Ռուբիկոն

«Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն»

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Վ. Յ. Թ. Միթչել

Միտթչելը (ծն. 1942) «Critical Inquiry» հանդեսի խմբագիրն է, ղեկավարում է Չիկագոյի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը, նույն համալսարանի Արվեստի և դիզայնի կոմիտեի անդամ է: Այս հատվածները քաղված են նրա «Iconology: Image, Text, Ideology» (1986) գրքից: Ուսումնասիրությունն անդրադառնում է եղանակներին, որոնցով մտածվում, գրի են առնվում և խոսվում են պատկերները: Վերբալի կամ վիզուալի առաջնությանը վերաբերող իրարամերժ պնդումները եղել են մոդեռնիստական կրիտիցիզմի ամենաանպտուղ ուղեկիցները: Այնտեղ, որտեղ արժևորվել է «անաղարտ աչքը», «գրականը» առերևույթ անարգվել է: Միթչելի աշխատությունը ուշագրավ է իր թեզի առումով, ըստ որի վերբալի և վիզուալի միջև գծված սահմաններն ունեն պատմական և գաղափարաբանական պատճառ և, հետևաբար, բաց են հետազոտության առաջ:

Պատկեր և բառ

Այն, որ մենք ընդունում ենք գեղանկարչական պատկերների անխուսափելի պայմանավորվածությունն ու վարակվածությունը լեզվով, չպետք է դասի մեզբազում հետադեմ նշանագետների թվին: Արվեստի ուսումնասիրության առնչությամբ դա պարզապես ենթադրում է, որ վերածնության ut pictura poesis-ի ևարվեստների ցեղակցության պատկերացումը շարունակում է ուղեկցել մեզ: Բառի և պատկերի դիալեկտիկան կարծես հաստատուն լինի նշանների այնհյուսվածքում, որը մշակույթը հյուսում է իր շուրջ: Որքա~ն հարուստ է այդ հյուսվածքի նրբին բնությունը, նյութի և հումքի հարաբերությունը: Մշակույթիպատմությունը մի մասով պատմությունն է նկարչական և լեզվական նշանների միջև ծավալված տևական պայքարի հանուն տիրապետող ազդեցության. յուրաքանչյուրը հավակնում է որոշակի իրավունքների «բնության» նկատմամբ, որը հասու է միայն իրեն: Որոշ ժամանակահատվածներում այդ պայքարըկարծես վերափոխվում էր բաց սահմանների երկայնքով ազատ փոխանակման հարաբերակցության: Այլ ժամանակներում (ինչպես, օրինակ, Լեսսինգի«Լաոկոոնի») սահմանները փակվում էին, և հայտարարվում էր սեպարատ խաղաղություն: Այս պայքարի ամենահետաքրքիր և բարդ տարբերակներից էթվում կործանման հարաբերություն կոչվածը, երբ լեզուն կամ պատկերավորությունը նայում է իր ներսը և այնտեղ գտնում իր դարանակալածհակառակորդին: Այս հարաբերության մի տարբերակին հետամուտ է եղել լեզվի փիլիսոփայությունը` սկսած էմպիրիզմի վերելքից, այսինքն` կասկածից, որ բառերից, գաղափարներից անդին մտքի մեջ վերջին հանգման կետը գիտակցության մակերեսին արտաքին փորձի դաջված, պատկերված կամմտածված պատկերն է, տպավորությունը: Այս կործանարար պատկերն էր, որ Վիտգենշտայնը ձգտում էր հեռացնել լեզվից, որից բիհեյվիորիստներըձգտում էին մաքրել հոգեբանությունը և որը ժամանակակից արվեստաբանները փորձում են դուրս նետել հենց նկարչությունից: Ժամանակակիցնկարչական պատկերը, ինչպես «նմանության» անտիկ հասկացությունը, իր ներքին մշակման մեջ վերջին հաշվով բացվում է որպես լեզվական:

Ինչո՞ւ ենք մենք հարկադրված ըմբռնել բառերի և պատկերների պայքարը քաղաքական տերմիններով, ինչպիսիք են, ասենք, պայքար տարածությանհամար, մրցակցող գաղափարախոսությունների վեճ տերմինները… Հակիրճ պատասխանը կարելի է տալ այսպես. բառերի և պատկերներիհարաբերակցությունը ներկայացման, նշանակման և հաղորդակցության ոլորտի ներսում արտացոլում է այն հարաբերությունները, որոնք մենք դնում ենքսիմվոլների և աշխարհի, նշանների և դրանց նշանակությունների միջև: Մենք երևակայում ենք, թե բառերի և պատկերների միջև անդունդը նույնքան մեծէ, որքան բառերի և իրերի, մշակույթի (լայն իմաստով) և բնության միջև: Պատկերը նշան է, որը հավակնում է չլինել նշան` դիմակավորվելով (կամհավատալով, թե իսկապես իրագործվում է) որպես բնական անմիջականություն և ներկայություն: Բառը նրա «այլն» է` արհեստական, մարդկային կամքիկամայական արգասիք, որը խախտում է բնական ներկայությունը` անբնական տարրեր ներմուծելով աշխարհ-ժամանակի, գիտակցության, պատմության մեջ և օտարելով սիմվոլիկ խորհրդածությունը: Այս խզման տարբերակները վերահայտնվում են այն տարբերությունների մեջ, որոնք մենքնկատում ենք այդ նշաններից յուրաքանչյուր տեսակի հենց սեփական փոփոխության մեջ: Այսպես օրինակ` բնական, միմետիկ պատկերը, որը կա՛մնման է նրան, ինչ պատկերում է, կա՛մ կլանում է այն, և նրա նկարչական մրցակիցը` արհեստական, էքսպրեսսիվ պատկերը, որը չի կարող ՙնման լինել՚նրան, ինչ պատկերում է, քանի որ այդ իրը կարող է հաղորդվել միայն բառերով: Կամ օրինակ` բառը, որն իր նշանակության բնական պատկերն է(ինչպես, ասենք, անվանաստեղծության դեպքում), և բառը որպես կամայական նշանակիչ: Պառակտում կա նաև գրավոր լեզվի մեջ` առարկաներինկարների միջոցով ՙբնական՚ գրության և հիերոգլիֆների ու հնչյունային այբուբենի կամայական նշանների միջև: Ի՞նչպես պիտի մենք վարվենքբառային և նկարչական ներկայացման հետաքրքրությունների այս մրցակցության հետ: Ես առաջարկում եմ պատմականացնել այն և մեկնաբանել ոչիբրև նշանների համապարփակ տեսության տերմիններով կազմված հաշտության համաձայնագրի նյութ, այլ պայքար, որը մեր մշակույթիֆունդամենտալ հակասությունները տեղափոխում է հենց տեսական խորհրդածության սիրտը: Հետևաբար նպատակը ոչ թե բառերի և պատկերներիպառակտումը վերացնելն է, այլ տեսնելը, թե ինչ հետաքրքրությունների և ուժերի է այն ծառայում: Այսպիսի հայացքը հնարավոր է մի դիտակետից, որըսկիզբ է առնում բառերի և պատկերների հարաբերակցության մասին որևէ առանձին տեսության համարժեքության նկատմամբ սկեպտիցիզմից, որըմիաժամանակ պահպանում է ինտուիտիվ համոզմունքը, ըստ որի բառերի և իրերի միջև կա ֆունդամենտալ տարբերություն: Ես կարծում եմ, որ, օրինակ, Լեսսինգը միանգամայն իրավացի է` պոեզիան և նկարչությունը համարելով ներկայացման արմատապես տարբեր եղանակներ, բայց նրա ՙսխալն՚ է այդտարբերության պարզաբանումը համանման հակադրությունների տերմիններով, հակադրություններ, ինչպիսիք են բնությունը և մշակույթը, տարածությունը և ժամանակը:

Ո՞ր համաբանությունները կլինեն պակաս կոպիտ, պակաս խաբուսիկ և ավելի հարմար որպես հիմք բառ-պատկեր տարբերության պատմականկրիտիցիզմի համար: Մի մոդել կարող է լինել հարաբերություն երկու տարբեր լեզուների միջև, որոնք ունեն փոխազդեցության և փոխադարձթարգմանության երկար պատմություն: Այս համաբանությունն իհարկե հեռու է կատարյալ լինելուց: Այն անմիջապես փոխադրում է մեր խնդիրը լեզվիոլորտ և նվազեցնում բառերի ու իրերի միջև կապեր ստեղծելու դժվարությունները:

Անգլիական և ֆրանսիական գրականությունները մենք այնուամենայնիվ ավելի լավ կարող ենք կապել իրար, քան անգլիական գրականությունը ևանգլիական նկարչությունը: Մեկ այլ առաջարկվող համաբանություն է հանրահաշվի և երկրաչափության հարաբերությունը. մեկը գործում է հնչյունականկամայական նշանների հետևողական ընթերցման միջոցով, մյուսը` ներկայացնելով համանման կամայական ֆիգուրները տարածության մեջ: Այսհամաբանության գրավչությունն այն է, որ սա նման է նկարազարդ տեքստի մեջ բառի և պատկերի հարաբերակցությանը, և երկու եղանակների միջևհարաբերակցությունը համր թարգմանության, մեկնաբանության, պատկերավորման և զարդարման համալիր է: Այս համաբանության պրոբլեմն այն է, որայն շատ կատարյալ է. այն կարծես առաջարկում է բառի և պատկերի միջև սիստեմատիկ, կանոնավոր թարգմանության անհնար իդեալ: Երբեմնանհնար իդեալը կարող է լինել օգտակար, ամեն դեպքում քանի դեռ մենք ընդունում ենք դրա անհնարությունը: Մաթեմատիկական մոդելիառավելությունն այն է, որ սա առաջարկում է բառի և պատկերի մեկնաբանական և ներկայացնողական փոխլրացում, ուղի, որով մեկի ըմբռնումն ասեսանխուսափելիորեն հղում է դեպի մյուսը:

Կարդալ նաև

Արվեստ Պիկասսոն խոսում է Պիկասսո Պիկասսոն խոսում է, 1923 Լավ չեմ հասկանում, թե ինչու են այդքան կարևորում «փնտրտուք» բառը արդի արվեստի մասին խոսելիս: Կարծում եմ, որ նկարչության մեջ փնտրելը ոչինչ չի նշանակում: Էականը գտնելն է: Ոչ ոք ցանկություն չունի հետևելու մեկին, որ հայացքը գետնին… Արվեստ «Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն» Կազիմիր Մալևիչ Գերշենզոնյան գլուխ (հատված) 8. Բոլոր իրերը գրգիռի նշաններ են՝ մարդու մեջ գրգիռ հարուցող, այսինքն՝ իրեր որպես նշաններ այն բանի, որ նրանցում գրգիռը գոյություն ունի որպես առարկայազուրկ վիճակ: Իրից իր, գրգիռից գրգիռ, սկզբից սկիզբ, առարկայազուրկից… Արվեստ Բեռլին՝ քաղաք և խորհրդանիշ Սիրանույշ Գալստյան Ըստ Եվա Մազյերսկայի և Լաուրա Ռասկարոլլի «Մոսվայից մինչև Մադրիդ. Պոստմոդեռն քաղաքները և եվրոպական կինոն» (Լոնդոն – Նյու Յորք, 2003) Թեև կինոգիտական մի շարք ուսումնասիրություններ են նվիրվել քաղաքի և կինոյի՝ ուրբանիստական և կինեմատոգրաֆիական…