Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1
Իսկ եղելությունների և գործերի պիտանավոր նշանակալիությունը ներկայացնելու համար հարկավոր է դրանք ի ցույց դնել որոշակի դիրքով: Եվ սա հնարավոր է դառնում պատմումի այնպիսի հյուսումով, որը կայացնում է պատմվածի ուղիղ դրվածքը և որպես ուղիղ «կացուցված» /կանգնեցված/` ներկա է դարձնում ընթերցողին: Սա պատմվածի այնպիսի կարգավորված կերպումն է, որում մարդկայնորեն /ըստ մարդկային կարողության/ տեսանելի, ընկալելի է Աստծո հայտնությունը, որպես պատմվողի` ի պիտոն ու պիտանավորություն ցուցաբերվող խորհուրդ և իմաստ: Ընթերցողի ուշիմ խոհականությունը այն հասողությամբ, որով հաստատվում է նրա համար պատմվող գործի ներկայությունը, հասու է լինում այդ հայտնությանը, Աստծո կամքին ու խնամածությանն ի փրկություն, որն և` է բարին: «Զի ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալ առ ի Հօրէն լուսոյ», ասում է առաքյալը /Հակ.,Ա.,17/: Պատմությունը հղված է մարդուն` կոչելով նրան այս կերպով հասու լինել Աստծո ճանաչողությանը, տեսական և գործնական իմաստասիրությամբ ուղղվել խորհրդով, բանիվ և գործով, եռամասնյա հոգին զարդարել չորս առաքինություններով: Իսկ լինել առաքինի, ըստ Խորենացու, կնշանակի լինել` մշտապես ուղղորդվելով աստվածանմանության: Այս տեսակետից նրա «Պատմութիւն Հայոցը» աստվածաբանող պատմություն է: «Առ ի լինել պատկեր Աստուծոյ» և աստվածանմանության սկզբունքներով կարգավորված լինելությունն է մարդու համար նախընտրելի և էութենական կեցողություն` հասնելու աշխարհում իր անցավոր կյանքում մարդու համար գերագույն նպատակին` փրկությանը, այդուհանդերձ, ինչպես նշում են Ս. Հովհան Ոսկեբերանը, Գրիգոր Նարեկացին, Գրիգոր Տաթևացին և բոլոր մեր սուրբ հայրերը, հուսալով նրան արժանանալ ոչ թե մարդկային իր գործերով, այլ` «շնորհօք և մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչի, Յիսուսի Քրիստոսի, որին ընդ Հաւր և ընդ Հոգւոյն Սրբոյ փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն»:
1 Հոդվածը գրվել և Օշականում կազմակերպված կոնֆերանսում որպես զեկուցում կարդացվել է 1998թ.:
2 Նոր ժամանակից ի վեր եվրոպական գիտության համար հիմնադիր այս ըմբռնման` Հայդեգերի և Գադամերի մեկնաբանության մասին տե՛ս Ռ. Խ. Քոչարյան, Փիլիսոփայությունը և իսկության խնդիրը, Բանբեր Երևանի Համալսարանի /հաս. գիտ./ 1988, հ. 1 /94/, էջ 198209:
3 Հուսեռլյան այս հասկացությունը, որը հոդվածում գործածված է Հայդեգերի վերաիմաստավորմամբ, հայերեն, թերևս, կարելի է փոխանցել «ինքներևույթ» (ինքն իրեն երևակող, հայտնող, ցուցադրող երևույթ), կամ «բներևույթ» (բուն երևույթ) բառերի միջոցով:
4 Հովհան Որոտնեցու այս բնորոշման մասին մանրամասն տե՛ս Անուշ Մինասյան, Արիստոտելի «Կատեգորիաներ» և «Մեկնության մասին» երկերի Հովհան Որոտնեցու մեկնությունները Աշխատություններ Փիլիսոփայության և Իրավունքի Ինստիտուտի, Եր., 1988, պր.1, էջ 73:
5 Տե՛ս Դ. Անյաղթ, Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփյուրի-Երկասիրութիւնք փիլիսոփայականք, Եր., 1980, էջ 107-109: Այս մասին նաև տե՛ս Մեկնութիւն ՙՍտորոգութեանցն՚, էջ 220-225:
6 Ա. Տեր-Միքելեան, Յառաջաբան-Հայաստանեայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Տփխիս, 1900, էջ 12 (մեջբերումներում ընդգծումները այստեղ և հետագայում` Ռ. Ք.):
7 Սուրբը աստվածանմանությանն ուղղվածությամբ է ընկալվում որպես այդպիսին, արդարը` մարդկանց /էակների/ նկատմամբ հավասար վերաբերմունքով /տե՛ս Դաւիթ Անյաղթ, Սահմանք իմաստասիրութեան-Երկասիրութիւնք փիլիսոփայականք, էջ 70/:
8 Մ. Խորենացի, Պատմութիւն Հայոց, Ե., 1991, էջ 17:
9 Նույն տեղում:
10 Նույն տեղում, էջ 20:
11 Մ. Խորենացի, Պատմութիւն Հայոց, Ե., 1991, էջ 6:
12 Տե՛ս նույն տեղը, էջ 6 և էջ 11:
13 Նույն տեղում, էջ 10:
14 Նույն տեղում, էջ 9:
15 Նույն տեղում, Էջ 8:
16 Նույն տեղում, էջ 10:
17 Նույն տեղում էջ 12 և 22:
18 Տե՛ս Х.Г. Гадамер, Истина и метод, М.,1988, էջ 440:
19 Նույն տեղում, Էջ 12:
20 Մովսես Խորենացի, Պատմութիւն Հայոց, Ե., 1991, էջ 7:
21 Նույն տեղում:
22 Տե՛ս նույն տեղում, էջ 57:
23 Նույն տեղում, էջ 7:
24 Նույն տեղում, էջ 17:
25 Նույն տեղում:
26 Նույն տեղում, էջ 257:
27 Խորենացու տեքստում առկա են բազմաթիվ հռետորական հնարներ, և յուրահատուկն այստեղ այն է, որ հռետորական հնարները գործածվել են նրա ներքին համոզմունքին և անկեղծ մտածումին համապատասխան, որպես արտաքին հարդարում ու արտահայտչաձև, որը նույնպես իր հերթին ուղղված է սկզբունքային դիտավորության ի կատար ածմանը: Այս հանգամանքը դժվարացրել է միշտ նրա «Պատմութիւն Հայոց»-ում նկատել հռետորական առումով ուսյալ և «վարժ» պատմումը, նաև, իհարկե, այն պատճառով, որ հռետորական արվեստ ու փորձառություն վարժվել ենք նկատել այն դեպքում, երբ ասված իմաստի և ձևի (ասելու եղանակի) մեջ կա շեղում կամ հավելում` պերճացման, «շուք»-ի, ճոռոմության կամ այլ ֆենոմեններ: Էական է նաև նկատել, որ տեքստի իմաստասիրական քննությունը իմաստային բնույթով պայմանավորված նոր հնարավորություններ և տեսադաշտ է ապահովում եկեղեցական ավանդությամբ Մովսես Խորենացուն վերագրված տեքստերի միջև փոխառնչությունների բացահայտման ու «պատմային ինքնության» խնդիրներում կողմնորոշվելու համար:
28 Նույն տեղում, էջ 9:
29 Տե՛ս նույն տեղը, էջ 10 12:
30 Այս մասին տե՛ս А. Степанян, Развитие истрической мысли в древней Армении, Е., 1991, с.137-158:
31 Մովսես Խորենացի, Պատմութիւն Հայոց, էջ 258:
32 Նույն տեղում, էջ 5,6:
33 Տե՛ս Դաւիթ Անյաղթ, Սահմանք… , Էջ 55, 66-71:
34 Նշվում է ճշմարտությունը և բարությունը` նկատի ունենալով այն բաժանումը, որ ուսուցանում է մեզ Ս. Դավիթ Անհաղթը` իմաստասիրությունը բաժանելով տեսականի ու գործնականի և յուրաքանչյուրի մասին ասելով. «կատարումն տեսականին ճշմարտութիւն է, իսկ կատարումն գործնականին` բարին» նույն տեղում, էջ 85:
35 Տե՛ս նույն տեղը, էջ 47-48, 67-69:
36 Տե՛ս նույն տեղը:
37 Այս տեսակետի մասին, որը նախապես արտահայտվել էր Պլատոնի «Պետություն»-ում և որին համերաշխ են բոլոր քրիստոնյա հայրերը, տե՛ս Դաւիթ Անյաղթ, Սահմանք…, էջ 70-71:
38 Նույն տեղում, էջ 85: