Բեռլին՝ քաղաք և խորհրդանիշ
Բեռլինի մասին ամենահայտնի գործերից մեկը Վիմ Վենդերսի «Բեռլինի երկինքը. ցանկության թևեր» (1987) կինոնկարն է, որ ստեղծվել է «պատի»փլուզումից մի փոքր առաջ: Թեև այն հիմնականում նկարահանված է Արևմտյան Բեռլինում, ընդգրկում է ողջ քաղաքի ոգին, և, ինչպես Հոբերմանն էնշում, «քաղաքի ստոիկ մելամաղձությունը, ինքնասույզ քնկոտությունը, ինքն իրեն համակող մենակության խոր զգացումը. այս ամենը երբեմն անվանումեն «պատի հիվանդություն»»:
«Պատի» վերացումից հետո նույնպես թեմատիկ և ոճական առումով բազմազան մի շարք ֆիլմեր նկարվեցին, որոնք ստիպում էին մտածել Բեռլինիպատմության այդ երկու շրջանների մասին՝ միաժամանակ: Իրականում ֆիլմերի մեծ մասը, որ ստեղծվել են միացումից հետո, թեպետ կենտրոնացած ենքաղաքի այսօրվա, ներկայի վրա, որոշ աղերս ունեն այն ժամանակների հետ, երբ Բեռլինը բաժանված էր երկու մասի: Այդպիսին են մասնավորապեսՎոլֆգանգ Բեքերի «Կյանքն այնպիսին է, ինչպիսին կառուցել ես դու» (1997), Թոմ Թիկվերի «Վազի՛ր, Լոլա, վազի՛ր» (1998), Անդրեաս Դրեզենի «Գիշերայինփողոցներ» (1998) ֆիլմերը2: Ներկայիս գերմանական կինոյի շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թիկվերը և Դրեզենը, պատկանում են երիտասարդսերնդին, 60-ականների ծնունդ են:
Չնայած ժամանակակից քաղաքի համանվագի՝ «սիմֆոնիայի» առկայությանը, այդ ֆիլմերը հաճախ դավաճանում են Բեռլինն իբրև սինթետիկ կառույցտեսնելու նախկին պատվախնդիր ձգտմանը: Դրանցում Բեռլինի բնակիչներն ամենևին չեն ներկայացվում որպես հսկա կառույցի անանուն տարրեր: Այս ֆիլմերում մանրամասն զննվում է տարբեր մարդկանց կյանքը: Վերջիններս դիտվում են թե՛ որպես եզակի անհատականություններ, թե՛ որպես ողջբեռլինյան հասարակության լայնակի կտրվածք:
«Քաղաքի սիմֆոնիայի»՝ վավերագրական կինոյի կոնցեպցիան խաղարկայինի հետ զուգակցելու ճանապարհը բացեց «Վազի՛ր, Լոլա, վազի՛ր»կինոնկարը: Այն ցույց է տալիս մարդկանց ՙմոնոքրոմ՚ զանգված. նրանց դեմքերը դժվար է տարբերել, ճանաչել արագահոս շարժման մեջ: Թիկվերիպատմության հերոսների մեծ մասը տառացիորեն դուրս են գալիս այդ զանգվածի միջից: Այդ զանգվածը նկարահանված է վերին կետից, ասես ամորֆ ևքաոսային մարմին լինի, իսկ առանձին գործող անձինք, այդ զանգվածի մասնիկն են և միևնույն ժամանակ անջատ են նրանից: Պատկերաշարի՝ պատկերների ավանդական հերթագայման փոխարեն, նրանց դեմքերը ցույց են տրվում ոստիկանական լուսանկարում հիշեցնող ոճով, այնուհետևէկրանին են հայտնվում հերոսների և դերակատարների անունները: Ոստիկանների արած լուսանկարները դարձյալ հուշում են, որ բոլոր այդ մարդիկպատկանում են մի մեծ հասարակության՝ մնալով եզակի անհատականություն: Ավելի ուշ, տեսնում ենք Բեռլինը՝ նկարահանված թռիչքի բարձրությունից, այնուհետև կինոխցիկը սավառնում է փողոցի վրայով, մտնում Լոլայի տուն, ցույց տալով, որ Լոլան ու նրա շրջապատը նույնպես հսկա կառուցվածքի՝ Բեռլինի տարրերն են, մասնիկը:
Վոլֆգանգ Բեքերի ֆիլմի վերնագիրը՝ «Կյանքն այնպիսին է, ինչպիսին կառուցել ես դու», խորհրդանշական է Բեռլինի կինոպատկերումի համար՝ «պատի» վերացումից հետո: Ակնհայտորեն, միայն «պատի» քանդվելը չէ, որ կազմում է Բեռլինի կինեմատոգրաֆիական կերպարի փոփոխմանհիմնական առանցքը: Գրեթե բոլոր ֆիլմերում մեծ թվով շինություններ են քանդվում, կառուցվում են նորերը: Դրանցում հաճախ նույնիսկ լայնաթափկառուցման տեսարաններ են հանդիպում, օրինակ՝ երկնաքերներ են կառուցվում հսկայական կռունկների օգնությամբ: Ամենազվարճալիտեսարաններից մեկը, որ խորհրդանշում է կյանքի փոփոխությունները՝ անցյալը և ներկան, կարելի է տեսնել նույն «Կյանքն այնպիսին է, ինչպիսինկառուցել ես դու» կինոնկարում: Մարդկանց երկու խումբ նեղ սանդղահարթակում փորձում են իրարից առաջ անցնել. մի խումբը դագաղ է տանում, մյուսը՝ նոր զգեստապահարան:
Գերմանական վերջին ֆիլմերում հազվադեպ են երևում Բեռլինի հայտնի, կենտրոնական վայրերը, հին հուշարձաններն ու կառույցները, ինչպես օրինակ՝ Պոտսդամ պլատցը կամ Բրանդենբուրգյան դարպասները: Պատմությունների մեծ մասում գործողությունը տեղի է ունենում հանրախանութների, կինոթատրոնների դիմաց կամ ներսում, այսինքն՝ միջանկյալ տեղերում: Հերոսները շատ հաճախ հանդիպում կամ կորցնում են միմյանց կայարաններում, գնացքներում: Նոր, միացյալ Բեռլինը չունի պաշտոնական սահմանագծեր ու պատնեշներ, բայց այդտեղ գոյություն ունեն անտեսանելի սահմաններ ևարգելված գոտիներ, ինչը Բեռլինի սոցիալական պատկերի փոփոխությունների հետևանքն է: Բեռլինի նոր իշխանությունները, նաև տարածքների նորսեփականատերերը փորձում են մաքրել քաղաքի կենտրոնը և այլ թաղամասերը մուրացկաններից, անտուններից, պոռնիկներից և այլն: Նորություն չէ, որ կեցության եզրերից անդին գտնվող մարդիկ վարում են անկայուն կյանք, գիշերում մետրոյի գնացքներում, կայարաններում, ստորգետնյաանցումներում: Նրանցից ազատվելով՝ իշխանությունները փորձում են իրականացնել բեռլինի «գեղեցկացման» ծրագիրը:
Իսկ էկրանին հայտնվող պոռնիկները խորհրդանշում են կյանքի տնտեսական և էմոցիոնալ անկայունությունը «պատի» անկումից հետո: Իտարբերություն ամերիկյան ռեժիսորների, որոնք հաճախ կենտրոնանում են պոռնիկների կյանքի դրամատիկ կողմի վրա՝ սենտիմենտալ երանգներհաղորդելով նրանց կենսակերպին, գերմանական ռեժիսորներն այդ երևույթը պատկերում են առօրեական, հողեղեն, ինչպես ժամանակին դա անում էրԺան-Լյուկ Գոդարը:
Բեռլինը, որի տարբեր մասերում դեգերում են ֆիլմերի անապահով հերոսները, երբեմն նմանվում է համակարգչային խաղերում նկարված քաղաք-տարածություններին կամ հիշեցնում է ավելի շատ մեծ քաղաքների նմանակում՝ քաղված օտարերկրյա ֆիլմերից, քան այն Բեռլինը, որ գիտենք անցյալիկինեմատոգրաֆիկ վերարտադրումներից: Օրինակ՝ 90-ականների վերջին նկարահանված «Պլյուս-մինուս զրո» (ռեժ. Էոյն Մուր) ֆիլմում պատկերվածԲեռլինը բավական նման է այն Հոնգ Կոնգին, որ տեսնում ենք Վոնգ Կար-Վայի ֆիլմերում: Երկու դեպքում էլ նկատում ենք «հատիկավոր» պատկերներ, կինոխցիկի անբնական, արագ կամ դանդաղ ետուառաջ շարժումներ նույն կադրի, տեսարանի ներսում, ծայրաստիճան շատ է օգտագործվումլայնանկյուն օբյեկտիվը, իսկ պատումի կառուցվածքը դրվագային է, բազմապլան:
Բեռլինի արդի կինեմատոգրաֆիական կերպարը պայմանավորված է ոչ միայն պատմաքաղաքական և տնտեսական գործոններով. դա արդյունքն էնաև նոր սերնդի կինոռեժիսորների կողմից կիրառվող պատմողական կառուցվածքների, հատկապես պատկերանկարահանման ոճի: Այսօր Բեռլինիկինեմատոգրաֆիկ աշխարհագրությունն անկարող են հաստատել անգամ մեքենաները:
Բեռլինյան փողոցներով էկրանին այսօր երթևեկում են արևմտյան, բայց ոչ միայն գերմանական մեքենաները, այն դեպքում, երբ Արևելյան Գերմանիայիամենաբնորոշ ավտոմեքենան «Տրաբանտն» էր, որը հիմա հազվագյուտ երևույթ է դարձել և ավելի շատ խորհրդանշում է սոցիալական որոշակիկարգավիճակ:
Ի հակադրություն մինչև միացումը նկարահանված բազմաթիվ արևելագերմանական ֆիլմերի, որոնցում հերոսները գերմանական գրքեր էին կարդումկամ՝ գերմանական ֆիլմեր դիտում (կինոթատրոններում, հեռուստատեսությամբ), բեռլինյան մշակույթը, ինչպես որ ներկայացվում է այսօրվակինոռեժիսորների կողմից, գտնվում է ամերիկյան ոճի և բովանդակության տիրական ազդեցության տակ: Օրինակ՝ հիմա հերոսներըհեռուստատեսությամբ դիտում են ամերիկյան թոք-շոուների գերմանական նմանակումները, նրանց բնակարանների պատերին փակցված են ՋիմիՀենդրիքսի, Թոմ Քրուզի և Մադոննայի լուսանկարները և այլն: Անգամ նրանց խոսակցական լեզուն է համեմված անգլերեն բառերով ուարտահայտություններով: