Ռուբիկոն

Հրապարակումներ Կոստան Զարյանի թղթակցությունները «Զարյա Վոստոկա» օրաթերթին

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ֆրանսիական պավիլյոնում ձանձրալի է: Ամեն ինչ վաղուց և բոլորին հայտնի է:

Էմիլ Բեռնար, Ալբերտ Բենար, Ժյուլ Ֆլանդրեն և tutti quanti21:

Անատոլ Ֆրանսի գեղեցիկ դիմաքանդակը, որ քանդակել է Բուրդելը:

Անգլիան, Գերմանիան, Հունգարիան, Իսպանիան, թվում է, թե այստեղ կարող էին տալ վերջին տարիների լավագույն ջանքերի ռետրոսպեկտիվ պատկերը:

Ընդհակառակը, նախընտրել են անգույն, վաղուց բոլորին հայտնի նկարիչների:

Բոլորը կարծես վախենում են նոր երևալ: Որպեսզի չլինի կասկած և հեղափոխականություն: Բոլորը պաշտոնավարի լավ են: Մաքուր և վայելուչ հագնված են ու հարգալից ժպտում են: Հետաքրքիր չեն:

ԿՈՍՏԱՐ Վենետիկ

 1 Նինո Բարբանտինի (1884-1952), իտալացի արվեստաբան:

2 Յուրի Աննենկով (1889–1974), ռուս նկարիչ:

3 Ռուս նկարիչ Պյոտր Կոնչալովսկու (1876–1956) մասին հետագայում, 1928-ին, Զարյանը գրել է. «Պետրոս Կոնչալովսկին փորձում է, այլանդակ մեծ նկարի մեջ, կրկնել միշտ նույն Սեզանը» (Կոստան Զարյան, Վենետիկյան կերպարվեստի միջազգային ցուցահանդեսի առթիվ, «Նավատոմար», Երևան, 1999, էջ 296):

4 Ջակոպո Սանսովինո (1486–1570), իտալացի քանդակագործ:

5 Նկատի ունի Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերան:

6 Վենետիկի քաղաքային փոխադրամիջոց այդ շոգենավերը հայտնի են վապորետտո անունով:

7 Վենետիկի այդ հատվածում (հայտնի որպես պարզապես Ջարդինո`այգի) մինչ օրս ավանդաբար տեղի է ունենում Վենետիկի բիենալեն:

8 Վիկտոր Էմանուել Բ (1820–1878), միավորված Իտալիայի առաջին թագավորը (1861–1878):

9 Գալիլեո Կինի (1873–1956), իտալացի նկարիչ:

10 Զարյանի վկայությամբ, երբ նա 1914-ին Կ.Պոլսում հրատարակել է «Մեհեանը», «Արտասահմանեն մի քանի բանաստեղծներ եկան մեզ միանալու: Մարինետտին իսկ մեզ բարեկամական նամակներ էր ուղղում և քաջալերական խոսքեր ասում» (Կոստան Զարյան, Նավատոմար, էջ 589):

11 Բնագրում տպագրված է Կիպրի:

12 Կառլո Կարրա (1881–1966), իտալացի նկարիչ, սկսել է ֆուտուրիզմից, սակայն հետագայում հարել մետաֆիզիկ ուղղությանը: Բոլա, նկատի ունի գրող Բալլային (1871–1958), որը Մարինետտիի և Սևերինիի հետ միասին ստորագրել է ֆուտուրիզմի մանիֆեստը:

13 Արմանդո Սպադինի (1883–1925), իտալացի նկարիչ:

14 Ֆելիչե Կազորատի (1886–1963), իտալացի նկարիչ:

15 Ֆրանչեսկո Պաոլո Միկետի (1851–1929), իտալացի նկարիչ:

16 Բ. Էսերս (1893–1945), հոլանդացի նկարիչ: ՙՆավատոմարում՚

այս նկարչի անունը սխալմամբ տպագրվել է Էսեքս (էջ 207):

17 Էժեն Ժյուլ Ժոզեֆ Լարմանս (1864–1940), բելգիացի նկարիչ: 

18 Էմիլ Վերհառն (1855–1916), բելգիացի բանաստեղծ:

19 Էմիլ Կլոզ (1849–1924), բելգիացի նկարիչ:

20 Նկատի ունի ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ Էդգար Դեգային (1834–1917):

21 Բոլորը (իտալ.):

Կարդալ նաև

Մշակութաբանություն Արա Գուրզադյան. երկու խոսք Սերգեյ Ստեփանյան «Ճշմարտության որոնումը, մարդու ամենանախնական այդ բնազդը, զարգացման այն փուլում, երբ ճանաչողությունը հղիացնելով երևակայությունը` վերածվում է ստեղծագործության, աստիճանաբար դառնում է ճշմարտածնություն, որը և իրական ազատության նախապայմանն է»:… Մշակութաբանություն «Կենտրոն» և «ծայրամաս» հասկացությունների ֆենոմոնոլոգիան. Մայրցամաքային աշխարհագրությունների եզրերին Արա Գուրզադյան XXI դարի ստորոտին նորից պանդխտության մեջ հայտնվածի ճշմարտության պեղումներից, մշակութային մայրցամաքների հերթական հայտնագործումից և սահմանների տարանջատող պաթոսը անընդհատ խեղդելուց հետո, մենության մեջ խրված սիրտը աշխարհագրության իմաստը վերծանելու… Մշակութաբանություն Հատվածներ օրագրից Արա Գուրզադյան 23.09.97 Փարիզում եմ: Նոտր-Դամն ու կանացի մարմինների առատությունն իրագործում են այս հպանցիկ ու թեթև թվացող ներկայացման առօրյան, դարերի ծանրության ընդերքից բացելով միապետության ու տիրապետության ձգտող ոգու քարացած ճարտարապետությունը: Երևակայել,…