Ռուբիկոն

Ակտիվ չեզոքություն – Կապիտալիզմի և կոմունիզմի հաղթահարումը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այսինքն՝ մենք ուզում ենք մոտենալ այդ մեծ սեղա­նին, այդ պլատֆորմին, որտեղ բոլոր համապար­փակ ուղղություններով քննարկվում են Կենտրո­նական Եվրոպայի և բնականաբար նաև ողջ աշխար­հի հարցերը, որ ես փորձեցի ուրվագծել, որոնք, այսպիսով, մատերիալիստական նեղվածքից շատ հեռու անցնելով վերջապես կրկին արվեստի ընդլայնված հասկացության մեջ են ամփոփում բոլոր ընդլայնումները՝ արվեստի հասկացության ընդլայնումը, գի­տության հասկացության ընդլայնումը, կրոնական հասկացության ընդլայնումը, ինչը ցույց է տալիս, որ դա մարդկության կապիտալն է։ Որ Մարքսը «Կապիտալ» խորագրով հաստ մի գիրք է գրել, որ այդ մեծ, կամող ու ձգտող մարդը, ճիշտ է, կապիտալիստական համակարգի հսկայական քննադատությունն է տվել և ոչինչ չի ասել կապիտալի մասին, հետո ճշմարտություն կդառնա, դա այս պլատֆորմի վրա, այսինքն՝ խոսող ու մտածող մարդկանց պերմանենտ կոնֆերանսի ժամանակ, որոնք դեպի դուրս են ուզում գործել, հետո կբացահայտվի։ Արդյունքում Մարքսը ոչ թե կփոքրանա, այլ հավանաբար նույնիսկ մեծանա։ Նման դեմքերի պարագայում որոշ բաներ քո­ղարկում են։ Որ նրանք մոդեռնում որոշակի էքսպե­րիմենտներ են արել, ես սկզբում արդեն ասացի։ Դա այդպես է նաև ազգային էկոնոմիկայի հարցի դեպ­քում, քանզի Մարքսը, ելնելով ինչ-որ աղոտ կա­մայնությունից, պրագմատիկ մի դաշտ է իջել փիլի­սոփայությունից ու ցանկացել տնտեսագետ դառ­նալ։ Որ նա դա ցանկացել է, արդեն իսկ տրամաբա­նական էր, բայց հետո նա մի փորձ դրեց, որը, որքան էլ կարևոր էր, շատ մեծ աղետներ բերեց մարդկու­թյանը, չնայած հին կտակարանի մարգարեի՝ նրա հանճարեղ և ներքուստ հսկայական իմպուլսիվ բա­րոյականությանը։ Զիգմունդ Ֆրոյդի կողմից փորձ արվեց մարդկային հոգին մարդկային գիտակցու­թյան կենտրոնում դնելու։ Հակառակ նրա հե­տաքրքիր ծրագրերի, գրվածքների (Literaturen) և հոգեբանական, էքսպերիմենտալ համակարգերի, նրան բոլորովին չհաջողվեց ինչ-որ բան ասել հոգու մասին, այլ հաջողվեց ինչ-որ բան ասել մարդու մարմնականի, կենսաբանական մարմնականի, հիմնականում սեռական մարմնականի մասին, որքանով որ պարագաների բերումով այն կապվում է հոգեկանի հետ։ Այսինքն՝ բուն այս հոգեգիտությունը (Seelenwissenschaft) մենք պետք է զարգացնենք էկոնոմիկական կամայնության, այսինքն՝ տնտեսա­պես գործողի շրջանակներում, քանզի հիմա թերևս նկատում ենք, որ արվեստի ընդլայնված հասկացությունը ունակ է ներխուժել հասարակության սիրտը։ Եթե արվեստի ընդլայնված հասկացությունը մի կող­մից հստակեցնում է, որ մարդկանց ընդունակու­թյունները կապիտալ են, և մյուս կողմից այն, ինչ գոյանում է որպես կերպար մարդկանց ընդունակու­թյուններից, որ դրանք միասին վերցրած կապիտալ են, ապա բանն իսկապես վերաբերում է մի դաշտի, ուր մարդկային հոգու հարցը այն շոշափում է արդեն իսկ շատ պահանջկոտ մակարդակում։ Քանզի մարդ­կային կապիտալի այդ մշակման մեջ, որպես Եր­կրագնդի ճակատագրի վրայով մարդկային ողջ ապագային ուղղված զարգացման էական նյութ, մարդկային տնտեսակարգը ինտեգրվում է արվեստի ընդլայնված հասկացության հետ՝ դառնալով մի բան, որը կարող է բավարարել մարդկանց նյութա­կան պահանջարկն այս Երկրագնդի վրա. առաջին՝ այն կարող է բավարարել մարդկանց հոգևոր պա­հանջարկը, հետո՝ բնության կենսապահանջարկը, այնուհետև կարող է այնպես պահպանել ու կազմա­կերպել այս երկրագնդի նյութերն ու ուժերը, որ այս մոլորակը իրեն տրանսֆորմացնող և մետամորֆոզող մարդ էակի միջոցով հասնի իր տրանսֆոր­մացիային, մինչև որ հենց այս մոլորակի վրա կա­տարվի տրանսֆորմացիան, այնպես որ սոցիալա­կան սուբստանցիան ինքը դառնա Արևի պետություն, այսինքն՝ ապագայի մոլորակը, որի վրա մարդիկ ուրիշ, ավելի բարձր կենսապայմաններում են աշխատելու և զբաղվելու տնտեսությամբ։

Նյութն այս կերպ շոշափելուց հետո ես այժմ կցան­կանայի ավարտել և անցնել բանավեճի առաջին փուլին։ Չէ՞ որ միշտ է այդպես՝ ես մտածել էի մի բան, բայց հետո տեսա ձեզ, և դուք ներշնչեցիք ինձ արտահայտվելու այնպես, ինչպես դա արեցի այժմ, երևի թե ես այն շոշափեցի մի փոքր այլ կերպ։

Ծափահարություններ։

Կարդալ նաև

Մշակութաբանություն Բանավեճ Յոզեֆ Բոյս Ունկնդիրներից մեկը հարցնում է լուսավորության ժամանակաշրջանի սկզբի մասին և թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել Մարքսի ի հայտ գալու վրա, և վերջապես թե դրա շնորհիվ ինչ հակադրություններ են գոյացել միապետության ե կայսրության հանդեպ։ «Նախ սա հսկայական… Մշակութաբանություն Հարցազրույց Յոզեֆ Բոյսի հետ 1981-ի մարտի 16-ին հարցազրույց Յոզեֆ Բոյսի հետ Դյուսելդորֆ-Վերին-Կասսելում, 1973-ին լույս տեսած իր կենսագրության վերահրատարակման առիթով: Հարց – Քաղաքականության հասկացությունը Դուք փոխարինում եք արվեստի Ձեր սեփական հասկա­ցությամբ՝ «Սոցիալական պլաստիկայով» և… Մշակութաբանություն Վլադիմիր Սոլովյով Դանիիլ Անդրեև (հատված «Աշխարհի վարդը»1 գրքից) Գրքի հեղինակի ճակատագիրը ողբերգական է, ինչպես շատերինը այդ ժամանակաշրջանում: Դանիիլ Անդրեևը նախահեղափոխական շրջանի հայտնի ռուս գրող Լեոնիդ Անդրեևի որդին է: Ծնվել է 1906թ. Բեռլինում: Որպես ոչ պրոլետար գրողի որդի,…