Ռուբիկոն

Վենետիկի Բիեննալեի քաղաքակրթական նշանակությունը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021
  • Արվեստագետներին և նրանց գործերը ընտրելու հա- մար ի՞նչ չափանիշներ են օգտագործված: Ինչպե՞ս է «երիտասարդ» հասկացությունը տեղավորվելու այդ կոնտեքստում:
  • Չափանիշն այն պահանջի, ըստ որի արվեստագետները հրավիրվում են մասնակցելու Վենետիկի Բիեննալեի համաստեղության միջով համատեղ ճամփորդությանը, առաջնորդվում է էներգետիկ և կոնցեպտուալ, վիզուալ և ֆորմալ այն ձգողականությամբ, որ ես ու իմ աշխատակիցները՝ Նենսի Սպեկտորը, Վիսենտե Տոդոլին և Ջորջիո Վերցոտտին զգում էինք լույսի որոշակի մեծաչափ զանգվածների, նորերի կամ գերնորերի հանդեպ: Բայց ես հաշվի եմ առել նաև այլ պարամետրեր: Օրինակ լեզվաբանականը, որ լուսաբանում է լույսի այդ զանգվածներով այսօր, այսօրվա արտիստիկ մոլորակի  մեջ  արվող  ներդրումը:  Անցյալում, տարիներ առաջ նրանք արդյոք հայտնվե՞լ են Բիեննալեի քարտեզում, թե՞ երբեք չեն հայտնվել, կամ հայտնվում են այժմ՝ մի անձի համար նախատեսված սրահներով, ինչպես օրինակ Բրայս Մարդենի և Ագնես Մարթինի դեպքում – երկուսն էլ մաքսիմալ ինտենսիվության լույսեր են ժամանակակից գեղանկարչության համար – ի թիվս այլոց, սա էլ մի հիմնավորում էր մեր ընտրության համար:
  • Նման ցուցահանդեսներում միշտ էլ ընտրության խնդիր է ծագում: Արդյունքում մի արվեստագետ մերժվում է, մեկ ուրիշը՝ ընդգրկվում: Հնարավո՞ր է արդյոք բացատրել ընտրության դրդապատճառները:
  • Հայտնիի և անհայտի փնտրտուքը ժամանակակից արվեստում կատարվում է անչափելիության պայմաններում: Հայտնի տիեզերքը սահմանափակ է և գտնվում է անընդհատ ձևափոխության ու ընդարձակման վիճակում: Անկարելի է մտածել, որ այն գտնվում է ֆիքսված մի փուլում, որում իրադարձությունները և ուժերը գործում են համապա- տասխան որոշակի անունների և շարժումների: Չկա ճամփորդելու մոդել այդ համաստեղությունների միջով: Մենք գիտենք, որ դրանք կան, որ դրանք հետաքրքրական են ոմանց, և ոչ՝ մյուսների համար, որ դրանք որոշակի են և առանձին, մոտիկ կամ լուսային տարիներ հեռու: Իբրև դիտորդ կամ նավավար 1997-ի համար, ես գիտակցում եմ անբացատրելիությունը կամ հարաբերական կամայականությունը այն հետևությունների, որ հանգեցրին ինձ անունների իմ վերջնական ցուցակին: Արվեստի տիեզերքը կազմող մասնիկները կամ մոլորակները անվերջ են: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ընտրեցի հայացքս որոշակի աստղերի վրա պահելու մոտեցումը: Սա չի նշանակում, որ «չայցելված» որոշ աստղեր չեն կարող իրականում լինել չափերով ավելի մեծ: Ես քաջ գիտակցում եմ, որ Անդրեի և Կունելիսի, Կոզութի և Պիստոլետտոյի, Վայների և Բազելիցի, Սալվադորիի և Շերմանի, Պենոնեի և Վերկրույսի, Բայերզի և Բլեքների, Սիմոնդզի և Անսելմոյի, Սամարասի և Իրվինի և շատ ուրիշների նման արվեստագետները, որոնց հետ ես աշխատել եմ էներգիա և համաձայնություն (syntony) կիսելով, կարող էին անարգել ներգրավվել 1997-ի Վենետիկի Բիեննալեի քարտեզում: Թույլ տվեք ասել, որ տվյալ դեպքում ես ուրիշ երկարության ալիքի վրա եմ եղել, քան նրանք: Սա չի նշանակում, որ նրանց պայծառությունը ինչ-որ ձևով խամրել է իմ ընտրությունից. նրանք մնում են մեծ աստղեր, թեպետ 97-ի «ժամանակի իմ սլաքը» չանցավ նրանց վրայով: Ոչ մի խտրականություն կամ դրամատիկ բան չկա դրանում: Պարզապես ես հետևել եմ մի հետագծի, որը չի ներառել նրանց. բայց նրանք անկասկած գոյություն ունեն և հաշվի են առնված բացարձակ իմաստով, այս  Բիեննալեի հարաբերականությունից դուրս:
  • Քանի՞ արվեստագետ և քանի ստեղծագործություն է ներկայացվելու:
  • Ներկայացված գործերի քանակությունը մասամբ որոշարկված է՝ տարածական, շրջակա և ճարտարապետական տարածքի ապահովման հնարավորությամբ, ինչը ելնում է գործերի բուն դիտարկման և լայն հասարակությանը օպտիմալ ներկայացնելու պահանջից: Վերլուծելով Իտալական Տաղավարի և Կորդերիայի կողմից առաջարկվող ճարտարապետական պայմանները և փորձելով որոշարկել ընդու- նելի տարածություն յուրաքանչյուր անհատ արվեստագետի համար, ես առանձնացրեցի մոտ վաթսուն տարածք կամ մեծ սրահ: Սա՝ քանակի առումով. մոտ 60, կոպտորեն երեք սե- րունդների բաժանված արվեստագետների: Այսպիսով՝ յու- րաքանչյուր սերունդ կներկայացվի մոտավորապես քսան արվեստագետների կողմից, ինստալացիաներով և շարժական գործերով, ինչպիսիք են նկարներն ու քանդակները: Առավել երիտասարդ սերունդը, որը ավանդապես ցուցադրվում էր «բաց» ցուցահանդեսում, այդպիսով այժմ ավելի կինտեգրվի մյուս սերունդների հետ: Քսան արվեստագետ, որոնք երբևէ ցուցադրված չեն եղել Վենետիկի Բիեննալեում, կցուցադրվեն միջազգային համբավ ունեցող, բայց հազվադեպ հիշատակվող կերպարների հետ: Այս վերջին պնդումը ակներևաբար առավել ճշմարիտ է ոչ եվրոպական երկրներից եկող արվեստի պարագայում:
  • Ձեր ուշադրությունը բևեռելով «զուտ» («pure») արվեստի տիեզերքին թվում է, թե ձեր կուրատորական առաջարկը նպատակաուղղված է լեզուների միաձուլման փնտրումի անթիվ մանիֆեստացիաների վերաբերյալ մտածողություն արթնացնելուն: Իրո՞ք այդպես է:
  • Վաթսունական թվականներից ի վեր, ես միշտ ջանացել եմ հարցականի տակ դնել արվեստի տարածքային սահմանները: Ես աշխատել եմ Ֆրենկ Գեհրիի, Ռոբերտ Մափլթորփի, Ջոել Պիտեր Ուիտկինի, Մերս Քանինգհեմի, մինիմալիստական պարի, Ռոբերտ Ուիլսոնի, «Բաբելոնի լաստանավի» («Raft of Babel»), ռադիկալ ճարտարապետության հետ և այլ լեզուներով, ինչպես օրինակ դիզայն, լուսանկարչություն, փերֆորմանս, թատրոն, նորաձևություն, կինո… Դրանք այնքան շատ են, որ տասնամյակներ շարունակ ինձ կշտամբել են «կողմնակի» գործելակերպի համար: Վերջին քսան տարիների ընթացքում ես արագացրել եմ լեզուների միախառնման պրոցեսը՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, ինչպես օրինակ՝ «Արվեստ / Շրջակայք» ցուցադրությունը 1976 թվականի Վենետիկի Բիեննալեում, «Իտալական մետամորֆոզը 1943-1968» Նյու-Յորքի Գուգենհայմ թանգարանում, 1994-ին և վերջերս «Արվեստ / Նորաձևություն» բիեննալեն 1996 թվականին Ֆլորենցիայում: Տասնամյակներ շարունակ, երբ արվեստի համակարգը դեռ անջրպետված էր իր տարածքային՝ պարիսպների մեջ, որոշարկված «գեղանկարչության» և «քանդակագործության» կոորդինատներով, իմ քննադատական ուղեցույցը կենտրոնացած էր արվեստի և ճարտարապետության, արվեստի և մեդիաների, արվեստի և թատրոնի, արվեստի և պարի, արվեստի և նորաձևության փոխադարձ վերածածկման վրա: Ես հավատում եմ, որ կերտել եմ իմ սեփական ինքնությունը՝ հիմնվելով լեզուների միջև հենց այդ փոխներթափանցման (osmosis) վրա, ինչը տասնամյակներ շարունակ քննադատվել է և մերժվել որպես արվեստի արժանապատվության «նվաստացման» պրոցես:

Այսօր, երբ քննադատական այս մոտեցմանը համամիտ են յուրաքանչյուր սերնդի քննադատներ, փոփոխություն մտցնելով մշակութային կոնտեքստում ես հավատացած եմ, որ արել եմ մեկ այլ «կողմնակի» թռիչք ևս. ես շոու եմ կազմակերպել, կենտրոնացած լոկ «արվեստի» շուրջ: Դա թերևս կարող է պահպանողական ժեստ թվալ, բայց կրիտիկական պատմական պահին, երբ լեզուների բաղարկումը (contamination) նույնիսկ երիտասարդ քննադատների մոտ, դարձել է համընդհանուր գործառույթ, ես կարծում եմ, որ կենարար ազդեցություն կունենար նորից թողնել երամը, գնալ հոսանքին հակառակ՝ իմ սեփական ինքնության և ընթացիկ քննադատական իրադրության դեմ:

Կարդալ նաև

Արվեստ Ասույթներ Ջինո Դե Դոմինիցիս Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Ջինո Դե Դոմինիցիսը ծնվել է Անկոնայում 1947 թվականին: Նրա ստեղծագործությունը ետպատերազմյան շրջանից ի վեր բացարձակապես զերծ է այլազան գեղարվեստական ազդեցություններից: Առաջին անգամ ցուցադրվել է 1966 թվականին,… Արվեստ Արվեստի սահմանները Անդրե Ժիդ Տիկնայք և Պարոնայք*, Եթե եկել եմ այստեղ խոսելու արվեստի սահմանների մասին, նախապես համոզված եղեք, բնավ ոչ այն պատճառով, որ այդ սահմանները ընդարձակելու կամ նեղացնելու որևէ մտադրություն ունեմ այս զրույցի ընթացքում: Եվ եթե տվյալ վերնագիրը կթվա… Արվեստ Կանդինսկի և Պիկասսո – երկու հակապատկեր Դիտեր Ռուդլոֆ Նկարել Սուրբ Ոգու շնչով Նկարիչ, դերասան և գրող Լոթար Շրայերը 1921-ից մինչև 1923թ. աշխատում էր Վայմարում որպես Bauhaus-ի ձևի վարպետ (Formmeister): Նա “Sturm”-ի և “Bauhaus”-ի մասին իր հիշողություններում, «Իկոնա» հատկանշական խորագրի ներքո, պատմում…