Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր
…Պենդերեցկու այցը Հայաստան վաղուց սպասված իրադարձություն էր: Ըստ էության, նա համաշխարհային համբավ ունեցող առաջինկոմպոզիտորն էր, ով Հայաստան է այցելել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Այդ փաստն արդեն իսկ բավական է, որպեսզի նրա ուղևորությունըորակավորվի որպես բացառիկ երևույթ: Սակայն էլ ավելի կարևոր է, որ կոմպոզիտորի այցը ոչ թե մասնավոր ուղևորություն էր, այլզուգադիպեցված էր Հայաստանում Պենդերեցկու օրերի անցկացմանը, որը նույնպես եզակի երևույթ էր մեր երաժշտական կյանքում: 2008-իապրիլին 6 օրվա ընթացքում տեղի ունեցած 5 համերգի և այլ միջոցառումների ժամանակ հայ հանդիսատեսն աննախադեպ առիթ ունեցավհաղորդակցվելու մեծ կոմպոզիտորի հետաքրքրագույն, թեպետ և ոչ միանշանակ արվեստին, կատարելու համեմատություններ,եզրակացություններ, քննարկումներ: Եվ իհարկե, բազմաթիվ հարցեր այդ օրերի ընթացքում գտան իրենց պատասխանները, որոնքհստակեցրին շատերի վերաբերմունքն այդ կոմպոզիտորի և նրա արվեստի նկատմամբ:
Սկզբից ևեթ հարկ է նշել, որ Պենդերեցկու օրերը անց էին կացվում Perspectives XXI միջազգային փառատոնի շրջանակներում` ՀՀ նորընտիրՆախագահի հովանու ներքո: Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ է նշանակում մի միջոցառում, որն անցնում է պետության հովանավորությամբ` անվերջանալի ճառեր, ճոռոմ խոսքեր, պայմանականություններով լի մթնոլորտ, մասնակիցների և ունկնդիրների միջև ակամա դրվողանանցանելի անջրպետ… Ի պատիվ փառատոնի, այդ բանը գրեթե տեղի չունեցավ այս անգամ, և համերգները հիմնականում անցան փոքր-ինչ լարված, սակայն նաև անկեղծ մթնոլորտում: Այդ առումով անարդար կլիներ չհիշատակել փառատոնի կազմակերպիչ ՍտեփանՌոստոմյանի և գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի անունները, որոնք ամեն տեսակի ջանք գործադրեցին` միջոցառման բարձրմակարդակն ապահովելու համար: Փառատոնի ընթացքում անընդհատ շոշափվում էր մի հանգամանք, որը դարձել է բոլոր միջոցառումներիյուրօրինակ լայտմոտիվ և բազմաթիվ խոսակցությունների ու հոդվածների առարկա:
Խոսքը Պենդերեցկու` մասամբ հայկական ծագման մասին է: Այո, մեծ կոմպոզիտորի տատն ազգությամբ հայ էր, այն էլ` պարսկահայ: Դացնծության հրաշալի առիթ էր շատերի համար` չէ՞ որ հայերս, ի թիվս բազմաթիվ այլ փոքր ազգերի, վստահ ենք, որ առանց մեր մասնակցությանչի կարող կայանալ համարյա ոչ մի հայտնի գործչի ճակատագիր: (Զերծ չեմ մնա Միլան Կունդերայի գրածը մեջբերելուց. «Իրենց անհասանելիլեզուների ետևում թաքնված` փոքր եվրոպական ազգերը… գրեթե անհայտ են. գոյություն ունի միանգամայն բնական մի կարծիք, որ հենց սա էնրանց արվեստի միջազգային ճանաչման հիմնական խոչընդոտը: Թեպետ իրականում… այդ արվեստին խոչընդոտում է այն, որ բոլորը… փակցնում են վերջինս ազգի ընդհանուր ընտանեկան դիմանկարին և չեն թողնում դուրս պրծնել այնտեղից»1 ): Ինչևէ, Պենդերեցկու մեծ մորհիշատակումների քանակը, մանավանդ փառատոնի վերջին օրերին, հետզհետե սկսում էր անցնել բարեկրթության սահմանը: Համարձակվեմպնդել, որ համերգների անսպասելիորեն բազմաթիվ հանդիսատեսների թվում քիչ չէին մարդիկ, ում համար կոմպոզիտորի արմատները շատավելի մեծ կարևորություն ունեին, քան նրա երաժշտությունը: Փառք Աստծո, երաժշտության սիրահարները նույնպես շատ էին. ամեն դեպքում, հաշվի առնելով այն, որ Պենդերեցկու երաժշտությունը դյուրին չէ ընկալման համար, բոլոր համերգների ժամանակ դահլիճում տիրում էրլրջություն, որը ծնունդ էր առել համընդհանուր համակրանքից:
Փառատոնի իրադարձությունների ստորև բերվող վերլուծությունը ոչ այլ ինչ է, քան հեղինակիս անհատական եզրակացություններ, որոնք ոչ միդեպքում չեն հավակնում վերջնական ճշմարտության կարգավիճակի: Վերջին հաշվով, երաժշտագիտությունը` բոլոր ոչ ճշգրիտգիտություններից պակաս ճշգրիտը, առհասարակ չի էլ կարող հավակնել որևիցե մի պնդման անդրդվելի համընդհանրության, քանզի այդգիտության իմաստը ոչ թե արտաքին փաստերի նկարագրությունն է, այլ վերջիններիս էության ու ծագման մասին մտորումները: Այդմտորումներն էլ պարտավոր են անհատական լինել, քանի որ այլապես վտանգ կլինի անվերջանալի ռևերանսներում կորցնել ազնվությունը` ծնունդ տալով կեղծ «օբյեկտիվության», որը գոյություն չունի և չի կարող ունենալ արվեստում: Ստեղծագործողը միշտ էլ կստեղծագործի` նաևառանց երաժշտագետի միջամտության և երևույթները բացատրելու նրա ճիգերի:
Այդ առումով պետք չէ գերագնահատել երաժշտագիտության դերը: Ուստի երաժշտագետիս պարտքն է կատարել վիճահարույց պնդումներ`այդ ճանապարհով հարցեր դնելով ստեղծագործ մտքի առջև, հարցեր, որոնց պատասխանը կլինեն նոր, դեռևս չգրված երաժշտությանհնչյուններ: Հետևաբար, եթե հոդվածիս որոշ կետերը չափազանց սուր կամ կասկածելի թվան` է՛լ ավելի լավ, քանի որ անհամաձայնությունըստեղծագործ մտքի թերևս ամենազորեղ խթաններից է: Վեճերի մեջ է ծնվում ճշմարտությունը: Երաժշտագիտության մեջ էլ` ճշմարտություննինքը շատ անգամ վիճելի է…
7 ապրիլի 2008 թ: Փառատոնի բացում: Համերգ առաջին:
Այդ երեկոյի ծրագիրը բոլոր համերգներից ամենախայտաբղետն էր: Ներկայացված էին Պենդերեցկու տարբեր շրջաններիստեղծագործություններ` տարբեր կազմերի համար: Այդ պատճառով բավականաչափ ընդգրկուն այս ծրագիրը լսվեց կարծես «մեկ շնչով»:
Առաջին բաժինը հատկացված էր կրակովյան «Դաֆո» լարային քառյակին: Երիտասարդ լեհուհիների կատարմամբ ունկնդիր եղանքՊենդերեցկու չորս ստեղծագործության` «Ընդհատված միտք» կվարտետին (1988), 1 և 2 Լարային կվարտետներին (1960, 1968), ինչպես նաև 1993-ին գրված Կլարնետային կվարտետին, որտեղ «Դաֆո»-ի անդամներից երեքին ընկերակցեց ֆրանսիացի անվանի կլառնետահար ՄիշելԼետյեկը: Հետաքրքիր մտքեր հարուցեց այս բաժինը, որտեղ համամասնորեն ներկայացվեցին Պենդերեցկու երկու ոճերի` հնի և նորինմուշներ, այն էլ` գործիքների նմանատիպ համակցությամբ, որն է՛լ ավելի ուռուցիկ է դարձրել դրանց հատկանիշները: Այդ ոճերը բաղդատելիս` անհնարին է առաջնորդվել մանկական գլուխկոտրուկի սկզբունքով` «գտիր 10 տարբերություն»: Ոչ միայն ոճերն են տարբեր, այլ տարբեր էնրանց բնությունը: Եթե, ասենք, Դեբյուսիի, Շյոնբերգի կամ Լյուտոսլավսկու մասին խոսելիս մենք տարբերակում ենք նրանցստեղծագործության վաղ կամ ուշ շրջանը` որպես ոճական որոնումների ընթացքում ձեռք բերված նվաճումների կուտակման տարբեր փուլեր, որպես աստիճանաբար կատարվող տևափոխական զարգացում, ապա Պենդերեցկու ոճական փոփոխությունը հնարավոր չէ որակավորելորպես «զարգացում»: Հավասարապես այն չի կարելի դիտարկել որպես սուբլիմացիա, կամ հակառակը` դեգրադացում: Պենդերեցկուերաժշտության համայնապատկերը գծային բնույթի չէ. դրա առանձին բաղադրիչները գրի են առնված տարբեր էջերում, և ամբողջի մասինպատկերացում կազմելու համար պետք է նախ և առաջ համադրել դրանք: Ու եթե Պենդերեցկու «ավանգարդը» սկիզբ է առել կարծեսդատարկությունից, որտեղ անմիջապես վառ ուրվագծվեց նրա կոմպոզիտորական շնորհը, ապա նրա ստեղծագործության երկրորդ շրջանըչնշանավորվեց նմանատիպ tabula rasa-ով: Այն էջում, որտեղ գրառումներ է անում Պենդերեցկին, արդեն կան բյուրավոր այլ գրառումներ, այն էլայնպիսի վարպետների ձեռքով, ինչպիսիք են Բրուքները, Մահլերը, Շոստակովիչը, մասամբ` Ստրավինսկին և Հինդեմիթը: Կարելի է ասել, որՊենդերեցկու այսօրվա երաժշտության խնդիրն է` ամեն անգամ նորովի պատասխան գտնել միևնույն հարցին. «Որն է ի՞մ ասելիքը այսքանիցհետո»: Թվում է, թե կոմպոզիտորի համար դա թերևս յուրօրինակ մի խաղ է` գտնել խիտ գրություններով ծածկված թերթիկի վրա դեռևսչլրացված դատարկ տեղեր և լցնել դրանք սեփական երաժշտությամբ: