Ռուբիկոն

Ազատություն տալ աշխարհին

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Արա Գուրզադյան

Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով:

Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք կանգնած ենք մարդու պատմության հերթական Ռուբիկոնին: Հիշենք մի հատված Չժուան Ցզիից (մ.թ.ա. IV դար).

Ազատություն տալ աշխարհին

Ես լսել եմ, որ Երկնատակի աշխարհին պետք է թույլ տալ լինել այնպիսին, ինչպիսին որ այն կա, բայց չեմ լսել, թե աշխարհը պետք է ղեկավարել: Ես ասում եմ` «թույլ տալ լինել», քանզի երկյուղում եմ, որ մարդկանց բնությունը կայլասերեն ղեկավարելով: Ես ասում եմ` «լինել այնպիսին, ինչպիսին որ այն կա», քանզի երկյուղում եմ, որ ղեկավարելով կարելի է բռնի կերպով փոխել մարդկանց հատկությունները: Բայց եթե ոչ ոք հակված չէ ավելորդ շռայլության և չի հրաժարվում իր կենսական հատկություններից, հետևաբար ինչու ղեկավարել Երկնատակը (Поднебесье):

Անցյալում, երբ Յաոն ձեռնարկեց կարգուկանոն հաստատել աշխարհում, արեց այնպես, որ յուրաքանչյուր ոք սիրեց իր բնությունը, և ողջ Երկնատակը ցնծում էր: Իսկ երբ Ցզեն հաստատեց իր կարգը, մարդիկ ատեցին իրենց բնությունը, և ողջ Երկնատակը տրտմության մեջ էր: Սակայն ցնծալ կամ տխրել նշանակում է գնալ իր բնական հատկությունների դեմ, իսկ այն ամենը, ինչ հակասում է այդ հատկություններին, չի կարող լինել հարատև:

Մարդը շողքն է մարդու:

Ինչին որ ես նայում եմ, նայում է ինձ:

Քնած ջրերում հանգչում է աշխարհը,

Խխունջի արձագանքով լողում է քո խոսքը…

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2) Գրիգոր Բրուտեան Գ. Հայոց Փոքր թուական: Ինչպէս արդէն նշուեց, Հայոց Մեծ թուականը կիրառւում է զուգահեռաբար երկու ձեւերով. ըստ աւանդական ձեւի (Աթանասի սահմանածի) եւ ըստ Անանիայի բարեփոխութեան: Աւանդական ձեւով կիրառութիւնը արդէն Հայոց ՆԾԲ (452) թուին յառաջ է… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…