Ռուբիկոն

Նկարչի տեքստը, Աստիճաններ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

9 Կադնիկով քաղաքի ազնվաբարո մենակյաց, զեմստվոյական վարչության քարտուղար, Ռուսաստանում հետաքրքրության չարժանացած և Գերմանիայում տպագրվող բուսաբան ու կենդանաբան, ազգագրական լուրջ հետազոտությունների հեղինակ և… տնայնագործական եղջյուրե առարկաների զեմստվոյական շահագործման կազմակերպիչ, դրանք խլած լինելով վերավաճառողների անողոք ձեռքերից: Հետագայում Ն. Ա.-ին առաջարկվել էր հետաքրքրական և շահավետ կացություն Մոսկվայում, բայց նա վերջին պահին հրաժարվել էր. սիրտ չէր արել լքել արտաքուստ համեստ ու ներքուստ այնքան նշանակալից գործը: Այդ ճամփորդության ընթացքում քիչ չեմ հանդիպել ապագա Ռուսաստանի միայնակ, իրոք անձնուրաց մշակների, որն արդեն իսկ երջանիկ էր նաև այդ կողմով իր խայտաբղետ բարդությամբ: Նրանց մեջ հետին տեղ չէին գրավում գյուղական քահանաները:

 10 Հաճախակի քննարկվող նյարդայնությունը` XIX դարի ժառանգությունը, որը արվեստի բոլոր ասպարեզներում ծնունդ է տվել ոչ մեծ, թեև հոյակապ ստեղծագործությունների ամբողջ շարքի և չի տվել ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին որևէ մեծ գործ, պետք է ենթադրել, որ արդեն վերջանալու վրա է: Իմ կարծիքով, նոր ներքին որոշակիության, հոգևոր «իմացության» ժամանակն ավելի է մոտենում, և հենց այդ ժամանակն էլ կարող է բոլոր տեսակների արվեստագետներին տալ այն անհրաժեշտ երկարատև ու հավասարակշիռ լարումը, այն ինքնավստահությունը, այն ինքնատիրապետումը, որոնք անհրաժեշտ, լավագույն, անխուսափելի հենքն են մեծ ներքին բարդության ու խորքի ստեղծագործությունների համար:

11 Հակառակ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն կարճ բառի, այս ռուսերեն երկար բառը (произведение) կարծես իր մեջ դրոշմել է ստեղծագործության ողջ պատմությունը` երկար ու բարդ, խորհրդավոր և «աստվածային» կանխորոշման հնչերանգներով:

12 Մեր ժամանակակիցների մեջ դեռևս շատ ուժեղ է l’art pour l’art սկզբունքը իր մակերեսային իմաստով, նրանց հոգին դեռ այնքան աղտոտված է արվեստի այդ «ինչպես»-ով, որ ընդունակ են հավատալու այժմ տարածված մի դրույթի` բնությունն ընդամենը պատրվակ է գեղարվեստայինն արտահայտելու համար, ինքնին այն էական չէ արվեստում: Հենց միայն ձևի մակերեսային ընկալման սովորույթը կարող է այն աստիճան խլացնել հոգին, որ նա չկարողանա լսել ստեծագործության որևէ, թեկուզ երկրորդական տարրի հնչողությունը: Ինձ թվում է, թե շնորհիվ մեր միանգամայն յուրահատուկ դարաշրջանի արդեն ծայր առած ներքին` հոգեկան հեղաշրջման, այդ հիրավի «անաստված» վերաբերմունքն արվեստի նկատմամբ, եթե անգամ չփոխվի ամբողջությամբ, այսինքն նկարիչների և «հանրության» զանգվածի մեջ, համենայն դեպս կտեղափոխվի ավելի առողջ հողի վրա նաև այդ զանգվածում: Շատերի մեջ կարթնանա իրենց կենդանի և լոկ ժամանակավորապես խլացած հոգին: Սեփական ապրումների հոգեկան ընկալունակության և համարձակության զարգացումը դրա ամենագլխավոր, անխուսափելի պայմանն է: Այս բարդ հարցին եմ նվիրել խիստ որոշակի «Ձևն արվեստում» հոդվածը, որ տպագրվել է «Կապույտ հեծյալում»:

13 Անտոն Աշբեն, ծագումով սլավոն, շնորհալի նկարիչ էր և հազվագյուտ հոգեկան հատկությունների տեր մարդ: Նրա անթիվ աշակերտներից շատերը սովորում էին անվճար: Երբ խնդրում էին թույլ տալ ձրի աշխատելու իր մոտ, նա անփոփոխ պատասխանում էր. «Աշխատեք, և որքան հնարավոր է շատ»: Անձնական կյանքում հավանորեն շատ դժբախտ էր: Կարելի էր լսել նրան, բայց չտեսնել ծիծաղելիս. ծիծաղից միայն շրթունքներն էին փոքր-ինչ շարժվում, աչքերը մնում էին թախծոտ: Չգիտեմ, հայտնի՞ է արդյոք որևէ մեկին նրա կյանքի գաղտնիքը: Եվ նրա մահն էլ եղավ նույնքան միայնակ, որքան կյանքն էր. նա մահացավ իր արվեստանոցում մեն-մենակ: Չնայած նրա շատ խոշոր աշխատավարձին, իրենից հետո մնացել էր ընդամենը մի քանի հազար մարկ: Նրա առատաձեռնության չափը բացահայտվեց միայն մահից հետո: 

14 Եվ ոչ նկարչուհիների. կանանց չէր թույլատրվում մասնակցելու այդ դասախոսություններին, ճիշտ ինչպես ակադեմիայում, որ այդպես էլ մնացել է մինչ օրս: Նույնիսկ մասնավոր դպրոցներում միշտ տիրում էր կնատյաց տարրը: Ինչպես մեզ մոտ «շնային հեղափոխությունից» հետո (առաջ աշակերտները արվեստանոց էին գալիս շներով, որ հետագայում հենց աշակերտների որոշումով արգելվեց), քիչ չէին «կանացի հեղափոխություն» անել ցանկացողները` «դուրս շպրտել կնիկներին»: Սակայն այդ «հեղափոխության» կողմնակիցները, պարզվեց, շատ չեն, և նրանց հաճելի երազանքը մնաց չիրագործված ցանկությունների ոլորտում:

15 Ակադեմիայի «գծանկարչական» ցածր դասարան աշակերտներն ընդունվում են այդ ցածր դասարանների պրոֆեսորական ողջ խորհրդի կողմից պաշտոնական քննությունից հետո: Բարձրագույն «գեղանկարչականը» պրոֆեսորն ընդունում է սեփական հայեցողությամբ և, եթե հետո համոզվում է, թե սխալվել է աշակերտի տաղանդի հարցում, ինքնուրույն կերպով նրան հանում է ցուցակից, մի բան, որ կարծեմ անում էր միայն Շտուկը, ահա ինչու նրանից շատ էին վախենում:

16 Երկու գլխավոր ճյուղեր ասելով` ես նկատի ունեմ երկու տարբեր տեսակի գործունեություն արվեստում: Վիրտուոզ տեսակը (երաժշտության մեջ հնուց ի վեր հայտնի որպես հատուկ շնորհ, որը գրականության բնագավառում համապատասխանում է դերասանի բեմական արվեստին), արտահայտվում է շատ թե քիչ անհատական ընկալումով և «բնության» գեղարվեստական, ստեղծագործ մեկնաբանմամբ (վառ օրինակ` դիմանկար): Բնության անվան տակ այստեղ պետք է հասկանալ և արդեն գոյություն ունեցող, այլ ձեռքով ստեղծված երկը. այստեղից հայտնվող վիրտուոզ ստեղծագործությունը վերաբերում է «նատուրայից» արված նկարների տեսակին: Այդպիսի վիրտուոզ գործեր ստեղծելու ցանկությունը մինչև օրս ընդհանուր առմամբ կա՛մ նկարիչներն են ճնշել իրենց մեջ, կա՛մ հերքվել է այդ ճանապարհով առաջացած երկերում,– որի համար կարելի է միայն ափսոսել: Մեծ նկարիչները չեն վախեցել նաև նման ցանկությունից: Այդ տեսակին են վերաբերում նաև այսպես կոչված ընդօրինակությունները. նկարիչը փորձում է ուրիշի ստեղծագործությանը մոտենալ նույնքան ճշգրտությամբ, ինչպես բարեխիղճ դիրիժորն է մոտենում ուրիշի կոմպոզիցիային: Մյուս տեսակը կոմպոզիցիոն տեսակն է, որի դեպքում ստեղծագործությունը ծնվում է առավելապես կամ ամբողջությամբ «արվեստագետից», ինչը երաժշտության մեջ հայտնի է դարեր շարունակ: Այդ իմաստով գեղանկարչությունը հասել է երաժշտությանը, և այս երկու արվեստները համակվում են «բացարձակ», այսինքն անսահման «օբյեկտիվ» երկեր ստեղծելու միտումով, երկեր, որ բնությանը հատուկ ստեղծագործությունների պես աճում են «իրենք իրենց», զուտ օրինաչափ ճանապարհով և որպես ինքնուրույն էություններ: Այդ երկերը ավելի մոտ են կանգնած in abstracto ապրող արվեստին, և, գուցե, միայն նրանք են կոչված մարմնավորելու առեղծվածային ժամանակում in abstracto ապրող այդ արվեստը:

17 Ես նկատեցի, որ այդ հայացքը արվեստի նկատմամբ միաժամանակ հայտնվում է զուտ ռուսական հոգուց. արդեն իր ժողովրդական իրավունքի նախնական ձևերում այն հանդես է գալիս որպես հակապատկեր արևմտաեվրոպական իրավաբանական սկզբունքի, որի ակունքը եղել է հռոմեական հեթանոսական իրավունքը: Համարձակ տրամաբանության դեպքում ներքին որակավորումը կարող է բացատրվել հետևյալ կերպ. տվյալ մարդու տվյալ արարքը հանցանք չէ, չնայած որ այն ընդհանրապես և ուրիշ մարդկանց նկատմամբ պետք է դիտվի որպես հանցանք: Հետևաբար, այս դեպքում հանցանքը հանցանք չէ:

Կարդալ նաև

Արվեստ Հարցազրույց Ջեքսոն Պոլոքի հետ Ուիլլիամ Ռայթ Սփրինգս, Լոնգ Այլնդ, Նյու Յորք, 1950թ. վերջ: Ռադիո հաղորդում «Ուերի ռադիոալիքով, Ուեսթերլի, Ռոդ Այլնդ, 1951թ.: ՈՒ.Ր. Պրն. Պոլլոք, Ձեր կարծիքով, ի՞նչ է ժամանակակից արվեստը: Ջ.Պ. Ըստ իս, ժամանակակից արվեստը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր դարաշրջանի… Արվեստ Ջորջ Սանտայանա. Գեղեցիկի զգացողությունը – Էսթետիկական տեսության ուրվագիծ Ջորջ Սանտայանա ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Գեղեցիկի զգացողությունը շատ ավելի կարևոր տեղ ունի կյանքում, քան էսթետիկայի տեսությունը երբևէ ունեցել է փիլիսոփայության մեջ: Պլաստիկ արվեստները, պոեզիայի և երաժշտության հետ միասին մարդկային սույն հետաքրքրության ամենից ակնառու… Արվեստ «Ապրել, նշանակում է կարծել…» Մարսել Դյուշան «Ապրել եմ միանգամայն հրաշալի կյանք»: Մարսել Դյուշան Անդրե Բրետոնի վկայությամբ «Մարսել Դյուշանը քսաներորդ դարի ամենախելացի մարդն է»: Նա ծնվել է 1887թ. Բլենվիլ-Կրևոնում՝ նոտարի ընտանիքում, մահացել Նյոյի-սյուր Սենում՝ 1968թ.: Նկարիչ Ժակ Վիյոնի և…