«Ապրել, նշանակում է կարծել…»
Մ.Դ. 1949 թ.
Անտուան Պևզներ
Քանդակագործ, նկարիչ
Իբրև նկարիչ` Պևզներն առաջին քայլերն արել է Ռուսաստանում հեղափոխությունից շատ առաջ: 1913 թվականի նրա մոմանկարներըդրսևորում են թափանցիկության տեխնիկայի հանդեպ ծնունդ առնող հետաքրքրությունը և արդեն իսկ ազդարարում կիսաթափանցիկնյութերի հետ նրա հետագա փորձերը: Սակայն օպտիկական պատրանքով նկարչությունը չափազանց սահմանափակ եղանակ էր Պևզներիհամար, և նա, բնականաբար, կողմնորոշվեց դեպի քանդակագործություն:
Կոնստրուկտիվ քանդակագործությունը կամ կոնստրուկտիվիզմը կյանքի հանդեպ էսթետիկական մոտեցում է, որ երկու եղբայրները` Գաբոն ևՊևզները, մտահղացան ու արտահայտեցին 1920 թ. Մանիֆեստում:
Պևզների արվեստագիտական պահանջները չէին կարող սահմանափակվել սոսկ ծավալային քանդակագործությամբ և նրան մղեցինստեղծելու նոր «շրջանակ», յուրատեսակ «կամերային ճարտարապետություն»` տարածաժամանակային իր իրականությունն արտահայտելուհամար:
«Մակերևույթը» վերլուծող իր նոր աշխատանքներում Պևզները թափանցիկ նյութերի փոխարեն օգտագործում է բրոնզ: Մակերևույթը, որնարտահայտվում է սոսկ կազմավորող, սերտորեն համադրված նուրբ երակագծերով պատկերված տարրերի միջոցով, դառնում է«աղավաղված»:
Այս մակերևույթը ենթադրելի է երակագծերի օգնությամբ, սակայն իբրև իրական մակերևույթ ո՛չ ընկալելի է, ո՛չ էլ` տեսանելի:
Մ.Դ. 1949 թ.
Ֆրանսիս Պիկաբիա
Նկարիչ, գրող
Պիկաբիայի կարիերան բազմաբղետ շարք է արտաքուստ հազիվ փոխկապակցված գեղանկարչական փորձերի, որոնք բոլորն էլ, սակայն, անկյունում կրում են ուժեղ անհատականության կնիքը: Գեղանկարչությամբ զբաղվելու հիսուն տարիների ընթացքում Պիկաբիան մշտապեսխուսափել է որևէ բանաձևի կապվելուց կամ էլ տարբերանշան կրելուց: Արվեստում նրան կարելի է անվանել ազատության ամենամեծներկայացուցիչ ոչ միայն ակադեմիաների ստրկամտությանը, այլև ցանկացած դոգմայի ենթարկվելուն հակադրվելու պատճառով: 14 տարեկանում, դեռևս երեխա, նա միանում է իմպրեսիոնիստներին` մեծ տաղանդ դրսևորելով իբրև արդեն հին հոսանքի երիտասարդ կույրհետևորդ: Մոտավորապես 1912 թ. նրա առաջին անձնական նպաստի հիմքում ոչ-ֆիգուրատիվ արվեստի ընձեռած հնարավորություններն էին:
Այս բնագավառում նա ռահվիրա էր Մոնդրիանի, Կուպկայի և Կանդինսկու հետ մեկտեղ: 1917-1924 թթ. դադա շարժումը, – քանզի սա նախ ևառաջ մետաֆիզիկական փորձ էր իռացիոնալին հասու լինելու համար,- գեղանկարչությանն առաջարկում էր սոսկ սահմանափակ հեռանկար: Չնայած դրան, Պիկաբիան այդ շրջանի նկարներում մեծ հոգեհարազատություն է դրսևորում դադաիստական ոգու հետ: Ապա, կտրուկփոխելով հայացքները, տարիներ շարունակ ստեղծում է տեղական տարազներով իսպանացիներ պատկերող խիստ ակադեմիական ոճիջրանկարներ: Հետագայում Պիկաբիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նկարչության մեջ թափանցիկության ուսումնասիրությանհանդեպ: Թափանցիկ ձևերի և գույների հարադրության շնորհիվ կտավն, այսպես ասած, հավակնում էր երրորդ չափման զգացողությունարտահայտելու առանց հեռանկարի օգնության:
Չափազանց արգասավոր Պիկաբիան պատկանում է այն նկարիչների կարգին, որոնք ունեն կատարյալ գործիք` անխոնջ երևակայություն4:
Մ.Դ. 1949 թ.
Պաբլո Պիկասսո
Նկարիչ, քանդակագործ, գրաֆիկ, գրող
Պիկասսոյի միայն անունը նոր մտածողության արտահայտության մարմնավորումն է գեղագիտության աշխարհում: 1905-1910 թթ. Պիկասսոն, ոգեշնչված Եվրոպա նորապես ներմուծված նեգրական պրիմիտիվ քանդակներով, հրաժարվեց իմպրեսիոնիստական ու ֆովիստականդպրոցների ժառանգությունից և ձերբազատվեց ամեն մի անմիջական ազդեցությունից: Արվեստին Պիկասսոյի բերած գլխավոր նպաստը, հավանաբար, զրոյից մեկնարկելն է և կարիերայի զանազան շրջանները նշանավորող բոլոր նոր արտահայտչաձևերի հանդեպ թարմությունպահպանելը: Կուբիզմն ինքնին գեղարվեստական այն շարժումն է, որում Պիկասսոն եղել է միմիայն «ռահվիրա»: Նա երբեք իրեն հարկադրվածչի զգացել զարգացնելու կուբիզմի տեսություն, թեպետ ինքն է մշակել դա: Յուրաքանչյուր մաներայում Պիկասսոն շեշտել է նախորդ բոլորնվաճումներից ձերբազատվելու մտադրությունը: Պիկասսոյի և նրա ժամանակակիցների հիմնական տարբերություններից մեկն այն է, որգլուխգործոցների անընդհատական արտադրության մեջ նա ցայսօր երբեք չի դրսևորել թուլության կամ կրկնվելու որևէ նշան: Նրաստեղծագործության մեջ միակ մշտական կողմնորոշիչը ընդգծված քնարականությունն է, որը ժամանակի ընթացքում ընդունեց դաժանշեշտադրումներ: Ժամանակ առ ժամանակ աշխարհն իր համար որոնում է մի անհատականություն, որի վրա կարողանա կուրորեն հույս դնել. այսoրինակ երկրպագությունը կարող է համեմատվել կրոնական կոչման հետ և դուրս է դատողության սահմաններից: Գեղարվեստականգերբնական հույզերի հազարավոր սիրահարներ այսօր իրենց հայացքն ուղղում են դեպի Պիկասսոն, որը նրանց երբեք հուսախաբ չի անում:
Մ.Դ. 1943 թ.
Ման Ռեյ
Նկարիչ, լուսանկարիչ, գրող
Մեծ պատերազմից առաջ Ման Ռեյն արդեն իսկ պատկանում էր այն նկարիչների խմբին, որոնց ստեղծագործությունները վճռականնշանակություն են ունեցել գեղարվեստական հեղափոխական գաղափարների զարգացման մեջ: 1913-1914 թթ. նրա կտավները բացահայտումեն ուժեղ անհատականության զարթոնք` կուբիզմի և աբստրակտ արվեստի առանձնահատուկ մեկնաբանությամբ: 1921 թ. նա Փարիզ եկավարդեն իբրև ճանաչված դադաիստ` միանալով Բրետոնի, Արագոնի, Էլյուարի, Տցարայի և Մաքս Էռնստի փարիզյան դինամիկ խմբին, որը երեքտարի հետո պետք է հիմնադրեր սյուրռեալիզմը: Միջավայրի փոփոխությունը նոր ազդակներ հաղորդեց Ման Ռեյի գործունեությանը: Նանվիրվեց լուսանկարչությանը և կարողացավ լուսանկարչական ապարատին վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում էր վրձնին, այսինքն` մտքին ի սպաս դրված սովորական գործիքի: Դարձյալ Փարիզում, Պուանկարե ինստիտուտում, նա հետաքրքրություն դրսևորեց «իրենց իսկբնույթով միշտ գեղեցիկ մաթեմատիկական օբյեկտների» հանդեպ և նկարեց բազմաթիվ կտավներ, որոնցում դրանց ներհատուկգեղեցկությունը ձեռք է բերվում օրգանական թեմաների հետ շփմամբ:
Այսօր, վերադառնալով Հոլիվուդ, որտեղ նա գրում է, նկարում և դասախոսություններ կարդում, Ման Ռեյը տեղ է գտել «արդի արվեստի հինվարպետների» շարքում: Ի դեպ, «Անանուն ընկերություն» արտահայտությունն առաջարկել է Ման Ռեյը, որ դրա անդամներից մեկն էստեղծումից ի վեր:
Մ.Դ. 1949 թ.
Ժորժ Ռիբմոն–Դեսեն
Նկարիչ, գրող
Հենց սկզբից լինելով մոդեռն նկարիչ` Ռիբմոն-Դեսենը 1908-1912 թթ. կանոնավորապես ցուցադրվել է Անկախների սալոնում: Լինելովկուբիստների ժամանակակիցն ու բարեկամը` երբեք չի կրել նոր շարժման ազդեցությունը: Ընդհակառակը, 1911 թվականին մոտ նա առավելմեծ հետաքրքրություն էր դրսևորում ոճավորված մեկ ծաղկի էտյուդի հանդեպ, մինչդեռ զգոն միտքը մոլորվում էր կուբիզմի տեսաբանների հետաշխույժ բանավեճերում: Այս բանավեճերը կատարելապես փոխեցին նրա նկարչությունը, որը վերածվեց մեխանիկական ձևերի ինտելեկտուալշարադրանքի: Իրոք, նա մեկն էր այն առաջին նկարիչներից, ովքեր 1914 թվականից սկսած հակադրվեցին կուբիզմին` կանխազգալովդադաիստական հեղափոխության գալուստը, որը պետք է ծնունդ առներ Մեծ պատերազմի ժամանակ: Նրա գրելու հակումը շուտով ստվերեցնկարելու հանդեպ ունեցած նախասիրությունը, և մոտավորապես 1918 թ., Փարիզում, նա պարարտ հող գտավ դադայի հրապարակային բուռնելույթներում: Իրեն պահեց «դադաիստի» պես` ընդվզման սուր զգացումով սատարելով դադային: Դադաիստների միջավայրում Ռիբմոն-Դեսենը «ոչ պրոֆեսիոնալ» էր դադա նկարիչների, դադա գրողների և դադա քաղաքագետների համեմատ. նա որդեգրեց հականկարչականկամ հակագրային մոտեցումից դուրս մոտեցում: Դադայի ոչ մետաֆիզիկական ամենախոր մետաֆիզիկան հիմնականում ծնունդ առավՌիբմոն-Դեսենի ուղեղում: Այդ կոնցեպցիան դադայից հետո բյուրեղացավ հումորով ու հանդուրժելի հոռետեսությամբ լեցունսյուրռեալիստական վեպերում և էսսեներում: