Ի խոյզ ստեղծանող տրցակի
«Սեմերի» ստեղծանող տրցակի որոնումները երկում Էլմոնի, Վերժինի, Անթիքայի, Մարիամի, Ծաղկանուշի, Վարդուհու միւսների շնորհիւ հանգուցում են աշխարհը, տարածութիւններն ու ժամանակները, բացում գոցուած դռները, բերում նայուածքի անդինութեան կարողականութիւնը, զօրացնում, կենդանագրում առօրեան, լարումների եւ տենդերի անքուն պահերի մէջ յայտնատեսանում, որ իրենց տրուած կենսաբանական ժամանակը նրանք ապրում են. «… սեւ են տեսեր, ճերմակ են տեսեր, ամեն բանի արժէքն ու գոյնն են տեսեր, աշխարհք ըսես շուք է եղեր, կը վերցնիս տակը` դատարկ, քալեր են մինչեւ ուր տանի բախտը, մինչեւ այս պահը, երբ ծխախոտը կը դնէ նորէն բերնին գիշերանց, իր պատմութիւնը աւարտած, իր կտակը փոխանցած մէկու մը պէս» (225):
«Սեմերը» ընթերցման տիրոյթներում ընձեռում է սա տեսնելու փոխանցումը:
***
- «Սեմերը» շուրջանակող «ներդիր» կառուցուածքային միաւորները հետեւեալ ծաւալային պատկերն ունեն. «Տրցակը»-348 տող, «Էլմոն»-1524 տող, «Վերժին»-2518 տող, «Անթիքա»-3308 տող, «Վերջին լուսանկարը»-103 տող:
- Գրիգոր Պըլտեան «Սեմեր», «Մաշթոց» մատենաշար թիւ Գ., Փարիզ 1997թ.: Գրութեան մէջ երկից բերուած բոլոր հղումների էջերը նշուելու են փակագծերում:
- Տե ՛ս «Կայք» գրականութեան տարեգիրք 2, Փարիզ 1991թ., էջ 38-40:
- Նոյն տեղում, էջ 39:
- Նկատի ունեմ «Ընծայում» ստեղծագործութիւնը: Տե ՛ս «Կայք» 3, Փարիզ 1993թ., էջ 26-38: Ուշագրաւ է, որ երկի Նարեկացուց բնաբանը Պըլտեանը կիրառել է նաեւ «Սեմերում»:
- Տե ՛ս «Յառաջ» 1997, յուլիս 2, «Միտք եւ արուեստ» 1997, յուլիս 6, էջ 3:
- «Մարտ», Անթիլիաս, Տպարան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան 1997թ., էջ 10:
- Տե ՛ս յատկապէս «Անթիքա» յատուածի 428-437 (էջ 151), 650-664 (էջ 157), 3011-3014-րդ (էջ 223) տողերը:
- Գր. Պըլտեան «Ինչ որ կը կոչուի արձակ բանաստեղծութիւն», «Կայք» 2, էջ 35:
- «Ընթերցումը», Կայք 2, էջ 38:
- Պըլտեանի, կարելի է ասել, գեղարուեստական կայուն «ներկայութիւններից»է սա: Տե ՛ս «Հատուածներ հօր», էջ 6:
- Գր. Պըլտեան «Վիպակէտ», Բաց նամակ, 1997, յունիս, թիւ 2, էջ 63:
- «Հատուածներ հօր», էջ 13:
- Նոյն տեղում, էջ 7: