Ռուբիկոն

Ակտիվ չեզոքություն – Կապիտալիզմի և կոմունիզմի հաղթահարումը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Յոզեֆ Բոյս

Յոզեֆ Բոյսը XX դարի երկրորդ կեսի գերմանացի այն արվեստագետն է, որը մեծ ալեկոծումներ առաջ բերեց համաշխարհային մշակույթի հետպատերազ­մյան փուլում, շրջանառության մեջ մտցնելով ար­վեստի ընդլայնված հասկացությունն ու «յուրաքան­չյուր մարդ արվեստագետ է» կարգախոսը։ Նա գեղարվեստական-աշխարհայացքային բոլորովին նոր մոտեցումների եզրերին իր գործով ու կեցվածքով մինչև վերջ պայքարեց այդ գաղափարների իրա­գործման համար, արևմտյան նյութապաշտական աշխարհում նոր ձևերով ու մեթոդներով հաստա­տելով կոնկրետ հոգևորի գերակայությունը՝ համամարդկային արժեքների կոնտեքստից։

«Ակտիվ չեզոքության» գաղափարն իր մեջ ամփոփող այս դասախոսությունը Յոզեֆ Բոյսը կարդացել է իր մահից մեկ տարի առաջ, 1985 թ-ի հունվարի 20–ին, Կենտրոնական Եվրոպայի Բոդենզեե լճի շվեյցա­րական ափին գտնվող Ռոռշախ քաղաքում, կիրակի առավոտյան, մոտ 600 ունկնդիրների առջև։

Այս ընթացքում կոմունիզմի հաղթահարման փորձե­րը կարծես հաջողություն ունեցան, սակայն ոչ թե իրական հոգևորի «ակտիվ չեզոքության», այլ կապի­տալիզմի «քողարկված ակտիվության» շնորհիվ։ Իսկ թե ինչպիսի՞ն է լինելու կապիտալիզմի հաղթա­հարումը կապիտալիզմով ցույց կտա հասարակու­թյան «չեզոք ակտիվության» կուլտուրայի ձևավորման օգտակար գործողության գործակիցը, որի մա­սին Բոյսն ի վիճակի կլիներ դասախոսություն կար­դալու միայն հետմահու։

Արա Գուրզադյան

Մեծարգո ժողովականներ և սիրելի բարեկամներ.

Քանի որ այստեղ գործ ունենք մի միջոցառման հետ, որը հենց նոր նշված թեմային է ծառայում, և այս թեմայի ներքո ծրագրում նկարագրված են նաև այստեղ հավաքված մարդկանց որոշ մտադրություն­ները, – իսկ այն, որ ծրագրում նաև ժամերգություն է նախատեսվում, հավանաբար արդեն մատնանշում է մարդկանց սահմանազանց ոգեզորությունը, որ նրանք դեռ պահպանում են քաղաքական ուժերի միջև, – ինքս ինձ ասացի՝ էկումենյան ժամերգության նման մտադրությանը հավանաբար կսազեր նաև մի քանի ասույթ ավելացնել։ Այդ իսկ պատճառով ես երկու ասույթ հորինեցի, որոնք կարոդ են ոչ թե հասկացվել, այլ պետք է մեդիտացվեն։ Առաջին ասույթը կոչվում է՝ «Der Primat» («առաջ­նայինը»)։ «Պրիմատ»–ի այս հասկացությունը ես կապում եմ Նիկլաս Լումանի մի հասկացության հետ. վերջինս համակարգերի հայտնի հետազոտող է, և, իմ կարծիքով իրավամբ, հաստատել է, որ մարդկու­թյունը իր ներկա դրվածքով (Gestelltsein) իր ներկա գործունեություններում բնորոշելի է սոսկ որպես քա­ղաքակրթության հասկացություն կամ որպես մշա­կույթ, երբ ջանում ես այդ հասկացությունն օգտա­գործել տնտեսական կյանք հասկացության տակ։ Եվ այսպես, ես կարդում եմ այդ ասույթը.

«Պատկերացնենք, որ մարդը, մարդկու­թյունը տեղափոխվել է միանգամայն մաքուր, հոգևոր մի վիճակ, այսինքն՝ մահացել է, ապա դրանով նա, միև­նույն է, ոչ մի կերպ չի կարողանա տնտեսականից դուրս գտնվել։ Ազատու­թյունը, հավասարությունը, եղբայրու­թյունը – կապիտալը – համարում ունեն նաև վերզգայականում, այո՛, դրանք հենց վերզգայական սուբստան­ցիայի ձևեր են, կենդանի էակներ, իրականություններ, որովհետև դրանք իդեաներ են»։

Երևի թե այս ասույթը վերջում մեկ անգամ ևս կար­դամ։ Այժմ երկրորդ ասույթը, այն վերաբերում է ակ­տիվ չեզոքության համար ֆորում հիմնելու մտա­դրությանը. իսկական ոգեղեն մի ձեռնարկում (Unternehmenszusammenhang), որը պետք է ճառագի և ազդեցություն ունենա հնարավորին չափ շատ մարդկանց վրա։

Այսպիսով, երկրորդ ասույթը կոչվում է «դեպի ակ­տիվ չեզոքություն»։

«Պատկերացնենք բոլոր գերմանալեզու մարդիկ բերվել են ամբողջովին հոգևոր, ակտիվ մի վիճակի, սրանով մենք կհասնեինք մեր ցանկացածին, այսինքն՝ ակտիվ չեզոքության։ Սակայն նրանք այդ զուտ հոգևորի օրենքներով դրան կհասնեին ոչ թե հենց իրենց, այլ բոլոր մյուս ժողովուրդների համար»։

Դրան ավելացնենք, որ սրանում մարդու էության մա­սին ինչ-որ բան է ասվում, որն այստեղ, Երկրի վրա, մարդու տեղադրվածության վերաբերյալ մատերիա­լիստական գիտության պատկերացումների սահ­մաններում ծավալվող ընդհանուր դիսկուսիաներում ամենևին չի հայտնվում, մարդու բուն զորությունը իր ոգու մեջ է, որն ավելի մեծ է, քան ամբողջ աշխարհը, այն չի վերջանում մարմնով, չի վերջանում մահով, սկսվում է նրա կյանքից առաջ և շարունակվելու է կյանքից հետո։ Երբ զգուշորեն փորձում ես խոսք բացել մարդու այդպիսի պատկերի մասին, ապա այն վստահորեն ընդունվում է Երկրագնդի շատ մարդկանց ու ժողովուրդների կողմից, սա նշանակում է, որ դա արձագանք կունենա։ Էութայինը, էութենականն է (Substanzhalt) շոշափվում մարդու մեջ։ Եվ նույնիսկ, եթե մարդկային մասսաները, մարդկանց մեծամասնությունը մարդկանց աշխատանքի, միանգամից ասեմ, մարդկային տնտեսության և գործունե­ության նման տեսակետը չեն ընդունում, ապա մարդկանց բավական մի մեծ թիվ բավարար կլինի աշխարհը փոխելու համար։ Եկեք կոնկրետ թվեր չասենք մարդկանց այդ բավականաչափ մեծ քանա­կության մասին, ես կարծում եմ, սակայն, որ ազդե­ցությունը աշխարհի, այս պլազմայի վրա, որով ամ­բողջովին պատված է Երկրագունդը ոգեղենում, կարող է «Սոցիալական Սուբստանց», պարզապես սոցիալական սուբստանց կոչվել, և որ այդ սուբս­տանցը կարող է նեգործվել (impulsiert) նաև երեք, չորս կամ յոթ հոգու կամ տասնվեց, քսանմեկ, երեսուներեք հոգու կողմից …

Որ այս պատկերացումը աբսուրդ չէ, այլ համապա­տասխանում է կոնկրետ իրականության, ապացու­ցում է նաև այն, որ մենք ինչ-որ բանով ներգործելու բացարձակ անհնարինության դեպքում, այլևս կանգ­նած չենք բացարձակ զրոյում, այնուամենայնիվ նշենք ուսանողական խռովության, ուսանողական շարժման, արտապառլամենտական ընդդիմության ժամանակները։ Եկեք ետ նայենք դեպի այդ ժամա­նակները, որոնց առումով կարող ենք պնդել, թե նման մի շարժում ևս տանուլ է տվել, բայց, այնու­հանդերձ, շարունակել է գործել բոլորովին այլ մարդկանց մեջ։ Դա նշանակում է, որ որոշակի իմ­պուլսներ են փոխանցվել քչերի միջոցով, որոնք լրիվ այլ ուղղությամբ են գործել։ Մենք տեսնում ենք, որ ուսանողական շարժումից հետո դեմոկրատական հասարակության համար շարժումը ավելի առաջին պլան մղվեց, մենք տեսնում ենք կազմակերպության ձևեր, որոնք զբաղվում են տարրական և ուղղակի դեմոկրատիայի հասկացությամբ, մենք տեսնում ենք քաղաքացիական նախաձեռնություններ, մենք տես­նում ենք կազմակերպության ձևեր, որ առաջանում են շատ փոքր շրջանակներում, բայց մենք տեսնում ենք նաև ավելի մեծ շարժումների առաջացում, որոնց այնուհետև կոչեցին «էկոլոգիական շար­ժում»։ Մենք տեսնում ենք, որ այդ էկոլոգիական շարժումից նույնիսկ մի խմբավորում կազմվեց, որն այսօր ներկայացված է Ֆեդերատիվ Հանրապետու­թյան շատ պառլամենտներում, ես նկատի ունեմ «Կանաչ կուսակցությունը»։ Ինչ էլ որ կատարվի «Կանաչ կուսակցության» հետ և ինչ ներկուսակցա­կան հակասություններ ու ներքին պայքարներ էլ առաջանան, այնուամենայնիվ դա իմ ասածի ապա­ցույցն է՝ որ սկզբում քիչ թվով մարդիկ կարող են ինչ– որ բանի նպաստել, ինչը որոշ ժամանակ անց ավելի տեսանելի ու նկատելի է դառնում։

Կարդալ նաև

Մշակութաբանություն Բանավեճ Յոզեֆ Բոյս Ունկնդիրներից մեկը հարցնում է լուսավորության ժամանակաշրջանի սկզբի մասին և թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել Մարքսի ի հայտ գալու վրա, և վերջապես թե դրա շնորհիվ ինչ հակադրություններ են գոյացել միապետության ե կայսրության հանդեպ։ «Նախ սա հսկայական… Մշակութաբանություն Հարցազրույց Յոզեֆ Բոյսի հետ 1981-ի մարտի 16-ին հարցազրույց Յոզեֆ Բոյսի հետ Դյուսելդորֆ-Վերին-Կասսելում, 1973-ին լույս տեսած իր կենսագրության վերահրատարակման առիթով: Հարց – Քաղաքականության հասկացությունը Դուք փոխարինում եք արվեստի Ձեր սեփական հասկա­ցությամբ՝ «Սոցիալական պլաստիկայով» և… Մշակութաբանություն Վլադիմիր Սոլովյով Դանիիլ Անդրեև (հատված «Աշխարհի վարդը»1 գրքից) Գրքի հեղինակի ճակատագիրը ողբերգական է, ինչպես շատերինը այդ ժամանակաշրջանում: Դանիիլ Անդրեևը նախահեղափոխական շրջանի հայտնի ռուս գրող Լեոնիդ Անդրեևի որդին է: Ծնվել է 1906թ. Բեռլինում: Որպես ոչ պրոլետար գրողի որդի,…