ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները
19 Տենչանքի (Begierde) տակ Հեգելը հասկանում է ինքնագիտակցության‚ զգայական առարկան որպես իր-ուրիշը յուրացնելու ձգտումը: Տվյալ համատեքստում ինքնագիտակցությունն ինքնին տենչանք է:
20 Նույն տեղում: Հետագա շարադրանքը նույն տեղից‚ էջ 147-150:
21 Ե. Տեր-Մինասյան. Ներածություն. Եղիշե. Վարդանի և հայոց պատերազմի մասին, Եր., 1971, էջ 12:
22 Այս ենթադրությունն իր միջնորդավորված հիմնավորումն է գտնում Վարդանի Ավարայրի ճակատամարտում կիրառած մարտավարության մեջ: Հ. Հարությունյանը սխալ է համարում սպարապետի հետևյալ գործողությունները. ա. նա պարսիկների դեմ պատերազմ է մղում բաց դաշտում, որով թշնամուն մանևրելու մեծ հնարավորություն է տալիս, բ. Տղմուտ գետն անցնելով հոգնեցնում և թուլացնում է զորքը, գ. չի ստեղծում պահեստային զորամաս, դ. չի ղեկավարում ճակատամարտը գետի մյուս‚ առավել ապահով, ափից, որ հանգեցնում է նրա մահվան և հայոց զորքի մարտունակության փլուզման: (Հ. Հարությունյան. Վարդանանց պատերազմը, Եր., 1947, էջ 151): Փորձված զորավարի թույլ տված սխալներն այնքան ակնհայտ են, որ վկայում են ոչ այնքան զինվորականի անկարողության, որքան նահատակվելու համար մարտի ելած հավատացյալի մաքսիմալիզմի մասին:
23 Հայ ժողովուրդն, այսպիսով, տեղավորվում է ընդհանուր «մենք այն ազգն ենք, որ…» սխեմայի մեջ և որպես ինքնաբավ սուբյեկտ որոշակի տեղ է գրավում համաշխարհային պատմության ընթացքներում: Սրանով հայերս «պատմական» ենք:
24 Վերջինիս պարագայում դրան նպաստել է նաև կյանքի և ոգու հասկացությունների այն ոչ բացորոշ նույնացումը, որ հատուկ է եղել երիտասարդ Հեգելի մտածողությանը:
25 Տես. Thomson. Introduction, – Elishс. History of Wardan and the Armenian War, էջ 11.
26 Տես, օրինակ, Ե. Տեր-Մինասյան. մեջբ. աշխ., էջ 10:
27 Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, էջ 63:
28 Ղազար Փարպեցի. Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Եր., 1982, էջ 145:
29 Նույն տեղում, էջ 147:
30 Նույն տեղում:
31 Նույն տեղում:
32 Thomson. Op. cit., P. 12.
33 Ղազար Փարպեցի, մեջբ. աշխ., էջ 131-133:
34 Այդ հանգամանքով է պայմանավորված նաև Վասակ Սյունու վերջնական դիրքորոշումը հօգուտ Իրանի և քրիստոնյա աղվանների հրաժարումը համատեղ պայքարից: Ավելի ուշ հայտնի էր դառնալու նաև, որ հոները, վրացիները և հայոց հյուսիսային իշխանները չեն պահել օգնության վերաբերյալ իրենց խոստումը և ապստամբներին ռազմի դաշտում միայնակ են թողել:
35 Վերջինիս թափի և գաղափարական հասունության մասին է վկայում է Եզնիկի «Եղծ աղանդոցը»:
35 Վերջինիս թափի և գաղափարական հասունության մասին է վկայում է Եզնիկի «Եղծ աղանդոցը»:
36 Մեջբերվում է ըստ. K. Jaspers. Die großen Philosophen, Erster Band, München: Pieper Verlag, 1957, էջ 879:
37Տես Ch. Tölölyan. Op. cit., էջ 203-210.
38 Եղիշե. Վարդանի և հայոց պատերազմի մասին, էջ 63:
39 Հայ զինյալների մոտ 35%-ը (տասը նախարար Վասակ Սյունու ղեկավարությամբ) կռվել է պարսիկների կողմից. (Տես. Հ. Հարությունյան. Վարդանանց պատերազմը, էջ 122): Վարդան Մամիկոնյանի նահատակությունից հետո շատերը լքում են ռազմի դաշտը, քանի որ «մարտի էին եկել հարկադրված և ոչ իրենց կամքով» (Փարպեցի): Ուխտի միաբանությունը և ուրացողները փաստորեն հանդես են գալիս որպես երկու քաղաքական կուսակցություն: Դրանով Վարդանանց ապստամբությունը քաղաքացիական պատերազմի ակնհայտ հատկանիշներ է ձեռք բերում: Այդ մասին տես. Կ. Յուզբաշյան. Ավարայրի ճակատամարտից դեպի Նվարսակի պայմանադրությունը, Եր., 1989, էջ 191-194: Առավել արմատական է Ն. Ադոնցը, որի կարծիքով Վասակին պաշտպանել է հայ նախարարների մեծամասնությունը, այդ թվում նաև Բագրատունիները: Նույն հեղինակը վիճելի է համարում նաև Վասակ Սյունու քրիստոնությունն ուրանալու մասին վարկածը և քաղաքական կուսակցությունների բաժանման սկզբունքը` միաբանության ուխտին պատկանելու տեսակետից: Տես. Ն. Ադոնց. Վասակ Մարզպանը պատմիչների դատաստանի առաջ. – նույնի. Հայաստանի ոսկեհանքը, Եր., 2006, էջ 88-89:
40 Հատկանշական է, որ Փարպեցու մոտ պատիժը դեռ կրոնական է. երդմնազանցն այստեղ դատապարտված է աստվածային անեծքի. «Հեռացե’ք ինձնից, անիծյալներ, դեպի կրակը հավիտենական, որ պատրաստված է սատանայի և նրա արբանյակների համար». Ղազար Փարպեցի, մեջբ. աշխ., էջ 145:
41 C. Schmitt. Politische Romantik, München und Leipzig: Duncker und Humblot, 1919, S. 49: Ճշգրիտ լինելու համար նշեմ, որ Շմիտն օգտագործում է «ժողովուրդ» եզրը, որը, սակայն, հայերիս մոտ արմատավորված ավանդույթի համատեքստում ճիշտ է թարգմանել որպես «ազգ»:
42 Նույն տեղում:
43 Հեգելի մոտ որոշակի դեր խաղում է գերմաներեն «Zucht» բառի բազմիմաստությունը. այն նշանակում է ոչ միայն «կարգապահություն», «դիսցիպլին», այլև «պատժիչ, իմա. դաստիարակիչ աշխատանք» (այստեղից‚ «Zuchthaus»-ը որպես «պատժիչ տուն», «դաստիարակիչ հիմնարկություն»), բայց նաև «բուծում»‚ տեսակի բարելավման իմաստով:
44 Ելնելով հայերի կողմից ճակատամարտին մասնակցածների և զոհվածների թվերի անհամամասնությունից (60 000 / 287), Ադոնցը եզրակացնում է, որ «պարսիկները հայերի վրա նայում էին որպես խռովարարաների, որոնց պետք էր ցրել և ոչ կոտորել որպես թշնամիների». – Ն. Ադոնց. Մեջբ. աշխ., էջ 86:
45 Այդ մասին մանրամասն տես. Կ. Յուզբաշյան. Ավարայրի ճակատամարտից դեպի Նվարսակի պայմանադրությունը, էջ 212-216:
46 Արտահայտությունը Կ. Յուզբաշյանինն է:
47 Արտասանել «դա’զայն»:
48 Հայդեգերի նշանավոր նախակարապետը` Ս. Կիրկեգորը, ասում է. «Եթե Միքայել հրեշտակապետը գրի առներ Տիրոջ բոլոր այն հանձնարարությունները, որոնք կատարելու համար նա երբևէ երկիր է այցելել, դա չէր լինի նրա պատմությունը»:
49 Հայտնի է, որ Man նեոլոգիզմը Հայդեգերը ստեղծել է, թեթև ձևափոխության ենթարկելով քերականական երրորդ դեմք արտահայտող man մասնիկը, որը գերմաներենում օգտագործվում է, երբ գործողություն կատարողի անձն անորոշ է մնում. man sagt‚ ասում են, man denkt‚ կարծում են: Մեծատառի ներմուծման շնորհիվ հնարավոր է դառնում բառացի ընթերցումը‚ «Ման»-ն ասում է, «Ման»-ը կարծում է: Եվ քանի որ կրկնակի n-ով գրված Mann-ը մարդ է նշանակում, անդեմության արտահայտությունը կատարյալ է դառնում` մարդկանց անորոշ բազմությունն ասում է, կարծում է:
50 Հայդեգերյան հղացքի վերը ներկայացված հպանցիկ շարադրանքն ընդգրկում է «Գոյություն և ժամանակի» շրջանին վերաբերող գաղափարների մի փոքր մասը միայն և, իհարկե, չի արտացոլում նրա բարդ մտքի ամբողջական պատկերը` բոլորովին չառնչվելով «շրջադարձից» հետո արծարծված թեմաներին:
51 «Այն, որ գոյության մասին հարցը կարող էր դրվել ոչինչի մասին հարցից ելնելով, ենթադրում էր մտածողություն ոչինչի մասին‚ խնդիր, որում ձախողվել էր մետաֆիզիկան». – H.-G. Gadamer. Wahrheit und Methode, Tübingen, 1972, էջ 245:
52 M. Heidegger. Sein und Zeit, Tübingen: Niemeyer, 1993, S. 383 (ԳևԺ-ին մնացյալ հղումները տես տեքստում).