ.

Յոզեֆ Ալեքսանդր Չակի

Նկարիչ, քանդակագործ

Չակին պատկանում է այն քանդակագործների խմբին, որոնք նախքան 1914 թ. իրենց ստեղծագործությունը զարգացրել են նոր ուղղությամբ: Այդ ժամանակ կուբիզմի տեսությունն այն ցատկահարթակն էր, որը հնարավորություն էր տալիս նետվելու չհետազոտված ոլորտներ, և թեպետՉակին կրում էր կուբիզմի ազդեցությունը, նա արտահայտեց տարածության մշակման սեփական կոնցեպտները: Նրա առաջին գործերըթվացին ավելի տեսական ու ինտելեկտուալ, քան հետագայում իրագործածները, երբ իր անձնական զարգացումը միտեց դեպի մթնոլորտայինկառույցներ:

Մ.Դ. 1943 թ.

Ջորջո դե Կիրիկո

Նկարիչ, գրող, գեղազարդող

Բուռն զարգացում ապրող նոր էսթետիկաների առկայության պայմաններում, 20-րդ դարասկզբի «հերոսական» շրջանի արտահայտչականզանազան եղանակների հետ շփմամբ դե Կիրիկոն հայտնվեց հետևյալ այլընտրանքի առջև. կա՛մ հետևել արդեն բացված ուղիներից մեկին, կա՛մ էլ նոր ուղի հարթել իր համար: Նա խույս տվեց թե՛ ֆովիզմից, թե՛ կուբիզմից և ստեղծեց այսպես կոչված ՙմետաֆիզիկական նկարչություն՚: Վերացարկումից ծնունդ առնող ոսկե երակը շահագործելու փոխարեն նա իր կտավների վրա համատեղեց այնպիսի տարրեր, որոնք կարողէին միավորվել միայն «մետաֆիզիկական աշխարհում»: Ամենամանրակրկիտ տեխնիկայով պատկերված այդ տարրերը «ցուցադրված» էինհորիզոնական հարթության վրա և սովորական հեռանկարով: Հիշյալ դարաշրջանում ծաղկում ապրող կուբիստական կամ խիստ աբստրակտբանաձևերին հակադիր այս տեխնիկան պետք է պաշտպաներ դե Կիրիկոյի դիրքորոշումը և նրան հնարավորություն ընձեռեր դնելու հիմքերնայն բանի, ինչը տասը տարի հետո պիտի դառնար սյուրռեալիզմ: Մոտավորապես 1926 թ. Կիրիկոն հրաժարվեց «մետաֆիզիկական»կոնցեպցիաներից և կիրառեց ոչ այնքան կանոնավոր վրձնահարված: Երկրպագուները չկարողացան հետևել նրան և վճռեցին, որ երկրորդմաներայի Կիրիկոն կորցրել է նախնական բոցը: Բայց գալիք սերունդը գուցե կասի իր խոսքը:

Մ.Դ. 1943 թ.

Անդրե Դերեն

Նկարիչ, գրաֆիկ

Դարասկզբին, այն ժամանակ, երբ իմպրեսիոնիզմն ու պուանտիլիզմը արդեն «ընդունված հեղափոխություններ» էին, երիտասարդ սերունդըզգում էր գույների բնագավառում փորձարարության մեջ ավելի խորանալու կարիք: Ֆովիստներից Դերենն առանձնանում է իբրև այնփորձարարության ռահվիրա, որի հիմքում բնական ձևի օպտիկական սիստեմատիկ աղավաղմամբ կիրառված վառ գույներիհակադրություններն են: Մինչ նույն ժամանակաշրջանում «ինտիմիստները»` Բոննարը, Վյույարը և մյուսները, իմպրեսիոնիստական տեխնիկանկիրառում էին ինտերիերի տեսարանների պարագայում, Դերենն ու ֆովիստները սևը վերականգնում էին իբրև գույն և կիրառում ձևերի թանձրընդգծումը` ի հակազդեցություն Մոնեի և Սեզանի մեղմագիծ ու նուրբ նկարչության: Երեք խոշորագույն ֆովիստները` Մատիսը, Բրաքը ևԴերենը չափազանց ուժեղ անհատականություններ էին, որպեսզի կարողանային ճշգրտորեն ընտրել ընդհանուր բանաձև: Իսկ սկսած 1907 թ., Դերենն արդեն հրաժարվել էր բառիս բուն իմաստով ֆովիզմի ուղուց, որպեսզի որդեգրեր շատ առումներով կուբիստական ներկապնակկանխավետող ավելի մռայլ տեխնիկա:

Կարդալ նաև

Արվեստ Արդի բեմական արվեստի որոշ միտումներ Արա Խզմալյան Ինչպիսի՞ն է լինելու թատրոնը 21-րդ դարում: Սա մի հարց է, որով մտահոգ է թատրոնով տեսականորեն և գործնականորեն զբաղվող ամեն ոք: Ակնհայտ է, որ բեմական արվեստի ավանդական ձևերն սպառվել են, բայց նոր ձևերի մասին խոսելը վաղ է: Հետարդյունաբերական կամ… Արվեստ Խոսքի «ներքին տեսանելիություն» և «կինեմատոգրաֆիկ բովանդակություն» Սիրանույշ Գալստյան Ինքնին խոսքն ունի «ներքին տեսանելիություն», որը ծնունդ է առնում գրողի, բանաստեղծի, այնուհետև ընթերցողի մտապատկերում, շնորհիվ այն հիմնարար բանաստեղծական մեթոդի, որը բառերն ազատագրում է իրենց սովորական նշանակությունից: Բառերի ներսում թաքնված… Արվեստ Խուան Միրո Արա Գուրզադյան XX դարի գեղարվեստական երկնակամարում 60 երկար տարիներ փայլատակած աստղերից մեկի, իսպանացի նկարիչ Խուան Միրոյի մասին դժվար է համապատասխան բառեր գտնելը: Քանի որ նրա ստեղծած արվեստը, իր եզակիության մեջ, ոչ միայն եկավ փոխարինելու բառերին, այլև…