Ռուբիկոն

Զրույց

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մուրադյան: Նա կնայեր քեզ, հետո կհեռանար և կնկարեր առանց քեզ վրա նայելո՞ւ:

Դեկունինգ: Այո, դա ամենասքանչելի պահն է: Դա նրա ոճն է: Օ~, նա շատ մեծ նկարիչ էր, լուրջ: Նա աշխատում էր գիշեր-ցերեկ, գիշեր-ցերեկ: Ապրում էր անկայուն կյանքով, և դա նրա ուրույն ռիթմն էր:

Այն բարենպաստ չէր, դրանում կասկած չկա: Նա շատ առաջադեմ էր` իր ժամանակի մեջ գնահատվելու համար: Հետո այդ սարսափելի հիվանդությունը, ապա` ավտովթարը: Մինչ այդ հրդեհը` պահոցում, նա կորցրեց նկարներից մի քանիսը, իսկ ինքը` գիպսի ժապավենների մեջ: Դա չափազանց շատ էր մեկ մարդու համար, չափազանց շատ: Եվ նա միշտ եղել է պերֆեկցիոնիստ: Ուներ գեղեցիկ առնական դեմք, շատ հմայիչ, կոպիտ մեծ ձեռքեր, գեղեցիկ կազմվածք, նիհար, գեղեցիկ մարմին: Շատ առնական: Սոսկալի մաքուր: Նա նույնիսկ քերելով մաքրում էր ոտքերը և խիստ էր նրանց հանդեպ, ովքեր դա չէին անում: Նա չէր սիրում մարդկանց, որոնք իրենց շներով զբոսնում էին Վաշինգթոն հրապարակի այգում: «Ահա քոսոտ գովազդային գործակալության մարդիկ` իրենց շներով»,– կասեր նա: Մի բան ասեմ Ձեզ, նրա որոշ գործեր Պիկասսոյի, Մատիսի, Էլ Գրեկոյի որոշ գործերից լավն են: Դրանցից շատերը շատ հզոր գլուխգործոցներից լավն են:

Մուրադյան: Ո՞ւմ գլուխգործոցներից:

Դեկունինգ: Պիկասսոյի, Մատիսի:

Մուրադյան: Նկատի ունեք, որ Գորկու որոշ նկարներ ավելի լավն են քան նրանցը:

Դեկունինգ: Այո, իհարկե: Դրանք գեղեցիկ նկարներ են: Նա նկարում էր արագ, սահուն և շատ արագ: Մակերեսն ամբողջովին դառնում էր նման հին վարպետների մակերեսներին: Սիրում եմ այդ նկարները: Ինչպես, օրինակ, «Նշանդրեքը»: Շատ բարակ գծերով: Այդ առումով նա շատ եզակի նկարիչ է: 

Մուրադյան: Ինչո՞ւ եք կարծում, թե Գորկին, որ եկել էր Հայաստանի Վան քաղաքից` աշխարհի հինավուրց վայրերից մեկից, ավանդական ռեալիզմի փոխարեն մուտք գործեց ժամանակակից արվեստ:

Դեկունինգ: Ես կարծում եմ, որ նա օժտված էր ժողովրդական արվեստով: Դա է, որ այդքան զարմացնում է ինձ: Ես ենթադրում էի, թե նրանից ավելին գիտեմ, որովհետև հաճախել եմ Ակադեմիա և պատկանում եմ արևմտյան ավանդույթին:

Բայց Գորկին գիտեր շատ ավելին: Հենց դա էր, որ այդքան գերում էր ինձ: Քանի որ նա Հայաստանից էր, պիտի որ շատ սովորած լիներ այնտեղ, իսկ այստեղ նա որևէ կրթություն չի ստացել, որովհետև արդեն դասավանդում էր: Ինչպես տեսնում ենք, նա ինքնաստեղծ էր: Բայց նա ուներ այն խորհրդավոր, սարսափելի աչքը, որի համար վարկ վերցրեց արվեստը: Նա ուներ այդ ֆանտաստիկ աչքը: Նրա ասելիքը նման է այն բանին, ինչ Ջոն Գրահամն է ասել Գորկու մասին: Նա ուներ բարձր ճաշակի աղետ: Գորկու մասին իր գրքում նա ասում է. «Գորկին ուներ բարձր ճաշակի աղետ»: Կյանքը դժվար է, եթե աղետ ունես:

Գորկին իրոք գագաթի ճանապարհին էր և ուներ այդ արտակարգ, գերզգայուն ընկալումը, այդ շնորհքը: Բացի այդ, նա տարված էր հայկական երգերով և ուներ որոշ ձայնագրություններ:

Մուրադյան: Քեզ համար հնչեցրե՞լ է այդ երգերը:

Դեկունինգ: Այո: Եվ նա շատ էր պարում, այո՛: Այդ հայկական պարերը: Ամեն անգամ երբ Գորկին խմբով էր լինում, շուռ էր տալիս իր ժակետի թևքերը աստառի կողմը: Աստառը միշտ մուգ ժակետի հակառակ գույնի էր: Այն վերափոխվում էր գյուղական հանդերձանքի, և նա պարում էր որոշ հին հայկական պարեր` վերհիշելով իր պատանեկությունը: Նա իրոք շատ լավն էր: Նա ակնհայտորեն ուներ սարսափելի ոճ: Ենթադրում եմ, որ ունկնդրելով Գորկուն, ես դառնում էի ավելի էկլեկտիկ: Ես իմ գործը դարձրի նրան ճանաչելը:

Նրա անունն այժմ համաշխարհային պատմության մեջ է:

Անգլերենից թարգմանությունը`

Արամ Մեհրաբյանի

Կարդալ նաև

Արվեստ «Քանդակ» Բարբարա Հեփվորթ (1903-1975) Բարբարա Հեփվորթը Բրիտանիայում աբստրակտ արվեստի զարգացման մեջ կարևորագույն դեր ունեցած անգլիացի քանդակագործ է: Ծնվել է 1903թ. հունվարի 10-ին Ուեյքֆիլդում, Յորքշիրի կոմսությունում: Ուսանում է Լիդսի Արվեստի դպրոցում, ուր և ծանոթանում… Արվեստ «Վերապրումի» սկզբունքն իրականության վերարտադրության համատեքստում (հանգուցային դրույթներ) Արա Խզմալյան Արիստոտելի միմեսիսը վիճահարույց, հակասական մեկնությունների առիթ տվող էսթետիկական տերմիններից է, որ վաղուց հեռացել է իր նախնական իմաստից ու նշանակությունից: Հասկացությունը թարգմանվել է որպես ընդօրինակում, որը, ինչպես գրում են անտիկ էսթետիկայի… Արվեստ Արվեստն իբրև հաղորդության լեզու Արա Գուրզադյան Մարդու պատմության ամենաառանցքային իրադարձությունը անհատի և անհատական ինքնագիտակցության, անհատական ազատության կայացումն է մարդու անհատական միկրոկոսմի, անհատական մշակույթի ձևավորման տեսանկյունից: Իր զարգացման որոշակի փուլում մարդը միշտ հարկադրված…