Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը»
Ցույց տալ տերմինի նշանակությունը չափազանց բարդ է: Վիտգենշտայնն ասում է, որ նախադասությունն ի զորու չէ պատկերել տրամաբանական ձևը, այդ ձևը միայն արտացոլվում է նրանում և հետևաբար տրամաբանական ձևը չի կարողանում պատկերել լեզվում արտացոլվածը, այսինքն ինքն իրեն: «Այն, ինչը արտահայտում է իրեն լեզվում, մենք չենք կարող արտահայտել լեզվի միջոցով»: Այս դրույթը ձևակերպվում է նաև ավելի արմատականկերպով. «Այն, ինչը կարող է ցույց տրվել, չի կարող ասվել»: Միմյանց հակասող նախադասությունների կառուցվածքն է իհարկե բացահայտում նրանցայդպիսի հարաբերությունը, սակայն ինքը կառուցվածքը ոչինչ չի ասում, այն միայն ցույց է տալիս: Ակնհայտ է լեզվական իդեալիզմի ուրվագծումը իհաշիվ ամեն այլ տիպի իդեալիզմի հերքման. դա է վկայում նախ դրված խնդրում աշխարհ–լեզու դուալիզմի վերացումը շնորհիվ երրորդ դեմարկացիոնտարրի ներմուծման և ապա այդ տարրը առաջին երկուսի հարաբերակցության մեջ լուծարելու հնարքը:*
Սակայն լեզվականը չի սպառում այն ամենը, ինչը կարելի է զգալ: Մենք զգում ենք, որ անգամ բոլոր գիտական հարցերին պատասխաններ ստանալուդեպքում մեր կյանքային պրոբլեմը կմնա չլուծված: Գոյություն ունի անասելին, և այն իրեն ցույց է տալիս: 1922 թ. Վիտգենշտայնը մի առիթով գրել է. «Եսկարող եմ պատկերացնել, թե ինչ նկատի ունի Հայդեգգերը ասելով կեցություն և սարսափ: Բնազդը մղում է մարդուն լեզվի սահմաններից դուրս: Մտածենք, օրինակ, զարմանքի մասին, որ ինչ-որ բան գոյություն ունի: Այդ զարմանքը հնարավոր չէ արտահայտել հարցի ձևով, և նրան հնարավոր չէպատասխան տալ: Այն ամենը, ինչ մենք կարող ենք ասել a priori, կարող է լինել միայն անիմաստություն: Եվ այդուհանդերձ մենք անվերջ ձգտում ենքլեզվի սահմաններից դուրս: Այդ ձգտումը տեսնում էր նաև Կիրկեգորը և անվանում ձգտում առ պարադոքսներ: Ձգտումը լեզվի սահմաններից դուրսէթիկա է: Ես շատ կարևոր եմ համարում, որ էթիկայի մասին ողջ այդ շաղակրատանքին,– ճանաչողությո՞ւն է, թե՞ արժեք, կարելի՞ է արդյոք սահմանելբարիքը,– վերջ տրվի: Էթիկայում մշտապես փորձում են արտահայտել մի բան, որը չի համապատասխանում և երբեք չի համապատասխանի իրերիէությանը… Սակայն լեզվի սահմաններից դուրս գալու ձգտումն ինքը ինչ-որ բան է ցուցանում: Դա գիտակցում էր դեռ սրբ. Ավգուստինուսը, երբ ասում էր. «Եվ դու անասուն, չե՞ս ուզում անիմաստություն ասել: Ասա միայն անիմաստություն, դա վտանգավոր չէ»»:
«Տրակտատի» մեջ կատարվում է տրամաբանականի և միստիկականի բաժանում: Պոզիտիվիզմը, որ մի ժամանակ իր Աստվածաշունչն է համարել այսերկը, ուշադրության արժանացրեց միայն տրամաբանական մասը, այսինքն` Վիտգենշտայնի հակամետաֆիզիկան, այնինչ ինքը փիլիսոփանկարևորում էր երկրորդը: Նա անվանում էր այն չգրված մաս, որի բանալին տրված է աշխատությունն ամփոփող մի քանի լակոնիկ աֆորիզմներում: Պոզիտիվիզմը և Վիտգենշտայնը ընդհանուր շատ բան ունեն: Առաջին հերթին դա ասելիի և անասելիի միջև հստակ գծաբաժան անցկացնելու խնդիրն է: Սակայն եթե պոզիտիվիզմը սահմանափակում էր լռության ակտը միմիայն նեգատիվ բացառմամբ, ապա Վիտգենշտայնը լռության էր մատնումամենակարևորը` խորապես հավատալով, որ դրա մասին պետք է լռել:
Ի՞նչ նկատի ուներ ավստրիացի մտածողը, երբ ասում էր, որ միստիկականը, բարձրագույնը,
անարտահայտելին (անասելին) ցույց է տալիս իրեն: Լեզվական աշխարհում, իմ միակ աշխարհում անասելին ցույց է տալիս իրեն ինձ: Ես չեմ կարողխոսել նրա մասին, քանի որ իմ լեզուն քաղում է իմ աշխարհից միայն փաստացին և գիտականը: Սակայն այդտեղ չեն իմ կենսական խնդիրները և իմիսկական հետաքրքրությունը: Վերջին խնդիրները չեն ստանա պատասխաններ, մինչև իսկ չեն կարողանա առաջադրվել հարցերի ձևով, քանի որ իմլեզուն դեռ պատրաստ չէ դրան:
Այն, ինչի միջոցով նա պատրաստվել է, նա ասում է, իսկ այն, ինչին նա դեռ պատրաստ չէ, միայն ցույց է տալիս, ասես մատնանշում` գերադասելով լռելայդ մասին:
* Մի փոքր այլ մոտեցմամբ «Տրակտատի» «լեզվական իդեալիզմի» մասին խոսում է Յան Հոքինգը իր «Why does language matter to philosophy» գրքում: