Ռուբիկոն

Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

եղելությունը կամ գործը որպես պատմական գոյավոր դիտելու և պատմելիք կարգելու համար: Կա նաև որակականը, որը նախնական ու հիմնադիր է եղելությունը որպես պատմական գոյավոր, այսինքն` էապես ճշմարտացի կարգելու խնդրում: Կրկնակի վկայմամբ հավաստումը հենց սկզբունքորեն չի ապահովում ճշմարտացիությունը և չի սպառում նրա խնդիրը: Ճշմարտացի լինել` կնշանակի լինել ըստ ճշմարտության: 

Հայրերի ավանդությանն առնչվելիս միշտ ու նաև Մ. Խորենացու դեպքում գործ ունենք ճշմարտության քրիստոնեական ըմբռնման հետ, որը դուրս է գալիս քանակական չափելիության սահմաններից և այդչափ տեսականության կարողությամբ կազմակերպված գիտականության շրջանակներից ու նրա քննության իրավասությունից: Ճշմարտության այս ըմբռնումը այլ «մտահորիզոնում» է իմաստավոր ու ներկա մարդու համար: Ս. Ներսես Շնորհալին ասում է. «Եւ որում ո՛չ հասեր մտացդ քննութեամբ, հասցես վաղվաղակի հաւատոցդ քաջութեամբ. մի՛տ դիր գրելոցն իմաստութեամբ, և ո՛չ մոլորիս` ի հաւատոցն ճշմարտութեան…»40: Այստեղ գործ ունենք քրիստոնյա մեր հայրերի ՙհավատի ճշմարտության՚ ըմբռնման հետ: Մարդը հավատով իմացության հնարավորություն ունի` կոչված իսկ լինելով նրան: «Ճշմարտութիւն հաւատոյ լույս է աչաց մտացն», ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը («Յաճախապատում»): Այսպիսով, ո՞րն է, ըստ այսպիսի ըմբռնման, ճշմարտությունը, որին առնչված է պատմական գոյավոր կարգելու խնդիրը: Որևէ բան պատմելի է և որպես պատմվող` ճշմարտացի է, որքանով որ պիտոյական է ու բառիս բուն իմաստով ուղղում է մարդուն «առ ի լինելն պատկեր Աստուծոյ» և աստվածանման լինելիության, այսինքն` դեպի ճշմարտության` ըստ քրիստոնեական ըմբռնման, որ է` Տեր Հիսուս Քրիստոս: Պատմելիքի համար սկզբնորոշ պիտոյականությունը սահմանված է ճշմարտության նկատմամբ, և այս հիմնադրությամբ է այն չափվում  իր,  որպես  օգտակար  տեսնվող անթաքչությունում մարդու առաքինազարդ լինելիության նկատմամբ: Որևէ իրողություն որպես պատմական է կարգվում, որքանով ցուցաբերում է ի ճշմարտություն մարդու գոյությունն ուղղելու տեսակետից օգտակար նշանակալիություն, իսկ քանի որ մարդու այդպիսի լինելիությունը բնորոշելի է որպես հոգևոր, ուստի պատմական գոյավորի նշանակությունն էլ ճշմարտության այդ լուսավորությամբ նկատվում է որպես հոգևոր: 

Խորենացու պատմությունը նյութեղեն տեղի ունեցածի ամբարում չէ, այլ` եղելությունների ու գործերի հոգևորության և հենց մարդու, անհատի ու ազգի համար ի ճշմարտությո՛ւն հոգևորության տեսադրություն` «յանդիման կացուցանում»: Այս տեսակետից ճշմարտությունը հիմնադիր է պատմության համար, նախնական ու որոշիչ, իսկ հետո`այս ճշմարտապահությամբ արդեն հավաստիության որոշման քանակական միջոցներ, «գործիքներ», օժանդակող չափանիշներ, պարամետրեր են կիրառվում նախնականորեն որպես պատմելի նկատված նյութի ընտրության, առանձնացմանհավաքման համար: Խորենացու տեսակետում կարգավոր միասնությամբ ի մի են բերված (համակարգված են) ճշմարտության և հավաստիության հասկացությունները, աստվածաբանական սկըզբունքն ու գիտության միջոցները: Ստուգելիության միջոցները կանխակայված և կազմակերպված են ճշմարտությամբ` նրանով և դեպի նա: Թվարկված երկուսը գիտական չափանիշներ են, որոնք նրա տեսակետում իրավասահմանված և նրանց կիրառությունները իրենց դերերի մասնաբաժիններում կազմակերպված են աստվածաբանական սկզբունքով: Նրանք վերաիմաստավորված են իրենց որոշիչ դերում, այլ ոչ թե մնացել են սոսկ անտիկ հունական գիտականությամբ սահմանված ճշմարտության, հավաստիության չափանիշներ: Բոլոր այսպիսի միջոցները Խորենացու պատմափիլիսոփայական հայեցակարգում պատահական չեն, առկա է տեսական կուռ ուսմունք, որում միջոցների ընտրությունն ու կիրառությունը տեսականորեն կազմակերպված է:

Նրա պատմությունում այն, ինչը դիտվում է որպես պատմության սկզբունքային նպատակ, այն է` պատմել ճշմարտությունը, հիմնարար է պատմելիքի համար: Ճշմարտությամբ է չափված և որպես այդպիսին հաստատված պատմելիքը: 

Խորենացու համար սկզբունքային է պատմելիք բովանդակության հոգևորությունը, ինչպես առաքինուսույց նշանակալիությունը, այնպես էլ ճշմարտացիությունը: Անցյալում կատարվածից և մատյաններում պատմվածից իր աշխատությունում որպես պատմելի նյութի իր նախընտրությունը սուրբ հայրը իրագործում է առաջնորդվելով «փեսայի հետ հանդիպմանը» անհրաժեշտաբար նախապատրաստվելու` հոգու զարդարման, տեսակետից պատմվող նյութի նշանակալիության սկզբունքով` իբրև պատմություն հյուսելով առաքինուսույց և ճշմարտացի պիտոյականը: 

Պատմությամբ անցյալում կատարվածից յուրաքանչյուր դեպքում, ինչպես տվյալ այժմյան, այնպես էլ գալիք «ներկա»-ների համար պատմվում է նախընտրելի էականը: Եվ պետք է նկատի ունենալ նաև այն, որ առաքինուսույց նախընտրելին պատմվում է նպատակայնորեն, նախնական որոշակի այն դիտավորությամբ, որ նաև յուրաքանչյուր ընթերցող սերնդի ներկայում իրագործվի նախընտրելին: Խորենացու` աստվածաբանություն իմաստասիրող և ուսումնասեր ընթերցողին աստվածանմանությանն ուղղորդող պատմաբանական հայեցակարգում նախընտրելիի տեսանկյունից հյուսվում է միասնություն ժամանակային առումով անցյալի, ներկայի ու ապագայի միջև:

1 Գրվել և Օշականում կազմակերպված կոնֆերանսում որպես զեկուցում կարդացվել է 1999թ.:

2 Ճշմարտությունը որպես տեսական և բարին որպես գործնական ըմբռնելու և միմյանցից տարբերելու մասին տե՛ս Դաւիթ Անյաղթ, Սահմանք իմաստասիրութեան-Երկասիրութիւնք փիլիսոփայականք, Եր., 1980, էջ 85-86:

3 Այս մասին մանրամասն տե՛ս А.А.Степанян, Развитие исторической мысли в древней Армении, Ер., 1991, էջ 134-189:

4 С.С.Аревшатян, Формирование философской науки в древней Армении (V-VI вв.),Ер., 1973, с. 254.

5 Հղման և յուրաքանչյուր ընթերցողի համար «ասելիք» պարունակող էական առանձնահատկությամբ է պայմանավորված այն, որ Ալեքսանյանը Խորենացու պատմությանհամար կառուցվածքային տեսակետից որպես հիմնարար է դիտում նամակային իրադրությունը և պատմությունն ամբողջովին մեկնաբանում որպես ուղերձ (տե՛սԱ.Ալեքսանյան, Հայ միջնադարյան նամակը, Եր., 1997, էջ 41-57):

6 А.А.Степанян, Развитие исторической мысли в древней Армении, Ер., 1991, c. 136. 

7 Նույն տեղում, էջ 156:

8 Մ. Խորենացի, Պատմութիւն Հայոց, Եր., 1991, էջ 37:

9 Նույն տեղում, էջ 57: Շարունակելով` նաև այլոց գրածներն է նա անվանում «հավաքում». «ըստ որոց հաւաքումն` Աստուծոյ լինել յայտնիս…» (նույն տեղում):

10 Նույն տեղում, էջ 10, տե՛ս նաև էջ 88:

11 Նույն տեղում, էջ 64:

12 Նույն տեղում, էջ 88:

13 Նույն տեղում, էջ 6:

14 Նույն տեղում, էջ 37:

15 Նույն տեղում, էջ 5-6:

16 Նույն տեղում, էջ 7:

17 Նույն տեղում, էջ 21:

18 Պլատոնի «Պետություն»-ից դեռ սկիզբ առած հոգու և առաքինությունների մասին այս ուսուցման հարցում միաբան են բոլոր քրիստոնյա հայրերը (Մ.Խորենացի, Դ.Անհաղթ, Գր.Տաթևացի և այլն)`այն ընդգրկելով և վերաիմաստավորելով իրենց աշխատություններում (տե՛ս Դ.Անյաղթ, Սահմանք իմաստասիրութեան, էջ 70-71):

19 Մ. Խորենացի, Պատմութիւն Հայոց, Եր., 1991, էջ 6:

20 նույն տեղում, էջ 6-7:

21 նույն տեղում, էջ 35,43:

22 նույն տեղում, էջ 38:

23 նույն տեղում, էջ 43:

24 նույն տեղում, էջ10:

25 նույն տեղում, էջ 6, 36-37, 42,47:

26 նույն տեղում, էջ 10:

27 Տե՛ս նույն տեղը, էջ 30:

28 Տե՛ս նույն տեղը:

29 նույն տեղում, էջ 73:

30 նույն տեղում, էջ 57:

31 Նույն տեղում, էջ 22:

32 Նույն տեղում, էջ 11:

33 Տե՛ս նույն տեղը, էջ 7, 12, 17, 31, 57 և այլն:

34 Նույն տեղում, էջ 8, 10:

35 Նույն տեղում, էջ 8:

36 Նույն տեղում, էջ 9, 20:

37 Տե՛ս նույն տեղը, էջ 20:

38 Նույն տեղում, էջ 22-23:

39 Նույն տեղում, էջ 57:

40 Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, Է., 1865, էջ 346:

Կարդալ նաև

Պատմություն Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1 Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ… Պատմություն ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները Աշոտ Ոսկանյան Ներածություն. ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել: …Մերանը Լեոն գցեց: Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում, դառնում է մածուն, Լեոն հայերին այդպես է հնարել:» «Թուրքերն եկան, ասում էր ձիապանը:… Պատմություն Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ Շուշան Մակարյան – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա…