Գյոթեի լռության մասին
Չլռելու որոշակի մի կերպարան միշտ էլ հասկացվել է որպես հուսահատության հարազատ զույգը` verbositas-ը, բարբաջանքը, շաղակրատությունը, սոսկ բառաբանության անհագուրդ փութանքը76: Միշտ` սա իսկապես կարելի է ասել: Այս կապը կա ինչպես հինգերորդ դարի վանահոր Կասսիանի, այնպես էլ Գրիգոր Մեծի, Իսիդոր Սեվիլլացու, թե Թովմա Աքվինացու, միաժամանակ նաև «առօրյա կեցության» վերլուծության մեջ, որ պատկանում է Մարտին Հայդեգգերի հայտնագործությունների թվին: «Քրիստոնեական Էպիմեթևսի» մասին խորհրդավոր գրքում, որ մեզ է թողել բանաստեղծ Կոնրադ Վայսը, շատ ճշգրիտ և խիտ արտահայտմամբ ի ցույց է դրվում այդ չլռելու կոնկրետ կերպարանը. այդտեղ խոսքը «այն շատերի մասին է, որ անօգնականորեն իրերը քննելու ժամանակ ունեն` այնպիսի դեմքերով, որոնց հիմնական արտահայտությունը մտահոգությունն է, և որոնք իրենց հետաքրքրությունը», – այն հետաքրքրությունը, որ «կամենում է բավարարել իմաստը առօրեական բաներում», – որոնք, ուրեմն, «իրենց հետաքրքրությունն ավելի շատ ուղղում են այն բանին, որ չհիասթափվեն, քան թե հույս ունենան: Դա դեմքի այն արտահայտությունն է, որը, ողղվելով որևէ բանի, այլևս չունի քաղաքական բնույթ չունեցող այլևայլ ստուգությունների խաղաղ հագեցումը»77:
Այսպիսով, երբ նման տեսակի բարբաջանքը, որին իսկապես կարելի է հանդիպել ամենուրեք արհեստանոցներում և շուկայում, այն էլ որպես մշտակա փորձության, երբ խլացնող, տառացիորեն լսելը վիժեցնել տենչացող նման բարբաջանքը կապված է թվում հուսազրկության հետ, – այդ դեպքում արդյո~ք, պետք է հարցնել, լռության մեջ, լսող լռության մեջ չպետք է լինի մի կաթիլ հույս: Իսկ ո~վ կկարենար լռելյայն ունկնդրել իրերի լեզվին, եթե ճշմարտությունն այդ կերպ տեսնելուց ոչինչ չակնկալեր: Եւ արդյո~ք նոր հիմնվելիք լռության դիսցիպլինան չի պարունակում ոչ թե սոսկ առտնին բարբաջանքի ամլությունը, այլ նաև նրա մյուս զույգին` հուսազրկությունը հաղթահարելու շանսը, անգամ եթե միգուցե նախ միայն այնքանով, որ ճանաչենք այդ հարազատ զույգի ճշմարիտ դեմքը: Գիտեմ, այս գործին խառն են նաև միանգամայն այլ, մարդկային վճռին չտրվող ուժեր. և գուցե թե circulus-ը պետք է մեկ այլ տեղ փշրել: Այնուամենայնիվ, կարելի է հարցնել, արդյո~ք լռելու «արագ, խիստ վճիռը» միևնույն ժամանակ չէր կարող լինել հույսի մեջ մի տեսակ վարժմունք:
Ծանոթագրություններ
Բնաբանը «Շաղակրատանքի մասին» երկից է (գլ. 8): Տես` Պլուտարքոս, «Մորալիա» (Sammlung Dieterich, 1942), էջ 148
1 Սառա ֆոն Գրոթթհուսին, 23 ապրիլի 1814
2 Յ.Հ. Մերքին, 5 հունվարի 1777
3 Յ.Գ. ֆոն Ցիմմերմաննին, 6 մարտի 1776
4 Բեռլինից, մայիսի 17-ին 1778.
«Սառնասրտությունն ու անմեղությունը աստվածները պահպանել են ինձնում լավագույնս, սակայն վստահության, անկեղծության, նվիրյալ սիրո ծաղկունքն ընդհակառակը օրեցօր ավելի է թառամում: Սովորաբար իմ հոգին ցածր պարիսպներով մի քաղաքի էր նմանվում, որոնց ետևում ամրոց կար լեռան վրա: Ամրոցը ես պահպանում էի, իսկ քաղաքը անպաշտպան էի թողնում խաղաղության և պատերազմի ժամանակ, այժմ ես սկսել եմ այն ևս ամրացնել…»
5 27 հուլիսի 1799
6 Յ.Կ. Լաֆաթերին, 8 հոկտեմբերի 1779
7 Կ.Լ. ֆոն Քնեբելին, 21 նոյեմբերի 1782
8 Շիլլերին, 9 հուլիսի 1796
9 Յ.Հ. Մայերին, 30 դեկտեմբերի 1795
10 Շիլլերին, 9 հուլիսի 1796
11 Ավգուստ ֆոն Գյոթեին, 18 հոկտեմբերի 1819. «Ի վերուստ հայտնի է և վավերագրված, որ յուրաքանչյուր անձնական վերաբերություն (Bezug) արդի ժամանակաշրջանում ինձ համար չափազանց տհաճ է: Թույլ տուր բարեկրթորեն և բարեկամաբար նշել այդ»:
12 7 մայիսի 1810
13 1 հոկտեմբերի 1809
14 3 հունվարի 1812
15 12 օգոստոսի 1797
16 8 մարտի 1808
17 Քր.Գ. ֆոն Ֆոյգթին, 27 փետրվարի 1816
18 16 հուլիսի 1820
19 14 դեկտեմբերի 1830
20 Օրագրային նշում «այգետնակում», 13 մայիսի 1780
21 Ֆ.Հ. Յակոբիին, 14 ապրիլի 1786
22 20 դեկտեմբերի 1786, Հռոմից
23 Դուքս Կարլ Ավգուստին, 26 դեկտեմբերի 1784
24 Կ.Լ.Ֆ. Շուլցին, 3 հուլիսի 1824
25 20 դեկտեմբերի 1786
26 29 դեկտեմբերի 1786, Հռոմից
27 Գյոթեի զրույցները, Էքերմանի հետ զրույցներից բացի: Ընտրանի` հրատարակված Ֆլոդոարդ Ֆրայհեռռ ֆոն Բիդերմանի կողմից: Լայպցիգ (Insel – հրատարակչություն) o.J.; Nr. 414 (մայիսի սկիզբ 1827):
28 «Ինձ թվում է, որ Դուք համակված եք Ձեր հին արատով` միայնակ, մտմտող, ինքներդ Ձեզ կեղեքող»: Ցելթերը Գյոթեին, 21-23 ապրիլի 1806
29 Կ.Ֆ. Ցելթերին, 1 հունիսի 1831
30 Կ.Ֆ. Ցելթերին, 18 փետրվարի 1821
31 14 հունվարի 1801
32 Փասսովին, 20 հոկտեմբերի 1811
33 Նույն տեղում
34 Շառլոթթե ֆոն Շտայնին, 1 դեկտեմբերի 1807
35 Ֆ.Հ. Յակոբիին, 10 մայիսի 1812
36 Շիլլերին, 12 հուլիսի 1801
37 Յոհ. ֆոն Մյուլլերին, 26 հուլիսի 1782
38 Utitur autem ironia in societate multorum. Թովմա Աքվինացի, Արիստոտելի նիկոմախյան էթիկայի մեկնություններ, գիրք 4, lectio 10
39 Summa theologica II, II, 129, 3 ad 4
40 Կ.Լ.Ֆ. Շուլցին, 8 հունիսի 1818
41 Շիլլերին, 7 նոյեմբերի 1798
42 Հ.Կ.Ա. Այխշտեդթին, 23 հունվարի 1805
43 Gorgias 459
44 Գյոթեի «Օրագրերում և տարեգրերում» 1807 թվականի բաժնում խոսվում է «արքայական սաքսոնական բարձրաստիճան պալատական քարոզիչ» Ռայնհարդի հետ կարլսբադյան հանդիպման մասին. «Նրա գեղեցիկ բարոյական բնույթը, կրթված ոգին, բարեխիղճ կամեությունն ու որևէ բան ցանկանալու կամ որևէ բանի ձգտելու նրա գործնական ըմբռնողունակությունը ամենուր դրսևորվում էին հարգարժան սիրալիրությամբ: Եվ եթե նա առերևույթ բաների մասին արտահայտվելու իմ կերպի հետ չէր կարող լիովին համակերպվել, այդուհանդերձ ես ունեմ ընկերներ, որ ի հակառակ իշխող կարծիքի, որոշ գլխավոր կետերում միանգամայն համահունչ են նրա հետ. որից էլ նա կարող է եզրակացնել, որ իմ թվացյալ լիբերալիստական անտարբերությունը, գործնականում լրջագույնս նրա հետ համընկնող, թերևս սոսկ մի դիմակ պիտի լինի, որի ետևում սովորաբար ես փորձում եմ պաշտպանվել պեդանտությունից ու խավարից»:
45 Յ.Ֆ. Ռոխլիցը հաղորդում է [համեմատիր Արտեմիս հրատարակչության նվիրահիշատակ հրապարակումը, Ցյուրիխ, հտ. 22 (1949), էջ 716] Գյոթեի հետ վարած «երկար, շատ լուրջ ու խորաթափանց զրույցի» մասին, որի ժամանակ ինքը` Ռոխլիցը վերջապես հոգնում է և «ակամայից» բացականչում` «Կարծում եմ` այսօր բավական է: Թույլ տվեք միայն Աստծուն հարգանքի տուրք մատուցել և նրա բարոյական աշխարհակառավարումը պարզապես ընդունել»: Այդ պահին Գյոթեն հանկարծ կանգ է առնում և «հանդիսավոր ձայնով» ասում` «Ընդունե՞լ: Իսկ ով դա չի անում: Բայց ես լռելյայն… Ո՞վ կարող է համոզել, բացի թերևս ինքն իրեն: Իսկ ուրիշներին` ո՞վ: Եվ եթե նա գիտի, որ չի կարող, ապա դա նրան չի թույլատրված»:
46 Յ.Կ. Լաֆաթերին, 29 հուլիսի 1782
47 Summa theologica I, 3, prooemium
48 Կ.Լ.Ֆ. Շուլցին, II մարտի 1816
49 Կոմս Կ. ֆոն Շտեռնբերգին, 15 մարտի 1832
50 Օրագրեր և Տարեգրեր, 1803 թ. մասում, սկզբում
51 28 ապրիլի 1797
52 Կ.Ֆ. ֆոն Ռայնհարդին, 8 մայիսի 1811
53 22 հոկտեմբերի 1826
54 21 օգոստոսի 1774
55 Նույն տեղում
56 Դուքս Կարլ Ավգուստին [Հռոմից], 8 դեկտեմբերի 1787
57 Շիլլերին, 9 դեկտեմբերի 1797
58 Կ.Լ. ֆոն Քնեբելին, 16 հուլիսի 1798
59 Ֆ.Հ. Յակոբիին, 2 մայիսի 1793
60 «Այստեղ ես պետք է հիշատակեմ իմ գործելակերպի ևս մի առանձնահատկություն: Քաղաքական աշխարհում որևէ ահավոր սպառնալիքի դրսևորման հետ մեկտեղ ես համառորեն նետվում եմ ամենահեռավոր բաներին: Սրա համատեքստում է նաև այն, որ ես, Կարլսբադից վերադառնալուն պես, լրջորեն տրվեցի չինական կայսրության ուսումնասիրությանը, և այդ ընթացքում ակամայից աչքի տակ ունենալով Էսսեքսի ցավալի ներկայացումը, դերասանուհի Վոլֆին հանգույն, և նրա ճակատագրական դերն ի վերջո ինչ-որ չափով ավելի փայլուն դարձնելու համար, գրեցի Էսսեքսի վերջաբանը հենց Լայպցիգի ճակատամարտի օրը»: Օրագրեր և Տարեգրեր, 1813թ.
61 16 նոյեմբերի 1810
62 Ֆրիդրիխ ֆոն Շլեգելին, 8 ապրիլի 1812
63 26 հունիսի 1811
64 29 հունվարի 1830
65 19 մարտի 1818
66 31 դեկտեմբերի 1817
67 29 ապրիլի 1830
68 Ֆր. Վ. Ռիմեր, Հաղորդումներ Գյոթեի մասին: Հրատարակիչ` Արթուր Փոլլմեր, Լայպցիգ [Insel – հրատարակչություն] 1921, էջ 143
69 20 մարտի 1776
70 Շիլլերին, 28 հուլիսի 1798
71 Զուլպից Բուասերեին, 1 մայիսի 1818
72 Կ. Ֆ. Ցելթերին, 15 փետրվարի 1830
73 9 նոյեմբերի 1829
74 Սեպտեմբերի վերջին 1779 [այցելություն Զեզենհայմ]
75 10 և 11 նոյեմբերի 1786
76 Մանրամասները` Յոզեֆ Փիփեր, Հույսի մասին, Մյունխեն, 6-րդ հր. 1961 [Հուսահատության մասին գլուխը]
77 Կոնրադ Վայս, Քրիստոնեական Էպիմեթևսը. Բեռլին 1933, էջ 92
Գերմաներենից թարգմանությունը` Հրաչյա Ստեփանյանի
Ծանոթագրությունների թարգմանությունը` Արա Գուրզադյանի
Josef Pieper “Über das Schweigen Goethes”
Kösel-Verlag München