Ռուբիկոն

Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Ծանոթագրություններ

  1. Գեղագիտությունն այստեղ համարվում է ինքնուրույն գիտություն: Արվեստների մասին բնականաբար կարելի է դատողություններ գտնել անցյալի առաջատար անհատականությունների մոտ: Գեղագիտության պատմագիրը, սակայն, կկարողանար այդ ամենը շարադրել լոկ այնպես, ինչպես որ ըստ էության մարդկության փիլիսոփայական ողջ ձգտումն է շարադրվում, Հունաստանում Թալեսով սկսվող փիլիսոփայության իրական սկզբից առաջ:
  2. Կարող է զարմանալի թվալ, որ այս դատողություն- ներում ասվում է` միջնադարյան մտածողությունը «ոչինչ» չի գտնում բնության մեջ: Կարելի է առարկել, բերելով միջնադարի մեծ մտածողների և միստիկների օրինակը: Նման առարկությունը, սակայն, հիմնվում է կատարյալ թյուրիմացության վրա: Այստեղ չի ասվում, թե միջնադարյան մտածողությունն ի վիճակի չէր հասկացություններ կազմել ընկալողության նշանակության վերաբերյալ և այլն, այլ որ մարդու ոգին այդ ժամանակներում ուղղված էր ոգեղենին, որպես այդպիսին, իր բուն ձևի մեջ և հակում չուներ զբաղվել բնության առանձին փաստերով:
  3. Շելլինգի «անհաջող հիմնական տեսակետ» ասելով ենթադրվում է ոչ թե ոգու վերելքը «այն բարձունքներին, ուր աստվածայինն է գահակալում», այլ այն կիրառությունը, որ Շելլինգը դրանով անում է արվեստը դիտարկելիս: Սա պետք է հատկապես ընդգծել, որպեսզի Շելլինգի դեմ այստեղ ասվածը չշփոթեն այն քննադատությունների հետ, որ ներկայումս մեծ տարածում են ստացել` ուղղված այդ փիլիսոփայի դեմ և փիլիսոփայական իդեալիզմի դեմ առհասարակ: Կարելի է Շելլինգին շատ բարձր դասել, ինչպես հոդվածիս հեղինակն է անում, և այնուհանդերձ նրա գործերի մանրամասների դեմ շատ առարկություններ ունենալ:
  4. Զգայական իրականությունն արվեստում այլա- կերպվում է այն բանի շնորհիվ, որ երևութանում է այնպես, կարծես այն ոգի լինի: Այդքանով էլ արվեստի արարումը ոչ թե արդեն առկա որևէ բանի ընդօրինակումն է, այլ մարդկային հոգուց ծնված` շարունակությունը համաշխարհային պրոցեսի: Բնականի սոսկ ընդօրինակումը նույնքան քիչ է նոր բան ստեղծում, որքան արդեն առկա ոգու պատկերավորումը: Իրոք ուժեղ արվեստագետ կարելի է համարել ոչ թե նրան, ով դիտորդի վրա թողնում է որևէ իրական բանի հավատարիմ վերարտադրության տպավորություն, այլ նրան, ով իր գործերում ստեղծագործաբար շարունակելով համաշխարհային պրոցեսը, հարկադրում է ուղեկից լինել իրեն:

Գերմաներենից թարգմանությունը`

Արա Գուրզադյանի

R.Steiner « Kunst und Kunsterkenntnis»

Verlag Freies Geistesleben

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Փորձ և գիտություն (1798) Գյոթե Ֆենոմենները, որոնք մենք նաև փաստեր ենք անվանում, իրենց բնույթով ստույգ և որոշակի են, սակայն դրան հակառակ` հաճախ անորոշ և երերուն, քանզի հանդես են գալիս իբրև երևույթ: Բնախույզը ձգտում է բռնել և ամուր պահել որոշակին երևույթների մեջ: Առանձին դեպքերում նա… Փիլիսոփայություն Գյոթեի լռության մասին Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր… Փիլիսոփայություն Ինդուկցիա (1829) Գյոթե Ինդուկցիա ես ինձ երբեք թույլ չեմ տվել, անգամ իմ նկատմամբ: Փաստերը ես միշտ մեկուսացված եմ թողել: Սակայն որոնել եմ համաբանականը: Եվ այդ ճանապարհին հասել եմ, օրինակ, բույսերի մետամորֆոզի հասկացությանը: Ինդուկցիան օգտակար է միայն նրան, ով ուզում է դիմացինին…