«Ապրել, նշանակում է կարծել…»
Մ.Դ. 1943 թ.
Խուան Գրիս
Նկարիչ
Սերնդակից շատ նկարիչների պես Խուան Գրիսը Փարիզում առաջին քայլերն արեց իբրև փորձառու գրաֆիկ և գեղազարդող: Սակայնիսպանացի նկարիչների գաղութի հետ ամենօրյա շփումների հետևանքով նա կուբիստներին միացավ այն ժամանակ, երբ նրանք դեռևս ոմանցկողմից ոմանց տրված անուն էին սոսկ: Գրիսն իր ստեղծագործությունն անմիջապես տոգորեց կուբիզմի սեփական կոնցեպցիայով: Խոսքնավելի շուտ ձևերի մեկնաբանության, քան բարդացման մասին էր: Նա սեփական կանոնները կիրառեց մոտիվի համառ վերլուծությաննկատմամբ: Առաջին կտավներում զգալի է պարզեցման ինքնադիսցիպլինը և ոչ թե բարդացման հավելումները: Ի հակադրություն մյուսկուբիստների, որոնք արհեստական աշխարհ էին կառուցում կենտրոնական մոտիվի շուրջ, Գրիսը ստեղծեց սեփական մաներան` ելնելովմոտիվի ներքին կառուցվածքից: Նա ձգտեց մինչև վերջ պահպանել արտահայտչաձևը` մեթոդապես հղկելով կուբիզմի ամենամաքուրկողմերից մեկը:
Մ.Դ. 1943 թ.
Վասիլի Կանդինսկի
Նկարիչ, գրող
Կանդինսկին դարձավ իր ժամանակի բազմաթիվ «իզմ»-երի վկան: Նա պատկանում է նրանց սերնդին, ովքեր ցանկացան ցույց տալ, որ չնայածիմպրեսիոնիզմի հզոր գերակայությանը, գեղանկարչությունը կարող է վերածնվել:
Առաջին հակազդեցություններից մեկը` Էքսպրեսիոնիզմը, հանձին Կանդինսկու և Ֆրանց Մարկի հայտնաբերեց իր լավագույններկայացուցիչներին: Առաջին գրվածքներում նրա տեսություններն ուրվագծվում են այն ժամանակ, երբ նա ստեղծում էր աբստրակտ առաջինգործերը, մինչդեռ «աբստրակտ» տերմինը դեռևս չէր հորինվել: Կանդինսկու «իմպրեսիոնիստական» շրջանն ընդհանուր ոչինչ չունի նրա«աբստրակցիոնիստական» շրջանի հետ: Սկզբում մշտապես առկա էր «մոտիվը», որում հազիվ էր պահպանվում նատուրալիստական որևէդետալ: Հետագայում Կանդինսկին հանգեց ավելի մաքուր, արհեստի ցանկացած հետքից զերծ արտահայտության. իր ձեռքը ենթարկեցրեցավելի մեծ կարգապահության: Քանոնով կամ կարկինով քաշելով գծերը` Կանդինսկին դիտողին պարգևեց նկարը դիտելու նոր տեսակետ: Բանն այլևս անգիտակցականի թռիչքներին հետևելը չէր, այլ հույզը ազատորեն դատապարտելը, միտքը կտավին ուղղակիորեն փոխանցելը: Ահավասիկ Կանդինսկու իրական նպաստը նախորդ «իզմ»-երի հետ բնավ կապ չունեցող էսթետիկական նոր կոնցեպցիային:
Մ.Դ. 1943 թ.
Պաուլ Կլեե, 1879-1940 թթ.
Նկարիչ, գրաֆիկ, գրող
Ջրաներկի օգտագործման մշակված կոնցեպցիայի, յուղանկարչությունը արտաքուստ դեկորատիվ ձևերի նկատմամբ կիրառելու անձնականմեթոդի շնորհիվ Կլեեն զատվում է ժամանակակից արվեստից` չկապվելով ոչ ոքի: Փոխարենը, վերջին երեսուն տարիների նրա փորձերը այլնկարիչներ իբրև մեկնակետ են օգտագործել արվեստի տարբեր բնագավառներում նոր զարգացումների համար: Պաուլ Կլեեի կտավի առջևունեցած առաջին տպավորությունը հաճելի խոստովանությունն է այն բանի, թե դա այն է, ինչ բոլորս կարող էինք նկարել մանկությանտարիներին: Նրա կոմպոզիցիաները հիմնականում ներկայացնում են անկեղծ ու միամիտ արտահայտության հրաշալի ասպեկտը: Բայց որքանէլ գրավիչ լինի նրա ստեղծագործության հետ այդ շփումը, դա սոսկ նախնականն է: Ավելի մոտիկից դիտելու պարագայում անմիջապեսհայտնաբերում ես, որ առաջին տպավորությունն անավարտ է, և եթե Կլեեն հաճախ է կիրառում «մանկական» տեխնիկան, դա օգտագործում էմիանգամայն չափահաս մտածելակերպի նկատմամբ, որ երևան է հանում նրա ստեղծագործության վերլուծությունը: Նրա չափազանց մեծարգասավորությունը չի ուղեկցվում կրկնության սովորական նշաններով: Այնքան ասելիք ունի, որ մեկ Կլեեն երբեք նման չէ մյուս Կլեեին:
Մ.Դ. 1949 թ.
Ֆեռնան Լեժե
Նկարիչ
Լեժեն, օրինակ, երբեք չի պատկերել խորանարդներ: Գեղարվեստական արտահայտության նորացման նրա առաջին փորձերը ավելի շուտարվում էին դինամիկ ձևերի ուղղությամբ: Ժամանակակից աշխարհի մեխանիկական իրականացումներով ոգեշնչված` նա դրանքվերարտադրեց հստակ մասնատումներով: Նրա ներկապնակն արտահայտվում էր սյուժեն ամրապնդող հիմնական գույներով: Նույննպատակով Լեժեն գլանն օգտագործեց կերպարների, ծառերի և այլնի պատկերման մեջ: 1912 թվականի նրա կտավներն անվանվեցին«գլանային» և սոսկ հեռավոր կապ ունեին կուբիզմի հետ: 1918 թ. Լեժեն հասավ իր լիակատար արտահայտությանը. ծավալներով և ուժեղհիմնական գույներով (կապույտ, կարմիր և դեղին) նկարագրում է ժամանակակից կյանքի ծավալուն տեսարաններ` նոր հասկացությամբմշակելով որմնանկարի տեխնիկան: Լեժեի մեծ կոմպոզիցիաները աչքի են զարնում իրենց անկեղծությամբ:
Մ.Դ. 1943 թ.
Ժակ Լիպշից
Քանդակագործ
Կուբիզմի հիմնական արմատները պետք է որոնել Սեզանի վերջին նկարներում և նեգրական քանդակագործության մեջ: Սրանով էբացատրվում այն, թե կուբիստ քանդակագործներն ինչու հարկադրված եղան աշխատելու, այսպես ասած, «հակառակ ուղղությամբ»` փորձելովկուբիզմի սկզբունքները կիրառել իրենց ստեղծագործությունների նկատմամբ: Ամենաերիտասարդ կուբիստ քանդակագործը` Լիպշիցը, առաջին փորձերում հավաստում է այդ նեգրական ազդեցության իրողությունը: Նրա երկրորդ շրջանը նշանավորվում է պլաններիմեկնաբանությամբ: Հստակ պլանների ավելի սառն ու չոր օգտագործման որոնմամբ նա հրաժարվեց էկզոտիկ քանդակագործությունից: Սակայն կուբիստական ավանդույթի համաձայն մնաց բնության հետ սերտ շփման մեջ և երբեք ամբողջապես չշրջվեց աբստրակցիայի կողմը: Նրա քանդակների վերնագրերն օգնեցին «ընթերցելու բարդ տողերը»: Մեծ պատերազմից հետո Լիպշիցն աստիճանաբար մշակեց առավելանձնական բանաձև, որտեղ բացառված է կուբիստական սինթեզը: Հրաժարվելով «հոծությունից»` նա կրկին նոսրացնում էքանդակագործությունը: Այդ շրջանի գործերն ավելի պոետիկ տրամադրության են և ընդհանրություն ունեն ավելի շուտ մտածողության, քանպատկերման հետ: Վերջերս նա հետաքրքրություն է դրսևորել բացօթյա քանդակագործության հանդեպ` հրաշալի արդյունքների հասնելովքանդակագործության և արտաքին անշարժ հեռանկարների հարաբերությունների ուսումնասիրության ոլորտում:
Մ.Դ. 1941 թ.
Լուի Մարկուսսի
Նկարիչ, գրաֆիկ
1903 թ. ընդամենը մի քանի ամիս Ժուլիան ակադեմիայում անցկացնելուց հետո Լուի Մարկուսը հասկացավ ակադեմիական կրթությանըներհատուկ թերությունները և նետվեց անկախ գործունեության ոլորտ` նկարելով պատկերազարդ ամսագրերի համար ու այդկերպ փորձելովիր հացը վաստակել, ինչպես նույն ժամանակաշրջանում`Ժակ Վիյոնը, Խուան Գրիսը և շատ ուրիշներ: Ապրում էր Մոնմարտրում, որն այդժամանակ բոլոր նկարիչների հավաքատեղին էր և կուբիստական հեղափոխության գլխավոր շտաբը 1908-1910 թթ.:
Առաքյալը` Ապոլլիները, կենտրոնական դեմքն էր և միավորում էր ցրված համախոհներին: Մոտավորապես 1911 թ. Լուի Մարկուսը փոխեցգեղանկարչական հայացքը, միացավ կուբիստներին և դարձավ Մարկուսսի: Տատանվելով կուբիստական երկու խմբակցությունների միջև (միկողմում` Պիկասսոն ու Բրաքն էին, մյուս կողմում` Գլեզը, Մետցենժեն, Լեժեն), Մարկուսսին իրեն ավելի հոգեհարազատ էր համարում առաջինը, ու նա հավատարիմ մնաց իր դիսցիպլինին դեռ երկար ժամանակ այն բանից հետո, երբ բազմաթիվ կուբիստներ կամայականորենվերաբերվեցին սեփական դոգմաներին, իսկ շատ դեպքերում էլ ամբողջապես հրաժարվեցին կուբիզմից: Մարկուսսիի ամենակարևորնպաստներից մեկը փորագրանկարի նկատմամբ կուբիզմի կիրառությունն է: Նրա ապոլլիներյան դիմանկարը դարաշրջանի լավագույնօֆորտներից է: Գրքի պատկերազարդման բնագավառում Մարկուսսին եղավ նաև նորարար` դրսևորելով նույն հատկանիշները, ինչ իրհաստոցային նկարչության մեջ. տարածության ոգեկոչում երեք չափումներից այն կողմ: