Ռուբիկոն

Բեռլին՝ քաղաք և խորհրդանիշ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Բուն գերմանական մշակույթի անհետացումը նոր երևույթ չէ գերմանական կինոյում: Այն գլխավոր թեման էր դեռևս 60-ականներից սկիզբ առած Նորգերմանական կինոյի, հանձին՝ Ալեքսանդր Քլյուգեի, Վիմ Վենդերսի, Ռայներ Վեռներ Ֆասբինդերի և այլոց: Վենդերսի «Ճանապարհի արքաները» (1976) ֆիլմի հերոսներից մեկն ուղղակիորեն ասում է. «Յանկիները գաղութացրել են մեր ենթագիտակցությունը»: Այնինչ, 90-ականների ֆիլմերում արդեն ոչ ոքիչի զարմացնում ամերիկյան մշակույթի գերակայությունը: Իբրև ներկայի խնդիրները հաղթահարելու ուղի, նրանք չեն մտադրվում առաջարկել անցյալիկարոտաբաղձական վերընթերցում կամ առասպելական «գերմանական ինքնության» համբարձում: Անցյալը մոռացված է ու ջնջված: Նոր սերնդիգերմանական ռեժիսորների համար (որոնց մեծ մասը ծնվել են ներգաղթած ընտանիքներում) փաստորեն միակ մշակույթը, որ կա, գոյություն ունի ևնշանակություն ունի, ինքը Բեռլինն է՝ իր կոսմոպոլիտիզմով և փոփոխականությամբ, իր էապես փոխված կերպարով:

Այսպիսով, 90-ականների գերմանական ֆիլմերից երևում է, որ Արևմտյան Բեռլինը դիտվում, ընկալվում է իբրև ամենակոսմոպոլիտ, «ոչ գերմանական»քաղաքը արևմտագերմանական քաղաքների մեջ, իսկ հին Արևելյան Բեռլինի ինքնությունը լիովին ջնջվել է: Բոլոր առումներով, Բեռլինը փոխվել էանհամեմատ շատ, քան ետկոմունիստական շրջանի որևէ ուրիշ մեծ քաղաք, իհարկե բացառությամբ հարավսլավական քաղաքների:

1 Մեր հանդիսատեսին ծանոթ է Ռոնալդ Զուզոյի «Թունել» (2000) պատմական դրաման, որ պատմում է «բեռլինյան պատի» տակ կառուցված գետնափոր թունելի մասին: Այնուղիղ և փոխաբերական իմաստով, լինելով «պատի» ընդհատակյա շարունակությունը, իսկական կապող օղակ էր դարձել երկատված երկրի ժողովրդի համար: Երևանումանցկացված գերմանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում ցուցադրված «Անձեռնմխելին» (ռեժ. Օսկար Ռոհլեր, 1999) կինոնկարի առանցքը դարձյալ «բեռլինյան պատի»թեման էր` փլուզումից ուղիղ տասը տարի անց: Գլխավոր հերոսուհին կին գրող էր, որն ապրելով Մյունխենում (Արևմտյան Գերմանիա), միշտ ԳԴՀ-ն է համարել իր հայրենիքիիդեալական մասը և այնտեղ է ճանաչում ունեցել: «Պատի» վերացման պահից սկսվում է նրա անձնական դրաման. «Ճշմարտությունն այն է, որ ես այլևս երազանք չունեմ»: Հրաժեշտը հակասական անցյալին ոմանց համար փափագելի է, մյուսների համար` ցավագին, մանավանդ, երբ պատմության էջերը շատ արագ են թերթվում, ևիրականությունը փոխվում է մեկ օրվա ընթացքում: Այդպիսի կտրուկ շրջադարձերում բեկվում են մարդկային ճակատագրերը, նրանց մտքերն ու հույզերը: «Անցյալին» տրվողհրաժեշտի ոչ միանշանակ լինելը հիանալի կերպով արտացոլված է մեր հանդիսատեսին ծանոթ «Good Bye, Lenin» (ռեժ. Վոլֆգանգ Բեքեր) սրտաշարժ, տրագիկոմիկականֆիլմում, որը ցուցադրվելով բազմաթիվ կինոփառատոններում, արժանացել է մի շարք մրցանակների: Արևմտյան և Արևելյան Գերմանիայի տեսանելի սահմանի ՙպատի՚վերացումն իբրև պատմական փաստ որքանո՞վ ի զորու եղավ ջնջելու երկատված երկրի միջանկյալ սահմանը` ջրբաժանը: Հիրավի, վերամիավորման հետ կապվածցնծությունը նաև էյֆորիկ բնույթ ունեցավ: «Արևելքի» և «Արևմուտքի» հավասարեցումը բարդ և ժամանակ պահանջող խնդիր է, մինչդեռ մարդկային ճակատագրերը չենհապաղում: Եվ այդ ամենը շարունակում է իր արտահայտությունը գտնել ժամանակակից գերմանական կինեմատոգրաֆում:

2 Այս երեք ֆիլմերը դարձյալ ծանոթ են մեր հանդիսատեսին, դրանք ցուցադրվել են գերմանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում:

Կարդալ նաև

Արվեստ Պիկասսոն խոսում է Պիկասսո Պիկասսոն խոսում է, 1923 Լավ չեմ հասկանում, թե ինչու են այդքան կարևորում «փնտրտուք» բառը արդի արվեստի մասին խոսելիս: Կարծում եմ, որ նկարչության մեջ փնտրելը ոչինչ չի նշանակում: Էականը գտնելն է: Ոչ ոք ցանկություն չունի հետևելու մեկին, որ հայացքը գետնին… Արվեստ «Պատկեր և բառ» և «Համր պոեզիա և կույր նկարչություն» Վ. Յ. Թ. Միթչել Միտթչելը (ծն. 1942) «Critical Inquiry» հանդեսի խմբագիրն է, ղեկավարում է Չիկագոյի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը, նույն համալսարանի Արվեստի և դիզայնի կոմիտեի անդամ է: Այս հատվածները քաղված են նրա «Iconology: Image, Text,… Արվեստ «Վերապրումի» սկզբունքն իրականության վերարտադրության համատեքստում (հանգուցային դրույթներ) Արա Խզմալյան Արիստոտելի միմեսիսը վիճահարույց, հակասական մեկնությունների առիթ տվող էսթետիկական տերմիններից է, որ վաղուց հեռացել է իր նախնական իմաստից ու նշանակությունից: Հասկացությունը թարգմանվել է որպես ընդօրինակում, որը, ինչպես գրում են անտիկ էսթետիկայի…