Ռուբիկոն

ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

«հազիվ թե… ընդհանուր կրթվածություն է (Bildung), այլ միայն ճարպկություն, որի զորությունը միայն առանձին հանգամանքների վրա է տարածվում` ո՛չ ընդհանուր իշխանության և ողջ առարկայական աշխարհի»: (ՈՖ, 155)

Որքան ավելի բազմակողմանիորեն է ազգն իրեն ենթարկում ժողովուրդների հանրության ընդհանուր կանոններին, այնքան ավելի բազմազան է դառնում նրա` այդ կանոնները յուրաքանչյուր առանձին դեպքում իր առջև կանգնած խնդիրների լուծման համար ճիշտ և արդյունավետ գործարկելու կարողությունը: Եթե հայերին իսկապես հաջողվի այդ ներքին կառուցվածքային ինտեգրումը միջազգային հանրությանը, ոչ միայն հնարավոր կդառնա Մեծ Եղեռնի պաշտոնական որակումը որպես ցեղասպանություն, այլև կիրականացվի հայ ժողովրդի վերջնական վերադարձը պատմության ասպարեզ:

Այսպես մտածողն ընդունում է նաև, որ ցեղասպանության ճանաչման ad hoc ընթացակարգը ոչ միայն դատաիրավական ոլորտին է վերաբերում: Խաթարված արդարության վերականգնումը մեր ներքին խնդիրն է, քանի որ կապված է ժողովրդի ինքնագիտակցության ընդհատված կայացումը շարունակելու համար անհրաժեշտ հնարավորությունների վերագտնման հետ: Եթե մենք խոսում ենք պատմության ճակատագրական ընդհատման մասին, գուցե տեղին է նաև հիշել ազգային ինքնահաստատման առաջին` Վարդանանց անկատար մնացած փորձը, որը դուրս մնալով կարգապահության և ծառայության կարգավորիչների կրթող ազդեցությունից, հանգրվանեց ստոիկյան-սկեպտիկյան հախուռն հարաբերությունների հորձանուտում:

Ընդհատված շարժումն անհրաժեշտ է շարունակել, և դա նշանակում է, որ սևեռուն գաղափարների և բացառությունների վրա հենվել գերադասող գործելակերպը բացառվելու է այլևս` միևնույն է, դրսի՞, թե՞ ներսի հեռանկարում: Վերադարձն օրենքով հաստված իրավունքին, ինչպես միջազգային, այնպես էլ սեփական հանրության շրջանակներում, պետք է տարածվի հայոց կոլեկտիվ ներկայության ողջ տիրույթի վրա: Ազգերի հավաքականությանը և սեփական հանրությանը ծառայելով է, որ եղերական «մահվան սարսափից իր ողջ էության մեջ ցնցված» ժողովուրդը կարող է ազատվել իր բնութենակերպ գոյության մանր կախվածություններից և իսկական ազատություն նվաճել: Աշխատանքի միջոցով սեփական կախվածությունը սպառելու, մի կողմ նետելու գործը Հեգելը «hinwegarbeiten» բայով է արտահայտել (ՈՖ, 153): Չեմ կարծում, որ այն թարգմանելի է, եթե ստիպված լինեի, ասելու էի. «ստրկությունը բանելով մաշեցնել»: Այս դեպքում է, որ գործին ծառայելը ոչ թե ճարպիկ հմտություն է առաջ բերում, այլ ազատագրում:80

Ճանաչման դիսկուրսը, որն իսկապես ունակ է հաղթահարել Մեծ Եղեռնի հետևանքները, հնարավոր է միայն որպես եվրոպական ընդհանրական դիսկուրսի ինտեգրատիվ մաս: Դրա շրջանակներում սկիզբ է առնելու երկար և դժվարին երկխոսություն մեղավորի և զոհի միջև: Շատ բան քննարկման նյութ կդառնա, նաև բուռն վիճաբանություններ կառաջացնի:

Միայն մի բան ընդմիշտ անբանակցելի է մնալու`ցեղասպանության լերկ փաստը:

Կոլեկտիվ մահվան այդ էքզիստենցիալ վերհուշը չի կարող հարաբերականացվել: Մնացյալը պետք է հանձնել միջազգային իրավունքին և էթիկական բանավեճերին: Որովհետև մնացյալն էլ լռություն չէ, այլ համրության երկուստեք հաղթահարում:

1 J. Habermas. Einbeziehung des Anderen, Ffm., 1999, S. 128.

2 Հայ լինելն իրենց համար մասնագիտություն դարձրած և դրա շնորհիվ գծիկով գրվելու պատվին արժանի «հայ-մարդկանց» մասին տես. Ա. Ոսկանյան. Մշակույթը որպես ձեռնարկություն. «Արվեստ» էլեկտրոնային ամսագիր‚ www.arvest.am: Բնական է, որ այդ տեսակի պակասը չի նկատվում նաև հայագիտության ոլորտում:

3 Ազգիս դասականների նկատմամբ գոնե լոյալ լինելու իմպերատիվ պահանջը հիշյալ հայ-մարդկանց ուղեղում մորմոքող ճշմարիտ հայրենասիրության տեսլականի անքակտելի մասն է:

4 Հ. Մաթևոսյան. Մեսրոպ. – նույնի. Ծառերը, Եր. 1978, էջ 189

5 Նույն տեղում, էջ 190:

6 Գևորգ Բարդակչյան /ԱՄՆ/:

7 Հայդեգերն այստեղ օգտագործում է «weltlos» բառը. սովետական շրջանում, երևի, «կոսմոպոլիտ» ասեին, իսկ մեզանում, կարծում եմ, կնախընտրեն «ապազգային» ածականը:

8 Տես. Husserl / ausgew. und vorgestellt von Uwe Steiner. – München, 1997, էջ 54:

9 J. Habermas. Theorie des kommunikativen Handelns, B. 2, Ffm.: Suhrkamp, 1982, S. 206.

10 «Այսօր մենք գիտենք, որ տեքստը միակ, աստվածաբանականին նմանվող իմաստ (Հեղինակ-Աստծո «հաղորդում») արտահայտող բառերի գծային շղթա չէ, այլ բազմաչափ մի տարածություն, ուր միմյանց հետ զուգորդվում են և վիճում գրի տարբեր ձևեր, որոնցից ոչ մեկը ելակետային չէ‚ տեքստը հյուսված է մեջբերումներից, որոնք հղում են հազարավոր մշակութային աղբյուրների»: Р. Барт. Смерть автора – Избранные работы; Семиотика, М., 1989, с. 388.

11 Տես. Ա. Ոսկանյան. Վիլհելմ Դիլթայ. Պատմական բանականության քննադադատությունից դեպի հերմենևտիկա. Գիտական աշխատություններ. Հասարակական գիտություններ, պրակ 3, Եր., Լինգվա, 2005, էջ137-141:

12 Ահա Ռոլան Բարտի` այդ երևույթին տրված բացատրությունը. «Արտաքին աշխարհը մյութոսին որոշակի պատմական իրողություն է տրամադրում. թեև նրա ծագումը կարող է վերաբերել շատ հին ժամանակներին, նա սահմանվում է այն եղանակով, որով նրան արտադրել և օգտագործել են մարդիկ‚ այնինչ մյութոսն այդ իրականությանը բնականության կերպարանք է հաղորդում: Ինչպես բուրժուական գաղափարախոսությունը բնորոշվում է նրանով, որ բուրժուզիան հրաժարվում է իր անունից, այդպես էլ մյութոսի էությունը բնորոշվում է իրերի պատմական հատկությունների կորստով‚ առասպելում իրերը կորցնում են հիշողությունն իրենց պատրաստված լինելու մասին: … Որոշակի աճպարարություն է կատարվում‚ իրականությունը շրջում են, թափ են տալիս նրա միջից պատմությունը և լցոնում են բնությամբ. արդյունքում իրերը զրկվում են իրենց մարդկային իմաստից և սկսում են նշանակել միայն այն, որ մարդը նրանց հետ առնչություն չունի:» Р. Барт. Миф сегодня – его же. Избранные работы; Семиотика, Поэтика, с. 111-112.

13 Kh. Tölölyan. Traditionelle Identität und politischer Radikalismus in der armenischen Diaspora. – M.Dabag, K.Platt (Hg.), Identität in der Fremde, Bochum, 1993, S. 1995.

14 Նույն տեղում, էջ 201:

15 R. W. Thomson. Introduction. – Elishc. History of Wardan and the Armenian War. Transl. and Comment. by Robert W. Thomson, Harvard University Press, Cambr., Mass., London, Engl., 1982, p. 2.

16 Առաջին երկուսն են. պատմական անցքերի վերարտադրությունը և պատմիչների‚ դրանց նկատմամբ ունեցած դիրքորոշումները: 

17 Կերպափոխությունների ճանապարհ անցնող հոգու արքետիպն ընկած է նաև «Ոգու ֆենոմենոլոգիայի» քույր-ստեղծագործության` (Բլոխ) Գյոթեի «Ֆաուստի» հիմքում, որի առաջին մասը լույս է տեսել1808-ին, հեգելյան երկի հրապարակումից մեկ տարի հետո:

18 G. W. F. Hegel. Phänomenologie des Geistes, Ffm.: Suhrkamp, 1986, S. 147, «ՈՖ» սույն հրատարակության հետագա հղումները տես տեքստում:

Կարդալ նաև

Պատմություն Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1 Ռոմիկ Քոչարյան «Եւ հասարակաց յոյսն մի շահ է. զի առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւնս. եւ վերջինքս հաստատին յառաջնոցն կատարելութիւն յուսոյն: Եւ առաքինութիւնք առաջնոցն ժառանգութիւն առնի վերջնոցս. զի մնացուածք բարի գործոց առաջնոցն առնու լրումն՝ ի… Պատմություն Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1 Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ… Պատմություն Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ Շուշան Մակարյան – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա…