Ռուբիկոն

Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

…Ամբողջ փառատոնը եզրափակող Պենդերեցկու Երկրորդ սիմֆոնիան հնչեց որպես հզոր մի ձոներգ: Նվագախմբի մեծ կազմ, բազմաթիվtuttiներ, երաժշտության հագեցած հյուսվածք, կատարելության հասցված մոտիվային աշխատանք,– այդ ամենը, մի կողմից, իրոք զուգահեռներէ տանում ուշ ռոմանտիկների, մանավանդ Բրուքների նվագախմբային արվեստի և այս գործի միջև, իսկ մյուս կողմից` նպաստում սիմֆոնիայիկերպարային աշխարհի համակողմանի ընդհանրացմանը: «Սուրբ Ծննդյան սիմֆոնիա» ենթավերնագիրը հավանաբար ծագել է թեմատիկնյութի մեջ Սբ. Ծննդյան գերմանական հայտնի “Stille Nacht” երգի մեղեդու ներգրավման պատճառով: Այդ մեղեդին զարգացում է ստանումսիմֆոնիայում գերմանական երաժշտության լավագույն ավանդույթներով: Ի տարբերություն բուն մեղեդու զմայլական հայեցականության, սիմֆոնիայի երաժշտությունը լարված ու դինամիկ է, լի ամենատարբեր զգացմունքային պայթյուններով և բախումներով:

Ցնծություն` ահա մի աֆեկտ, որը գրեթե բացակայում է ժամանակակից երաժշտության մեջ. նոր արվեստը, ցավոք, իր շտեմարանումանհամեմատ ավելի շատ արտահատչամիջոց ունի ամենազանազան այլ աֆեկտների մարմնավորման համար, քան հենց ցնծության: Պատճառը, հավանաբար, տոնայնական համակարգի իմաստաբանության քայքայումն է, որն այլևս թույլ չի տալիս վերապրել հնչյուններիֆունկցիոնալ հոսքի անիմանալի բերկրանք: Լոկ քչերին է հաջողվել գտնել արտահայտման այնպիսի կերպեր, որոնց միջոցով երաժշտությունըկարող է ստանալ համատարած ցնծության երանգներ և միևնույն ժամանակ զերծ մնալ սոցռեալիստական արվեստի կեղծ լավատեսությունից: Վարեզ, Մեսիան, երբեմն` Լյուտոսլավսկի, շատ հազվադեպ` Շտոքհաուզեն… Պենդերեցկու Երկրորդ սիմֆոնիան այդ շարքի հրաշալիհամալրում է. այդ երաժշտության բոլոր խճճված մեղեդային և տեմբրային գծերն ունեն միևնույն ելքը` Christus est natus: Դժվար է գտնելշնորհակալության խոսքեր` երաժշտության այդ տոնախմբության վայելքը պարգևելու համար:

12-30.04.2008

 1 Кундера М. Нарушенные завещания. СПб, “Азбука-классика”, 2006, с. 196. 

2 Թեպետ մոտ կես դար առաջ հենց ավանգարդն էր դիտարկվում որպես այլընտրանքային երևույթ:

3 Мартынов В.И. Зона Opus Posth, или рождение новой реальности. М., Классика-XXI, 2005, с. 218.

4 Պենդերեցկին վրիպում է` իր ոճական մետամորֆոզների ժամանակագրությունը սահմանելիս: Ալտի կոնցերտը գրված է 1983 թ-ին, այսինքն, սույն հարցազրույցից 25 տարի առաջ (հեղ. ծանոթ.):

5 Պենդերեցկու այս արտահայտությունը զարմանալի ձևով կրկնում է միևնույն առիթով ասված Պիեռ Բուլեզի խոսքերը (տե՛ս Ա.Ավանեսով. Հանդիպումներ` Պիեռ Բուլեզին// «Ռուբիկոն», N 1 (9) 2006, էջ 80 – հեղ. ծանոթ.):

Կարդալ նաև

Երաժշտություն Երաժշտական ստեղծագործության ամբողջականության և ընկալման մի քանի հարցերի մասին Նովալիս Դերոյան Նովալիս Դերոյանը (1925-1995)` թարգմանիչ, փիլիսոփա Վարազդատ Տերոյանի որդին, 1962-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, եղել է գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Հեղինակն է «Երաժշտական ստեղծագործության… Երաժշտություն Նամակներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ [Քրոջը]1 [Միլան, 26 հունվարի 1770թ.] Իսկապես, սրտանց ուրախ եմ, որ սահնակով ուղևորությանդ ժամանակ դու այդքան շատ ես զվարճացել, և ուզում եմ, որ զվարճանալու հազար հնարավորություն ունենաս, որպեսզի կարողանաս իրոք կյանքդ ուրախ անցկացնել:… Երաժշտություն Մոդեռն երաժշտության փիլիսոփան Հարցազրույց Պիեռ Բուլեզի հետ Շաբաթ օրը Վիեննայի թատրոնում Պիեռ Բուլեզը վարեց Լեոշ Յանաչեկի «Մեռյալների տնից» օպերան: Ռեժիսորն էր Պատրիս Շերոն: Դանիել Էնդերը զրույց ունեցավ ֆրանսիացի կոմպոզիտորի և դիրիժորի հետ: «Ստանդարտ». Պարոն Բուլեզ, դուք հայտնի եք որպես…