Ռուբիկոն

Շարժում դեպի հավասարակշռություն

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

1 Ֆր. Շլեգելի «Լյուցինդան», Ալ. Շամիսսոյի «Պետեր Շլեմելի պատմությունը (լիրիկական-փիլիսոփայական պրիտչա)», Է. Ա. Հոֆմանի ստեղծագործությունների լիրիկական-ֆանտաստիկ հիմքերը («Մուռ կատվի կենսապատումը», «Սատանայի կենսահյութը», «Փոքրիկ Ցախես» և այլն), Վ. Սկոտի պատմավեպերը, Օ. դը Բալզակի որոշ ստեղծագործություններ («Շագրենի կաշին», «Հայր Գորիո», «Գնդապես Շաբեր» և այլն), Ստենդալի «Պարմի մենաստանը», «Կարմիրն ու սևը», Ֆլոբերի «Տիկին Բովարին», «Սալամբո» վեպերը, Վ. Հյուգոյի արձակը («Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի զգայական-պոետական հագեցվածությունը կամ «Թշվառների» ներքին լիրիկական ինտոնացիան), Շատոբրիանի «Ռենին», «Աթալան»: (Հայ գրականության մեջ կարելի է ցույց տալ Րաֆֆու վեպերը, որոնք ռոմանտիզմի լիրիկական արձակի լավագույն նմուշներից են, ինչպես նաև ամբողջ XIX դարի հայ գեղարվեստական արձակը, ինչպես և պոեզիան, առանց բացառության, ունեն մաքուր ռոմանտիկական բնույթ` սկսած Խ. Աբովյանի զգայական-համադրական լեզվից մինչև Րաֆֆու ինտելեկտուալ-վերլուծական ոճը):

2 20-րդ դարի գրականության և արվեստի մեջ մարդու անհետացման գաղափարը հստակորեն ձևակերպել է իսպանացի ականավոր փիլիսոփա և մշակութաբան Օրտեգա ի Գասեթը` այն անվանելով «արվեստի ապամարդկայնացում» (հայերեն թարգմ. «Մշակույթի փիլիսոփայություն», Ե. 1999): Ժամանակակից արվեստի մի քանի էական հատկանիշները նշելով` (արվեստում հետզհետե խորացող հերմետիզմը, իրերի և նյութական աշխարհի ֆիգուրատիվ խզվածությունը, գրականության համընդհանուր մետաֆորիզացիան, ընդ որում` մետաֆորը, Metapher, հայերեն թարգմանված է այլաբանություն, որը ճիշտ չէ. այլաբանությունը ալեգորիան է, մետաֆորը` փոխաբերությունը, արվեստից տրանսցենդենտալիզմի արտամղումը, և այլն) Օրտեգա ի Գասետը մատնացույց է անում 20-րդ դարի արվեստի ապամարդկային բնույթը, արվեստի համակարգից մարդու հեռացումը կամ, այլ կերպ ասած, արվեստի ազատագրումը մարդուց և մարդկայինից` փոխարենը ստեղծելով բուն արվեստի իրականությունը, որի նկարագիրը ամենևին էլ չի համընկնում արտաքին իրականությանը: Արվեստի զարգացման վերջին շրջանը իսպանացի փիլիսոփան համարում է արվեստի բարձրագույն աստիճանը, նրա հաղթանակը, արտա­արվեստային իրականության նկատմամբ, որի թելադրանքով ստեղծվել է դասական արվեստը, այն, ինչի դեմ պայքարում է մոդեռնիզմը: Դասականը (մասնավորապես ռոմանտիզմը) նրա կարծիքով պետք է դիտել որպես զանգվածային, «ժողովրդավարական արվեստ», յուրատեսակ նախերգանք իսկական արվեստի համար, ինչպիսին նա համարում էր 20-րդ դարի արվեստը իր բոլոր ոչ դասական ուղղություններով: Ի տարբերություն Հեգելի, նա արվեստի զարգացման ուղին պատկերացնում է վերընթաց գծով, Հեգելը` վայրընթաց: Ժամանակակից արվեստի «անհասկանալիության» հարցում նա մեղադրում էր «զանգվածներին», հասարակության «մեծամասնությանը», որը հակադրված է «էլիտար փոքրամասնությանը»: Ընդունելով նրա դիպուկ, երբեմն հանճարեղ դիտարկումները 20-րդ դարի արվեստի վերաբերյալ, այնուամենայնիվ, դժվար է համաձայնել նրա հետ մի քանի էական հարցերոմ: Եթե Շոպենի լսարանը ավելի մեծ է, ապա դա նրա թերությունը չէ, եթե Ստրավինսկու լսարանը ավելի փոքր է, ապա դա նրա առավելությունը չէ. նրանք, ի վերջո Պատմության շարժման տարբեր աստիճանների վրա են` յուրաքանչյուրը ստեղծագործական ոգու իր «ուղեծրում», որից դուրս նա չի կարող գոյատևել (ոչ պետք է Շոպենին «մոդեռնացնել» և այդ կոնտեքստի մեջ ցույց տալ նրա «թերությունները», ոչ էլ Ստրավինսկուն պետք է ներքաշել Շոպենյան հարմոնիայի տեսության մեջ և զարմանալ նրա երաժշտական «տգիտության» վրա): «Զանգվածների ապստամբության» տեսաբանը, որը մատը դրել է 20-րդ դարի Արևմտյան քաղաքակրթության ամենազգայուն զարկերակի վրա` այդ քաղաքակրթության անկման առաջին նշանը համարելով նրա «կեղծ դեմոկրատիզմը» (այն, ինչը մեծամասնության պահանջը կատարելով` արվեստը վերածում է ոչ­ստեղծագործական գործունեության և դրանով նրան զրկում իր հասկացության համարժեք իմաստից), ձգտում է հաստատել «նոր արվեստի» իրավունքները` այն հակադրելով «դասականին», որի մեջ գործում է մարդկայինը, լավ «նոր արվեստում». այն պարզապես բացակայում է` որով արվեստը ազատագրվում է արտաքին թելադրանքից (առաջին հերթին` մարդու ֆենոմենից):

3 «Ինչպե՞ս է գոյում լեզուն իբրև լեզու,– գրում է Հայդեգերը Թրակլին նվիրված իր հոդվածում:– Մենք պատասխանում ենք, լեզուն խոսում է: Սա լո՞ւրջ պատասխան է: Հավանաբար, բայց միայն այն ժամանակ, երբ պարզ է դառնում, թե ինչն է կոչվում խոսել»: Այդ հարցին նա տալիս է հետևյալ բացատրությունը. «Ի՞նչ է նշանակում խոսել: Ընթացիկ կարծիքը այդ մասին ամրագրում է. խոսելը հնչեցման և լսողության գործիքների գործադրումն է: Խոսելը մարդկային հույզերի հնչյունային արտահայտումը և հաղորդումն է: Այդ հույզերը ուղեկցվում են մտքերի կողմից»: (Գևորգ Թրակլ, բանաստեղծություններ, թարգմ. առաջաբանը, ծանոթ. Հակոբ Մովսես, Ե. 2007թ. էջ 220-221):

* Հ. Էդոյանի «Շարժում դեպի հավասարակշռություն» գիրքը լույս է տեսել 2009թ. (Սարգիս Խաչենց, Փրինթինֆո)

Կարդալ նաև

Գրականություն Մարդն ըմբոստացած Ալբեր Կամյու I ՄԱՐԴՆ ԸՄԲՈՍՏԱՑԱԾ Ի՞նչ է ըմբոստացած մարդը: Մարդ, որ ասում է` ոչ: Բայց եթե նա մերժում է, ապա չի հրաժարվում. սա նաև այն մարդն է, որ իր այդ առաջին մղումով ասում է` «այո»: Ողջ կյանքում կարգադրություններ ստացած ստրուկը հանկարծ անընդունելի է համարում… Գրականություն Ֆրիդրիխ Հյոլդեռլինի երկու բանաստեղծությունները Վալտեր Բենյամին Վալտեր Բենյամինը (1892-1940) գերմանացի փիլիսոփա, գրականագետ և մշակույթի տեսաբան է: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Բեռլինի, Մյունխենի և Բեռնի համալսարաններում: 1933-ից ապրել և ստեղծագործել է Փարիզում: Սերտորեն համագործակցել է Հորքհայմերի… Գրականություն Մատիտագրեր գերմանական ծոցից. մայրցամաք 93-ի վերջին Արա Գուրզադյան Չվացուցակներ կազմողի օրագրից գիրք անհայտության Աքսորյալի ծոցատետրից Ապագա կենսաբանության դասագիրք և այլ մոռացված բաներ… Գերմանիա աշուն 1993 Այս ափերին գամված ծաղրածուի կրծքից Տառապանքի հմայքն է վարագույրի պես իջնում Ցրելով մթնշաղն անմահության…