Բեռլին՝ քաղաք և խորհրդանիշ
20-րդ դարում աշխարհի քիչ քաղաքներ են ունեցել այնչափ հարափոփոխ ինքնություն, ինչպես
Բեռլինը: Կինոպատմաբան Մարտին Յոսինգհաուզենը գրում է. «Բեռլինն իր այսօրվա տեսքը ստացել է վերջին հարյուր և քիչ ավելի տարիներիընթացքում: Մի քանի տասնամյակում շատ ավելի, քան նախորդ դարերի ընթացքում Բեռլինը զարգացավ՝ գավառական քաղաքից դառնալովգերմանական ազգայնամոլության ուժեղ կենտրոն, միևնույն ժամանակ կոսմոպոլիտ մետրոպոլիս»: Անտոն Կաասն ավելացնում է. «20-ականներինԲեռլինը դարձավ քաղաքային՝ ուրբանիկ մշակույթի թվացյալ կենտրոն՝ ձգելով նկարիչների, բանաստեղծների, ռեժիսորների, ինտելեկտուալների, զբոսաշրջիկների և գաղթականների: 1877-ին մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքը 1905-ին կրկնապատկել էր բնակչության թիվը, իսկ 1920թ. այնհասել էր արդեն չորս միլիոնի: Նման չափերից քաղաքը ոգեշնչվում էր, առաջացնում ամենատարբեր զգացմունքներ՝ էկզալտացիայից մինչև էյֆորիա ևդեպրեսիա: Համատեղելով քաղաքային կյանքում առկա գեղեցիկն ու տգեղը, առատությունն ու սակավությունը՝ Բեռլինն իր քաոսայինբազմազանությամբ մարտահրավեր էր նետում. քաղաքը կերպարային վերարտադրման, կինեմատոգրաֆիկ պատկերման կարիք ուներ»:
Սկզբնական շրջանում իրական Բեռլինի և նրա կինեմատոգրաֆիկ կերպարի միջև գոյություն ունեցող կապը բացառիկ, հազվագյուտ պարզիմիտացիայի օրինակ է: 20-ականների գերմանական էքսպրեսիոնիզմից սկսած՝ ռեժիսորները փորձում էին վերհանել, առաջ տանել բեռլինյանընդհանուր կենսափորձը, հասնել նրա ներքին կյանքի պատկերման՝ ներկայացնելով որպես ռացիոնալ, փայլուն կազմակերպված ժամանակակիցքաղաքի մոդել, նույնիսկ անճանաչելի դարձնելու գնով: Դա է հիմնական պատճառը, որ Բեռլինում նկարված վաղ ֆիլմերը մեծ մասամբ փաստորեննկարահանվում էին կինոստուդիայի տաղավարներում, քանի որ սինթետիկ կամ չափազանցված կերպարը շատ ավելի հեշտ է կառուցել արհեստականմիջավայրում, քան բնական: Օրինակ՝ Կառլ Գրունի «Փողոցը» (1923) կինոնկարում լայն պողոտան իր ցուցափեղկերի, սրճարանների, պարասրահների ևոստիկանատան հետ միասին կառուցված է եղել կինոստուդիայում: Բեռլինի հանդեպ նման ՙունիվերսալ՚՝ ընդհանրացնող վերաբերմունքի օրինակ էՖրիդրիխ Մուռնաուի «Վերջին մարդը» (1924), որտեղ երկնաքերներն, ընդհանուր առմամբ, հանդես են գալիս իբրև մետրոպոլիսի նշան, խորհրդապատկեր՝ ակնարկելով «անսիրտ» տեղ, տարածություն: Ինչ վերաբերում է մեկ ուրիշ էքսպրեսիոնիստ-ռեժիսորի՝ Ֆրից Լանգի «Մետրոպոլիսին»(1927), դա թերևս ամենահայտնի «քաղաքային» ֆիլմն է, որ երբևէ ստեղծվել է գերմանական ռեժիսորի կողմից, գերմանական հողի վրա: Այննկարահանվել է բացառապես կինոստուդիայի տաղավարներում, այդ իսկ պատճառով դժվար է համարել, ընդունել որպես ֆիլմ Բեռլինի կամցանկացած այլ իրական քաղաքի մասին. ինչպես որ վերնագիրն է առաջարկում՝ դա սինթետիկ, ունիվերսալ մետրոպոլիս է:
Այնինչ, Վալտեր Ռուտմանի «Բեռլին՝ մեծ քաղաքի սիմֆոնիան» (1927) ոչ միայն տվյալ ժանրի («քաղաքի սիմֆոնիա») առաջին ֆիլմերից է, որոնց հերոսըԲեռլինն է. այն ներկայացնում է քաղաքն ամբողջության մեջ՝ վավերացնելով բավական թվով դրվագներ նրա իրական բնակիչների կյանքից,փոխանցելով նրանց կյանքի ռիթմերը: Սկզբունքորեն սիմֆոնիկ նվագախմբի նմանությամբ, այս ֆիլմը մարդուն ցույց է տալիս որպես հսկա կառույցիտարր, ասես, դեկորի առանձին մաս: Որոշ կինոքննադատներ իրավացիորեն պնդում են, որ Վալտեր Ռուտմանի «Բեռլին՝ մեծ քաղաքի սիմֆոնիա»կինոնկարը հատկապես առաջ քաշեց համախմբման գաղափարը, որի շուրջ ձևավորվեց կազմակերպված և վերահսկվող հասարակության, այսինքն՝ նացիզմի իդեալը: Այդ իմաստով Ռուտմանի ֆիլմը նախերգանքն ու նախակարապետն է գերմանական կինոյի մեկ ուրիշ գլուխգործոցի՝ ԼենիՌիֆենշթալի «Կամքի հաղթարշավ» լայնակտավ ֆիլմի, որ նկարահանվել է 1935թ., այսինքն՝ երկրորդ աշխարհամարտի նախօրեին:
Պատերազմի ավարտից հետո Բեռլինը դարձավ բաժանված, կիսված քաղաք, տրոհվեց Արևմտյան և Արևելյան մասերի: Արևմտյան Գերմանիանհայտնվեց Միացյալ Նահանգների, Բրիտանիայի և Ֆրանսիայի հսկողության տակ, իսկ Արևելյան Գերմանիան՝ Խորհրդային Միության: 1961 թ., երբկառուցվեց բեռլինյան «պատը», այդ բաժանումը նյութականացավ, կոնկրետացավ: Հետագա տարիներին, ամենայն հավանականությամբ, իրհեղինակների ցանկության հակառակ, «պատը» դարձավ Բեռլինի սիմվոլ՝ խորհրդանշան, ողջ Արևլյան Եվրոպայի «քաղաքականճարտարապետության» ամենահատկանշական հատվածը, որ գրավում էր զբոսաշրջիկների հետաքրքրությունը: Բնական էր, որ կապիտալիզմի ևսոցիալիզմի միջև գծված այդ առարկայական սահմանը պիտի փոխադրվեր կինոէկրան: Այդ թեմայով բավականին շատ ֆիլմեր են նկարվել նաևօտարազգի հեղինակների կողմից. դրանցից են՝ Քարոլ Ռիդի «Միջանկյալ մարդը» (1953), Մարտին Ռիթի «Ցուրտ կողմից եկած լրտեսը» (1965), ԳայՀամիլթոնի «Թաղում Բեռլինում» (1966), Ալֆրեդ Հիչքոքի «Պատռված վարագույր» (1966) ֆիլմերը:
«Պատը» դառնում էր մետաֆոր՝ փոխաբերական կերպար, որն արտահայտում էր ոչ միայն գերմանացիների երկատվածությունը, այլև այն ընդհանուրանդունդը, որ գոյացել էր Արևմտյան և Արևելյան Եվրոպայի միջև: Երբեմն այս գաղափարը ծառայեցվում էր սառը պատերազմի քարոզչությանը: Այսպես, ֆիլմերի պատումների մեծ մասը կառուցվում էր այն բանի շուրջ, թե ինչպես են մարդիկ փորձում (սովորաբար, անհաջող) սողոսկել ԱրևելյանԲեռլինից դեպի Արևմտյան Բեռլին և թե ինչպես են գաղտնի գործակալները որսում ու շահագործում նրանց ձգտումն առ ազատություն: Հետաքրքրականէ հետևյալ փաստը. 1991-ին հարավկորեական ռեժիսոր Փարկ Քվանգ-Սուի «Բեռլինյան զեկուցում» ֆիլմում «բեռլինյան պատը» հանդես եկավ որպեսպատնեշ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև: Իրենք` արևելագերմանացի ռեժիսորները, մինչև «պատի» վերացումը հազվադեպ էինանդրադառնում իրենց քաղաքի ներկային: Սակայն նկարվում էին ուրիշ բնույթի ֆիլմեր, որոնց դիտակետում բեռլինյան երիտասարդներիհակասոցիալիստական պահվածքն էր: Այդպիսին էր, օրինակ, Գերհարդ Քլայնի և Վոլֆգանգ Կոլհազի «Բեռլինյան ռոմանսը» (1956):
Բեռլինի երկու տարբեր կողմերում նկարահանված ֆիլմերի հիմնական տարբերությունը կայանում էր հատկապես նրանում, որ արևելագերմանականռեժիսորների կողմից Բեռլինն ընկալվում էր ոչ այնքան իբրև խորհրդանշան, որքան կոնկրետ, շոշափելի իրողություն և միջավայր, իսկ «պատը»՝ իբրևորոշակի շինություն փողոցում: Այդ ֆիլմերում հեղինակները հաճախ էին օգտագործում լայնանկյուն օբյեկտիվներ, պատկերում ընդարձակ նատուրա՝ բնական միջավայր, ինչը տվյալ տեսարանին հավաստիություն էր հաղորդում:
Որքան մոտենում ենք «պատի» փլուզման տարեթվին (1989), այնքան ավելի է համալրվում, ամբողջանում երկատված քաղաքի կերպարը կինոյում: «Լավ»Արևմտյան Բեռլինի և «վատ» Արևելյան Բեռլինի կերպարներում տեղաշարժեր նկատվեցին, ինչը տեղի ունեցավ որոշ հեղինակների նուրբ ևհավասարակշռված մոտեցումների շնորհիվ: Այդպիսին էր, օրինակ, 1982-ին նկարահանված «Մարդը պատի վրա» (ռեժ. Ռեյնհարդ Հաուֆ) կինոնկարը, որի գլխավոր հերոսը երազում էր անցնել սահմանը և տեղափոխվել Արևմտյան Գերմանիա: Հասնելով իր երազանքին՝ նա մի օր հայտնաբերում է, որինքը երջանիկ չէ և անսահման կարոտում է իր հին երկիրը: Ֆիլմի վերջում նա նորից է հատում «պատը»՝ վերադառնալով Արևելյան Բեռլին1: