Ռուբիկոն

Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

12 ապրիլի 2008 թ: Փառատոնի փակում: Համերգ հինգերորդ:

Փառատոնի փակումն անցավ պաշտոնական և աղմկոտ մթնոլորտում: Մի կողմից` հանդիսատեսի աննախադեպ բազմություն (ասում են, որայդ երեկո Ֆիլհարմոնիան թատերահարթակի որոշ տեղերի համար երկուկամ նույնիսկ երեքական տոմս է վաճառել), այնպես որ համերգըերկար ժամանակ չէր կարող սկսվել ընդհանուր իրարանցման պատճառով: Մյուս կողմից էլ` դահլիճում բազում պետական այրերիներկայություն, որն իր հերթին որոշ շտկումներ մտցրեց համերգի ընթացակարգի մեջ: Համենայն դեպս, դահլիճը լեցուն էր հասարակությանայնպիսի զանգվածով, որն առաջին հայացքից ոչնչով չէր մատնում իր երաժշտասեր լինելը (թիկնապահնե՞ր, քաղաքական լրտեսնե՞ր, ահաբեկիչնե՞ր…): Ճիշտ է, անչափ ուրախալի էր նաև այն, որ քիչ չէին պարզապես երաժշտության երկրպագուները, մանավանդ երիտասարդ. այն փաստը, որ Պենդերեցկու երաժշտությունն ըմբռնելի և տպավորիչ եղավ ներկաների գերակշիռ մեծամասնության համար, ինքնինհուսադրող է: Ինչևէ, համերգի ընթացքում միջադեպեր չեն գրանցվել. թվում էր, մեծ կոմպոզիտորի արվեստը կարողացել է ցրել ընդհանուրառումով բավականին լարված մթնոլորտը` իրեն ենթարկելով հանդիսատեսի միտքն ու հոգին: Համերգի ավարտին Պենդերեցկին բազմաթիվծաղկեփնջերի թվում ծաղիկներ է ստացել նույնիսկ ՀՀ Նախագահից: Ճիշտ է, այդ մի ծաղկեփունջը նույնիսկ առանձին հայտարարագրվեց, կարծես լիներ համերգային ծրագրի մի մասը: Սակայն երևույթն ինքը միայն դրական է. մնում է լոկ ցանկություն հայտնել, որ օրերից մի օր նմանմի ծաղկեփունջ հանձնվի նաև մեր վաստակաշատ համաերկրացիներից մեկին, օրինակ` Տիգրան Մանսուրյանին կամ, ասենք, ՍվետլանաՆավասարդյանին…

Փառատոնը եզրափակող համերգի ծրագրում ներկայացված էր Պենդերեցկու երկու հսկայածավալ ստեղծագործությունը` Concerto Grosso երեքթավջութակի և նվագախմբի համար (2000-01) և հարցազրույցում հիշատակված Երկրորդ սիմֆոնիան (1979-80), որը կրում է «Սուրբ Ծննդյանսիմֆոնիա» ենթավերնագիր: Այդ երկերը հնչեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Դիրիժորիպատասխանատու պարտականությունն էր ստանձնել ինքը` մաեստրո Պենդերեցկին:

Concerto Grosso-ում որպես մենակատարներ հանդես եկան խոշորագույն երաժիշտներ Անջեյ Բաուերը (Լեհաստան), Իվան Մոնիգետին(Շվեյցարիա) և Ա.Նորասը: Նրանցից ամեն մեկը, օժտված լինելով նվագի չափազանց ինքնատիպությամբ և ուրույն, անկրկնելիձայնարտաբերմամբ, կարծես յուրովի էր բացահայտում թավջութակի տեմբրը և դրա արտահայտչական հնարավորությունները: Այսստեղծագործությունը գրելիս Պենդերենցկին հավանաբար հաշվի է առել միևնույն գործիքի տեմբրային երանգապնակի աննշան այդտարբերակումները` զարմանալի վարպետությամբ խաղարկելով դրանք և ստեղծելով տեմբրային շերտավորումներ: Concerto Grosso-ն հագեցածէ մենակատարների տարբեր տեսակի կադենցիաներով և մենախոսություններով: Մյուս կողմից, բարոկկո երաժշտությունից սկիզբ առած այդժանրը, որի վերնագիրը թարգմանաբար նշանակում է «մեծ մրցում», ենթադրում է մենակատար(ներ)ի և նվագախմբի հենց այսպիսի միհակադրություն, որտեղ անձնականի և ընդհանրականի սկզբունքները մեկ համալրում են իրար, մեկ էլ` մտնում պայքարի մեջ: ՊենդերեցկուConcerto Grosso-ում գերողը հենց այդ գործիքային «հակամարտության» դինամիզմն է, որը մեզ է վերադարձնում երաժշտարվեստի զարգացմանընթացքում, թվում է, իսպառ մոռացված դիալեկտիկայի աշխարհը: Ճիշտ է, ընդհանուր առումով այդ երևույթն օրգանապես խորթ էժամանակակից երաժշտությանը` անխուսափելիորեն իր զարգացման ուղեծրից դուրս տեղադրելով Պենդերեցկու ստեղծագործականկերպարը: Սակայն, մյուս կողմից, անհնար է չենթարկվել մեծ արվեստագետի անհատականության հմայքին` նույնիսկ այն դեպքում, երբ նրաբուն երաժշտությունը հարազատ չէ կամ պատասխան չի գտնում քո ներաշխարհում:

Պենդերեցկու երաժշտությունը միշտ անցնում է անկոխ ճանապարհներով: Այն ժամանակ, երբ ավանգարդն արդիական էր և թարմ` Պենդերեցկին դրա դրոշակակիրներից մեկն էր: Զգալով ավանգարդի սպառվածությունը` նա ապրել է ոճական որոնումների կարճաժամկետշրջան, երբ փորձարկում էր տարբեր ոճեր, այդ թվում նաև շատ մոդայիկ «նոր տոնայնությունը»: Արագորեն գիտակցելով երաժշտարվեստիպատմության նկատմամբ վերջինիս մարգինալային դիրքորոշումը, որը դարձնում է այն պարզապես ավանգարդի հակառակ կողմը, նահրաժեշտ է տալիս նաև այդ ճանապարհին` իր քայլերն ուղղելով դեպի անհայտ եզերքներ: Նրա նոր ճանապարհը, որ շատերին կարող էչափազանց անհրապույր թվալ իր գերակադեմիզմով և ինտոնացիոն իներտությամբ, մեծ արվեստագետի և մտավորականիստեղծագործական արահետ է, և հեռու է ընկած ժամանակակից արվեստի մարդաշատ մայրուղիներից` ապահովելով անցյալի վարպետներիհետ երաժշտական կենդանի փորձի «փոխանակում»:

Այդ տեսակետից իմաստազրկվում է հոդվածիս սկզբում բարձրացված Պենդերեցկու ոճական փոփոխության ազնվության հարցը, թեև այնպատահական չէր ծագել: Նրանք, ովքեր չեն ըմբռնել Պենդերեցկու մետամորֆոզի բուն դրդապատճառներն ու շարժիչ ուժերը, հեշտությամբկարող են կարծել, որ նրա նոր լեզուն կոչված է խթանելու լավ վարձատրվող երաժշտության «սերիական արտադրանքը»` իր հարաբերականպարզության և չեզոքության հաշվին: Մանավանդ ինքը` կոմպոզիտորը կարծես ներփակվել է իր նոր ոճի մեջ` նույնիսկ որոշակիագրեսիվությամբ ժխտելով այն ամենն, ինչ համահունչ չեղավ իր որոնումներին (հիշենք հարցազրույցում որոշ գործընկերների հասցեին նրանետած սուր և թերևս անհիմն գնահատականները): Եվ այդուհանդերձ, նրա ստեղծած հնչյունային աշխարհն այնքան յուրահատուկ ուանկրկնելի է, որ պատասխան է տալիս շատ հարցերի:

Անհրաժեշտ է նաև, թեկուզ մի քանի նախադասությամբ, ուրվագծել Պենդերեցկու դիրիժորական կերպարը: Ներկա գտնվելով նրաղեկավարությամբ անցնող նվագախմբային փորձերին` կարելի էր տեսնել, թե ինչպես է կայանում ստեղծագործությունը` սաղմնային վիճակիցմինչև լիարժեք հասունություն: Հետաքրքրական էր տեսնել նրա աշխատանքը երաժշտական հյուսվածքների առանձին մանրամասների վրա` մանրակրկիտ, սակայն նաև ոգեշունչ: Որպես դիրիժոր` Պենդերեցկին գիտի պահանջել և երբեք չի կարող հաշտվել թերի հնչողության հետ: Սակայն նրա կարևորագույն դիրիժորական հատկությունն այնուամենայնիվ ոչ թե պահանջկոտությունն է, այլ նվագախումբ լսելու նրաունակությունը: Նվագախումբ լսել նշանակում է ոչ միայն նկատել բարդագույն հյուսվածքի թեկուզ ամենահետին շերտերից մեկում թաքնվածվրիպումներ, այլև կառավարել այդ բոլոր շերտերի ընդհանուր բալանսը և, մանրամասների վրա կենտրոնանալով, երբեք չկորցնել ամբողջիզգացողությունը: Հավանաբար, հենց այդ ունակությունն էր, որ անառարկելի վստահություն ներշնչեց մեր ֆիլհարմոնիկ նվագախմբիերաժիշտներին նրա անձի նկատմամբ: Եվ տեղի ունեցավ նվագախմբի հրաշալի կերպարանափոխություն. դահլիճում ներկա երաժիշտներիցշատերը վկայում էին, որ ՀՖՆ-ի հնչողությունն այդ երեկո պարզապես անճանաչելի էր…

Կարդալ նաև

Երաժշտություն Երաժշտական ստեղծագործության ամբողջականության և ընկալման մի քանի հարցերի մասին Նովալիս Դերոյան Նովալիս Դերոյանը (1925-1995)` թարգմանիչ, փիլիսոփա Վարազդատ Տերոյանի որդին, 1962-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, եղել է գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Հեղինակն է «Երաժշտական ստեղծագործության… Երաժշտություն Նամակներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ [Քրոջը]1 [Միլան, 26 հունվարի 1770թ.] Իսկապես, սրտանց ուրախ եմ, որ սահնակով ուղևորությանդ ժամանակ դու այդքան շատ ես զվարճացել, և ուզում եմ, որ զվարճանալու հազար հնարավորություն ունենաս, որպեսզի կարողանաս իրոք կյանքդ ուրախ անցկացնել:… Երաժշտություն Մոդեռն երաժշտության փիլիսոփան Հարցազրույց Պիեռ Բուլեզի հետ Շաբաթ օրը Վիեննայի թատրոնում Պիեռ Բուլեզը վարեց Լեոշ Յանաչեկի «Մեռյալների տնից» օպերան: Ռեժիսորն էր Պատրիս Շերոն: Դանիել Էնդերը զրույց ունեցավ ֆրանսիացի կոմպոզիտորի և դիրիժորի հետ: «Ստանդարտ». Պարոն Բուլեզ, դուք հայտնի եք որպես…