Բնություն
11 Ֆոկիոնես (մ.թ.ա. 402-318) – աթենացի զորավար և քաղաքական գործիչ:
12 Նոր Կտակարան, Թուղթ Պողոսի Առ Կորնթացիս Ա, ԺԵ,44:
13 Վ. Շեքսպիր, Մակբեթ, արարված 5, տեսարան 3: Թարգմ. Հ. Մասեհյանի:
14 Թափոններ (լատ.):
15 Մեջբերումը ֆրանսիացի փիլիսոփա Ժ. Էգերի «Նամակ ճշմարիտ Մեսիայի և Բնության լեզվի մասին» (Փարիզ, 1930) գրքի ձեռագիր անգլերեն թարգմանությունից:
16 Ֆրենսիս Բեկոն: Փորձեր:
17 Աստվածաշունչ, Հակոբոս Առաքյալի թուղթը, Ե,12:
18 …Բնությունը երբեք զառ չի խաղում` տրվելով բախտի քմահաճույքին… – բառաշրջումը` Սոֆոկլեսի ամբողջությամբ մեզ չհասած թատերագրությունից:
19 Աստվածաշունչ, Ավետարան ըստ Մատթեոսի, Զ,10:
20 …Փրկչին տանող ավանակը… – Աստվածաշունչ, Ավետարան ըստ Մատթեոսի, ԻԱ, 1-11:
21 …աճի հիմնական սկզբունքն իր մեջ կրող տերևի աչքից… – Էմերսընը նկատի ունի Գյոթեի գաղափարները բուսաբանության վերաբերյալ (Բույսերը բացատրելու փորձ, 1790):
22 Քսենոփանես Կոլոֆոնացի (մ.թ.ա. 570-480) – հույն բանաստեղծ և փիլիսոփա, էլեական դպրոցի հիմնադիրը: Էմերսընի ստեղծագործություններում արտացոլված են նրա գաղափարները միասնականի և բազումի, գոյի նույնականության և համասեռության վերաբերյալ:
23 …ճարտարապետությունն անվանում են «քարացած երաժշտություն»… – այդպես է արտահայտվել Գյոթեն Էքերմանի հետ զրուցելիս 1829թ. մարտի 23-ին: Ֆրանսիացի գրող Ժերմենա դե Ստալը (1766-1817) «Կորիննա, կամ Իտալիա» վեպում Հռոմի Ս. Պետրոսի տաճարի մասին գրել է. «Ճարտարապետության այսպիսի հուշարձանը հիշեցնում է անդադար հնչող քարացած երաժշտություն»:
24 Վիտրուվիոս (մ.թ.ա. 1-ին դար) – հռոմեացի ճարտարապետ, «Տասը գիրք ճարտարապետության մասին» աշխատության հեղինակը:
25 Քոլրիջ, Սեմյուել-Թեյլըր (1772-1834) – անգլիացի բանաստեղծ և գրաքննադատ:
26 Ամենայն ճշմարիտը համահունչ է Ճշմարտությանը (լատ.):
27 Էմերսընի օրագրում 1836թ. փետրվարի 28-ին գրի առնված Գյոթեի մտքի վերաշարադրանքն է: (Goethe. Nachgelassene Werke, Bd 21. T bingen, 1832, S. 51):
28 Վ. Շեքսպիր: Սոնետ 70: Թարգմ. Գ. Էմինի:
29 Վ. Շեքսպիր: Սոնետ 124: Թարգմ. Գ. Էմինի:
30 Վ. Շեքսպիր: Չափն ընդ չափ: Արարված 5, 1: Թարգմ. Լ. Զիլֆուղարյանի:
31 Վ. Շեքսպիր: Փոթորիկը: Արարված 5: Թարգմ. Հ. Մասեհյանի:
32 Նույն տեղը:
33 Նույն տեղը:
34 Նույն տեղը:
35 Էյլեր, Լեոնարդ (1707-1789) – շվեյցարացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ:
36 Թյուրգո, Անն Ռոբեր, Ժակ (1727-1781) – ֆրանսիացի տնտեսագետ, փիլիսոփա, պետական գործիչ:
37 Աստվածաշունչ, Գիրք Առակաց, Ը, 23-30:
38 Աստվածաշունչ, Թուղթ Պողոսի Առ Կորնթացիս Բ., Դ, 18:
39 Վյասա – առասպելական իմաստուն Հին Հնդկաստանում, որին վերագրվում է «Մահաբհարատայի» և «Վեդաների» հեղինակությունը:
40 Մանիքեականներ – մանիքեության` 3-րդ դարում Մերձավոր Արևելքում առաջացած կրոնական-աղանդավորական ուսմունքի հետևորդները: Հիմնական գաղափարը հետևլայն էր. չարը որպես նախասկիզբ, նույնքան ինքնակա է, որքան բարին: Մանիքեությունը կոչ էր անում ճգնակեցության, ինքնազրկման:
41 Պլոտին – Պլոտինոս Լիկոպոլսոցի (205-270), հույն փիլիսոփա, նեոպլատոնականության հիմնադիրը:
42 Միլթոն, Ջոն: Կոմուս, 13-14: Թարգմ. Լ. Զիլֆուղարյանի:
43 Բնագիտության պատմության հարկաբաժնում… – 1833թ. հուլիսին Էմերսընն այցելում է Փարիզի Բուսաբանական այգին, ինչը հարուստ նյութ է տալիս նրան` բնության, կենդանիների ու մարդու համընդհանուր միասնության վերաբերյալ խորհրդածությունների համար: Նույն թվականի հոկտեմբերին նա «Բնագիտության պատմության օգտակարության մասին» թեմայով դասախոսությամբ հանդես է գալիս Բոստոնի Պատմաբնագիտական ընկերությունում: Այդ դասախոսության որոշ դրույթներ տեղ են գտել «Բնությունը» գրքում:
44 Տողացի թարգմ. Լ. Զիլֆուղարյանի:
45 «Ոմն բանստեղծը» ինքը` Էմերսընն է:
46 Աստվածաշունչ, Մարգարեություն Դանիէլի, Դ, 23- 30:
47 Հոհենլոհե, Ալեքսանդր, Լեոպոլդ Ֆրանց Էմերիխ (1794-1849) – գերմանացի ազնվական, հոգևորական, որ հանրահայտ էր հիվանդություններ բուժելու իր հրաշագործ ունակությամբ:
48 Աստվածաշունչ, Սաղմոս, ԽԲ, 7:
49 Բառաշրջված է Աստվածաշնչից. Ավետարան ըստ Ղուկասի, ԺԷ, 21:
Անգլերենից թարգմանությունը` Լեոնիդ Զիլֆուղարյանի
Ralph Waldo Emerson “Selected Essays”
Penguin Books