Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները
83 Հմմտ. Мелетинский Е. М. Културный герой. – Мифы народов мира. Энциклопедия в двух томах, т. 2,ինչպես նաև նույնի. Поэтика мифа, էջ 186 – 189:
84 Տե՛ս. Мелетинский Е. М., Поэтика мифа, էջ189:
85 Հմմտ. ծան. 17 և 18:
86 Կյանքի երեք, էսթետիկական, էթիկական և կրոնական ստադիաների մասին ուսմունքի նման մեկնաբանությունը բնութագրական է Պ. Գայդենկոյի առաջարկած մոդելի համար. – տե՛ս ծան. 9: Հեղինակը հիշեցնում է, որ միայն «միամիտ-զգայական», այսինքն կենսական անմիջականությունից սնվող և բարոյական օրենքից անտեղյակ էսթետիզմն է, որ հնարավոր է հաղթահարել էթիկական դիրքորոշման օգնությամբ: Այնինչ գիտակցված, «դիվային» էսթետիզմի հիմքում ընկած չար կամքն իր անվերապահ ինքնահաստատման ձգտման մեջ սկզբունքորեն հակադրում է էթիկականն ու էսթետիկականը: Ուստի առաջարկվում է խոսել ոչ թե կենսական զարգացման երեք փուլերի, այլ քառանդամ մի ֆիգուրի մասին, որը բաղկացած է երկու էքզիստենցիալ զույգերից: Առաջինի ելակետը նաիվ էսթետիկական դիրքորոշումն է, որն ի վերջո ընդունում է բարոյական օրենքի գերակայությունը և որդեգրում էթիկական կենսակերպը, երկրորդինը, դիվային էսթետիզմը, որը հաղթահարվում է միայն կրոնական հավատի միջոցով` ընդունելով աստվածային իռացիոնալ կամքի գերակայությունն իր նկատմամբ:
87 Այս առումով հանձնարարելի է Թ. Ադոռնոյի տասնամյակներ առաջ /Թյուբինգեն, 1933/ լույս տեսած ուսումնասիրությունը, որը մինչ այժմ մնում է չգերազանցված. – տե՛ս. Adorno Th. W. Kierkegaard. Konstruktion des Ästhetischen. – Gesammelte Schriften (GS), B. 2, Suhrkamp, Ffm., 1990:
88 Այս կամ այն առարկայի նկատմամբ ցուցադրած հետաքրքրությունը հակասության մեջ չէ էսթետիկի անտարբերության հետ, քանի որ ինքնին ի միջի այլոց է, inter-esse.
89 Տե՛ս. Adorno Th. W. Kierkegaard. Konstruktion des Ästhetischen. – GS, B. 2, էջ 125 և 136:
90 Այդ ոգով է տոգորված Աբրահամի զոհաբերության հինկտակարանային սյուժեի կիրկեգորյան մեկնաբանությունը, որին մենք արդեն անդրադարձել ենք:
91 Թե՞ «ոչ-հոգևորության». հայերենում անբնական հնչող այս բառերն իհարկե մատնում են իրենց ծագումը ռուսերեն «бездуховность»-ից, բայց տարիներ շարունակ արևմտյան կենսակերպի, նաև մշակույթի դեմ որպես դրոշ ծածանված լինելու շնորհիվ զգալիորեն «հայացել» են:
92 Kierkegaard S. Der Begriff der Angst, S. 554.
93 Այս յուրօրինակ modus vivendi-ի ցայտուն, բայց և հայկականից որակապես տարբերվող դեպք է հրեական «հետաձգված գոյությունը», որ պայմանավորված է այս աշխարհասփյուռ ազգի մշակույթում առավել վառ արտահայտված մեսիանիզմով: Գալիք փրկչի մշտական սպասումը պարտադրում է հրեաներին «հետաձգել» իրենց կյանքը մինչև մեսիայի ժամանելը: Սակայն սեփական գոյությունն հետաձգողը դուրս է մնում իրական պատմությունից և ապրում է հավերժ ներկայում: Փրկչի վերաբերյալ հույսը սկիզբ է առնում ժողովրդի իրական պատմության ավարտի պահից: Տե՛ս. Niewöhner F. Scholems Sabbatei Zwi – Mystik und Moderne, Wiesbaden, 1993:
94 «Մերը որպես ուրիշ` ահա հայկական մշակութային ինքնագիտակցության տարօրինակ ժեստը. սահմանել «Իրեն»` ջնջելով «Ուրիշը», յուրացնել Ուրիշը որպես Եսի անուն…» – Հ. Բայադյան. Տեսարաններ և նշաններ Երևանի փողոցներում. – նույնի. Մշակույթ և տեխնոլոգիա, Եր., 2003, էջ 11:
95 Օրինախախտությունն օրենքի օտարված լինելու հանգամանքով արդարացնելու դրսևորումներից է «ազնիվ ավազակի» լայնորեն տարածված դիցույթը: Ռոբին Հուդն այս առումով օրինակելի նմուշ է: Հանցագործ աշխարհի ցինիզմի ռոմանտիկ հերոսացումը Վ. Շալամովը որակում է որպես «գեղարվեստական գրականության սխալ». – Шаламов В. Об одной ошибке художественной литературы – Левый берег, с. 446 – 450.
96 Քրեական աշխարհի «պատվի ներքին կոդեքսի» գոյության մասին պատկերացումները ոչ մի կապ չունեն իրականության հետ, – պնդում է Վ. Շալամովը վերը մեջբերված ակնարկում:
97 «Արժեքների պաշտամունքը պետք է հասկանալ որպես ռեակցիա ընդեմ հասարակության ապակողմնորոշման և կառուցազերծման, երբ ավանդական նորմերն արդեն կորցրել են իրենց ուժը». – Адорно Т. Проблемы философии морали, М., 2000, с. 138.
98 Schmitt C. Politische Theologie. Vier Kapitel zur Lehre der Souverenität. (1922), B., 1990, S. 22. Հատկանշական է, որ Շմիտն իր միտքը հաստատելու համար նույն տեղում վկայակոչում է «մի բողոքական աստվածաբանի», որ ոչ այլ ոք է, քան Ս. Կիրկեգորը: Բայց Շմիտն, ի տարբերություն դանիացի «մասնավոր մտածողի», խոսում է քաղաքական մեխանիզմների մասին, որի շնորհիվ էլ հայտնի է որպես քաղաքական էքզիստենցիալիզմի ներկայացուցիչ: Տե՛ս. Schnädelbach H. Politischer Existentialismus – zur philosophischen Vorgeschichte von 1933. in: drslb. Zur Rehabilitierung des animal rationale, Ffm., 1992, էջ 347:
99 Schmitt C. Politische Theologie, S.11:
100 Այդպիսին էր Կ. Շմիտի ոչ պաշտոնական տիտղոսը նացիզմի օրոք: Այդ մասին. Koenen A. Der Fall Carl Schmitt: Sein Aufstieg zum „Kronjuristen des Dritten Reiches“, Darmstadt, 1995:
101 Benjamin W. Zur Kritik der Gewalt. – Gesammelte Schriften, II-I, S. 186-187.
102 Նույն տեղում, էջ 189:
103 Նույն տեղում:
104 Նույն տեղում:
105 Адорно Т. Проблемы философии морали, с. 141 и 191:
106 Նույն տեղում, էջ191: