Միքելանջելո
Անգամ տկար առողջությամբ Միքելանջելոն անդուլ աշխատել է: Ութսունութ տարեկան հասակում ստեղծել է «Սուրբ Մարիամը հրեշտակների հետ» գծանկարը: Տակավին զբաղված է եղել Սուրբ Պետրոսի տաճարով, երբ մահը վրա է հասել ընդհատելու նրա փառապանծ ուղին 1563 թվականի փետրվարի 23-ին: Նրա հուղարկավորությունը փառահեղ է եղել. պապը որոշել է նրա դին ամփոփել Սուրբ Պետրոսի տաճարում, սակայն մեծ դուքս Կոզիմոն կարգադրել է ծածուկ առևանգել նրա մարմինը և տեղափոխել Ֆլորենցիա: Նա ննջում է իր անմահ գլուխգործոցների շրջապատում, Սան Լորենցո եկեղեցում, որը նախատեսված է եղել միայն տիրակալների շիրիմների համար:
Այդ չափազանց զորեղ հանճարի լույսից շլացած և ափսոսանքի զգացումով, որ նրա մասին կարողացանք սոսկ աղոտ պատկերացում տալ, տեղին ենք համարում նրան վերահասցեագրել Դանտեի մասին իր իսկ գրած հետևյալ տողը.
«Quanto dirne si dee non si puo dire»:
«Նրա մասին երբեք չի ասվի այն ամենն,
ինչ հարկ է ասել»:
1 Լևոն X պապը Բուոնարրոտի ընտանիքին, այլ արտոնություններից զատ, իրավունք է շնորհել իրենց զինանշանի վրա հավելել Մեդիչիի վահանակի գունդը` երեք ոսկյաշուշաններով:
2 Գրանաչչին տվել է նրան մի գերմանական փորագրանկար` չարքերի կողմից խոշտանգվող սուրբ Անտոնիոսի պատկերով: Միքելանջելոն այդ թեմայով կտավ է ստեղծել` իրկողմից հավելելով այն ամենն, ինչ նրա երևակայությունն ի զորու էր այդ տեսարանն առավել ցնցող դարձնել: Այդ նպատակով նա ամեն օր գնացել է ձկան շուկա, ուսումնասիրել ամենաարտառոց ձևերն ու երանգները` իր պատկերացրած ճիվաղներին պատկերելու համար: Հատկապես այդ ինքնօրինակ աշխատանքը շարժել էԳիրլանդայոյի նախանձը: Բոլորովին այլ բնույթի է եղել այն նկարը, որտեղ պատկերել է ինքն իրեն` աստիճաններով վեր բարձրանալիս Սանտա Մարիա Նուովա եկեղեցում, որը նա նկարազարդել է մի քանի գերմանացի վարպետների հետ: Սկսնակ արվեստագետը վերարտադրել է ոչ միայն տեղը, այլև այլազան գործող անձանց կերպարները, նրանց հանդերձանքն ու կեցվածքները: Գիրլանդայոն ստիպված է եղել խոստովանել, որ իր աշակերտը գերազանցել է իրեն և նախանձից դրդված` արգելել է նրա մուտքն իրարվեստանոց:
3 Մի օր Միքելանջելոն կլանված նայել է քանդակագործներին, որոնք Լորենցո Մեդիչիի պուրակում վերականգնելիս են եղել արձանները: Նա մի
անհաղթահարելի դյութանքով համակված անշարժացել է տեղում: Աշխատողները գուշակելով նրա հրապուրանքը` մարմարի մի բեկոր են նվիրել նրան, որը նա անմիջապեսսկսել է մշակել: Մի քանի օր անց Լորենցոն զբոսնելիս զննել է կատարված աշխատանքները և նկատել մի երիտասարդի, որը հղկելիս է եղել արդեն ավարտված քանդակը. դաֆավնի գլուխ էր, որ կարծում եմ դեռևս պահվում է Ֆլորենցիայում:
4 Ասկանիո Կոնդիվին այն պատմաբաններից է, որոնք առավել մանրամասնորեն են ներկայացրել Միքելանջելոյի կենսագրությունը:
5 Միքելանջելոն Ֆլորենցիայում գտնվելու այդ կարճ ժամանակամիջոցում, որ տևել է ամենաշատը երեք կամ չորս ամիս, ստեղծել է Պիզանյան պատերազմի նշանավորնախանկարը` մրցակցելով Լեոնարդո դա Վինչիի հետ, որը նույնպես Հանրապետության պատվերով մի կոմպոզիցիա էր ստեղծել: Միքելանջելոն պատկերել է հարձակմանենթարկված զինվորներին այն պահին, երբ նրանք լողանալիս են եղել և կիսահագնված վազում են դեպի զենքերը. գեղանկարչության և մանավանդ Միքելանջելոյի հանճարիհամար գեղեցիկ սյուժե: Այդ նշանավոր գործը երկար ժամանակ ցուցադրվել է մեկուսի սրահներից մեկում: Այնուհետև պատառոտվել է նախանձողների կամ, այլոցվկայությամբ, չափազանց կրքոտ արվեստասերների կողմից, որոնք այն թռցրել են` պատառ-պատառ անելով:
6 Երբ պապն այցելում էր նրան, ստիպված էր բանվորի նման մագլցել փայտե սանդուղքով, և Միքելանջելոն միայն պարզում էր ձեռքը օգնելու համար, որ նա տախտակամածելներ նեղլիկ սողանցքից:
7 Իտալերեն այդպես են կոչում «Տիրամայրը և նրա ձեռքերում մահացած Քրիստոսը» խմբաքանդակը:
8 Քննադատները հատկապես գտել են, որ որդու համեմատ մայրը շատ երիտասարդ տեսք ունի: Կոնդիվին` Միքելանջելոյի կրքոտ երկրպագուն ու բարեկամը, նրանց անվանելէ կեղծ գիտակներ, հիմարներ ու տկարամիտներ: Նա վկայել է, որ Միքելանջելոն իբրև արդարացում իրեն ասել է. «Չգիտե՞ս, որ առաքինի կանայք ավելի լավ են պահպանումիրենց թարմությունն ու գեղեցկությունը, քան նրանք, ովքեր տրվում են հաճույքին: Ուրեմն ինչպե~ս պիտի պահպանված լիներ այն կույսը, որին չի դիպել ոչ մի անմաքուրցանկություն, որը կարող էր աղարտել նրա գեղեցիկ մարմինը: Ավելին, այդ թարմությունը, ջահելության այդ ծաղիկը Մարիամն իսկապես պահպանել է ոչ միայն իրանաղարտությամբ, այլև, ինչպես պիտի ենթադրել, օգնությամբն Աստծո, որի կամոք ողջ տիեզերքի աչքին պիտի շողարձակի իր ընտրյալի կուսությունը: Մինչդեռ որդուհամար դա պարտադիր չէր, նույնիսկ հակառակը. քանի որ նա իսկապես մարդկային մարմին է առել և ենթակա եղել երկրային կյանքի բոլոր փորձություններին, ուստի և այդմարմինը ոչ թե պիտի նույն վիճակով պահպանվեր, այլ տրված լինելով բնության քմահաճույքին` կրեր իր վրա տարիների դրոշմները: Ուրեմն մի՛զարմացեք, որ այդպատճառներից դրդված` պատկերել եմ մորը իր տարիքից շատ ավելի երիտասարդ, իսկ որդուն թողել եմ իր իրական տարիքում»:
9 Դամբարանը սկզբնական նախագծով պիտի ունենար 18 բրաս երկարություն և 12 բրաս լայնություն: Նրանում պիտի տեղադրվեին քառասունից ոչ պակաս արձաններ, չհաշված հարթաքանդակներն ու բրոնզե զարդաքանդակները: Ինչպիսի~ կորուստ արվեստի համար: Միքելանջելոն ուժերի ծաղկման շրջանում կստեղծեր նոր ժամանակներիհամար զարմանալի մի աշխատանք. և թող դատեն ըստ սկզբնական մտահղացման: Առաջինը կերտվել է Մովսեսի արձանը: Բոլոր այդ ֆիգուրները կապակցողայլաբանությունը եղել է բավական տարօրինակ և ժամանակի ճաշակին համապատասխան. բայց ի՞նչ օգուտ: Կարելի է միայն ցավալիորեն ափսոսել` տեսնելով այդ մեծհանճարին, որ կանգ է առել իրեն ոգևորած ծրագրի իրագործման ճանապարհին: Բայց, մյուս կողմից, ո՞վ գիտե, թերևս մենք փոխարենը չէինք ունենա Սիքստինյանկապելլան: Հավանաբար այդքան խանդավառությամբ ձեռնարկված ու կատարված այդ վիթխարի ստեղծագործությունը մղեր Միքելանջելոյին ամբողջ կյանքում զբաղվելմիայն քանդակագործությամբ:
10 Լուվրի գեղեցիկ դահլիճներում հավաքված են Վերածննդի դարաշրջանի որոշ գործեր, որոնք մեծ դժվարությամբ փրկվել են սոսկալի ոտնձգություններից, երբ դրանքդրվատելի ջանքերի շնորհիվ հավաքելով Պըտի Օգյուստեն թանգարանում38, այնուհետև անհեթեթ ջանքերի հետևանքով հանվել են այնտեղից` գրեթե լիովին նետվելու համարանհայտության մեջ, ետնաբակերում, ուր դիզված են եղել աղտեղության մեջ, և ուր վատ եղանակները, տգետների անարգանքները, այդ գործերը պարուրած տատասկն ուաղբյուսը կավարտեին բարբարոսության հմտորեն սկսած գործը:
11 Լորենցոն` Ուրբինի դուքսը, վախճանված 1518-ին, ոչ մի ընդհանուր բան չունի մեծն Լորենցոյի հետ, որը հովանավորել է Միքելանջելոյին երիտասարդ տարիներին:
12 Կարտոններն այն գծանկարներն են, որոնք նկարիչը փոխանցում է պատին: Որմնանկար ստեղծելիս կոմպոզիցիայի յուրաքանչյուր մասը պետք է նախապես ամրակայվի, քանզի կարելի է նկարել միայն թարմ դաջվածքի վրա: Ուստի պետք է ամեն օր նախանկարը պատճենել պատին` ըստ այն չափերի, որ պատշարը նախատեսում էկատարվելիք գեղանկարի համար:
13 «Քանզի չեն եղել նվազ գեղեցիկ» («Դժոխք», 3-րդ երգ, տող 40):
14 Սիքստինյան կապելլայի առաստաղապատկերում:
15 Տե՛ս «Դժոխքի» 3-րդ երգի տող 98-99 («Թավամորուս նավավարի, որ ուներ աչքերի շուրջ շրջանակներ բոցեղեն»):
16 Այս սոնետը հրաշալիորեն ներշնչել է պ. Սենտ-Բյովին նրա նոր ժողովածուի մի քերթվածում, որը թերևս ամենագեղեցիկն է բազում այլոց մեջ, որոնք այնքան հուզիչ են ուայնքան թարմաշունչ. «Իմ նավակը հիմա ափերին է կյանքի» և այլն:
17 Հարյուր տարուց ավելի քննադատությանը զբաղեցրել է այն հարցը, թե ո՞րն է առաջնային` քանդակագործությո՞ւնը, թե՞ գեղանկարչությունը: Անհնարին է պատկերացնելայն ամենը, ինչ գրվել է այդ խնդրի շուրջ: Չելլինին, ի միջի այլոց, եկել է այն արտառոց եզրահանգման, որ քանդակագործությունը յոթ անգամ ավելի բարձր էգեղանկարչությունից, քանի որ քանդակի մեջ կան յոթ տարբեր կետեր, որոնց դիտանկյունով աչքը պիտի տվյալ գործը հավասարապես կանոնավոր գտնի:
Ֆրանսերենից թարգմանությունը`
Հենրիկ Բախչինյանի
Euéne Delacroix
écrits sur l’Art
Michel-Ange