Ռուբիկոն

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021
  1. Արեւը հորիզոնից 15 աստիճան վար լինելը արեգակնային ամբարձման դիտման համար անհրաժեշտ պայման է: Սա կը լինի արեւածագից մօտ մէկ-երկու ժամ առաջ: Այս հաշուարկի մանրամասները տե՛ս Գրիգոր Բրուտեան, Օրացոյց Հայոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1997, գրքի Յաւելուած Ա-ում, էջ 512 – 515:
  2. Տե՛ս Գր. Բրուտեան, «Էջմիածին», 1985, թիւ Ա, էջ 51 – 57, թիւ Բ – Գ, էջ 72 – 80, տե՛ս նաեւ վերոնշեալ գրքում:
  3. Այստեղ Յուլիսի 4 ամսաթիւը տրուած է ըստ Յուլեան (Հին) տոմարի հաշուարկի: Թէպէտ ն.Ք. 24-րդ դարում, բնականաբար, դեռ չկար Յուլեան օրացոյցը, այդուհանդերձ այդ դարաշրջանի ամսաթուերը եւս յաճախ (հիմնականում) տրւում են Յուլեան օրացոյցի հաշուով, քանի որ վերջինս շատ յարմար է տոմարական հաշիւների համար: Այս Յուլիսի 4-ին կը համապատասխանի մեր արդի (Գրիգորեան, կամ Նոր տոմարի) Յունիսի 14-ը:
  4. Տե՛ս Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց, հ. Գ, Վենետիկ, 1786 (նմանահանութիւնը` Երեւան, 1984), ժամանակագրութիւն, էջ 1 – 7, 23:
  5. Հարկ է այս տարեթիւը շտկել մէկ տարով: Ալիշանի կիրառածը այսպէս կոչուած տեխնիկական, կամ աստղագիտական տարեհաշուի համակարգն է: Իսկ պատմական, կամ ժամանակագրական տարեհաշուի համակարգը, որ նշւում է մ.թ.ա., կամ ն.Ք. ձեւով տարբերւում է աստղագիտականից մէկ տարով (աւելի է): Պատճառն այն է, որ պատմական տարեհաշւում բացակայում է 0 թուականը, իսկ աստղագիտականում կայ 0 թուական, եւ 0 թուից առաջուայ տարիները նշւում են ՙ-՚ նշանով: Ըստ այսմ Ալիշանի տուածը -2492 թիւն է, որ = ն.Ք. 2493 թուին:
  6. Տե՛ս ծանօթ. 19-ը: Որպէսզի իրաւունք ունենանք տարեթուերն իրարից հանելով կամ իրար գումարելով ժամանակամիջոցը որոշելու, հարկ է պատմական համակարգով տրուած թիւը վերածել աստղագիտական տարեհաշուի համակարգի ու նոր միայն կատարել հանման գործողութիւնը:
  7. Թիւրիմացութեան տեղիք չտալու համար նշենք, որ խօսքն այստեղ վերաբերոմ է ոչ թէ քրիստոնէական աստուածաբանութեան մէջ Սուրբ Երրորդութեան Անձերից մէկին՝ Հայր Աստծուն, այլ վաղ շրջանի դիցաբանութեանը յատուկ՝ աստուածների հօր կերպարին: Օրինակ՝ շումերական Էնլիլը, աքքադական Մարդուկը, լատինական Եուպիտերը, որի անունն իսկ բաղադրուած է Jovis եւ Pater բառերից եւ բուն նշանակում է «Հայր Յովիս»: Մանրամասն տե՛ս նաեւ Գր. Բրուտեան, Հայոց Տոմարի որոշ հարցերի մասին. Հայոց օրացոյցն ու երկնային լուսատուները, «Էջմիածին» 1995, Ա, էջ 47-60: 
  1. Տե՛ս նոյն տեղում:
  2. Մ. Չամչեանցը Հայկից Աղէքսանդր դնում է 59 տիրակալ, Խորենացու ցուցակը լրացնելով եւս 5 տիրակալներով (տե՛ս Մ.Չամչեանց, Պատմութիւն Հայոց, հ. Գ, ժամանակագրութիւն, էջ 22 – 35, Վենետիկ, 1784):
  3. Այս հատուածի արդիւնքներին վերաբերող քննութիւնները տե՛ս Գր. Բրուտեան, Հայոց Տոմարի որոշ հարցերի մասին. Հայոց Բուն օրացոյցի սկիզբն ու պատմական փաստերը, «Էջմիածին» 1996, թիւ Բ – Գ, էջ 144 – 155:
  4. Նաւասարդի տօնի մասին մանրամասները տե՛ս Գր. Բրուտեան, Հայոց Տոմարի որոշ հարցերի մասին. Հին Հայոց գլխաւոր տօնը, «Էջմիածին» 1995, թիւ Ժ – ԺԲ, էջ 130 – 153:
  5. Ի դէպ, սա նաեւ շատ պարզ տրամաբանական բացատրութիւն է տալիս այն իրողութեանը, թէ ինչու երկնքի այդ մասում իրար մօտ առկայ են նոյնանուն եւ նոյնանման երկու համաստեղութիւններ: Ընդ որում, Սայլի (յատկապէս Միւս Սայլի)՝ երկնքի բեւեռի շուրջ պտտուելն էլ լիովին զուգահեռ է կալի ընթացքում կալ անող սարքի (տուեալ դէպքում՝ սայլի) անընդհատ շրջանային շարժմանը կալատեղում:
  6. Տե՛ս Գր. Բրուտեան, Հայոց Տոմարի որոշ հարցերի մասին. Գրիգոր Մագիստրոսի տոմարական հանելուկն ու Արտաշիսեան վէպի հատուածը, «Էջմիածին» 1992, թիւ Դ – Ե, էջ 95 – 118:
  7. Այս մասին տե՛ս Գր. Բրուտեան, Հայոց Տոմարի որոշ հարցերի մասին. Նախահայկեան օրացոյցի կառուցուածքը, «Էջմիածին» 1996, թիւ ԺԲ, էջ 135-164:
  8. Անշուշտ, խօսքը չի վերաբերում Հայկ պատմական անձի որդիներին, այլ վերաբերում է Հայկի կանոնականացուած կերպարին: Եւ սա շատ ներդաշնակ է աւանդական մտածողութեանը, ըստ որի հէքեաթներում միշտ թագաւորն ունենում է երեք որդի, որոնցից կրտսերն էլ լինում է փրկութիւն բերողը: Նոյը եւս ունէր երեք որդի, որոնցից կրտսերի՝ Յաբեթի զարմից էլ սերում է Հայկը:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Ազատություն տալ աշխարհին Արա Գուրզադյան Տրոհվող մի բնակչություն իր առօրյա անդունդի առաձգական հատակին, որ պիտի մխիթարվի պապանձված ըմբռնումի իր առաքինությամբ այդ առաձգականության գործակցի ամենօրյա չափումներով: Մեր պատմությունը կարծես սպառել է իր էթնիկական պատկանելիության պաշարները: Մենք… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Երկխոսություն Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական…