Ռուբիկոն

«Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Վ. Յ. Թ. Միթչել

Միտթչելը (ծն. 1942) «Critical Inquiry» հանդեսի խմբագիրն է, ղեկավարում է Չիկագոյի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը, նույն համալսարանի Արվեստի և դիզայնի կոմիտեի անդամ է: Այս հատվածները քաղված են նրա «Iconology: Image, Text, Ideology» (1986) գրքից: Ուսումնասիրությունն անդրադառնում է եղանակներին, որոնցով մտածվում, գրի են առնվում և խոսվում են պատկերները: Վերբալի կամ վիզուալի առաջնությանը վերաբերող իրարամերժ պնդումները եղել են մոդեռնիստական կրիտիցիզմի ամենաանպտուղ ուղեկիցները: Այնտեղ, որտեղ արժևորվել է «անաղարտ աչքը», «գրականը» առերևույթ անարգվել է: Միթչելի աշխատությունը ուշագրավ է իր թեզի առումով, ըստ որի վերբալի և վիզուալի միջև գծված սահմաններն ունեն պատմական և գաղափարաբանական պատճառ և, հետևաբար, բաց են հետազոտության առաջ:

Պատկեր և բառ

Այն, որ մենք ընդունում ենք գեղանկարչական պատկերների անխուսափելի պայմանավորվածությունն ու վարակվածությունը լեզվով, չպետք է դասի մեզբազում հետադեմ նշանագետների թվին: Արվեստի ուսումնասիրության առնչությամբ դա պարզապես ենթադրում է, որ վերածնության ut pictura poesis-ի ևարվեստների ցեղակցության պատկերացումը շարունակում է ուղեկցել մեզ: Բառի և պատկերի դիալեկտիկան կարծես հաստատուն լինի նշանների այնհյուսվածքում, որը մշակույթը հյուսում է իր շուրջ: Որքա~ն հարուստ է այդ հյուսվածքի նրբին բնությունը, նյութի և հումքի հարաբերությունը: Մշակույթիպատմությունը մի մասով պատմությունն է նկարչական և լեզվական նշանների միջև ծավալված տևական պայքարի հանուն տիրապետող ազդեցության. յուրաքանչյուրը հավակնում է որոշակի իրավունքների «բնության» նկատմամբ, որը հասու է միայն իրեն: Որոշ ժամանակահատվածներում այդ պայքարըկարծես վերափոխվում էր բաց սահմանների երկայնքով ազատ փոխանակման հարաբերակցության: Այլ ժամանակներում (ինչպես, օրինակ, Լեսսինգի«Լաոկոոնի») սահմանները փակվում էին, և հայտարարվում էր սեպարատ խաղաղություն: Այս պայքարի ամենահետաքրքիր և բարդ տարբերակներից էթվում կործանման հարաբերություն կոչվածը, երբ լեզուն կամ պատկերավորությունը նայում է իր ներսը և այնտեղ գտնում իր դարանակալածհակառակորդին: Այս հարաբերության մի տարբերակին հետամուտ է եղել լեզվի փիլիսոփայությունը` սկսած էմպիրիզմի վերելքից, այսինքն` կասկածից, որ բառերից, գաղափարներից անդին մտքի մեջ վերջին հանգման կետը գիտակցության մակերեսին արտաքին փորձի դաջված, պատկերված կամմտածված պատկերն է, տպավորությունը: Այս կործանարար պատկերն էր, որ Վիտգենշտայնը ձգտում էր հեռացնել լեզվից, որից բիհեյվիորիստներըձգտում էին մաքրել հոգեբանությունը և որը ժամանակակից արվեստաբանները փորձում են դուրս նետել հենց նկարչությունից: Ժամանակակիցնկարչական պատկերը, ինչպես «նմանության» անտիկ հասկացությունը, իր ներքին մշակման մեջ վերջին հաշվով բացվում է որպես լեզվական:

Ինչո՞ւ ենք մենք հարկադրված ըմբռնել բառերի և պատկերների պայքարը քաղաքական տերմիններով, ինչպիսիք են, ասենք, պայքար տարածությանհամար, մրցակցող գաղափարախոսությունների վեճ տերմինները… Հակիրճ պատասխանը կարելի է տալ այսպես. բառերի և պատկերներիհարաբերակցությունը ներկայացման, նշանակման և հաղորդակցության ոլորտի ներսում արտացոլում է այն հարաբերությունները, որոնք մենք դնում ենքսիմվոլների և աշխարհի, նշանների և դրանց նշանակությունների միջև: Մենք երևակայում ենք, թե բառերի և պատկերների միջև անդունդը նույնքան մեծէ, որքան բառերի և իրերի, մշակույթի (լայն իմաստով) և բնության միջև: Պատկերը նշան է, որը հավակնում է չլինել նշան` դիմակավորվելով (կամհավատալով, թե իսկապես իրագործվում է) որպես բնական անմիջականություն և ներկայություն: Բառը նրա «այլն» է` արհեստական, մարդկային կամքիկամայական արգասիք, որը խախտում է բնական ներկայությունը` անբնական տարրեր ներմուծելով աշխարհ-ժամանակի, գիտակցության, պատմության մեջ և օտարելով սիմվոլիկ խորհրդածությունը: Այս խզման տարբերակները վերահայտնվում են այն տարբերությունների մեջ, որոնք մենքնկատում ենք այդ նշաններից յուրաքանչյուր տեսակի հենց սեփական փոփոխության մեջ: Այսպես օրինակ` բնական, միմետիկ պատկերը, որը կա՛մնման է նրան, ինչ պատկերում է, կա՛մ կլանում է այն, և նրա նկարչական մրցակիցը` արհեստական, էքսպրեսսիվ պատկերը, որը չի կարող ՙնման լինել՚նրան, ինչ պատկերում է, քանի որ այդ իրը կարող է հաղորդվել միայն բառերով: Կամ օրինակ` բառը, որն իր նշանակության բնական պատկերն է(ինչպես, ասենք, անվանաստեղծության դեպքում), և բառը որպես կամայական նշանակիչ: Պառակտում կա նաև գրավոր լեզվի մեջ` առարկաներինկարների միջոցով ՙբնական՚ գրության և հիերոգլիֆների ու հնչյունային այբուբենի կամայական նշանների միջև: Ի՞նչպես պիտի մենք վարվենքբառային և նկարչական ներկայացման հետաքրքրությունների այս մրցակցության հետ: Ես առաջարկում եմ պատմականացնել այն և մեկնաբանել ոչիբրև նշանների համապարփակ տեսության տերմիններով կազմված հաշտության համաձայնագրի նյութ, այլ պայքար, որը մեր մշակույթիֆունդամենտալ հակասությունները տեղափոխում է հենց տեսական խորհրդածության սիրտը: Հետևաբար նպատակը ոչ թե բառերի և պատկերներիպառակտումը վերացնելն է, այլ տեսնելը, թե ինչ հետաքրքրությունների և ուժերի է այն ծառայում: Այսպիսի հայացքը հնարավոր է մի դիտակետից, որըսկիզբ է առնում բառերի և պատկերների հարաբերակցության մասին որևէ առանձին տեսության համարժեքության նկատմամբ սկեպտիցիզմից, որըմիաժամանակ պահպանում է ինտուիտիվ համոզմունքը, ըստ որի բառերի և իրերի միջև կա ֆունդամենտալ տարբերություն: Ես կարծում եմ, որ, օրինակ, Լեսսինգը միանգամայն իրավացի է` պոեզիան և նկարչությունը համարելով ներկայացման արմատապես տարբեր եղանակներ, բայց նրա ՙսխալն՚ է այդտարբերության պարզաբանումը համանման հակադրությունների տերմիններով, հակադրություններ, ինչպիսիք են բնությունը և մշակույթը, տարածությունը և ժամանակը:

Ո՞ր համաբանությունները կլինեն պակաս կոպիտ, պակաս խաբուսիկ և ավելի հարմար որպես հիմք բառ-պատկեր տարբերության պատմականկրիտիցիզմի համար: Մի մոդել կարող է լինել հարաբերություն երկու տարբեր լեզուների միջև, որոնք ունեն փոխազդեցության և փոխադարձթարգմանության երկար պատմություն: Այս համաբանությունն իհարկե հեռու է կատարյալ լինելուց: Այն անմիջապես փոխադրում է մեր խնդիրը լեզվիոլորտ և նվազեցնում բառերի ու իրերի միջև կապեր ստեղծելու դժվարությունները:

Անգլիական և ֆրանսիական գրականությունները մենք այնուամենայնիվ ավելի լավ կարող ենք կապել իրար, քան անգլիական գրականությունը ևանգլիական նկարչությունը: Մեկ այլ առաջարկվող համաբանություն է հանրահաշվի և երկրաչափության հարաբերությունը. մեկը գործում է հնչյունականկամայական նշանների հետևողական ընթերցման միջոցով, մյուսը` ներկայացնելով համանման կամայական ֆիգուրները տարածության մեջ: Այսհամաբանության գրավչությունն այն է, որ սա նման է նկարազարդ տեքստի մեջ բառի և պատկերի հարաբերակցությանը, և երկու եղանակների միջևհարաբերակցությունը համր թարգմանության, մեկնաբանության, պատկերավորման և զարդարման համալիր է: Այս համաբանության պրոբլեմն այն է, որայն շատ կատարյալ է. այն կարծես առաջարկում է բառի և պատկերի միջև սիստեմատիկ, կանոնավոր թարգմանության անհնար իդեալ: Երբեմնանհնար իդեալը կարող է լինել օգտակար, ամեն դեպքում քանի դեռ մենք ընդունում ենք դրա անհնարությունը: Մաթեմատիկական մոդելիառավելությունն այն է, որ սա առաջարկում է բառի և պատկերի մեկնաբանական և ներկայացնողական փոխլրացում, ուղի, որով մեկի ըմբռնումն ասեսանխուսափելիորեն հղում է դեպի մյուսը:

Արդի ժամանակաշրջանում այս հղման գլխավոր ուղղությունը կարծես թե գալիս է պատկերից, որը հասկացվում է իբրև մանիֆեստ, մակերեսայինբովանդակություն կամ ՙնյութ՚ բառի համար, որը հասկացված է որպես պատկերավոր մակերեսի ետևում ընկած անհայտ, թաքնված նշանակություն: «Երազների մեկնաբանության» մեջ Ֆրոյդը մեկնում է տրամաբանական, վերբալ կապերն ու թաքնված երազ-մտքերն արտահայտելու «երազներիանկարողությունը» և «հոգեկան նյութը, որից կազմված են երազները», համեմատում տեսողական արվեստի նյութի հետ. «Նկարչության ևքանդակագործության պլաստիկ արվեստները գործում են, իհարկե, համանման սահմանափակումով, ինչպես պոեզիան, որը կարող է օգտագործելխոսքը: Եվ այստեղ դարձյալ նրանց անկարողությունն ընկած է այն նյութի բնության մեջ, որի հետ գործ ունեն արվեստի այդ երկու տեսակները ինչ-որբան արտահայտելու իրենց փորձերում: Նախքան նկարչությունը կծանոթանա արտահայտության օրենքներին, որոնցով այն ղեկավարվում է, վերջինսփորձ է կատարում շրջանցել այդ արգելքը: Անտիկ նկարներում պատկերված անձանց բերանին կցված են փոքր պիտակներ, որոնք գրավորներկայացնում են այն խոսքերը, որ նկարիչը անհույս է համարել արտահայտել նկարի ձևով»:

Ֆրոյդի համար հոգեվերլուծությունը գիտություն է «արտահայտության օրենքների» մասին, որոնք ղեկավարում են համր պատկերի մեկնաբանությունը: Արդյո՞ք պատկերը պրոյեկտված է երազներում կամ ամենօրյա կյանքի տեսարաններում. վերլուծությունը մեթոդ է ընձեռում քաղելու թաքնված վերբալհաղորդումը պատկերի մոլորեցնող և ոչ հոդաբաշխ մակերեսից:

Մենք պետք է հիշենք, որ գոյություն ունի հակառակ ավանդույթ, որը ելնում է մեկնաբանության ըմբռնումից հակառակ ուղղությամբ` վերբալ մակերեսիցդեպի տեսողությունը, որն ընկած է դրա ետևում, դրույթից դեպի «նկարը տրամաբանական տարածության մեջ», որն իմաստ է տալիս այդ դրույթին, տեքստի գծային հատվածներից դեպի «կառուցվածքները» կամ «ձևերը», որոնք հսկում են դրա կարգը: Խոստովանությունը, որ այս «նկարները», որոնցօրրանը Վիտգենշտայնը համարում էր լեզուն, այլևս ավելի բնական, ինքնաբերական կամ անհրաժեշտ չեն, քան պատկերների այլ տեսակները, որոնքստեղծում ենք, – այդ խոստովանությունը կարող է դնել մեզ դրանք պակաս խորհրդավոր ձևով օգտագործելու դրության մեջ: Գլխավորն այսօգտագործումների մեջ մի կողմից` կլիներ պատկերների պերճախոսության հանդեպ նորացված հարգանքը և մյուս կողմից` լեզվի հստակությաննկատմամբ նորոգված հավատը, զգացումը, որ դիսկուրսը պրոյեկտում է աշխարհներ և իրավիճակներ, որոնք կարող են պատկերվել կոնկրետ ևքննություն բռնել ներկայացման այլ եղանակների հետ: Գուցե ազատել երևակայությունը նշանակում է ընդունել այն փաստը, որ մեր աշխարհի շատբաներ մենք ստեղծում ենք վերբալ ու պատկերավոր ներկայացման եղանակների միջև երկխոսությունից դուրս և որ մեր խնդիրն է ոչ թե հրաժարվել այդերկխոսությունից հօգուտ ուղղակի հարձակման բնության վրա, այլ տեսնել, որ բնությունը արդեն տեղեկացնում է զրույցի երկու կողմերին:

* * *

Համր պոեզիա և կույր նկարչություն

Բառերի և պատկերների միջև ֆունդամենտալ տարբերությունը կարծես թե ֆիզիկական, «զգայական» սահմանն է տեսողական և լսողական փորձիմիջև: Ինչը կարող է ավելի առաջնային լինել, քան աչք զգայարանի կոպիտ անհրաժեշտությունը նկարչությունը գնահատելու համար և լսելու զգայարանըլեզուն հասկանալու համար:

Անգամ ut pictura poesis-ի լեգենդար հիմնադիր Սիմեոն Կեոսացին ընդունում էր, որ լավագույն «պոեզիան համր նկարչությունն է»: Այն կարող է ձգտելբառերի պերճախոսության, բայց ձեռք բերել միայն հստակություն, որը հասանելի է խուլին և համրին` ձեռնախոսության լեզվին, որը կազմված էտեսողական նշաններից և արտահայտություններից: Մյուս կողմից` պոեզիան կարող է ձգտել դառնալ «խոսող նկար», սակայն դրա ակտուալձեռքբերումը ավելի ճիշտ կլինի բնորոշել Լեոնարդո դա Վինչիի բառերով, որպես «կույր նկարչություն»: Պոեզիայի «պատկերները» կարող են խոսել, բայցմենք չենք կարող իրապես տեսնել դրանք:

Ես մտադիր չեմ կանգ առնել արվեստների այս վերհանգեցման վրա իրենց առկալմանը հատուկ զգայարաններին, այլ միայն կնշեմ մի քանիպրոբլեմներ, որ ծագում են, երբ ցանկանում ենք որևէ համակարգ գտնել դրանց համար: Դժվարության առաջին ազդանիշը յուրաքանչյուր զգայարանի «անհրաժեշտության» որոշակի անհամաչափությունն է իր համապատասխան միջոցի հարցում: Ականջը գուցե այդքան անհրաժեշտ չէ լեզվի համար, որքան աչքը` նկարչության: Ի դեպ աչքը կարող է նույնքան օգտակար լինել լեզու ձեռք բերելու հարցում, որքան ականջը: Խուլը սովորում է խոսել, կարդալև հաղորդակցվել` կարդալով շուրթերից և օգտվելով դիմաշարժից, որ յուրացվել է հպումների միջոցով: Գուցե սա է պատճառը, որ մենք սովորաբար չենքկարող միևնույն համոզվածությամբ խոսել պոեզիայի, գրականության կամ լեզվի մասին որպես «լսողական» արվեստների կամ միջոցների (media), ինչպես անում ենք` դիմելով նկարչությանը և քանդակագործությանը` որպես տեսողական արվեստների: Փոքր-ինչ ավելորդ է խոսել պոեզիայի մասինորպես ՙլսողական արվեստի՚, մինչդեռ նկարչության և այլ պլաստիկ արվեստների բնորոշումն իբրև ՙտեսողական՚ համեմատաբար ավելի հուսալի է:

Բայց որքանո՞վ է այն հուսալի: Դա իհարկե կախված է նրանից, թե ինչ ենք հասկանում «տեսողական» ասելով: Արվեստի պատմության մեջ երբևէմշակված ամենաազդեցիկ ոճական բանաձևերից մեկը տեսողականը մեկնում է ոչ թե իբրև ամեն նկարչության համապարփակ պայման, այլ իբրևբնութագրում հատուկ ոճի, որը նշանակություն ունի միայն հատուկ պատմական այլընտրանքի կոնտրաստ լինելու շնորհիվ. այդ այլընտրանքն է«շոշափելին»: Ես ակնարկում եմ Հայնրիխ Վյոլֆլինի` դասական նկարչության (որը շոշափելի է, քանդակակերպ, սիմետրիկ և փակ) և բարոկկոյի (որըտեսողական է, նկարչական, ասիմետրիկ և բաց) հայտնի տարբերակումը: Իհարկե, Վյոլֆլինը կիրառում էր «տեսողական» և «շոշափելի» տերմիններըփոխաբերաբար` նշելու համար տարբերություններն իրերի մեջ, որոնք (ուզում ենք ասել) պետք է հասկացվեն որպես բուն տեսողական: Մենք չենք կարողընկալել շոշափելի նկարը շոշափելիքի մեր զգայարանի միջոցով և չենք կարող որևէ նկար ընկալել առանց տեսողության զգայարանի:

Թե՞ կարող ենք: Ի՞նչ է նշանակում «ընկալել նկարը»: Կամ գուցե հարցը պետք է ձևակերպվի այլ կերպ. ի՞նչ կարող է կույրը իմանալ նկարի մասին:

Եթե խոսքը Միլտոնի նման մեկի մասին է, որը նախքան կուրանալը հարստացրել էր հիշողությունը Վերածնության գլուխգործոցներով, պատասխանըկլինի` շատ բան: Բայց վերցնենք այն դեպքը, երբ մենք գործ ունենք ի ծնե կույրի հետ: Պատասխանը (ես առաջարկում եմ) նույնպես կլինի շատ բան: Կույրերը կարող են իմանալ նկարչության մասին այն ամենը, ինչ նրանք ցանկանում են իմանալ, ներառյալ, թե ինչ է այն պատկերում, ինչի է նման, գունային ինչ լուծում ունի, կոմպոզիցիոն ինչ հնարներ են կիրառված: Այս տեղեկությունները նրանք պետք է որ ստանան անուղղակիորեն, բայց հարցնայն չէ, թե ինչպես են նրանք իմանում նկարի մասին, այլ ինչ կարող են իմանալ: Միանգամայն հասկանալի է, որ խելացի, հարցասեր կույր դիտորդը, որըգիտի ինչ հարցեր տալ, կարող է ավելի շատ բան «տեսնել» նկարի մեջ, քան ամենալավ տեսնող բթամիտը: Որքան է նկարչության մեջ նորմալ, տեսողական փորձը իրականում միջնորդվում այս կամ այն «հաղորդման» տեսակով` սկսած իրերից, որոնց մեջ մենք սովոր ենք խորասուզվել ևպիտակներից, որոնք մենք սովորում ենք կիրառել և ղեկավարել, մինչև նկարագրությունները, մեկնաբանությունները և վերատպությունները, որոնցվստահում ենք ինչ-որ բան պատմել մեզ նկարների մասին:

Սակայն իհարկե կարևոր չէ, որքան կատարյալ, մանրակրկիտ և կառուցիկ պիտի լինի նկարի ըմբռնումը կույր անձի դեպքում. նկարչության (կամ նկարի) մեջ կա էական մի բան, որը միշտ փակ է կույրի առկալման համար: Դա օբյեկտի եզակի առանձնահատկությունը տեսնելու լիակատար փորձն է, փորձ, որի համար չկան փոխարինողներ: Սակայն հենց սա է ամենաէականը. փոխարինողները, լրացումները, օժանդակումները և միջնորդավորումները շատեն: Եվ դրանք երբեք այդքան շատ չեն, որքան այն ժամանակ, երբ մենք հայտարարում ենք, թե ունենք «օբյեկտի եզակի առանձնահատկությունըտեսնելու լիակատար փորձ»: Տեսողական ընկալման այս «զուտ» տեսակը` ֆունկցիայի, կիրառության և պիտակի հետ որևէ առնչությունից ազատ, գուցետեսնելու ամենակեղծ տարբերակն է. աչքի արածը այս դեպքում (ինչ էլ այն լինի) «բնական» չէ:

«Անաղարտ աչքը» փոխաբերություն է` նշանակելու համար տեսողության մեծ փորձառություն ունեցող և մշակված տեսակի: Երբ այս փոխաբերությունըհասկացվում է բառացիորեն, երբ ձգտում ենք սահմանել «զուտ» տեսողության ֆունդամենտալ փորձը` երևակայությամբ, նպատակով կամ ցանկությամբչվարակված սոսկ մեխանիկական պրոցեսը, մենք անխուսափելիորեն վերահայտնագործում են մեկն այն մի քանի մաքսիմներից, որոնց հարցումԳոմբրիխը և Նելսոն Գուդմենը համաձայն են` «անաղարտ աչքը» կույր է: Զուտ ֆիզիկական տեսողությունը, որ ենթադրվում է, թե երբեք հասու չէ կույրին, դառնում է կուրության մի տեսակ:

Կարծում եմ, սխալ կլիներ շարունակել այս թեման, հատկապես երբ իմ միակ նպատակը նկարչության, որպես տեսողական արվեստի, հասկացությունըշրջապատող բառացիության անխուսափելիության իմաստը մի փոքր սեղմելն է: Ընդունենք, որ տեսողությունը «անհրաժեշտ պայման» է նկարըառկալելու (apprehention) համար. իհարկե սա բավարար չէ և կան բազմում այլ «անհրաժեշտ պայմաններ»` գիտակցություն, գուցե նաևինքնագիտակցություն, ինչպես նաև իմացություններ, որ պահանջվում են պատկերի այդ տեսակը մեկնաբանելու համար: Ամեն դեպքում խնդիրնայստեղ զգայարանների կոնկրետացումն է կամ էականացումը բառերի և պատկերների ազգակցական տարբերությունների հարաբերությամբ, կոնկրետացում, որն ավելի նման է տարածության և ժամանակի, բնության և պայմանականության կատեգորիաների կոնկրետացումներին: Տեսողականի և լսողականի տարբերությունը հիմնվում է առավելապես ֆիզիոլոգիականի վրա. զգայության կառուցվածքը հիմք է դառնումզգայականության կառուցվածքի, էսթետիկականի և անգամ դատողության ու դատողականության կատեգորիաների համար: Ինչպես և տարածությանու ժամանակի, բնության ու պայմանականության դեպքում միտում կա սիմվոլների տեսողական – լսողական կառուցվածքը մտածել որպես բնականբաժանում, որը թելադրում է որոշակի անհրաժեշտ սահմաններ նրան, ինչը կարող է (կամ պետք է) արտահայտվի այդ սիմվոլներով: Այս դեպքումբնականը կարծես թե մարդկային զգայականության ֆիզիկական, մարմնական պայմաններն են: Այս կոնկրետացված «բնությանը» մենք պետք էհակադրենք մարմնի և զգայարանների պատմականությունը, մի ինտուիցիա (որն առաջ քաշեցին XIX դարի գերմանացի արվեստաբանները, օրինակՌիգլը), համաձայն որի «տեսողությունն» ունի պատմություն և որ մեր գաղափարները տեսողության ինչ լինելու մասին, թե ինչն է արժեքավոր և ինչու, խորապես ներհյուսված են հասարակական և մշակութային պատմության մեջ: Աչքը և ականջը և զգայականության նրանց հարակից կառուցվածքներըայս իմաստով չեն տարբերվում բառերի և պատկերների միջև տարբերության այլ ֆիգուրներից. նրանք ուժի և արժեքի կատեգորիաներ են` բնությունըմեր նախաձեռնություններին և արշավանքներին զորագրելու եղանակներ:

Անգլերենից թարգմանությունը`

Սերգեյ Ստեփանյանի Mitchel «Image and Word» and

«Mute Poetry and Blind Painting»

Art in Theory

Կարդալ նաև

Արվեստ Պիկասսոն խոսում է Պիկասսո Պիկասսոն խոսում է, 1923 Լավ չեմ հասկանում, թե ինչու են այդքան կարևորում «փնտրտուք» բառը արդի արվեստի մասին խոսելիս: Կարծում եմ, որ նկարչության մեջ փնտրելը ոչինչ չի նշանակում: Էականը գտնելն է: Ոչ ոք ցանկություն չունի հետևելու մեկին, որ հայացքը գետնին… Արվեստ «Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն» Կազիմիր Մալևիչ Գերշենզոնյան գլուխ (հատված) 8. Բոլոր իրերը գրգիռի նշաններ են՝ մարդու մեջ գրգիռ հարուցող, այսինքն՝ իրեր որպես նշաններ այն բանի, որ նրանցում գրգիռը գոյություն ունի որպես առարկայազուրկ վիճակ: Իրից իր, գրգիռից գրգիռ, սկզբից սկիզբ, առարկայազուրկից… Արվեստ Բեռլին՝ քաղաք և խորհրդանիշ Սիրանույշ Գալստյան Ըստ Եվա Մազյերսկայի և Լաուրա Ռասկարոլլի «Մոսվայից մինչև Մադրիդ. Պոստմոդեռն քաղաքները և եվրոպական կինոն» (Լոնդոն – Նյու Յորք, 2003) Թեև կինոգիտական մի շարք ուսումնասիրություններ են նվիրվել քաղաքի և կինոյի՝ ուրբանիստական և կինեմատոգրաֆիական…