Ռուբիկոն

«Ապրել, նշանակում է կարծել…»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մ.Դ. – Այո, չէի ուզում նկարչությունիցս կախված լինել գոյատևելու նպատակով:

Ջ.-Ջ.Ս. – Մարսել, երբ խոսում եք լայն հանրության հանդեպ ձեր արհամարհանքի մասին ու երբ ասում եք, թե նկարում եք ձեզ համար, մի՞թե դա, վերջին հաշվով, չի նշանակում, որ նկարում եք իդեալական հանրության համար, այնպիսի հանրության, որը կգնահատեր ձեզ, եթե միայն իրեննեղություն պատճառեր:

Մ.Դ. – Գուցե դա, իրոք, ինձ համար գեթ միջոց է` այդ իդեալական հանրության մակարդակին հասնելու: Վտանգը միշտ էլ հաճոյանալն էամենաանմիջական հանրությանը, այն հանրությանը, որը շրջապատում է ձեզ, ընդունում, վերջապես` նվիրվում և ձեզ պարգևում հաջողությունու… մնացյալը: Ընդհակառակը, գուցե հարկ է սպասել հիսուն կամ հարյուր տարի, որ իսկական հանրությունդ գտնես, իսկ ինձ հետաքրքրում էհենց այդ հանրությունը:

Ջ.-Ջ.Ս. – Իսկական գեղագետի մտածողություն է: Սակայն չեմ կարծում, թե ձեր գլխում երբևէ միտք է ծագել արդարացնել այն նկարչին, որփղոսկրե աշտարակում փակված արհամարհում է խելացի ու բարեհաճ հանրությանը:

Մ.Դ. – Դուք լավ գիտեք, որ ես փղոսկրե աշտարակ կառուցող մարդ չեմ:

Ջ.-Ջ.Ս. – Հիշում եմ Անրի-Պիեռ Ռոշեի տեքստից մի նախադասություն, որտեղ նա ասում է, թե ձեզնից անպակաս է ինքնահակասման միջոցգտնելու հոգսը: Դարձյա՞լ չկրկնվելու հոգսն է:

Մ.Դ. – Մի՞թե հասկանալի չէ, որ հիմնական վտանգը ճաշակի մեկ ձևի հանգելն է, թեկուզև դա լինի «Շոկոլադ մանրիչի» ոճը:

Ջ.-Ջ.Ս. – Ուրեմն, ձեր կարծիքով, ոճը արդեն ընդունված ամենայն բանի կրկնությու՞նն է:

Մ.Դ. – Ճիշտ այդպես: Դա սովորություն է: Նորից ու նորից արեք նույն բանը բավական երկար ժամանակ, և դա կդառնա ոճ: Եթե ինչ-որ բանստեղծելուց հետո դուք դադարեցնում եք ձեր գեղարվեստական արտադրանքը, ապա այդ գործը դառնում է ինքնին իր և այդպիսին էլ մնում: Մինչդեռ, եթե դա շատ անգամներ է կրկնվում, դառնում է ոճ:

Ջ.-Ջ.Ս. – Լավ ոճը կրկնությունն է այն բանի, ինչն արժանանում է հանրության հավանությանը, իսկ վատ ոճը նույն կրկնությունն է այն բանի, ինչըչի արժանանում հանրության հավանությանը: Սա՞ եք ուզում ասել:

Մ.Դ. – Այո, ոճը լավ է, թե վատ` ոչ մի նշանակություն չունի, որովհետև ոմանց համար դա միշտ լավ է, մյուսների համար` վատ: Որակն այնքան էլկարևոր չէ, միշտ ոճ է:

Ջ.-Ջ.Ս. – Ուրեմն, ձեր անձնական արտահայտչաձևում ինչպե՞ս եք կարողացել խուսափել լավ կամ վատ ոճից:

Մ.Դ. – Մեխանիզմների տեխնիկա օգտագործելու միջոցով: Մեխանիզմի գծագիրը ոչ մի ոճ չի ենթադրում:

Ջ.-Ջ.Ս. – Որովհետև կապ չունի գեղանկարչական պայմանական արտահայտության հե՞տ:

Մ.Դ. – Գոնե այդպես էի մտածում այդ ժամանակ և շարունակում եմ մտածել այսօր:

Ջ.-Ջ.Ս. – Գեղանկարչության մեջ մարդկային ցանկացած միջամտությունից այդ հրաժարումը, ձերբազատումը և գծապատկերը որևէ կապունե՞ն ռեդի-մեյդերի հանդեպ ձեր ցուցաբերած հետաքրքրության հետ:

Մ.Դ. – Արվեստի ստեղծագործության ապամարդայնացումից եզրակացություն կամ որևէ հետևություն անելու փորձով եմ, բնականաբար, հանգել ռեդի-մեյդերի մտահղացմանը: Դուք գիտեք, որ ես այդ անունն եմ տվել այն ստեղծագործություններին, որոնք, իրոք, միանգամայնպատրաստի են: Ահա, օրինակ, իմ «Թռչնի վանդակ» ռեդի-մեյդը. փորձեք բարձրացնել, չափազանց ծանր է, որովհետև ներսի սպիտակխորանարդիկները, որ շաքարի կտորների տեղ եք դնում, իրականում մարմարե խորանարդիկներ են: Սա ռեդի-մեյդ է, որտեղ շաքարըվերածվել է մարմարի` ստեղծելով յուրատեսակ դիցաբանական էֆեկտ: Ահա սա էլ 1916 թվականի ռեդի-մեյդ է: Քուղերի կծիկ է` պղնձե երկութիթեղների արանքում: Ավարտելուց առաջ Ուոլտեր Կոնրադ Արենսբերգը ինչ-որ բան էր դրել կծիկի ներսում` ինձ չասելով, թե ինչ է դա: Ես էլերբեք չփորձեցի իմանալ: Դա յուրատեսակ գաղտնիք էր մեր միջև, և քանի որ այդ առարկան աղմուկ էր հանում, անվանեցինք «Ռեդի-մեյդ` առեղծվածային աղմուկով»: Հապա լսե՛ք: Չգիտեմ, երբեք չեմ իմանա`ադամա՞նդ է, թե՞ մանրադրամ:

Ջ.-Ջ.Ս. – Նախքան Միացյալ Նահանգներ գալը ճանաչու՞մ էիք Արենսբերգին:

Մ.Դ. – Ոչ, Նյու Յորք եմ եկել 1915 թ.: Արենսբերգի տունն իմ առաջին հանգրվանն էր այս մայրցամաքում և մեր տևական բարեկամության սկզբիականատեսը: Նա իմ բարեկամների հետ հրատարակեց երկու փոքրիկ ամսագիր, որոնք ընդամենը մեկ կամ երկու համար ունեցան.«Rongwrong» և «The Blindman»: Եթե այս ամսագրերը դադաիստական չէին, ապա գոնե ներշնչված էին դադա շարժումից: Դադան այլևս ոչ միընդհանուր բան չուներ բուն պլաստիկական արվեստների հետ, նրան չէին մտահոգում ո՛չ տեխնիկական հարցերը, ո՛չ էլ նախորդ դպրոցները:

Առավելապես հետաքրքրվում էր գրականությամբ: Փաստորեն, դա ժխտում էր, կատարյալ հրաժարում:

Ջ.-Ջ.Ս. – Եթե չեմ սխալվում, Նյու Յորքի ձեր խումբը` Արենսբերգի խումբը, կապի մեջ էր նաև այլ խմբերի հետ:

Մ.Դ. – Այո, օրինակ` Քեթրին Դրայերի խմբի հետ. նա նաև մեկենաս էր և հիմնել է «Անանուն ընկերություն» կոչվող թանգարան: Խոսքըվերաբերում էր Ատլանտյան օվկիանոսի այն կողմից կտավներ բերել տալուն, որոնք հնարավորություն կընձեռեին համադրելու արժեքները, իսկ այդ ժամանակ դա մեծ հաջողություն էր: Բոլոր այս խմբերը նպաստեցին եվրոպական ժամանակակից արվեստի հանդեպ ըմբռնողականմտայնության ստեղծմանը: Նրանց ճիգերից է ծնվել արվեստի ոլորտում այսօրվա ամերիկյան միանգամայն նոր մոտեցումը:

Ջ.-Ջ.Ս. – Իսկ ի՞նչ է կատարվել ձեր «Մեծ ապակու» հետ: Որոշ ժամանակ Քեթրին Դրայերի հավաքածուում էր, այդպես չէ՞:

Մ.Դ. – Այո, բայց սկզբում, 1920 թ., համարյա ավարտուն ժամանակ Արենսբերգների սեփականությունն է եղել: 1921 թ., երբ նրանք Նյու Յորքիցմեկնեցին Կալիֆոռնիա, դա չցանկացան տանել իրենց հետ, որովհետև չափազանց դյուրաբեկ էր և ծավալի հետ կապված` դժվարտեղափոխելի:

Այդ ժամանակ է Քեթրին Դրայերը նրանցից գնել ու այդ ժամանակվանից մշտապես պահել:

Ջ.-Ջ.Ս. – Ուրեմն, դատելով ձեր խոսքերից, ապա կին երբեք ավարտին չի՞ հասել:

Մ.Դ. – Երբեք: Դրա վրա վերջին անգամ աշխատել եմ 1923 թ.:

Ջ.-Ջ.Ս. – Հետևաբար, ինչ-որ առումով դա մնում է որպես յուրատեսակ անավարտ հերոսապատում: Ու նաև, իմ կարծիքով, ապացույցն է այնբանի, որ դուք երբևէ չեք նվիրվել պայմանական նկարչությանը` բառի ընդունված իմաստով: Երջանիկ, որ ձեռնարկել եք աշխատանքը, նույնքան երջանիկ եք եղել, երբ թողել եք, որովհետև արդեն հաճույք էիք զգում իբրև ռեդի-մեյդեր շշակալներ օգտագործելուց և թռչուններիվանդակները մարմարներով լցնելուց, որպեսզի խաբեիք նրանց, ում կարծիքով դա շաքար է: Արվեստի ձեր ըմբռնումը, թերևս, լայնորեն դուրս էգալիս նկարչության սահմաններից…

Մ.Դ. – Նկարչությունը համարում եմ ոչ թե նպատակ, այլ արտահայտչամիջոց: Արտահայտչամիջոց` ուրիշ արտահայտչամիջոցների շարքում, ևոչ թե նպատակ, որը նախատեսված է մի ամբողջ կյանք լցնելու համար: Նույնը և գույնը, որն արտահայտչամիջոց է, և ոչ թե նկարչությաննպատակ: Այլ կերպ ասած` նկարչությունը չպետք է լինի բացառապես տեսողական կամ ցանցաթաղանթային: Պետք է հետաքրքրի նաևուղեղին, հասկանալու մեր ցանկությանը: Նույնը նաև` այն ամենի դեպքում, ինչը սիրում եմ: Երբեք չեմ ցանկացել սահմանափակվել նեղշրջանակով և միշտ փորձել եմ լինել նաև հնարավորինս ունիվերսալ:

Կարդալ նաև

Արվեստ Արդի բեմական արվեստի որոշ միտումներ Արա Խզմալյան Ինչպիսի՞ն է լինելու թատրոնը 21-րդ դարում: Սա մի հարց է, որով մտահոգ է թատրոնով տեսականորեն և գործնականորեն զբաղվող ամեն ոք: Ակնհայտ է, որ բեմական արվեստի ավանդական ձևերն սպառվել են, բայց նոր ձևերի մասին խոսելը վաղ է: Հետարդյունաբերական կամ… Արվեստ Խոսքի «ներքին տեսանելիություն» և «կինեմատոգրաֆիկ բովանդակություն» Սիրանույշ Գալստյան Ինքնին խոսքն ունի «ներքին տեսանելիություն», որը ծնունդ է առնում գրողի, բանաստեղծի, այնուհետև ընթերցողի մտապատկերում, շնորհիվ այն հիմնարար բանաստեղծական մեթոդի, որը բառերն ազատագրում է իրենց սովորական նշանակությունից: Բառերի ներսում թաքնված… Արվեստ Խուան Միրո Արա Գուրզադյան XX դարի գեղարվեստական երկնակամարում 60 երկար տարիներ փայլատակած աստղերից մեկի, իսպանացի նկարիչ Խուան Միրոյի մասին դժվար է համապատասխան բառեր գտնելը: Քանի որ նրա ստեղծած արվեստը, իր եզակիության մեջ, ոչ միայն եկավ փոխարինելու բառերին, այլև…